Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Քաբուլ

34°32′ հս․ լ. 69°10′ ավ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածնաղբյուրների կարիք ունի։
Դուք կարող եքբարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումըվստահելի աղբյուրներում ևավելացնելով դրանց հղումները հոդվածին։
Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Քաղաք
Քաբուլ
کابل
Դրոշ

ԵրկիրԱֆղանստան Աֆղանստան
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքՔաբուլ
ՔաղաքապետԱբդուլ Ահադ Սահեբի
Հիմնադրված է1200 թ.
Մակերես275 կմ²
ԲԾՄ1,790մ
Բնակչություն5 333 284 մարդ (2025)[1]
Ժամային գոտիUTC+4:30
Հեռախոսային կոդ+93 20
Տեսարան դեպի քաղաք

Քաբուլը (փուշթու՝ []error: {{lang}}: no text (help) ևդարի՝کابل),Աֆղանստանի մայրաքաղաքը, երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և Քաբուլ նահանգի վարչական կենտրոնն է։ Գտնվում էՔաբուլ գետի հովտում, 1820 մ բարձրության վրա։ Կլիման մերձարևադարձային ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը 1 °C է, հուլիսինը՝ 26 °C։ Տարեկան տեղումները 317 մմ են։ Բնակչությունը՝5 333 284 մարդ (2025)[1]։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Առաջին հիշատակությունը (Քաբուր, Քարուր) հանդիպում էԿլավդիոս Պտղոմեոսի (II դ․) մոտ։ Գտնվել է Քուշանական թագավորության, այնուհետև հեփթաղների ցեղային միավորման կազմում։ Այդ միավորման տրոհումից (6-րդ դար) հետո Քաբուլը կառավարել են տեղական կառավարիչները՝ Քաբուլշահերը։ Արաբական նվաճումների ժամանակաշրջանում Քաբուլը անվանապես ենթարկվել էՄուավիա I (661 -680) խալիֆային։ IX դ․ Քաբուլը նվաճել են Սաֆարյանները, այնուհետև՝ Սամանյանները, Ղազնևիները, Թեմուրյանները։

13-րդ դարում ավերել էՉինգիզ խանը։ Բարուրի օրոք (որը Քաբուլը նվաճել էր1504 թվականին) Քաբուլը դարձել է Մեծ Մոնղոլների պետության մայրաքաղաք։1738 թվականին նվաճել է ՔաբուլըՆադիր շահը։1747 թվականից Դուռանիների պետության կազմում էր,1773 թվականից՝ մայրաքաղաքը։ Այդ պետության անկումից (1818) հետո Քաբուլը դարձել է կենտրոն, որի շուրջ հետագայում ձևավորվել է աֆղանական պետությունը։

1839 թվականին, անգլո-աֆղանական առաջին պատերազմի (1838-42) ժամանակ, Քաբուլը զավթել են անգլիական զորքերը։1841 թվականին բռնկվել է հակաանգլիական զանգվածային ապստամբություն․ անգլիական զորքերը հարկադրված էին1842 թվականին հեռանալ քաղաքից։1878-80 թվականների անգլո-աֆղանական երկրորդ պատերազմի ժամանակ զավթել են անգլիական զորքերը։ Պատերազմից հետո ամիրա Աբդուռահմանը Քաբուլը դարձրել է աֆղանական պետության մայրաքաղաքը։

1919 թվականի փետրվարին ամիրա Ամանուլլա խանը Քաբուլում հռչակեց Աֆղանստանի անկախությունը։1973 թվականի հուլիսից Աֆղանստանի Հանրապետության,1978 թվականի ապրիլից Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքն է։ Քաբուլում են գտնվում երկրի գլխավոր բանկերը, առևտրաարտադրական, բաժնետիրական ընկերությունների վարչությունները։ Ունի համալսարան, պոլիտեխնիկական ինստիտուտ, Աֆղանստանի պատմաբանասիրական ակադեմիա, Ազգային գիտությունների ակադեմիա, Պատմաազգագրական թանգարան, հանրային գրադարան, 4 դրամատիկական թատրոն։

1965 թվականին (ճարտարապետ՝ Սերաջ) քաղաքի հին մասը նշանակալի չափով վերակառուցվել է։

Պատկերասրահ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Քաբուլի կենցաղը 19-րդ դարի կեսերին
    Քաբուլի կենցաղը 19-րդ դարի կեսերին
  • Քաբուլը 1993 թ․-ին
    Քաբուլը 1993 թ․-ին
  • 200px]]
    200px]]
  • Քաբուլը 1982 թ․-ին
    Քաբուլը 1982 թ․-ին

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1Estmated Populaton of Afghanistan 2025-26CSO, 2025.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Քաբուլ» հոդվածին։
Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNEXX458996 ·BNF153034962 ·GND4029127-3 ·LCCNn80056678 ·NKCge205286 ·SUDOC191664162 ·VIAF150371535 ·WorldCat VIAF150371535
Աֆղանստան Աֆղանստանի քաղաքներ
Մայրաքաղաք՝Քաբուլ
Ասիայի երկրների մայրաքաղաքներ
Կենտրոնական ԱսիաՀարավային ԱսիաՀարավարևելյան ԱսիաԱրևմտյան Ասիա
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Քաբուլ&oldid=9505176» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp