Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Տուր դը Ֆրանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տուր դը Ֆրանս (ֆր.՝ Tour de France), ամենահանրաճանաչ համաշխարհային հեծանվային մրցաշարերից մեկն է, որն անցկացվում էՖրանսիայում ավելի քան հարյուր տարի։ Ոչ պաշտոնական անվանումը «Մեծ հանգույց»։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Տուր դը Ֆրանս հեծանվային մրցաշարը ստեղծվել է, որպես գովազդային նախագիծ L’Auto (այժմ L'Équipe) օրաթերթի համար։ Օրաթերթի խմբագիրը և հիմնադիրը Անրի Դեսգրանժն է (Henri Desgrange): Տուր դը Ֆրանսը նախատեսված էր մրցակցելու Փարիզ-Բրեստ-Փարիզ (հովանավորվածLe Petit Journal կողմից) և Բորդո-Փարիզ հեծանվային մրցաշարի հետ։

Ֆրանսիական հանգույցի ստեղծման գաղափարը պատկանում է L’Auto-ի լրագրող Ժեո Լեֆևրին (Géo Lefèvre) ում հետ Անրի Դեսգրանժն նախաճաշում էր փարիզյան սրճարաններից Café de Madrid-ում 1902 թվականի նոյեմբերի 20-ին։

Տուր դը Ֆրանս մրցաշարի հաջողությունը մեծ համբավ բերեց Auto օրագրին, որի բաժանորդների թիվը 1903 թվականին 25 հազարից (մինչ մրցաշարը) շատացավ մինչև 65 հազար մրցաշարից հետո։ 1908 թվականին օրաթերթի բաժանորդների թիվն անցավ 250 հազարը, իսկ 1923 թվականին Տուր դը Ֆրանսի ժամանակ մեկ օրում վաճառվում էր 500 հազար օրինակ։ 1933 թվականին օրաթերթը հասավ իր ռեկորդային տպաքանակին՝ 854 հազար օրինակ մի օրում։ Այսօր Տուրը կազմակերպում է «Տուր դը Ֆրանս ընկերությունը», որը հանդիսանում է Amaury Sport Organisation (ASO) մասնաճյուղը, վերջինս էլ իր հեթին հանդիսանում է մեդիա-հոլդինգի մի մաս, որի մեջ մտնում է նաև L'Équipe օրաթերթը։

Տուրն անցկացվում է Ֆրանսիայում և հարևան երկրներում ամեն տարի հուլիս ամսին, երեք շաբաթվա տևողությամբ։ Միայնառաջին (1914-1918) ևերկրորդ (1939-1945) համաշխարհայի պատերազմների ժամանակ տուրը չեղյալ են համարել։ Հեծանվային մրցույթն անցկացնում էր Amaury Sport Organisation (ASO) կազմակերպությունը, որն անցկացնում է նաև Դակար Ռալլին։

Մրցման սկզբունքները

[խմբագրել |խմբագրել կոդը]

«Տուր դը Ֆրանսը» բաղկացած է 21 փուլից, որոնցից յուրաքանչյուրը տևում է մեկ օր։ Յուրաքանչյուր հեծանվորդ պետք է ավարտի փուլը, որպեսզի իր ժամանակն արձանագրվի և կուտակվի։

Մրցավազքի ամբողջական երկարությունը կազմում է 3000-ից միջև 4000 կմ (մրցուղին և փուլերի երկարությունը ամեն տարի փոխվում է)։ 1926 թվականին տեղի ունեցավ ամենաերկար մրցուղով մրցաշարը։ Հեծանվորդները անցել են 5745 կմ[1]։

Հեծանվորդների ընդհանուր որակավորումը, դասակարգումը կատարվում է համաձայն կուտակած ժամանակի։ Մրցաշարի հաղթող է ճանաչվում այն հեծանվորդը, որի ընդհանուր ժամանակը (այսինքն բոլոր փուլերի կուտակած ժամանակը) ամենաքիչն է մրցակիցների նկատմամբ։ Հնարավոր է հաղթել մրցաշարը` չհաղթելով ոչ մի փուլում։ Լեմոնդ Գրեգը հասավ դրան 1990 թվականին։ Յուրաքանչյուր փուլի հաղթանակը համարվում է մեծ նվաճում հեծանվորդի համար` անկախ վերջնական դասակարգման արդյունքից։

Բացի ժամանակի հաշվարկից գոյություն ունեն նաև այլ անվանակարգեր`

  • լավագույն սպրինտեր
  • լավագույն լեռնագնաց հեծանվորդ
  • լավագույն երիտասարդ հեծանվորդ

Այդ անվանակարգերում լավագույնները պայքար են մղում համապատասխան գունավոր մարզաշապիկներով։

Պարգևներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Դեղին մարզաշապիկդեղին մարզաշապիկ (le maillot jaune)

[խմբագրել |խմբագրել կոդը]

Դեղին մարզաշապիկը խորհրդանշում է «Տուր դը Ֆրանսի» առաջատարին։

Դեղին մարզաշապիկը կրում է մրցաշարի առաջատարը ըստ ժամանակի, մարզաշապիկն ամենաարժեքավորն է մրցաշապիկների մեջ։ Մարզաշապիկի դեղին գույնն ի սկզբանե կապված է եղել օրաթերթի հետ, որը հովանավորում էր մրցաշարը (օրաթերթը ուներ դեղին էջեր)։

Դեղին մարզաշապիկ կրողները ըստ մրցաշարի արդյունքների, «Տուր դը Ֆրանսի» հաղթողներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
ՏարիՀաղթող
1903ՖրանսիաՄ. Գագեն
1904ՖրանսիաԱ. Կորնե
1905ՖրանսիաԼ. Տրուսելյե
1906ՖրանսիաР. Պոտյե
1907ՖրանսիաԼ. Պետի-Բրետոն
1908ՖրանսիաԼ. Պետի-Բրետոն
1909ԼյուքսեմբուրգՖ. Ֆաբեր
1910ՖրանսիաՕ. Լապիզ
1911ՖրանսիաГ. Գարիգու
1912ՖրանսիաՕ. Դեֆրե
1913ԲելգիաՖ. Տիս
1914ԲելգիաՖ. Տիս
1919ԲելգիաՖ. Լամբո
1920ԲելգիաՖ. Տիս
1921ԲելգիաԼ. Սյոր
1922ԲելգիաՖ. Լամբո
1923ՖրանսիաԱ. Պելիսյե
1924ԻտալիաՕ. Բոտեկյա
1925ԻտալիաՕ. Բոտեկյա
1926ԲելգիաԼ. Բյուսե
1927ԼյուքսեմբուրգՆ. Ֆրանց
1928ԼյուքսեմբուրգՆ. Ֆրանց
1929ԲելգիաՄ. Դեվելե
1930ՖրանսիաԱ. Լեդյուկ
ՏարիԿրող
1931ՖրանսիաԱ. Մանե
1932ՖրանսիաԱ. Լեդյուկ
1933ՖրանսիաԳ. Շպեյխեր
1934ՖրանսիաԱ. Ամանե
1935ԲելգիաՌ. Մաես
1936ԲելգիաՍ. Մաես
1937ՖրանսիաՌ. Լապեբի
1938ԻտալիաԴ. Բարտալի
1939ԲելգիաՍ. Մայես
1947ՖրանսիաԺ. Ռոբիչ
1948ԻտալիաԴ. Բարտալի
1949ԻտալիաՖ. Կոպպի
1950ՇվեյցարիաՖ. Կուլբեր
1951ՇվեյցարիաՀ. Կոբլե
1952ԻտալիաՖ. Կոպպի
1953ՖրանսիաԼ. Բոբե
1954ՖրանսիաԼ. Բոբե
1955ՖրանսիաԼ. Բոբե
1956ՖրանսիաՌ. Վալկովեկ
1957ՖրանսիաԺ. Անկետիլ
1958ԼյուքսեմբուրգՇ. Գոլ
1959ԻսպանիաՖ. Բաամոնտես
1960ԻտալիաԳ. Նենչինի
1961ՖրանսիաԺ. Անկետիլ
ՏարիԿրող
1962ՖրանսիաԺ. Անկետիլ
1963ՖրանսիաԺ. Անկետիլ
1964ՖրանսիաԺ. Անկետիլ
1965ԻտալիաՖ. Ֆժիմոնդի
1966ՖրանսիաԼ. Այմար
1967ՖրանսիաՌ. Պինժոն
1968ՆիդերլանդներՅ. Յանսեն
1969ԲելգիաԷ. Մերքս
1970ԲելգիաԷ. Մերքս
1971ԲելգիաԷ. Մերքս
1972ԲելգիաԷ. Մերքս
1973ԻսպանիաԼ. Օքանա
1974ԲելգիաԷ. Մերքս
1975ՖրանսիաԲ. Տեոենե
1976ԲելգիաԼ. Վան Իմպ
1977ՖրանսիաԲ. Տեոենե
1978ՖրանսիաԲ. Ինո
1979ՖրանսիաԲ. Ինո
1980ՆիդերլանդներՅ. Զոտեմելկ
1981ՖրանսիաԲ. Ինո
1982ՖրանսիաԲ. Ինո
1983ՖրանսիաԼ. Ֆինյոն
1984ՖրանսիաԼ. Ֆինյոն
1985ՖրանսիաԲ. Ինո
ՏարիԿրող
1986Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳ. Լեմոնդ
1987ԻռլանդիաՍ. Ռոչ
1988ԻսպանիաՊ. Դելգադո
1989Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳ. Լեմոնդ
1990Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳ. Լեմոնդ
1991ԻսպանիաՄ. Ւնդուրայն
1992ԻսպանիաՄ. Ւնդուրայն
1993ԻսպանիաՄ. Ւնդուրայն
1994ԻսպանիաՄ. Ւնդուրայն
1995ԻսպանիաՄ. Ւնդուրայն
1996ԴանիաԲ. Ռիյս
1997ԳերմանիաՅ. Ուլրիխ
1998ԻտալիաՄ. Պանտանի
1999Լենս Արմսթրոնգ[2]
2000Լենս Արմսթրոնգ[2]
2001Լենս Արմսթրոնգ[2]
2002Լենս Արմսթրոնգ[2]
2003Լենս Արմսթրոնգ[2]
2004Լենս Արմսթրոնգ[2]
2005Լենս Արմսթրոնգ[2]
2006ԻսպանիաՕ. Պերեյրո
2007ԻսպանիաԱ. Կոնտադոր
2008ԻսպանիաԿ. Սաստրե
2009ԻսպանիաԱ. Կոնտադոր
ՏարիԿրող
2010ԼյուքսեմբուրգԱ. Շլեկ
2011ԱվստրալիաՔ. Էվանս
2012Միացյալ ԹագավորությունԲ. Ուգինս
2013Միացյալ ԹագավորությունՔ. Ֆրում
2014ԻտալիաՎ. Նիբալի
2015Միացյալ ԹագավորությունՔ. Ֆրում

Կանաչ մարզաշապիկկանաչ մարզաշապիկ (le maillot vert)

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կանաչ մարզաշապիկին արժանացած հեծանվորդները սպրինտերական արդյունքում ունեն առավելագույն միավորներ։ Մարզաշապիկը խաղարկվում է 1953 թվականից։

Կանաչ մարզաշապիկ կրողները ըստ մրցաշարի արդյունքերի

[խմբագրել |խմբագրել կոդը]
ՏարիԿրող
1953ՇվեյցարիաՖ. Շաեր
1954ՇվեյցարիաՖ. Կուբլեր
1955ԲելգիաԿ. Օցկերս
1956ԲելգիաԿ. Օցկերս
1957ՖրանսիաՅ. Ֆորեստյե
1958ՖրանսիաՅ. Գրազիկ
1959ՖրանսիաԱ. Գարիգադ
1960ՖրանսիաՅ. Գրաժիկ
1961ՖրանսիաԱ. Դարիգադ
1962ԳերմանիաՌ. Ալթիգ
1963ԲելգիաՌ. Ոան Լուի
1964ՆիդերլանդներՅ. Յանսեն
1965ՆիդերլանդներՅ. Յանսեն
1966ԲելգիաՎ. Պլանկար
1967ՆիդերլանդներՅ. Յանսեն
1968ԻտալիաՖ. Բիտոսսի
1969ԲելգիաԷ. Մերկս
1970ԲելգիաՎ. Գոդեֆրուտ
1971ԲելգիաԷ. Մերկս
1972ԲելգիաԷ. Մերկս
1973ԲելգիաԷ. Վան Սպիրնգել
ՏարիԿրող
1974ԲելգիաՊ. Սերկու
1975ԲելգիաՌ. Վան Լինդեն
1976ԲելգիաՖ. Մաերտենս
1977ՖրանսիաԺ. Էկլասսան
1978ԲելգիաՖ. Մաերտենս
1979ՖրանսիաԲ. Ինո
1980ԲելգիաՌ. Պևենաժ
1981ԲելգիաՖ. Մաերտենս
1982ԻռլանդիաՇ. Կելլի
1983ԻռլանդիաՇ. Կելլի
1984ԲելգիաՖ. Հոսթ
1985ԻռլանդիաՇ. Կելլի
1986ԲելգիաԷ. Վանդերադեն
1987ՆիդերլանդներԺ.-Պ. վան Պոպպել
1988ԲելգիաԷ. Պլանկար
1989ԻռլանդիաՇ. Կելլի
1990Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունՕ. Լյուդվիգ
1991Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԴ. Աբդուժապարով
1992ՖրանսիաԼ. Ժալաբեր
1993ՈւզբեկստանԴ. Աբդուժապարով
1994ՈւզբեկստանԴ. Աբդուժապարով
ՏարիԿրող
1995ՖրանսիաԼ. Ժալաբեր
1996ԳերմանիաԷ. Ցաբել
1997ԳերմանիաԷ. Ցաբել
1998ԳերմանիաԷ. Ցաբել
1999ԳերմանիաԷ. Ցաբել
2000ԳերմանիաԷ. Ցաբել
2001ԳերմանիաԷ. Ցաբել
2002ԱվստրալիաՌ. ՄարկՅուեն
2003ԱվստրալիաԲ. Կուկ
2004ԱվստրալիաՌ. ՄարկՅուեն
2005ՆորվեգիաՏ. Խուշովդ
2006ԱվստրալիաՌ. ՄարկՅուեն
2007ԲելգիաՏ. Բոոեն
2008ԻսպանիաՕ. Ֆրեյրե
2009ՆորվեգիաՏ. Խուշովդ
2010ԻտալիաԱ. Պետակի
2011Միացյալ ԹագավորությունՄ. Կևենդիշ
2012ՍլովակիաՊ. Սագան
2013ՍլովակիաՊ. Սագան
2014ՍլովակիաՊ. Սագան
2015ՍլովակիաՊ. Սագան

Կարմիր պուտիկներով մարզաշապիկ (le maillot à pois rouges)

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կարմիր պուտիկներով սպիտակ մարզաշապիկը կրում է մրցաշարի «լեռնային արքան», այսինքն այն հեծանվորդը, որը հավաքել է առավելագույն միավորներ լեռնային փուլերի դասակարգմամբ։ «Լեռնային արքա»-յի, մարզաշապիկը ֆրասերենով անվանում են maillot à pois rouges:

Չնայած որ «լեռնային արքա» կոչումը խաղարկվում է1933 թվականից, ներկայիս պուտիկավոր մարզաշապիկը կիրառվել է միայն 1975 թվականից։ Մարզաշապիկի գույներն առաջարկվել են շոկոլադ Poulain Chocolate -ի կողմից, որը հանդիսանում էր մրցաշարի հովանավորը։ Գույները համապատասխանեցվել են հանրաճանաչ ապրանքանիշի գույներին։

Պուտիկավոր մարզաշապիկ կրողները ըստ մրցաշարի արդյունքերի

[խմբագրել |խմբագրել կոդը]
ՏարիԿրող
1933ԻսպանիաՎ. Տրուեբա
1934ՖրանսիաՌ. Վիետտո
1935ԲելգիաՖ. Վերվակե
1936ԻսպանիաԺ. Բերրենդերո
1937ԲելգիաՖ. Վերվակե
1938ԻտալիաՋ. Բարտալի
1939ԲելգիաՍ. Մայես
1947ԻտալիաՊ. Բրամբիլլա
1948ԻտալիաՋ. Բարտալի
1949ԻտալիաՖ. Կոպպի
1950ՖրանսիաԼ. Բոբե
1951ՖրանսիաՌ. Ջեմինանի
1952ԻտալիաՖ. Կոպպի
1953ԻսպանիաՀ. Լորոնո
1954ԻսպանիաՖ. Բաամոնտես
1955ԼյուքսեմբուրգՉ. Գաուլ
1956ԼյուքսեմբուրգՉ. Գաուլ
1957ԻտալիաԳ. Նենչինի
1958ԻսպանիաՖ. Ֆեդերիկո
1959ԻսպանիաՖ. Ֆեդերիկո
1960ԻտալիաԻ. Մասսիգնան
1961ԻտալիաԻ. Մասսիգնան
1962ԻսպանիաՖ. Ֆեդերիկո
1963ԻսպանիաՖ. Ֆեդերիկո
1964ԻսպանիաՖ. Ֆեդերիկո
1965ԻսպանիաՀ. Հիմենես
ՏարիԿրող
1966ԻսպանիաՀ. Հիմենես
1967ԻսպանիաՀ. Հիմենես
1968ԻսպանիաԱ. Գոնսալես
1969ԲելգիաԷ. Մերկս
1970ԲելգիաԷ. Մերկս
1971ԲելգիաԼ. վան Իմպ
1972ԲելգիաԼ. վան Իմպ
1973ԻսպանիաՊ. Տոռես
1974ԻսպանիաԴ. Պերունենա
1975ԲելգիաԼ. վան Իմպ
1976ԻտալիաԴժ. Բելլինի
1977ԲելգիաԼ. վան Իմպ
1978ՖրանսիաՄ. Մարտինես
1979ԻտալիաԴժ. Բատագլին
1980ՖրանսիաՌ. Մարտին
1981ԲելգիաԼ. վան Իմպ
1982ՖրանսիաԲ. Վալլեթ
1983ԲելգիաԼ. վան Իմպ
1984Միացյալ ԹագավորությունՌ. Միլլար
1985ԿոլումբիաԼ. Էռեռա
1986ՖրանսիաԲ. Ինո
1987ԿոլումբիաԼ. Էռեռա
1988ՆիդերլանդներՍ. Ռուկս
1989ՆիդերլանդներԳ.-Յ. Տենիսսի
1990ՖրանսիաԹ. Կլայվեռոլա
1991ԻտալիաԿ. Կլյապուչի
ՏարիԿրող
1992ԻտալիաԿ. Կլյապուչի
1993ՇվեյցարիաԹ. Ռոմինգեր
1994ՖրանսիաՌ. Վիրանկ
1995ՖրանսիաՌ. Վիրանկ
1996ՖրանսիաՌ. Վիրանկ
1997ՖրանսիաՌ. Վիրանկ
1998ՖրանսիաԿ. Ռիներո
1999ՖրանսիաՌ. Վիրանկ
2000ԿոլումբիաՍ. Բոտերո
2001ՖրանսիաԼ. Ժալաբեր
2002ՖրանսիաԼ. Ժալաբեր
2003ՖրանսիաՌ. Վիրանկ
2004ՖրանսիաՌ. Վիրանկ
2005ԴանիաՄ. Ռասմուսեն
2006ԴանիաՄ. Ռասմուսեն
2007ԿոլումբիաԽ. Մ. Սոլեր
2008ԱվստրիաԲ. Կոլ
2009ԻտալիաՖ. Պելլիցոտտի
2010ՖրանսիաԱնտոնի Շարտո
2011ԻսպանիաՍամուել Սանչես
2012ՖրանսիաԹ. Ֆյոկլեր
2013ԿոլումբիաՆ. Կինտանա
2014ԼեհաստանՌ. Մայկա
2015Միացյալ ԹագավորությունՔրիս Ֆրում

Սպիտակ մարզաշապիկ (le maillot blanc)

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սպիտակ մարզաշապիկ կրում է միայն լավագույն երիտասարդ հեծանվորդը (ով 25 տարուց ավելի երիտասարդ է մրցումների մեկնարկային տարում)։ Մարզաշապիկը խաղարկվում է1975 թվականից

Սպիտակ մարզաշապիկ կրողները ըստ մրցաշարի արդյունքների

[խմբագրել |խմբագրել կոդը]
ՏարիԿրող
1975ԻտալիաՖ. Մոսեր
1976ԻսպանիաԵ. Մարտինես
1977ԳերմանիաԴ. Տյուրաու
1978ՆիդերլանդներՀ. Լուբբերդինգ
1979ՖրանսիաԺ.-Ռ. Բերնաուտո
1980ՆիդերլանդներՅ. Վան դեռ Վելդե
1981ՆիդերլանդներՊ. Վինեն
1982ԱվստրալիաՊ. Անդերսոն
1983ՖրանսիաԼ. Ֆիգնոն
1984Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳ. Լեմոնդ
1985ԿոլումբիաՖ. Պարրա
1986Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱ. Համփսեն
1987ՄեքսիկաՌ. Ալկալա
1988ՆիդերլանդներԵ. Բրոյնքինգ
1989ՖրանսիաՊ. Ֆիլիպոտ
1990ՖրանսիաԳ. Դելիոն
1991ԿոլումբիաԱ. Մեխիա
1992ՆիդերլանդներԵ. Բաումենս
1993ԻսպանիաԱ. Մարտին
1994ԻտալիաՄ. Պանտանի
1995ԻտալիաՄ. Պանտանի
ՏարիԿրող
1996ԳերմանիաՅ. Ուիլրիխ
1997ԳերմանիաՅ. Ուիլրիխ
1998ԳերմանիաՅ. Ուիլրիխ
1999ՖրանսիաԲ. Սելմոն
2000ԻսպանիաՖ. Մանսեբո
2001ԻսպանիաО. Սևիլիա
2002ԻտալիաԻ. Բասսո
2003ՌուսաստանԴ. Մենշով
2004ՌուսաստանՎ. Կարպեց
2005ՈւկրաինաՅ. Պոպովիչ
2006ԻտալիաԴ. Կունեգո
2007ԻսպանիաԱ. Կոնտադոր
2008ԼյուքսեմբուրգԷ. Շլեք
2009ԼյուքսեմբուրգԷ. Շլեք
2010ԼյուքսեմբուրգԷ. Շլեք
2011ՖրանսիաՊ.Ռոլլան
2012Ամերիկայի Միացյալ ՆահանգներՏ. Վան Գարդերեն
2013ԿոլումբիաՆ. Կինտանա
2014ՖրանսիաՏ. Պինո
2015ԿոլումբիաՆ. Կինտանա

Մրցանակ ամենաագրեսիվ հեծանվորդինPrix de la combativité (Prix de la combativité)

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ամենաագրեսիվ (նվաճողական, հարձակողական) հեծանվորդին մրցաշարի փուլի վերջնարդյունքում հանձնվում է կամիր ֆոնի վրա սպիտակ համար (հիմնական սպիտակը սևի փոխարեն)։ Ամենագլխավոր հանգամանքը, որ հեծանվորդը գտնվի պելոտոնից (հիմնական խմբից) զգալի հեռավորության վրա և փորձի պահպանել իր առավելությունը հնարավորինս երկար։ Ամենաագրեսիվ հեծանվորդին ընտրում է փորձագետների հատուկ խումբը։

Դրամական մրցանակներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

2007 թվականից գոյություն ունեն դրամական հետևյալ մրցանակները`€ 450 000 ստանում է մրցաշարի հաղթողը€ 25 000 ստանում են կանաչ և պուտիկավոր մարզաշապիկների կրողները (լավագույն սպրինտերը և լավագույնը լեռնային փուլերում)€ 20 000 լավագույն երիտասարդ հեծանվորդին մրցաշարի ընդհանուր արդյունքներով€ 8000 մրցանակներ յուրաքանչյուր փուլի հաղթողին€ 800 մրցանակ միջանկյալ սպրինտի հաղթողին€ 350 միօրյա մրցանակ դեղին մարզաշապիկ կրողին€ 300 միօրյա մրցանակ կանաչ, սպիտակ և պուտիկավոր մարզաշապիկ կրողներին€ 20 000 մրցանակ ընդհանուր մրցաշարի ամենաագրեսիվ հեծանվորդին€ 2000 ամենօրյա մրցանակ ամենաագրեսիվ հեծանվորդին։ Ավանդության համաձայն մրցանակը կիսվում է թիմի բոլոր անդամների միջև[1]։

Տնօրեններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
ՏարիներՏնօրեն
19031939Անրի Դեգրանժ
19471961Ժակ Գոդդե
19621986Ժակ Գոդդե ևՖելիքս Լևիտան
1987Ժան-Ֆրանսուա Նակե-Ռադիգե
1988Ժան-Պյեր Կուրկոլ
1989 -27 հոկտեմբերից2005Ժան-Մարի Լեբլան
27 հոկտեմբեր2005 - ցայսօրՔրիստիան Պրյուդոմ

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1«22 հետաքրքիր փաստեր Տուր դը Ֆրանս».Velohack.com. Արխիվացված էօրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  2. 2,02,12,22,32,42,52,61999-2005 թվականներին «Տուր դը Ֆրանս» հեծանվային մրցաշարում չեն լինի հաղթողներ
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Տուր_դը_Ֆրանս&oldid=9492410» էջից
Կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp