50 նահանգից Փենսիլվանիան բնակչությամբ հինգերորդն է 13 մլն բնակչությամբ 2020 թվականի դրությամբ[3]։ Տարածքնով նահանգը 33-րդն է, իսկ բնակչության խտությամբ՝ իններորդը։ Բնակչության մոտ կեսը կենտրոնացված է հարավարևելյանԴելավեր հովտում, կենտրոնացած նահանգի խոշորագույնՖիլադելֆիա (6.25 միլիոն) քաղաքի շրջակայքում, մյուս մեկ երրորդ մասն ապրում էՄեծ Պիտսբուրգում (2.37 միլիոն)։ Նահանգի մայրաքաղաքՀարիսբուրգը մեծությամբ 15-րդն է նահանգում։ Մյուս խոշոր քաղաքներից ենԱլլենթաունը,Ռեդինգը,Էրին ևՍկրենտոնը։
Փենսիլվանիայի աշխարհագրությունը շատ բազմազան է։Ապալաչները անցնում են կենտրոնով, իսկԱլեգաններն ուՊոկոնո լեռները գտնվում են հյուսիս արևելքում։ Անտառները կազմում են նահանգի 60%-ը։
Փենսիլվանիանբրիտանական տասներեք գաղութներից մեկն էր, որոնք հիմնացին Միացյալ նահանգները։ Այն հիմնադրվել է 1681 թվականինՎիլյամ Փեն, ում պատվին կոչվել է նահանգը։ Տարածքի հարավ արևելյան մասը սկզբում եղել էՆոր Շվեդիա գաղութի մաս։ Ստեղծված որպես կրոնական և քաղաքական հանդուրժողականության հանգրվան՝ Փենսիլվանիա նահանգը հայտնի էր բնիկ ցեղերի հետ իր համեմատաբար խաղաղ հարաբերություններով,նորարար կառավարման համակարգով ևկրոնական բազմակարծությամբ։
Փենսիլվանիայում մարդու բնակեցում եղել էՓենսիլվանիա նահանգի հիմնադրումից հազարավոր տարիներ առաջ։ Հնէաբանները հիմնականում հավատում են, որ Ամերիկան բնակեցվել է նվազագույնը 15,000 տարի առաջվերջին սառցե դարաշրջանի ընթացքում, սակայն անհայտ է, թե երբ է առաջին մարդը մուտք գործել Փենսիլվանիայի տարածք։ Հնէաբանները շարունակում են քննարկել, թե բնիկ ամերիկացիների նախնիները երբ են բնակեցրել երկու մայրցամաքները և հիմնականում նշում են 30,000-ից 10,500 տարի առաջվա միջակայքը[4]։Մեդոուքրոֆթի քարանձավում պահպանվում է մարդու առաջին ակտիվությունը Փենսիլվանիայում և հավանաբար ամբողջՀյուսիսային Ամերիկայում[5], որը ներառում է ավելի քան 10,000 տարի առաջվա քաղաքակրթության հետքեր և հավանաբար ավելի հին ենԿլովիս քաղաքակրթությունից.[5][6]։ Մոտ մ․թ․ա 1000 թվականից քոչվոր որսորդ և հավաքչությամբ զբաղվող Փենսիլվանիայի բնիկների նախնիները սկսեցին զարգացնելգյուղատնտեսությունը և սննդային տնտեսությունը[7]։
Երբ սկսվեցԱմերիկայի գաղութացումը, տարածաշրջանում ապրում էին մի շարք բնիկ ամերիկյան ցեղեր[6]։ TheԴելավարները խոսում էինԱլգոնկինյան լեզվով և բնակվում էինԼենապեհոկինգ կոչվող տարածքում, որի հիմնական մասը ներկայիս Նյու Ջերսի նահանգն է և դրա հարակից տարածքները, ներառյալ արևելյան Փենսիլվանիան։
Փենսիլվանիան զբաղեցնում է 119 283 կմ² մակերես (տարածքի թվով նահանգների թվում այն 33-րդ տեղում է)։ Ձգվում է 274 կմ հյուսիսից հարավ և 455 կմ՝ արևմուտքից արևելք։ Նահանգին է պատկանումԷրի լճի 82 կմ երկարությամբ առափնյայի մի մասը, ինչպես նաևԴելավեր գետի էստուարի երկայնությամբ ձգվող 92 կմ երկարությամբ առափնյան։ Միևնույն ժամանակ, Փենսիլվանիան չունի ելք դեպիԱտլանտյան օվկիանոս։ Սահմանակցում է վեց նահանգների՝Նյու Յորքի (հյուսիսում),Նյու Ջերսիում (արևելքում),Դելավերի (հարավ-արևելքում),Մերիլենդի (հարավում),Արևմտյան Վիրջինիայի (հարավ-արևմուտքում) ևՕհայո նահանգի (արևմուտքում) հետ։
Փենսիլվանիա նահանգի համախառն ներքին արդյունքը2011 թվականի օգոստոսի դրությամբ կազմում էր 558,3 միլիարդ դոլար (ԱՄՆ-ում 6-րդ տեղը), ինչը համադրվում է այնպեսի երկրների ՀՆԱ-ի հետ, ինչպիսին էԹաիլանդը[8]։
Փենսիլվանիա նահանգի բոլոր դատարանները միասնական դատական համակարգի մասն են կազմում։ Վերջինս ունի երեք հիմնական մակարդակ՝ փոքր դատարաններ, ընդհանուր իրավասության դատարաններ և միջանկյալ վերաքննիչ դատարաններ, որոնք կոչվում են Համագործակցության և Գերագույն դատարաններ։ Փենսիլվանիայի Գերագույն դատարանը, նահանգի գլխավոր դատական մարմինն է և ադմինիստրատիվ իշխանություն ունի ամբողջ դատական համակարգի վրա[9]։
2018թ․ նահանգի դատական համակարգը պետական բյուջեից ստացել է 414,309,000 ԱՄՆ դոլար, որը նահանգի ընդհանուր բյուջեի 0,5%-ն է։ Այս ամեն հետ մեկտեղ դատական համակարգը բավական քանակի տույժեր է հավաքում։ Այս փողերը վերաբաշխվում են իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում նաև օդանավակայանների և ավտոկայանների կառավարման մարմինների, ինչպես նաև տուժածների օգնության ծրագրերի մեջ[10]։
ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով2015 թվականիհուլիսի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 12 802 503 մարդ, ինչը 0,79 %-ով ավելի բարձր է, քան2010 թվականի ցուցանիշը (12 702 379)։Ռասայական կազմը հետևյալն էր՝ 78,8 % ոչ իսպանախոսսպիտակամորթներ, 11,4 %սևամորթներ կամաֆրոամերիկացիներ, 0,3 %բնիկ ամերիկացիներ, 3,0 %ասիացիներ, 0,1 % բնիկհավայացիներ և այլխաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ, 1,7 % երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ, և 6,1 % իսպանախոսներ կամլատինոամերիկացիներ[11]։ Սպիտակամորթ բնակչությունը գլխավորապես գերմանական (28,5 %), իռլանդական (18,2 %), իտալական (12,8 %), անգլիական (8,5 %) և լեհական (7,2 %) ծագում ունեն[12]։