Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Տիաա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիաա
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 15-րդ դար
Մահացել էանհայտ
Մահվան վայրԹեբե
Մասնագիտությունթագավորական կոնսորտ
ԱմուսինԱմենհոտեպ II
ԵրեխաներԹութմոս IV
 Tiaa Վիքիպահեստում
Տիաաըհիերոգլիֆներում
tiO29VB7

Տիաա

Տիաա (մ.թ.ա. 15-րդ դար -անհայտ,Թեբե),հին եգիպտականտասնութերորդ արքայատոհմի թագուհի, որըփարավոնԱմենհոտեպ II-ի օրոք «անդեմ հարճ» է եղել։ Փարավոնը նրանից վերցրել էմեծ թագուհու տիտղոսը, սակայն երբ նրա որդիԹութմոս IV-ը դարձել է փարավոն, նա վերանայել է մոր կարգավիճակը և նրան տվել այդ կոչումը[1][2]։

Կյանք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Տիաան երբեք չի անվանվել «արքայադուստր», հետևաբար նրա ծագումն անհայտ է։ Ենթադրվում է, որ նա Ամենհոտեպի քույրը կամ խորթ քույրն է եղել, բայց դա հստակ չէ[3]։ Իր ամուսնու գահակալության տարիներին արքայական ընտանիքի կանայք ավելի քիչ են ներկայացվել, քան տասնութերորդ արքայատոհմի ավելի վաղ ժամանակահատվածում․ սա հավանաբար այն պատճառով էր, որ փարավոնը չէր ցանկանում, որ նրանցից որևէ մեկը յուրացնի իշխանությունը, ինչպեսՀատշեփսուտն էր արել ընդամենը մի քանի տասնամյակ առաջ[4]։ Տիաան Ամենհոտեպի միակ կինն է, որի մասին տեղեկություններ կան և նրա անունն այսօր հայտնի է միայն այն պատճառով, որ նա եղել է հաջորդ փարավոնի՝ Թութմոս IV-ի մայրը։ Մեծ թագուհու տիտղոսն ստացել է իր որդու գահակալության օրոք․ ամուսնու կենդանության օրոք այդ տիտղոսը կրել է Ամենհոտեպի մայրը՝Մերիտրա-Հատշեպսուտը[4]։

Իր ամուսնու կառուցած որևէ հուշարձանի վրա Տիաան պատկերված չէ։ Նա պատկերվել է միայն այն հուշարձանների վրա, որոնք ավարտին են հասցվել իր որդու օրոք։ Թութմոս IV-ի գահակալության տարիներին նա հայտնիություն է ստացել․ բացի մեծ թագուհու տիտղոսից ստացել է նաև «արքայամայր» և «աստծո կին» տիտղոսները։ Բազմաթիվ արձանների վրա Տիաան և Թութմոսի գլխավոր կինը՝Նեֆերտարին ուղեկցում են փարավոնին[5]։ Մերիտրա-Հատշեպսուտի մի քանի պատկերումներ փոփոխության են ենթարկվել ու պատկերում են Տիաային[6]։ Թութմոսի դուստրերից մեկը՝Տիաան, հավանաբար անվանակոչվել է նրա պատվին։

Մահ և հուղարկավորություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Տիաան հուղարկավորվել էարքաների հովտի KV32 դամբարանում, որտեղ հայտնաբերվել են նրա թաղման իրերի մասնիկներ[7]։ Ջրհեղեղը դրանց մի մասը լցրել է KV47 դամբարան՝ 19-րդ արքայատոհմի փարավոնՍիպտահի դամբարանը, որով ստիպել են եգիպտագետներին հավատալ, որ նրանք պատկանել են Սիպտահի նույնանուն մորը[2][8], բայց այդ ժամանակից ի վեր Սիպտահի մայրը ճանաչվել է որպես Սութեյջա անունով սիրիացի հարճ։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Arielle P. Kozloff,Amenhotep IIIEgypt's Radiant Pharaoh, Cambridge, 2012, pp 33-34
  2. 2,02,1Dodson, Aidan; Hilton, Dyan (2004).The Complete Royal Families of Ancient Egypt. London: Thames & Hudson.ISBN 0-500-05128-3., p.140
  3. Peter Der Manuelian,Studies in the Reign of Amenophis II, 1987. p.171
  4. 4,04,1The Oxford History of Ancient Egypt. Edited by Ian Shaw
  5. Shaw, p.275
  6. Dodson & Hilton, p.139
  7. KV32 from the Theban Mapping Project
  8. Dodson & Hilton, p.181
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Տիաա» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Տիաա&oldid=9772241» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիա:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp