Փայտ, չոր բնափայտ, օգտագործվում է որպես շինանյութ,թղթի արդյունաբերության հումք, վառելանյութ և այլ նպատակներով։Արվեստում կիրառվում է հնագույն ժամանակներից՝ճարտարապետության,քանդակագործության մեջ, դեկորատիվ-կիրառական, հատկապես ժողովրդական արվեստում (կահ-կարասու քանդակազարդում, երանգավորում, զարդանախշում, ընդելուզում և այլն, շենքերի ճակատների և ինտերիերի փայտե մասերի քանդակազարդում, հղկված, նախշավոր տախտակներով պատերի երեսապատում և այլն), ինչպես և փայտագրության մեջ, դաջարվեստում՝ տպակաղապարներ պատրաստելիս։
Փայտն ամենակարևոր հումքից մեկն է, որը մարդիկ սկսեցին օգտագործել։ Այդ ժամանակներից ի վեր այն գլխավոր դերակատարն է մեր հասարակության շատ հիմնարար գործընթացներում։ Ներկայումս այն օգտագործվում է տարբեր գործընթացների համար, ինչպիսիք են շինանյութը, ծածկույթը, կահույքը, կոշկեղենը, ատաղձագործությունը և որպես վառելիք։ Կան տարբեր բնութագրերով փայտի տարբեր տեսակներ։ Փայտի յուրաքանչյուր տեսակ վերագրվում է հատուկ օգտագործման` ըստ իր հատկությունների։
Փայտի գուներանգների հարստությունը, մակատեսքի բազմազանությունը հնարավորություն են ընձեռում կերտվածքներն օժտելու դեկորատիվ էֆեկտներով, իսկ մշակման համեմատաբար դյուրինությունը նպաստում է արվեստագետի մտահղացումների անմիջական մարմնավորմանը։
Մարդը բնափայտն օգտագործում է հազարամյակներ շարունակ՝ տարբեր նպատակներով, առաջին հերթին որպես վառելիք, ինչպես նաև որպես շինանյութ։ Օգտագործվել է գործիքների, զենքերի, կահույքի, թառի, թղթի և կացարանների պատրաստման համար։
Ծառերի շատ տեսակների բնում աճման ընթացքում՝ ջերմաստիճանի և խոնավության սեզոնային տատանումների պատճառով առաջանում են տարեկան օղակներ։Դենդրոքրոնոլոգիայի մեթոդներով ծառերի կտրվածքի ուսումնասիրությունը թույլ է տալիս ճշգրիտ որոշել ծառի աճման ճշգրիտ վայրը, այն ծառը, որից ստացել են այս կամ այն կահույքը կամ կառույցը։Տարեկան օղակների միջև եղած հեռավորության տարեկան փոփոխությունների ուսումնասիրությունը և նրանցում տարբեր տարրերիիզոտոպերի առկայությունը թույլ է տալիս պատկերացում կազմել հնագույն ժամանակներումկլիմայի ևմթնոլորտի վիճակի մասին[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից։