Վիքի, WWWհամաշխարհային ցանցիվեբ կայքերի ծրագրային ձևաչափ, որը թույլ է տալիս բոլոր օգտագործողներին խմբագրել կամ փոփոխել կայքի բովանդակությունը[1], ընդ որում բոլոր կատարված փոփոխություններն անմիջապես երևում են մյուս օգտագործողների էկրաններին։ Վիքինհամացանցային հաղորդակցման շատ հարմար գործիք է, որը հնարավորություն է տալիս աշխարհի բոլոր ծայրերում գտնվող մարդկանց համատեղ աշխատել մեկ նախագծի վրա[2]։
«Վիքի» կամ «վիքիվիքի»հավայերեն բառ է, որը նշանակում է «արագ»[4]։ Անգլերեն "Wiki" բառը շատերի կողմից հիմա դիտվում է որպես «WhatIKnowIs» արտահայտությանհամառոտագրություն[5]։
2000-ականների սկզբում վիքիները մեծ տարածում ստացան խոշոր կորպորացիաների մոտ որպես ներքին ցանցայինսոֆթվեյր։ Ընդհանուր օգտագործման ձևերից էին առանձին նախագծերի շուրջ հաղորդակցման համար համատեղ օգտագործվող ներքին ցանցերը,ինտրանետերը, և փաստաթղթերի շրջանառման համակարգերը։ Ի սկզբանե վիքիներն օգտագործվում էին զուտ տեխնիկական նպատակներով։ Այսօր որոշ ընկերություններ վիքիները դարձրել են իրենց համատեղ աշխատանքի և ներքին հաղորդակցման սոֆթվեյրը, քանի որ դրանք ստատիկ ինտրանետերին փոխարինող ցանցային հաղորդակցման ավելի հարմար ձև են։ Վիքիներն օգտագործվում են նաև որոշ համալսարաններում և դպրոցներում որպեսխմբային ուսուցմանը նպաստող սոֆթվեյր։ Վիքիները ամենայն հավանականությամբ կիրառման մեծ ապագա ունեն, հատկապես «ֆայրվոլ» ոճի անվտանգության համակարգերով պաշտպանված ներքին ցանցերում։
Վիքին հեշտացնում է էջերի միջև իմաստալից թեմատիկ փոխկապակցումը, ընդհուպ մինչև բնազդային աստիճանի հեշտ դարձնելով էջերի միջև կապի ստեղծումը, ինչպես նաև ցույց տալով արդյոք կապի հասցեատեր էջն արդեն գոյություն ունի, թե ոչ։
Վիքին հազվադեպ պատահական այցելուների համար մեծ խնամքով սարքված կայք չէ, ընդհակառակը՝ այն ձգտում է անմիջապես գրավել այցելուին՝ ներկա պահին զարգացող ընթացքին անմիջականորեն մասնակցելու գայթակղությամբ, ներգրավելով նրան համատեղ ստեղծագործունեության մեջ, որի արդյունքները կարող են ակնթարթորեն փոխել կայքի արտաքին տեսքն ու բովանդակությունը։
Վիքին թույլ է տալիս, որ փաստաթղթերը գրվեն համատեղ համագործակցությամբ՝ օգտագործելովվեբային բրաուզեր։ Վիքի ցանցային կայքի մեկ էջը կոչվում է «վիքի էջ», մինչդեռ էջերի ամբողջությունը, որոնք սովորաբար լավ փոխկապակցված են լինումհիպերկապերի միջոցով կոչվում է հենց «վիքի»։ Վիքին ըստ էությանտվյալների շտեմարան է, որի նպատակն է ստեղծելտեղեկատվություն, որոնել ու թերթել տեղեկատվության զանգվածներում։
Թերևս վիքի տեխնոլոգիայի բնորոշ առանձնահատկությունը դա հեշտությունն է, որով կարող են ստեղծվել էջերը և այնուհետ շտկվել։ Սովորաբար առաջարկվող փոփոխությունը ի սկզբանե չի ստուգվում։ Շատ վիքիներ բաց են համայն հանրության կողմից արվող փոփոխությունների համար, նույնիսկ չպահանջելով ներդրողներիցմասնակցային հաշիվներ գրանցել։ Երբեմնլոգինը խորհուրդ է տրվում զուտ «վիքի-ստորագրության»քուքի ստեղծելու համար, որը հետո ինքնաշխատորեն ստորագրություն է թողնում մասնակցի անունից։ Շատ խմբագրումներ, սակայն, կարող են արվել իրական ժամանակում և գրեթե ակնթարթորեն հայտնվել առցանց։ Սա իհարկե նաև հեշտացնում է համակարգի չարաշահումը։ Մասնավոր վիքիսերվերները պահանջում են օգտագործողի ինքնության հատատում, ոչ միայն էջերում խմբագրելու, այլ երբեմն նույնիսկ դրանք կարդալու համար։
Էջի վրա կատարված փոփոխությունների երկու տարբերակների համեմատությունը
Վիքիներն ընդհանուր առմամբ ստեղծված են ավելի շուտ սխալների ուղղումը հեշտացնելու, քան դրանք անելը դժվարացնելու փիլիսոփայությամբ։ Ուստի թեև վիքիները բաց են բոլորի համար, բայց նրանք նաև հնարավորություն են տալիս ստուգել էջերում կատարված վերջին փոփոխությունների վավերականությունը։ Գրեթե բոլոր վիքիներում ամենաակնառու յուրահատուկ էջը «Վերջին փոփոխությունները» էջն է, որը հերթականությամբ թվագրված ցանկով ցույց է տալիս տրված ժամանակային սահմաններում կատարված փոփոխությունները[8]։ Որոշ վիքիներ կարող են նաև զտել կամ մաղել այդ ցանկը ավտոմատացված եղանակով՝բոտերի միջոցով, թողնելով միայն նշանակալից փոփոխությունները և հանելով չնչին կամ ավտոմատացված համակարգով այլ բոտերի միջոցով արվածները, որոնք իմաստային տարբերություն չեն մտցնում էջի մեջ[9]։
Վիքիների մեծ մասում փոփոխությունների ցանկից կամ խմբագրման պատմությունից երևում են էջերի նախորդ տարբերակները և այսպես կոչված «դիֆ» գործողությունը ընդգծում կամ գունավորում է երկու խմբագրումների միջև եղած տարբերությունները։ Օգտվելով խմբագրման պատմությունից` խմբագիրը կարող է նպատակահարմարության դեպքում կամ ստուգման համար վերականգնել հոդվածի նախորդ տարբերակները։ «Դիֆ» առանձնահատկության միջոցով խմբագիրը կարող է որոշել արդյոք նպատակահարմար էր փոփոխությունը, թե ոչ[10]։
Վիքի սոֆթվեյրը յուրօրինակհամակարգչային ծրագիր է, որը վիքի համակարգին թույլ է տալիս վեբային էջեր ստեղծել և խմբագրել՝ օգտագործելով ընդհանուրցանցային բրաուզեր։ Այն սովորաբար օգտագործվում է որպես կիրառականսերվեր, որը աշխատում է մեկ կամ ավելի թվով ցանցայինսերվերների վրա։ Բովանդակությունը կուտակվում էֆայլային համակարգի մեջ, իսկ բովանդակության փոփոխությունները կուտակվում են փոխկապակցվածտվյալների շտեմարանի կառավարման համակարգում։ Կա այլընտրանք անձնական վիքիների տեսքով, որոնք աշխատում են մեկ կիրառական սերվերով մեկ համակարգչի վրա, ինչպես օրինակ WikidPad[11] ծրագիրը։
Հանրայնորեն խմբագրվող վիքի համակարգի քննադատներն ասում են, որ այս համակարգերը կարելի է հեշտությամբ ի չար շահագործել, մինչդեռ կողմնակիցները փաստարկում են, որ օգտագործողների հանրությունը միշտ կարող է ուղղել չարամիտ կամ անպարկեշտ բովանդակությունը։ Տվյալների համակարգերի վերլուծաբան Լարս Արոնսոնը այսպես է ամփոփում հանրության մեջ եղած կարծիքների հակասությունը.
Մարդկանց մեծամասնությունը, երբ առաջին անգամ լսում են վիքի հայեցակարգի մասին, անմիջապես ենթադրում են, որ այնպիսի վեբ կայքը, որը կարող է խմբագրվել ցանկացած մարդու կողմից շատ շուտով կվերածվի քաոտիկ ու անպետք ներդրումների խառնակույտի։ Նույնն է, ինչ եթե մի մեծ բետոնե պատի տակ մի արկղ լի փոշեցրող ներկատուփեր դնես ու թողնես գնաս։ Միակ հնարավոր արդյունքը կլինի մի անճոռնիգրաֆֆիտի կամ աջ ու ձախ արված անմիտ խզբզոց, և ուրիշ նույնիսկ իսկական ստեղծագործական փորձերը երկար չեն ապրի։ Սակայն ինչպես տեսնում եք, վիքիներն աշխատում են և բավականին լավ։
Վիքիների մեծամասնության բաց քաղաքականությունը, որը թույլ է տալիս ամեն ցանկացողի խմբագրել բովանդակությունը, այդուհանդերձ չի երաշխավորում, որ բոլոր խմբագիրները կունենան բարի մտադրություններ։Վանդալիզմը հաճախ կարող է մեծ խնդիրներ առաջացնել։ Առավել խոշոր վիքի կայքերում, ինչպես օրինակ այն կայքերում, որոնք հիմնադրվել ենՎիքիմեդիա հիմնադրամի կողմից,վանդալիզմը կարող է որոշ ժամանակ աննկատ մնալ։ Վիքիները իրենց բնույթով իրոք խոցելի են այսպես կոչված «տրոլ»-ների կողմից դիտավորյալ փչացման համար։ Վիքիները սակայն ավելի շուտ կիրառում են վանդալիզմի խնդրի նկատմամբփափուկ անվտանգության համակարգերի[12] մոտեցում՝ ինչը ավելի հեշտացնում է հասցված վնասը վերացնելու գործընթացը, քան կենտրոնանում այն թույլ չտալու ջանքերի վրա։ Առավել խոշոր վիքիները հաճախ շատ բարդ մեթոդներ են կիրառում, ինչպես օրինակբոտեր, որոնք ինքնաշխատորեն ճանաչում և հետ են շրջում վանդալիզմը և«JavaScript» ծրագրային ավելացումներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ տառանիշեր են ավելացվել յուրաքանչյուր խմբագրման ժամանակ։ Այդպիսով վնասը սահմանափակվում է ընդամենը «չնչին վանդալիզմով» կամ «փոքրոգի վանդալիզմով», երբ ավելացվող կամ ջնջվող տառանիշերն այնքան քիչ են, որ բոտերը դրանք չեն ճանաչում, իսկ օգտագործողներն էլ ուղղակի չեն նկատում։
Վանդալիզմի չափերը վիքիներում կախված են նաև դրանց բացության աստիճանից։ Օրինակ, որոշ վիքիներ թույլ են տալիս չգրանցված այցելուների, որոնց ինքնությունը որոշվում է միայն նրանցIP հասցեներով, խմբագրել բովանդակությունը, մինչդեռ ուրիշները սահմանափակում են այդ հնարավորությունը միայն գրանցված մասնակիցների համար։ Վիքիներից շատերը թույլ են տալիս անանուն խմբագրում, առանց մասնակցային հաշվի[13], բայց գրանցված օգտագործողներին տալիս են նաև լրացուցիչ խմբագրական իրավասություններ։ Շատ վիքիներում գրանցվելը ընդամենը կարճ ու հասարակ գործողություն է, բայց որոշ վիքիներ պահանջում են լրացուցիչ սպասումի ժամանակ, մինչև մասնակցին որոշակի գործիքներից օգտվելու հնարավորություն տալը։ Օրինակ անգելերն Վիքիպեդիայում գրանցված մասնակիցները կարող են վերանվանել էջերը միայն առնվազն 4 օր գրանցված մասնակցությունից հետո։ Այլ վիքիներ, ինչպես օրինակ պորտուգալական վիքին լրիվ այլ մոտեցում են կիրառում՝ նրանք ժամանակի փոխարեն խմբագրական պատմություն են պահանջում, և մասնակցին լրացուցիչ խմբագրական գործիքներ տալիս են միայն այն բանից հետո, երբ մասնակիցը որոշակի խմբագրական ծավալի աշխատանք է կատարել՝ իր վստահելիությունը և խմբագրական օգտակարությունը ապացուցելու համար։ Ընդհանուր առմամբ «փակ» վիքիներն ավելի ապահով են և վստահելի, բայց դանդաղ են աճում, մինչդեռ ավելի բաց վիքիներն աճում են շատ կայուն տեմպերով, բայց արդյունքում վանդալիզմի համար շատ մատչելի թիրախ են։ Դրա շատ վառ օրինակ են Վիքիպեդիան ևՍիթիզենդիումը[14]։ Առաջինը ծայրահեղ բաց է և թույլ է տալիս ցանկացած մարդու, ով համակարգիչ ունի, խմբագրել իր բովանդակությունը, ուստի շատ արագ է աճում, մինչդեռ վերջինը պահանջում է, որ օգտագործողները գրանցվեն իրենց իրական անուններով և նաև ինքնակենսագրություն ներկայացնեն, ինչը բնականաբար ազդում է վիքիի աճի տեմպերի վրա, բայց միևնույն ժամանակ գրեթե բացառում է վանդալիզմը։
Կան նաև այսպես կոչված «WikiNod»-եր, կամվիքի հանգույցներ, որոնք էջեր են վիքիների մասին, և նվիրված են փոխկապակցված վիքիների նկարագրությանը։ Դրանք սովորաբար կազմակերպվում են որպես «հարևաններ» կամ «երեսփոխաններ»։ «Հարևան» վիքին ուղղակի մի վիքի է, որը կարող է քննարկել նմանատեսակ բովանդակություն կամ կարող է այլ կերպ հետաքրքրված լինել։ «Երեսփոխան» վիքին այն վիքին է, որը համաձայ է իր բովանդակության որոշակի մասը փոխանցել այլ վիքիի։
Եթե ուզում եք որոշակի թեմատիկ վիքի գտնել, ապա պետք է մտնեք նման վիքի-հանգույցի մեջ ու հերթով վիքի առ վիքի տնտղեք բոլորին, մինչև գտնեք ձեր ուզածը։ Բայց կա նաև այսպես կոչված վիքի «bus tour»/«բաս-տուռ», որը հեշտացնում է որոնումը ցանցային տիրույթի անվանվիքի արմատով։
Նրանց համար, ովքեր կուզենային ստեղծել իրենց սեփական վիքին, հիմա կան նաև, այսպես կոչված, «վիքի-ֆերմաներ», որոնցից շատերը կարող են նաև մասնավոր գաղտնաբառով պաշտպանված վիքիներ ստեղծել։ Օրինակ,PBwiki, Socialtext, Wetpaint, ևWikia մեծ ճանաչում ունեցողվիքի ֆերմաներ[15] են։
Անգլերեն Վիքիպեդիան համաշխարհային ցանցում ունի օգտագործողների ամենամեծ հիմքը[16] և բոլոր վեբ-կայքերի վարկանիշային ցանկում վերին 10-ի մեջ է իր թրաֆիքի/անցուդարձի չափերով[17]։ Այլ խոշոր վիքիներից ենWikiWikiWeb, Memory Alpha, Wikitravel, World66 կայքերը։
Վիքիներն ինքնին հետազոտության շատ արդիական թեմա են և գործում են նաև որպեսհանրային ցանցեր։ Ներկայումս բավականին հայտնի են երկու վիքի-գիտա/համաժողովհանրային ցանցեր.
Wikimania գիտաժողովը, որը նվիրված է «Wikimedia Foundation»Վիքիմեդիա հիմնադրամիՎիքիպեդիա նախագծի նման այլ նախագծերի հետազոտության ու իրականացման հարցերին։
Կան վիքիներ օգտագործող բազմաթիվ ավելի փոքրածավալ կրթական և գիտական հանրություններ։ Օրինակ՝ ամենահայտնիներից մեկն էWikidot -ը։ Նման գիտական հանրություններից կարելի է հիշատակել «Փիլիսոփայական հետազոտություններ»/ «Philosophical investigations» վիքին[18]։
2009 թ, ապրիլին Լոնդոնի «London Times Higher» գիտական լրագրում փիլիսոփա Մարտին Կոհենը[19] կանխագուշակություն էր արել, որ «այստակից-վեր մոդելը ժամանակի ընթացքում նույնիսկ կգերազանցիբոլոր գիտելիքների շտեմարան պատվախնդիր հավակնություն ունեցողՎիքիպեդիա և «Citizendium»/Սիթիզենդիում ծրագրերին»։