Փքաբլիթ կամուռուցիկ բլիթ, շրջանաձև կամ երկարավուն, բուսայուղի մեջ տապակված, սովորաբար քաղցր կարկանդակիկ՝ մեջտեղում անցք ունեցող կամ առանց դրա։ Փքաբլիթի (ուռուցիկ քաղցրաբլիթի) որոշ տարատեսակներ միջուկ ունեն՝մուրաբա,պովիդլո,ջեմ և այլն։
Ուռուցիկ բլիթը (բառի ամենանեղ իմաստով) նույն փքաբլիթն է, բայց առանց միջուկի, և մեջտեղում անցք ունի[3][4]։ Անցքը նախատեսված է նրա համար, որ տաք բուսայուղից բարձրացած փքաբլիթը շարվի ձողի վրա, որից հետո այն կդրվի տոպրակի կամ գնորդի ափսեի մեջ։
Փքաբլիթների պատրաստում տնային պայմաններում,Լեհաստան
Ռուսերեն «պոնչիկ» բառն ուն լեհական ծագում[5]։ Լեհական փքաբլիթներն ընդունված է տապակել բոլոր կողմերից և միջուկը լցոնել մուրաբայով (որպես կանոն՝բալի մուրաբայով կամվարդի թերթերով)[6]
Այս«խմորի գնդիկները, որոնց ներսում մուրաբա կա, եփված են եռացողյուղի մեջ»[6]. լեհական խոհանոցի համար ավանդական անուշեղեն, թերևս ռուսական փքաբլիթից գերազանց[7]։
Յուրաքանչյուր տարիԼեհաստանում տոնում են Յուղալի հինգշաբթին։ Այս տոնը մի շարք եվրոպական ազգերի մոտ նշվում էՄեծ պասին նախորդող վերջին հինգշաբթի օրը։ Բնութագրական հատկանիշ է հանդիսանում մեծ չափերով փքաբլիթների պատրաստումն ու վաճառքը։ Յուղալի հինգշաբթի օրը փքաբլիթ ուտելու ավանդույթը Լեհաստանում ծագել է դեռևսXVII դարում և արդիական է մինչ օրս։
Հին ժամանակներում ուռուցիկ բլիթներ էին անվանում յուղի մեջ տապակված, խմորից ստացված յուրաքանչյուր արտադրանք։ Սվյատոսլավ Լոգինովի հետազոտությունների համաձայն[3][4]՝ մինչևXX դարի սկիզբըռուսերենում «փքաբլիթ»-ը և «ուռուցիկ բլիթ»-ը նշանակում էին տարբեր խոհարարական արտադրանքներ.
ուռուցիկ բլիթ. խմորիչով խմորից պատրաստված արտադրանք, որը տապակվում է յուղի մեջ, իսկ վրան ցանում են շաքարի փոշի։ Ուռուցիկ բլիթի մեջտեղում
անցքի առկայությունը պարտադիր է,
փքաբլիթ (շրջանաձև, քաղցր, տապակված կարկանդակիկ). խմորի արտադրանք՝ յուղի մեջ տապակված, շրջանի տեսքով, երբեմն նաև միջուկով։
Այն, ինչը նախկինում կոչվում էր ուռուցիկ բլիթ, խորհրդային շրջանում սկսեցին անվանել փքաբլիթ։ 1939 թվականինԼենինգրադում հրատարակված «Համեղ և առողջ սննդի մասին» գրքում արդեն ի հայտ է գալիս փքաբլիթի մեջտեղում անցք լինելու անհրաժեշտությունը. «Պատրաստիխմորը գրտնակել 1-2 սմ հաստությամբ և բաժակով կամ կտրիչով կլոր կտրվածքներ անել։ Ավելի փոքր չափսի կտրիչով յուրաքանչյուր շրջանից հանել մեջտեղի հատվածը՝ դրանով խմորին տալով օղակի տեսք»։