Տառեղները ՝ երկար ոտքեր և կտուց ունեցող թռչուններ են, և պատկանում են տառեղների (Ardeidae) ընտանիքին։ Բնակվում են քաղցրահամ ջրերում և առափնյա գոտիներում։ Աշխարհում գոյություն ունի հաստատված 64 տեսակ[1]։ Botaurus և Ixobrychus ցեղերին պատկանող տառեղների տեսակները անվանում են ջրցուլեր, այլ ոչ թե տառեղներ[2]։
Թեև տառեղները տեսքով հիշեցնում են այլ ընտանիքներին պատկանող թռչուններին ինչպիսին են՝արագիլները,քաջահավերը ևկռունկները, նրանք տարբերվում են այս թռչուններից նրանով, որ թռիչքի ժամանակ պարանոցը երկտակ ծալում են դեպի ուսերը այլ ոչ թե ձգված պարանոցով թռչում[3]։ Մեկ այլ առանձնահատկություն, որը տառեղներին առանձնացնում է վերոհիշյալ թռչուններից դա փոշենման աղվամազի առկայությունն է կրծքի և որովայնի հատվածներում[4][5][6]։
Այս ընտանիքի որոշ անդամներ բույնը դնում են գաղութներով ծառերի վրա, իսկ ոմանք՝ հատկապես ջրցուլերը, բույնը պատրաստում են գետնին օգտագործելով եղեգ կամ այլ բույսերից[3]։
Սպիտակ մեծ տառեղ (Ardea alba) Լուսանկարը արվել է Լոս Անջելես գետի ափին։
Տառեղները երկար ոտքեր և կտուց ունեցող միջին և խոշոր թռչուններ են։ Որցերի և էգերի միջև տարբերությունը չնչին է։ Որցերը մի փոքր ավելի խոշոր են էգերից։ Ամենափոքր տեսակը համարվում է փոքր ջրցուլը, որի երկարությունը կարող է լինել 30 սմ-ից փոքր։ Տառեղի ամենամեծ տեսակի՝ Գողիաթ տառեղը որի բարձրությունը կարող է հասնել 152 սմ-ի։ Տառեղների պարանոցը կարող է երկտակ ծալվել Տ տառի նման ի շնորհիվ նրա որ պարանոցի ողերից մեկը ձևափոխված է։ Պարանոցը կարող է հետ քաշվել և առաջ գալ։ Թռիչքի ժամանակ պարանոցը երկտակ ծալում է դեպի ուսերը ի տարբերություն այլ երկար պարանոց ունեցող թռչունների։ Ոտքերը երկար են և ամուր են։ Թռիչքի ժամանակ ոտքերը և թաթերը հետ են ձգված[7]։
Տառեղների (Ardeidae) ընտանիքը նախկինում ընգրկված էրարագիլանմանների (Ciconiiformes) կարգի մեջ։ Սակայն 2008 թվականին գիտական հետազոտությունները ցույց տվեցին, որ այս ընտանիքի թռչունները պետք է ընդգրկվենՀավալուսնանմանների (Pelecaniformes ) կարգի մեջ[8][9]։ Ի պատասխան այդ բացահայտումների, Միջազգային Թռչնագիտական Ժողովը վերջերս վերադասակարգեց տառեղներին (Ardeidae) և նրանց քույր ընտանիք՝քաջահավերին (Threskiornithidae)հավալուսնանմաններ (Pelecaniformes) կարգի մեջ[10]։
↑2,02,1Ադամյան Մարտին Ս․,, Քլեմ Դանիել Կրտսեր (2000).Հայաստանի թռչունները։ Դաշտային ուղեցույց. ԱՄՆ: Հայաստանի ամերիկյան համալսրան.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
↑3,03,1Ադամյան, Մարտին Ս․ (1985).Հայաստանի Թռչունները. Երևան: Սովետական գրող.
↑grubby, Why is the ibis often; says, the egret always clean? | Paperbark Writer (2011 թ․ հունիսի 29).«Powder down and the Black-crowned Night-Heron».Sibley Guides (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
↑Ad Cameron,, Christopher M. Perrins, Colin James, Oliver Harrison (1979).Birds--their life, their ways, their world. Reader's Digest Association.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)