Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված ենստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Բջջանյութ կամ ցելյուլոզը (ֆր.՝ cellulose,լատին․՝ cellula - «բջիջ»), մտնում էբույսերի կազմությամ մեջ, առաջացնելով բջջանյութ, բուսական բազմաշաքար,կենսապոլիմեր։ Այստեղից էլ նրա անունը (ցելլուլա-բջիջ)։ Քիմիական բանաձևը՝ (C6H10O5)n[3]: Ընդհանուր կառուցվածքը՝ [C6H7O2(OH)3]n
Երկրի վրա ամենատարածված օրգանական նյութը։ Այն օժտված է մեծ ամրությամբ և բույսերում կատարում է հենարանի դեր։ Բջջանյութը կառուցված է β-գլյուկոզի մնացորդներից և ունի գծային կառուցվածք։ Բջջանյութի մոլային զանգվածն ընկած է 400 հազարից 2 միլիոնի սահմաններում։ Ընդհանուր կառուցվածքը՝ [C6H7O2(OH)3]n։
Մարդու օրգանիզմը չի կարողանում յուրացնել բջջանյութը, քանի որ չկա այն ֆերմենտը, որն անհրաժեշտ է բջջանյութի մակրոմոլեկուլում β-գլյուկոզի մնացորդների միջև եղած կապը խզելու համար. միայն որոճող կենդանիներն ունեն նմանֆերմենտներ։
Բամբակը պարունակում է մոտավորապես 98% ցելյուլոզ,փայտանյութի մեջ այն կազմում է մոտ 50%։Թուղթը, բամբակե գործվածքները ցելյուլոզից պատրաստված նյութեր են։ Բնական նյութերից անջատված ցելյուլոզը պինդ նյութ է և չի լուծվում ո՛չջրում, ո՛չ էլ օրգանական լուծիչներում։
Ցելյուլոզը բնականպոլիմեր է։ Ցելյուլոզը ևօսլան ունեն նույն բաղադրությամբ կառուցվածքային օղակներ և հետևաբար ունեն նույնմոլեկուլային ֆորմուլը՝։ Ցելյուլոզի և օսլայի հիմնական տարբերությունը նրանց մոլեկուլների կառուցվածքի մեջ է։ Օսլայի մոլեկուլները ունեն գծային և ճյուղավորված կառուցվածք, իսկ ցելյուլոզի մոլեկուլներն ունեն միայն գծային կառուցվածք.[4]
Դա է պատճառը, որ ցելյուլոզը առաջացնում է թելային նյութ, ինչպես բամբակը,վուշը,կանեփը և այլն։ Բնական թելերում մակրոմոլեկուլները դասավորված են մեկ ուղղությամբ։ Մակրոմոլեկուլների հիդրօքսիլ խմբերի միջև առաջանում են բազմաթիվջրածնական կապեր, որոնցով պայմանավորված է այդ թելերի ամրությունը։ Օսլայի և ցելյուլոզի մոլեկուլների միջև մեծ տարբերություն չկա, սակայն դա խիստ անդրադառնում է դրանց հատկությունների վրա։ Բավական է նշել, որ օսլանմարդու համար կարևոր սննդանյութ է, իսկ ցելյուլոզը ոչ։
Ցելյուլոզի հիդրոլիզի գումարային հավասարումը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.
:
Ցելյուլոզի կառուցվածքից երևում է, որ նրա յուրաքանչյուր օղակը ունի երեք հիդրօքսիլ խումբ։ Ֆորմուլում դրանք առանձնացվում են հետևյալ կերպ.
Այս խմբերի հաշվին այն կարող է առաջացնել պարզ և բարդ եթերներ։ Մեծ նշանակություն ունեն ցելյուլոզիազոտաթթվական եթերները։ Դրանք ստացվում ենծծմբական թթվի առկայությամբ ցելյուլոզի վրաազոտական թթուվ ազդելով.
:
Ցելյուլոզի նիտրատների ընդհանուր հատկությունն է չափազանց մեծ այրելիությունը։
Հանքային թթուների առկայությամբ, բջջանյութից թթվային հիդրոլիզով ստացվում է գլյուկոզ, որը խմորվում է և առաջանում է էթանոլ («Հիդրոլիզային սպիրտ»), որն օգտագործվում էկաուչուկի ստացման համար և որպես լուծիչ։ Սակայն այս եղանակով ստացված էթիլսպիրտից ալկոհոլային խմիչքներ պատրաստել չի կարելի։
Բջջանյութի մակրոմոլեկուլներում պարունակվող OH խմբերի քիմիական փոխարինումների արդյունքում առաջանում են բազմաշաքարների ածանցյալներից՝էսթերները։ Պոլիմերի մոլեկուլում յուրաքանչյուր միաշաքարային կկնվող օղակ պարունակում է 3 հիդրօքսիլային խումբ, որոնց շնորհիվ ստացվում են Էսթերները։
Քացախաթթվական էսթերներից են երկացետատը և եռացետատը, որոնք արտաքին տեսքով շատ նման են բջջանյութին։ Մեծ կիրառում ունեն ացետատային մանրաթելի ստացման գործում
Միա- և երկնիտրաբջջանյութի խառնուրդն անվանում են կոլօքսիլին։ Կոլօքսիլինի լուծույթը սպիրտի և երկէթիլեթերի խառնուրդում անվանում են կոլոդիում։ Այն օգտագործվում է բժշկության մեջ փոքր վերքերի փակման ու վիրակապերը մաշկին կպցնելու համար։Եռնիտրատը (Պիրօքսիլին) ը խիստ պայթուցիկ նյութ է և կիրառվում է անծուխ վառոդի արտադրությունում։ Կոլօքսիլինի և կամֆորայի սպիրտային լուծույթի չորացումից ստացվում է ցելուլոիդ, որն կենցաղում օգտագործվող պլաստմասաներից մեկն է։ Կոլօքսիլինի լուծույթներն (օրգանական լուծչներում) օգտագործվում են որպես նիտրոլաքեր, իսկ ներկեր ավելացնելիս՝ որպես կայուն և որակյալ նիտրոներկեր։
Մեծ քանակով բջջանյութ պարունակվում էբամբակում (95-98 %), վուշի թելերում (60-85-%),փայտում (40-45%)։ Փայտանյութի քիմիական վերամշակումից առանձնացվում է գրեթե մաքուր բջջանյութ, որը մեծ կիրառում ունի թղթի, արհեստական մետաքսի և այլ մանրաթելերի արտադրությունում։
Ցելյուլոզը շատ բազմազան կիրառություն ունի։ Իր մեխանիկական ամրության շնորհիվ, այն օգտագործում ենշինարարության մեջ, նրանից պատրաստում են զանազան տեսակի ատաղծագործական իրեր, թելեր, գործվածքներ, ճոպաններ։ Փայտանյութից անջատված ցելյուլոզը օգտագործում են թղթի արտադրության մեջ։ Ցելյուլոզի հիդրոլիզի և գոյացող գլյուկոզի խմորման միջոցով ատացվում էէթիլ սպիրտ։ Ցելյուլոզի եթերները գործածվում եննիտրոլաքեր,կինոժապավեն, բժշկական կոլոդիում, արհեստական մանրաթել պատրաստելու համար։