Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Քաշմիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաշմիրի քարտեզ։ Կանաչով նշված էՊակիստանի վերահսկողության տարածքները, մուգ-շագանակագույնով՝ՀնդկաստանիՋամմու և Քաշմիրի, հաստ շտրիխով՝ՉինաստանիԱքսայչինի

Քաշմիր (քաշմիրի՝ कॅशीर, کٔشِیر,դոգրի՝ कश्मीर,բալթի, کشمیر,Դևանագարի՝कश्मीर), վիճելի տարածքՀինդուստան թերակղզու հյուսիս-արևմտյան հատվածում, պատմական նախկին իշխանությունՀիմալայներում։ Քաշմիրի բաժանումներն ամրագրված չեն սահմանների մասին պաշտոնական համաձայնությամբ, իսկ կոնկրետ շրջանը համարվում է լարվածության օջախ այն զբաղեցնող երկրների, առավելապեսՀնդկաստանի ևՊակիստանի միջև։

Քաշմիրը հյուսիսում սահմանակցում էԱֆղանստանին, արևելքում՝Չինաստանի Սինչզյան-Ույղուրական և Տիբեթի ինքնավար շրջաններին, հարավում՝ ՀնդկաստանիՀիմաչալ-Պրադեշ ևՓանջաբ նահանգներին, իսկ արևմուտքում՝ Պակիստանին։

Ներկայումս Քաշմիրը բաժանված է հնդկականՋամմու և Քաշմիր նահանգի (ներառյալԼադախպրովինցիան), որի տարածքը 101 387 կմ² և բնակչությունը՝ 10,1 մլն մարդ, Պակիստանի վերահսկողության տակ գտնվողԱզադ Քաշմիր ինքնահռչակ չճանաչված պետության[1] («Ազատ Քաշմիր»), որի տարածքը 13 000 կմ², իսկ բնակչությունը՝ 3,6 մլն մարդ, Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Գիլգիտ-Բալիստան շրջանի («հյուսիսային տարածքներ»), որի տարածքը 72 500 կմ² և բնակչությունը՝ 1 մլն մարդ և իրավասորեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքների, որի մակերեսը 37 555 կմ² և բնակչությունը մի քանի հազար են։ Քաշմիրի ընդհանուր տարածքը 222 236 կմ² է։

Ստուգաբանություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Սուրյա աստծուտաճար (Բհավանայում, կառուցված մոտավորապես 490-555 թվականներին, սյունաշարը՝ 693—729 թվականների։ Լուսանկարը՝ Ջոն Բուրգի, 1868 թվական

«Նիլամաթա Պուրանեում» ասվում է, որ Քաշմիր անվանումը գալիս է का «ջուր» և शिमिरि śimiri «չորացնել» բառերից, որը նշանակում է «չորացրած ջուր»։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Քաշմիրը համարվում է Քաշյապա-միր (Քաշյապմիր կամ Քաշյապմերու) անվանման հապավում, որը նշանակում է «Քաշյապի ծով» կամ «Քաշյապի լեռ»։ Լեգենդի համաձայն, Քաշյապա իմաստունը ցամաքեցնում է ներկայիս Քաշմիրի հովտի տեղում եղած Սատիսար լիճը։Նիլամաթա Պուրանը հայտնում է, որ«Քաշմիրա» անվանումը նախորդում է ներկայիս«Քաշմիր» անվանմանը։ Այնուամենայնիվ, քաշմիրցիները խոսակցականում ասում են«Քյոշիր», որը«Քաշմիր» անվանման հնչյունային հապավումն է։

Պատմական քաշմիրյան «Ռաջատարանգինի» ժամանակագրության մեջ նկարագրված է Կալհանը 12-րդ դարում, նաև ասված է, որ Քաշմիրի հովտում եղել է լիճ։ Այն ցամաքեցվել է մեծ իմաստուն Քաշյապի կողմից։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քաշմիրի ակունքները գալիս ենՍրինգար հնագույն առևտրային քաղաքից, որը տեղակայված է բարձրալեռնային Հիմալայներում։

Իր երկար և ամբողջական պատմության ընթացքում քաղաքը եղել է քարավանային ուղիների խաչերուկ (այդ թվում պատմականՄետաքսի ճանապարհ)Հեռավոր Արևելքի,Միջին Ասիայի,Մերձավոր Արևելքի ևՀարավային Ասիայի միջև։ Քաշմիրի հյուսիսը բնակեցվել է հիմնականումիսլամի հետևորդներով, հարավը՝հինդուիզմի, իսկ արևելքը՝բուդդիզմի։ Սակայն, ընդհանուր առմամբ, ենթադրվում է, որ դավանանքները կարողացել են պահպանել հարաբերակցության անհրաժեշտ հավասարակշռությունը և ընդհանուր ինքնությունը։

1846 և 1947 թվականների ընթացքում եղել է մեծ կիսանկախ պետություն, որը բրիտանացի գաղութատիրական վարչակազմը պաշտոնապես վաճառել էհինդուիստականմահառաջաներին, էթնիկ դոգրային։ 1949 թվականին Հնդկաստանի և Պակիստանի միջևպակիստանա-հնդկական առաջին պատերազմի արդյունքում Քաշմիրը նրանց միջև բաժանվեց գրեթե հավասարապես և այդ կարգավիճակում է մինչև այժմ։ Նահանգի շուրջ հակամարտությունը հանգեցրել է 1965 թվականինպակիստանա-հնդկական երկրորդ պատերազմին և 1999 թվականին Կարգիլյան պատերազմին։

Բուդդայականությունը և հինդուիզմը Քաշմիրում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Բուդդայական ստուպայի ավերակներ, մոտ 500 թվական

Մաուրյաների պետության կայսր-բուդդիստԱշոկա Մեծը, լեգենդի համաձայն, հիմնադրել է Քաշմիրի հին մայրաքաղաք Շրինագարին, որի ավերակները ժամանակակիցՍրինագար քաղաքի ծայրամասում է։ Քաշմիրը երկար ժամանակ մնացել է Հնդկաստանում բուդդայականության ամրոց[2]։

Համաձայն բուդդայական աղբյուրների, Քաշմիրում հաղթեց Սարվաստիվադա փիլիսոփայական դպրոցը[3]։ Արևելյան ևկենտրոնաասիական վանականները նկարագրել են իրենց այցելությունները Քաշմիր։ Մեր թվարկության 4-րդ դարի ավարտին հայտնի վանական Կումարաջիվան Քաշմիրում Բանդահադատայի մոտ ուսանել է Դիրգհագմա և Մադհայագամա։ Նա դարձել է մեծ թարգմանիչ և շնորհիվ նրա աշխատանքների բուդդայականությունը տարածվել է Չինաստան։ Նրա մայրը՝ Ջիվան, ամենայն հավանականությամբ, Քաշմիրում մեկուսի կյանք է վարել։ Բուդդայական վանական Վիմալակշան ճանապարհորդել է Քաշմիրից Կուչա և հետո դասավանդել է Կումարաջիվային։

Շանկարան 8-րդ դարի վերջում կամ 9-րդ դարի սկզբում Քաշմիրում այցելել էSarvajñapīṭha IAST տաճար։

Մշակույթ և խոհանոց

[խմբագրել |խմբագրել կոդը]
Մինարո ազգի կանայք ազգային հագուստներով։Կարգիլ, հյուսիսայինԼադախ

Քաշմիրի խոհանոցն իր մեջ ներառում էդում-ալուն (խաշած կարտոֆիլը մեծաքանակ համեմունքներով),չամանը (կոշտ պանիր),ռոգան ջոշը (գառան միսը համեմունքներով),յակինը (գառան միսը, պատրաստված կաթնաշոռով և քիչ համեմունքներով),լակխը (սպանախի նման տերևներ),ռիստա-գուշտաբան (լոլիկով և կաթնաշոռով կոլոլակ),դանիվալ-կորմը և, իհարկե,պանիրը։ Ավանդական վազվանը պատրաստում են տոներին, որը տևում է մի քանի օր, երբ տապակում են բանջարեղենը և միսը՝ սովորաբար գառան։ Խոհարարները կարող են բաղադրատոմսն ընտրել իրենց հայեղոցությամբ։

Շատ տեղերում ալկոհոլն արգելված է։Թեյը պատրաստում են երկու տարբեր եղանակներով․նուն-չայ կամ աղի թեյ, որն ստացվում է վարդագույն (անվանում են դեղձի գույնով թեյ) և կախվախ, որը տոնական թեյ է, պատրաստվում էզաֆրանով, համեմունքներով (հիլ,դարչին), շաքարով և մի քանի տեսակ թեյի տերևներով։

Զբոսաշրջության պատմությունը Քաշմիրում

[խմբագրել |խմբագրել կոդը]

19-րդ դարում Քաշմիրն իր մեղմ կլիմայով գրավեց զբոսաշրջիկներին։ Հինդուսներից բացի ազատ Քաշմիր սկսեցին այցելել նաև եվրոպացի մարզիկները և ճանապարհորդները։Ռավալպինդիի երկաթգիծն արագ հասանելիություն ապահովեց դեպի Սրինագար։ Երբ հունիսի սկզբին Սրինագարում եղանակը տոթ է դառնում, ապահովված անգլիացիները և հինդուսները տեղափոխվում են Քաշմիրի ամառային «մայրաքաղաք» դարձած առողջարանայինԳուլմարգ քաղաք։ Մեկ այլ հայտնի հանգստավայր է դարձելՌավալակոտ բնակավայրը։

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «Azad Kasmir».Encyclopædia Britannica.(չաշխատող հղում)
  2. A.K. Warder,Indian Buddhism. Motilal Banarsidass 2000, page 256.
  3. A.K. Warder,Indian Buddhism. Motilal Banarsidass 2000, pages 263—264.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Քաշմիր» հոդվածին։
 ⛭ 
  Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNEXX455886 ·BNF101619307 ·GND4029850-4 ·NDL00628345 ·NKCge129558 ·SUDOC027309029 ·VIAF126114277 ·WorldCat VIAF126114277
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Քաշմիր&oldid=10596403» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիա:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp