Ցավային շեմ, կամցավի ընկալման շեմը այն կետն է գրգռիչի ընկալման գրաֆիկի վրա, որի ժամանակ ցավի զգացողություն է առաջանում։ Դա բացառապես սուբյեկտիվ զգացողություն է։ Անհրաժեշտ է տարբերակել գրգռիչները (արտաքին գործոն, որի դեպքում կարելի է անմիջականորեն կատարել չափում, օրինակ ջերմաչափի միջոցով) և անձի կամ կենդանու ցավի ընկալման արդյունքը (ներքին, սուբյեկտիվ ցավ, որը երբեմն կարող է անուղակիորեն չափվել, օրինակ վիզուալ անալոգային սանդղակով). Չնայած Ցավի ուսումնասիրման միջազգային ասոցացիան (IASP) սահմանում է «ցավային շեմ»-ը որպես «գրգռման մինիմալ ինտենսիվություն, որն ընկլավում է որպես ցավ»[1], տեղին է նաև ներքոնշյալը, որը թեև հակասական է տառով, բայց ոչ ոգով[1]։
Սովորաբար շեմը որոշվում է, ինչպես և նախկինում, որպես գրգռիչի մինիմալ քանակ, որը առաջացնում է ցավային զգացողություն։ Նկարագրություններից մեկի համաձայն, շեմը իրականում անձի փորձով է պայմանավորված, իսկ ինտենսիվությունը արդեն հանդիսանում է արտաքին գործոնի ցուցիչ։ Ցավը ուսումնասիրողների մեծ մասը, շեմի որոշումը իրականացնում է գրգռիչի տեսանկյունից այս եղանակից պետք է խուսափել։ Գրգռիչը չի հանդիսանում ցավ, հետևաբար ցավի չափման միավոր չի կարող հանդիսանալ։
Չնայած վերոնշյալ արտահայտությունը կարող է հստակ չներկայացնել, այնուամենայնիվ ակնհայտ ենթադրում է ցավի ընկալման և գրգռիչի միջև առկա վերը նշված տարբերությունը։ Գրգռիչի ինտենսիվություն (օրինակ՝ այրոցի զգացում, ճնշում) որի ժամանակ գրգռիչը առաջացնում է ցավազգայունություն, անվանում են առանձին տերմինով՝ շեմային ինտենսիվություն[1]։ Եթե տաք թավան մարդու մաշկը սկսում է վնասել 42 °C (107 °F) ում, դա տվյալ պահին, մաշկի տվյալ հատվածի ցավային շեմն է։ Դա ցավային շեմը չէ,(որը հանդիսանում է ներքին/սուբյեկտիվ), իսկ ջերմաստիճանը, որի ժամանակ հատվում է ցավային շեմը, հետևաբար առաջանում է ցավ (համարվում է արտաքին/օբյեկտիվ)։
Ինտենսիվությունը, որի ժամանակ գրգռիչը առաջացնում է ցավ, փոփոխվում է անհատից անհատ, և ժամանակից կախված տարբեր է նաև նույն անհատի համար։
Ջերմաստիճանը, որը հետազոտվողի մոտ առաջացնում է ցավ, անվանում ենայրոցի զգացման շեմ, տվյալ անհատի համար, ժամանակի տվյալ պահին։ Կա հետազոտություն, որը վկայում է, որ ցերեկային նախատրամադրվածություն ունեցող անձիք ունեն այրոցի զգացողության ավելի բարձ շեմ, քան երեկոյան նախատրամադրվածությամբ անձիք[2]։
Ճնշումը, որի ժամանակ ձայնը ունկընդրի մոտ առաջացնում է ցավային զգացողություն, համարվում է ցավային շեմի ճնշում՝ տվյալ անհատի մոտ, տվյալ պահին։ Ձայնի համար շեմային ճնշումը փոփոխվում է հաճախականությունից, և կարող է լինել տարիք կախյալ։ Այն անհատները, որոնք ենթարկվել են աղմուկի/երաժշտության շատ չափաբաժնի, ունենլսողության առավել բարձր շեմային ճնշում[3]։ Ցավային շեմի տեղաշարժը ևս կարող է հանգեցնել շեմային ճնշման փոփոխության[4]։ Ձայնի ցավային զգացողություն հարուցող երկարատև ազդեցությունը կարող է ֆիզիկական վնասներ պատճառել, և պոտենցիալ կարող է հանգեցնելլսողության վատացման։
Ձայնի բարձրության աստիճանը վերաբերում էաղմուկին։ Դա ձայնի ամպլիտուդի կամ ձայնային ճնշման աստիճանի ընդհանուր տերմին է։ Գրականության մեջ հանդիպում են ցավի շեմային մակարդակի տարբեր արժեքներ[4][5][6]։
| Ձայնային ճնշման աստիճան | Ձայնային ճնշում |
|---|---|
| 120 dBSPL | 20 Pa |
| 130 dBSPL | 63 Pa |
| 134 dBSPL | 100 Pa |
| 137.5 dBSPL | 150 Pa |
| 140 dBSPL | 200 Pa |
{{cite document}}:Unknown parameter|access-date= ignored (օգնություն);Unknown parameter|archive-date= ignored (օգնություն);Unknown parameter|archive-url= ignored (օգնություն);Unknown parameter|edition= ignored (օգնություն);Unknown parameter|url-status= ignored (օգնություն);Unknown parameter|url= ignored (օգնություն)