Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Տինտո Բրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տինտո Բրաս
իտալ.՝Tinto Brass
Ծնվել էմարտի 26,1933(1933-03-26)[1](92 տարեկան)
ԾննդավայրՄիլան,Իտալիայի թագավորություն[2]
ԿրթությունՖերարայի համալսարան
Քաղաքացիություն Իտալիա
Կրոնաթեիզմ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, դերասան և կինոսցենարիստ
ԱմուսինCaterina Varzi? և Carla Cipriani?
Պարգևներ
IMDbID ID 0000972
tintobrass.it

Տինտո Բրաս (իտալ.՝Tinto Brass, իրական անունը՝ Ջովաննի Բրաս,մարտի 26,1933(1933-03-26)[1],Միլան,Իտալիայի թագավորություն[2]),էրոտիկ ժանրի իտալացիկինոռեժիսոր,սցենարիստ,պրոդյուսեր,դերասան։

Կենսագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Տինտո Բրասը ծնվել է Միլանում։ Ավարտելով իրավական քոլեջը, տեղափոխվել էՓարիզ, որտեղ աշխատել է Cinematheque Française արխիվում, որն ունի աշխարհի ամենահեղինակավոր և հարուստ հավաքածուն։ Վերադառնալով Իտալիա, աշխատել է ռեժիսորի օգնական։ Հասարակության ուշադրությունը նրա վրա բևեռվել է դեռ աշխատանքային գործունեության վաղ տարիներից, երբ նկրահանել է իր դեբյուտային «Աշխարհի գագաթին» (1963 թ.)կինոնկարը։1964 թվականին նա նկարահանել է «Իմ տիրուհի» ֆիլմի երկու էպիզոդները։ Նույն թվականին նկարահանել է «Թռչող ափսե» ֆիլմը։1968 թվականին նկարահանված «Ճիչ» ֆիլմի ցուցադրությունը գրաքննության կողմից արգելվեց մինչև1974 թվականը։ Տինտո Բրասը մշտապես անձամբ է հետևում իր ֆիլմերի մոնտաժային աշխատանքներին, որն արտահայտվում է նրա գեղարվեստական ֆիլմերի հեղինակային ընդգծվածությամբ։

Իր ստեղծագործական կյանքի վաղ շրջանում Տինտո Բրասն իր ուժերը փորձել է կատակերգական ժանրում («Ով աշխատում է, նա կորած է» (1963 թ.), «Թռչող ափսե» (1964 թ.)), կինոնովելներից սկսած մինչև ինտելեկտուալ ֆիլմեր («Հևոց» (1967 թ.), «Ճիչ» (1968 թ.)), վեսթերնի ժանրում («Յանկիներ» (1966 թ.)), տարվել է հոգեբանական բացահայտումներով («Հեռացածը» (1970 թ.), «Արձակուրդ» (1971 թ.)), ստեղծել է կինոնմանակում («Շարժիչ» (1979 թ.)), սակայն վերջնականապես հաստատվել է էրոտիկ ֆանտազիաների ժանրում։

Տինտո Բրասի «Կիտիի սրահը» (1976 թ.) և «Կալիգուլա» (1979 թ.) ֆիլմերի հիմքում քաղաքական և պատմական իրականությունն է։ Նրա «Կալիգուլա» ֆիլմը, որտեղ նկարահանվել էին համաշխարհային կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք էինՊիտեր Օ'Թուլը ևՄալքոլմ Մաքդաուելը, փորձում էր դուրս գալ բարոյականության շրջանակներից և մատնված էր հաջողության՝ իր մարդկային դաժանության, այլասերվածության և պոռնոգրաֆիայի բացահայտումներով։ Կինոնկարն ամբողջովին բացահայտել էր հռոմեական բարձր խավի դաժան բարքերն ու այլասերվածությունը։

Սկսած «Բանալին» (1983 թ.) ֆիլմից, Տինտո Բրասի ֆիլմերի հիմնական մասը նվիրված էր զանազան սեքսուալ շեղումներին։ Նրա մարմնական սիրո պատմություններին հանդիսատեսը ականատես է լինում կողքից, կարծես թաքուն դիտելով հերոսների սիրային կյանքը, զգալով նրանց սեքսուալ ապրումներն ու հաճույքի և բավականության րոպեները։ Նրա հետագա տարիների ֆիլմերից են «Միրանդա» (1985 թ.), «Սեր և կիրք» (1987 թ.), «Կարմիր պղպեղ» («Պապրիկա»1990 թ.), «Բոլոր լեդիներն անում են դա» (1992 թ.), «Ծիկրակողը» (1994 թ.), «Չարաճճին» (1998 թ.), «Խախտելով արգելքները» (2000 թ.), «Սև հրեշտակը» (2002 թ.), «Օ, կանայք» (2003 թ.), «Սեր իմ» (2005 թ.) և այլ կինոնկարներ։

Որպես դերասան Տինտո Բրասը հանդես է եկել «Կին - դա ինչ-որ հիասքանչ է» (1964 թ.), «Կապիր ինձ ամուր» (1999 թ.), «Տինտո Բրասի գրառումները» (1999 թ.), «Վերջին մետրոն» (1999 թ.), «Քաղցր երազ» (1999 թ.), «Կատաղած շուն» (2012 թ.) և այլ ֆիլմերում։

Անձնական կյանքը

[խմբագրել |խմբագրել կոդը]

Տինտո Բրասը1957 թվականին ամուսնացել է «Հարրի Բար» ռեստորանի հիմնադիր Ջուզեպպե Չիպրիանիի դստեր՝ սցենարիստ Կառլա Չիպրիանիի հետ։2006 թվականին Կառլան մահացել է։ Նրանք ունեն մեկ դուստր և մեկ որդի։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ռեժիսոր

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1958 Տարածական դինամիկաSpatiodynamisme
1963 Ով աշխատում է, նա կորած է (Աշխարհի գագաթին)Chi lavora è perduto (In capo al mondo)
1964 Կա Իրա. Հեղեղների ապստամբությունըÇa ira, il fiume della rivolta
1964 Իմ տիրուհիLa mia signora
1964 Թռչող ափսեIl disco volante
1966 ՅանկիներYankee
1967 ՀևոցովCol cuore in gola
1968 ՃիչL'urlo
1969 Սևը սպիտակի վրաNerosubianco
1970 ՀեռացածըDropout
1971 ԱրձակուրդLa vacanza
1975 Կիտիի սրահըSalon Kitty
1979 ԿալիգուլաCaligula
1979 ՇարժիչAction
1983 ԲանալինLa chiave
1985 ՄիրանդաMiranda
1987 Սեր և կիրքCapriccio
1988 Խորտկարան «Բուդապեշտ»Snack Bar Budapest
1990 Պապրիկա (Կարմիր պղպեղ)Paprika
1991 Բոլոր լեդիներն անում են դաCosì fan tutte
1993 ԾիկրակողըL'uomo che guarda
1995 Տինտո Բրասի փոստըFermo posta Tinto Brass
1998 ՉարաճճինMonella
1999 Խախտելով արգելքներըTra(sgre)dire
2002 Սև հրեշտակըSenso '45
2003 Օ, կանայքFallo!
2005 Սեր իմMonamour
2008 Ծիկրակողը խոհանոցումKick the Cock

Դերասան

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1964 Կին - դա ինչ-որ հիասքանչ էLa donna è una cosa meravigliosa
1983 ԲանալինLa chiave
1995 Տինտո Բրասի փոստըFermo posta Tinto Brass
1999 Կապիր ինձ ամուրStringimi forte i polsi
1999 ԶատիկLa coccinella
1999 Տինտո Բրասի գրառումները. ՋուլիաTinto Brass Presents Erotic Short Stories: Part 1 - Julia
1999 Տինտո Բրասի գրառումները. ՔվատրոTinto Brass Presents Erotic Short Stories: Part 2 - Quattro
1999 Տինտո Բրասի գրառումները. Արատավոր հարաբերություններTinto Brass Presents Erotic Short Stories: Part 4 - Improper Liaisons
1999 Տինտո Բրասի գրառումները. Կապիր ինձ ամուրTinto Brass Presents Erotic Short Stories: Part 3 - Hold My Wrists
1999 Վերջին մետրոնUltimo metrò
1999 Քաղցր երազSogno
2002 Արատավոր հարաբերություններUnchaste relatioships
2003 Օ, կանայքFallo!
2008 ՑասումLa rabbia
2008 Ծիկրակողը խոհանոցումKick the Cock
2012 Կատաղած շունCanepazzo

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1filmportal.de — 2005.
  2. 2,02,12,2Deutsche NationalbibliothekRecord #120095572 //Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://www.livreshebdo.fr/article/les-laureats-du-prix-sade-2024
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Տինտո Բրաս» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNEXX1298556 ·BNF13497354k ·CONOR82883171 ·GND120095572 ·ICCURAVV054622 ·ISNI0000000078237594 ·LCCNn97049366 ·LNB000350223 ·NDL00945929 ·NKCxx0169877 ·NLPa0000002101065 ·NTA072519037 ·SUDOC121458628 ·VIAF68213744 ·WorldCat VIAF68213744
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Տինտո_Բրաս&oldid=7870976» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp