Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ցերիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
58Լանթան

ՑերիումՊրազեդիում

Ցերիում
Կռելի, երկնագույն երանգով, արծաթափայլ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՑերիում / Cerium (Ce),Ce, 58
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
140,116(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Xe]4f15d16s2
Ատոմի շառավիղ181պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ165 պմ
Իոնի շառավիղ(+4e) 92 103.(+3e) 4 պմ
Էլեկտրաբացասականություն1,12 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալCe←Ce3+ −2,34 В
Օքսիդացման աստիճաններ4, 3
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 540,1 (5,60) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1072Կ
Եռման ջերմաստիճան3699Կ
Մոլյար ջերմունակություն26,94[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ21,0 սմ³/մոլ
Պարզ նյութիբյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքխորանարդ
Բյուրեղացանցի տվյալներ5,160
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 11,3 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
58
Ցերիում
140,115
4f15d16s2

Ցերիում (լատին․՝ Cerium), քիմիական տարր է, որի նշանն էCe,պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 3-րդ խմբի տարր, կարգահամարը՝ 58, ատոմական զանգվածը՝ 140,12։ Հազվագյուտ հողային տարր է, պատկանում էլանթանիդների ընտանիքին։ f տարր է,ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4p6 4d10 4f2 5s2 5p6 6s2։ К, L և M թաղանթները լրացված են։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ցերիումը հայտնաբերել են1803 թվականին, շվեդ գիտնականներ Ի․ Յա․ Բերցելիուսը, Վ․ Գիզինգերը և գերմանացի քիմիկոս Մ․ Գ․ Կլապրոտը, որոնք բաստնեզիտմիներալից անջատեցին «ցերիումական հողը»։

Ցերիումը անվանումն ստացել է № 1 փոքր մոլորակի՝ ցերերայի անունից։

Բնության մեջ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ամենատարածված լանթանոիդն է, կազմում էերկրակեղևի զանգվածի 4,5․10−3 %, ծովի ջրում՝ 5,2×10−6 мг/л[3], տարածվածությամբ 24-րդ տարրն է։ Հայտնի են ցերիումի 33 բնական միներալները, որոնցից ցերիումով առավել հարուստ են բաստնեզիտը և մոնացիաը (պարունակում են համապատասխանաբար 47 և 30 % ցերումի օքսիդ)։Կենսոլորտում դանդաղ տեղաշարժվող տարր է, պարունակությունը բնական ջրերում և կենդանի օրգանիզմներում՝ աննշան։

Հանքավայրեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Խոշոր հանքավայրերը գտնվում ենԱՄՆ-ում,Ղազախստանում,Ռուսաստանում,Ուկրաինայում,Ավստրալիայում,Բրազիլիայում,Հնդկաստանում,Սկանդինավիայում։

Ստացում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մաքուր (98,95 %) ցերիումը ստանում են Ցերիումի (IV) օքսիդըէլեկտրոլիզի ենթարկելով։ Ցերիումը մտնում է ֆեռոցերիում (6% Fe, 40-75% Се, մինչև 24 % La, Pr, Nd, երբեմն՝ 4,5-7 % Mg), միջմետաղ (7-10 % Fe, մինչև 93 % լանթանիդներ՝ 70 % Се),համաձուլվածքների բաղադրության մեջ։ Ֆեռոցերիումը, միջմետաղը, հազվադեպ նաև մաքուր։

Ֆիզիկական հատկություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ցերիումը երկնագույն երանգով, արծաթափայլմետաղ է, առաջացնում էալոտրոպային չորս ձևափոխություն՝ α, β, γ և δ։

(α)Cer 196C (β)Cer 23C (γ)Cer 726C (δ)Cer{\displaystyle \mathrm {(\alpha )Cer\ _{\overrightarrow {-196\,^{\circ }\mathrm {C} }}\ (\beta )Cer\ _{\overrightarrow {-23\,^{\circ }\mathrm {C} }}\ (\gamma )Cer\ _{\overrightarrow {726\,^{\circ }\mathrm {C} }}\ (\delta )Cer} }

Ցերիումի հալման ջերմաստիճանը 798 °C է, եռմանը՝ 3467 °С,խտությունը՝ 6678 կգ/մ3 (20 °С)։

Մաքուր ցերիումը մածուցիկ մետաղ է։ Ցերիումը քիմիապես ակտիվ է։ Միացություններում ցուցաբերում է +3, +4օքսիդացման աստիճաններ։ Մետաղների լարվածության շարքում գտնվում էջրածնից առաջ․թթուներից, տաքացնելիս նաև ջրից, դուրս է մղում ջրածինը։

Քիմիական հատկություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Օդում պատվում է օքսիդի՝ Се2О3 սպիտակ մոխրերանգ շերտով, որը նրան հետագա օքսիդացումի չի պաշտպանում։ 160 °C-ում ցերիումը այրվում է օդում։

Ce+O2  CeO2{\displaystyle {\mathsf {Ce+O_{2}\ {\xrightarrow {}}\ CeO_{2}}}}

Ցերիումի (III) օքսիդը և հիդրօքսիդը՝ Ce(OH)3, հիմնային են, քլորիդը, սուլֆատը և նիտրատը՝ ջրում լուծելի, ֆտորիդը, օքսալատը, ֆոսֆատը՝ անլուծելի։

2Ce+6H2O  2Ce(OH)3+H2{\displaystyle {\mathsf {2Ce+6H_{2}O\ {\xrightarrow {}}\ 2Ce(OH)_{3}+H_{2}}}}

Се2О3-ը հեշտությամբ օքսիդանում է՝ առաջացնելով ցերիումի (IV) օքսիդը՝ СеO2, որը ջրում չլուծվող, սպիտակ փոշի է, լուծվում է խիտ ծծմբական թթվում՝ առաջացնելով սուլֆատ՝ Ce(SO4)2։ Ցերիում (IV) օքսիդիչ է։ Ցերիումը միանում է (տաքացնելիս)հալոգենների,ծծմբի,ազոտի,ֆոսֆորի և այլ տարրերի հետ։

2Ce+3F2  2CeF3{\displaystyle {\mathsf {2Ce+3F_{2}\ {\xrightarrow {}}\ 2CeF_{3}}}}
2Ce+3Cl2  2CeCl3{\displaystyle {\mathsf {2Ce+3Cl_{2}\ {\xrightarrow {}}\ 2CeCl_{3}}}}
2Ce+3Br2  2CeBr3{\displaystyle {\mathsf {2Ce+3Br_{2}\ {\xrightarrow {}}\ 2CeBr_{3}}}}
2Ce+3I2  2CeI3{\displaystyle {\mathsf {2Ce+3I_{2}\ {\xrightarrow {}}\ 2CeI_{3}}}}

Ցերիումը հեշտությամբ լուծվում է անօրգանական թթուներում, չի փոխազդում ալկալիների հետ։

  • Ցերիումի (III) քլորիդ
    Ցերիումի (III) քլորիդ
  • Ցերիումի (IV) սուլֆատ
    Ցերիումի (IV) սուլֆատ
  • Ցերիումի (IV) ամոնիումի նիտրատ (CAN)
    Ցերիումի (IV) ամոնիումի նիտրատ (CAN)

Կիրառություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ցերիումը օգտագործվում են որպեսպողպատը,թուջը,ալյումինի ևմագնեզիումի համաձուլվածքները լիգիրացնող և մոդիֆիկացնող հավելանյութեր։ Ցերիումի մետաղները և համաձուլվածքները ծծմբազրկող (ֆոսֆորազրկող և այլն) ակտիվ միջոց է։

Ցերիումը օգտագործվում է էլեկտրավակուումային սարքերում, որպես գազակլանիչ (գետտեր), ցերիումի (IV) օքսիդը՝ ապակին գունազրկելու և միջուկային տեխնիկայում՝ պաշտպանիչապակիներ ստանալու համար։

Ցերիումի մագնեզիումի նիտրատը՝ Ce2Mg3(NO3)12·24H2O-ն կիրառում են ջերմաչափություն մեջ[4][5][6]։

Իզոտոպներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բնական ցեզիումը բաղկացած է136Се (0,198 %),138Се (0,25 %),140Се (88,48 %) և142Се (11,07 %) կայունիզոտոպներից։

Ստացվել են 131-135, 137, 139, 141 և 143-148 զանգվածի թվերով 16 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից առավել կայուն է144Ce (T1/2 = 275 օր)։

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) //Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. —doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. Химическая энциклопедия: в 5-ти тт. / Редкол.:Зефиров Н. С. (гл. ред.). — Москва: Большая Российская энциклопедия, 1999. — Т. 5. — С. 351.
  3. J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965
  4. Евдокимов И. Н.«Методы и средства исследований. Часть 1. Температура, с. 53»(PDF) (ռուսերեն). Рос. гос. ун-т нефти и газа им. И. М. Губкина.
  5. «Магнитная термометрия».БСЭ (3-е изд.), 1974, т. 15 (ռուսերեն).
  6. Абрагам А., Блини Б., Электронный парамагнитный резонанс переходных ионов, т. 1, 1972, էջ 361.

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Абрагам А., Блини Б. Электронный парамагнитный резонанс переходных ионов. Том I. — М.: Мир, 1972. — 652 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
 Պարբերական աղյուսակ
H He
LiBe BCNOFNe
NaMg AlSiPSClAr
KCa ScTiVCrMnFeCoNiCuZnGaGeAsSeBrKr
RbSr YZrNbMoTcRuRhPdAgCdInSnSbTeIXe
CsBaLaCePrNdPmSmEuGdTbDyHoErTmYbLuHfTaWReOsIrPtAuHgTlPbBiPoAtRn
FrRaAcThPaUNpPuAmCmBkCfEsFmMdNoLrRfDbSgBhHsMtDsRgCnNhFlMcLvTsOg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ցերիում&oldid=10595419» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp