| Այս հոդվածնաղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եքբարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումըվստահելի աղբյուրներում ևավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

-
-
-
(F-E-D-C)Play(օգնություն •ինֆո).Տետրախորդ, (հին հունարեն՝τετράχορδον, բառացի՝ քառալար, կազմված էτετρά- — չորս ևχορδή — լար բառերից,լատին․՝ tetrachordum),կվարտայի դիապազոնով քառաստիճան հնչյունաշար։ Բնական մաժոր և մինորլադերի հնչյունաշարերում գոյանում են 4 տարբեր կառուցվածքի տետրախորդներ, որոնք անվանում են հինհունականերաժշտության տեսությունից վերցրած անուններով՝ իոնական, դորիական, փռյուգիական և լիդիական։Հարմոնիկլադերում գոյանում է նաև մեծացվածսեկունդա պարունակող տետրախորդ, որն անվանում են հարմոնիկ տետրախորդ։
Տետրախորդն ընկած էր բոլոր հին հունական հնչունաշարերի հիմքում, ընդհուպ մինչև երկօկտավայինամբողջական համակարգում։ Տետրախորդի ծայրամասային (անշարժ) տոները կոչվում ենհեստոտամներ, միջանկյալները (փոփոխվող կախվածմելոսայի սեռից)՝կինումեններ։
Դասականնոտագրությունում տետրախորդների հիմնական տեսակները կարելի է պայմանականորել ներկայացնել այսպես.

Այդ նույն տետրախորդները գրի են առնվում նաև հետևյալ կերպ.


-♭
-
-
(g-f-e-d)Play(օգնություն •ինֆո).Առաջին տետրախորդը կոչվում է ներքևի, երկրորդը՝ վերևի տետրախորդ։ Նրանց միջև ընկած մեծ սեկունդան անվանում են բաժանող տոն։ Բնական մաժոր գամման կազմված է 2 միանման՝ իոնական տետրախորդներից։ Բնական մինոր, ինչպես և հարմոնիկ և մեղեդային մաժոր և մինոր գամմաները կազմված են երկուական տարբեր տետրախորդներից։ Մաժոր և մինոր լադերի հնչյունաշարը բազկացուցիչ մասերի բաժանելիս այն դիտում են նաև որպես ներքևի պենտակորդի (5 հաջորդական աստիճանների շարքի) և վերևի տետրախորդի միակցում։ Ներքևի պենտակորդն էական է նրանով, որ իր մեջ ընդգրկում է լադի հիմնականհնչյունի հետկվինտային օբերտոնը, որը հիմնական հնչյունի հետ միասին կազմում էլադի հիմքը, և բոլոր 3 կայուն հնչյունները, որոնք հարմոնիկ առումով դրսևորում են այդ լադիմաժոր կամմինորտոնիկան։ Վերևի տետրախորդը որոշում է լադի բնական, հարմոնիկ կամ մեղեդային տեսակը։