Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ցիտոկիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածնաղբյուրների կարիք ունի։
Դուք կարող եքբարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումըվստահելի աղբյուրներում ևավելացնելով դրանց հղումները հոդվածին։
Անհիմն հղումները ենթակա են հեռացման։

Ցիտոկինները (հուն.`cyto - բջիջ,kinos - շարժում) օրգանիզմի տարբերբջիջների կողմից սինթեզվող, բազմազան հատկություններով և ֆունկցիաներով օժտված, միջբջջային փոխազդեցությանսպիտակուցային բնույթի միջնորդներ են, որոնք պայամնավորում են ինչպես բնածին ու ձեռքբերովիիմունիտետի ռեակցիաները, այնպես էլ օրգանիզմի մի շարք կենսականորեն անհրաժեշտ այլ ֆունկցիաներ։

Կառուցվածք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քիմիական բնույթով դրանք պեպտիդներ կամ գլիկոպրոտեիններ են և սինթեզվում են ինչպես օրգանիզմի նորմալ, այնպես և տարբեր ազդակներով ակտիվացած բջիջների կողմից, ընդ որում նրանց սինթեզի համար խթան կարող են հանդիսանալհակածինները (անտիգենները),պրոստագլանդինները,հորմոնները, այլ ցիտոկինները և այլն։

Դասակարգում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ցիտոկինների հիմնական խմբերն են`

Ըստ ծագման տարբերում են հետևյալ տեսակները՝

  • Լիմֆոկիններ՝ արտադրվում են T-լիմֆոցիտների կողմից(ԻԼ-2, ԻԼ-3, ԻԼ-4, ԻԼ-5,ԻՆՖ-α,β,γ ևԳԽԳ);
  • Մոնոկիններ՝ արտադրվում են մակրոֆագերի կողմից(ԻԼ-1, ԻԼ-6, ԻԼ-8, ԻԼ-12 ևՈւՆԳ-α):

Ըստ ազդեցության բնույթի ցիտոկինները լինում են՝

  • Պրոբորբոքային (բորբոքմանը նպաստող);
  • Հակաբորբոքային;
  • Բջջային և հումորալ իմունիտետը կարգավորողներ։

Ազդեցության մեխանիզմը

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ցիտոկինները ազդում են երկու մեխանիզմով՝պարակրին ևաուտոկրին։
Պարակրին ազդեցության ժամանակ մի բջջից արտադրված ցիտոկինը ազդում է մեկ այլ բջջի վրա։
Աուտոկրին ազդեցության դեպքում բջիջն արտադրում է ցիտոկին, որն անհրաժեշտ է հենց իր ակտիվացման համար։ Վերոհիշյալ ցիտոկինների մի մասն ազդում է պարակրին, մյուս մասը աուտոկրին կերպով, մի մասն էլ՝ և աուտոկրին և պարակրին։Բոլոր դեպքերում բջջի ընկալունակությունը տվյալ ցիտոկինի հանդեպ կախված է նրա նկատմամբ ընկալիչի առկայությունից այդ բջջի մակերեսին։ Ցիտոկին-ընկալիչ փոխազդեցությունը բերում է բջջի մեջ նոր գործողությունների ծավալմանը, ինչպիսիք են բջջի աճի խթանումը, տարբերակումը կամ մահը։
Այսպիսով, ցիտոկինները արտաբջջային գործոնների մի ենթադաս են, որոնք ազդում են բջջի բազմացման և տարբերակման վրա։ Բացի այս ազդեցություններից, ցիտոկինների մեծ մասն ունեն տարբեր կենսաբանական ազդեցություններ։

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ցիտոկիններ&oldid=9730527» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp