Վինդոուզ 10 օպերացիոն համակարգ էՄայքրոսոֆթ Վինդոուզ ընտանիքի հերթական տարբերակն է։ Ցուցադրվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին, թողարկվել է 2015 թվականի հուլիսի 29-ին[4][5]։
Առաջին անգամ 2014 թվականի ապրիլինBuild կոնֆերանսի ժամանակ ցուցադրված Վինդոուզ 10 օպերացիոն համակարգը նպատակ ունեցավ լրացնելու իրեն նախորդողՎինդոուզ 8 տարբերակի ինտերֆեյսի բացթողումները։ Այն աշխատում է նաև ավելի մեծ թվով սարքերի վրա,առաջարկում է և՛ սենսորային էկրաններով սարքերի, և՛ ավանդական համակարգիչների համար նախատեսված ինտերֆեյս, հնարավորություն կտա կրկին ունենալուՎինդոուզ 7 օպերացիոն համակարգի դիզայնի տարրերովStart Menu, ունենալվիրտուալ աշխատասեղաններ, թույլ կտաWindows Store-ից բեռնվածծրագրերը օգտագործել ավանդական պատուհանների տեսքով, նախկին ամբողջ էկրանով տարբերակի փոխարեն։
Վինդոուզ 10 օպերացիոն համակարգի մեկնարկային վահանակի վերամշակված տարբերակը՝ ներկայացված 2015 թվականի հունվարի 21-ին։[6]
2013 թվականի դեկտեմբերին Մարի Ջո Ֆոլին հայտնեց, որMicrosoft ընկերությունը աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգի թարմացման վրա, որի անվանումն էThreshold։[7] Նման լինելով "Blue" տարբերակին (որը թողարկվեց որպեսՎինդոուզ 8.1)[8], Threshold տարբերակը նախատեսված չէր որպես Վինդոուզ օպերացիոն համակարգի թարմացում, այլ իրենից ենթադրում էր համակարգված «ալիք» Microsoft ընկերության բոլոր պլատֆորմաների և ծառայությունների համար և պլանավորվել է այն թողարկել 2015 թվականի գարնանը։ Ֆոլին հայտնել է նաև, որ նպատակներից մեկը եղել է Windows,Windows Phone ևXbox One հարթակների համար ստեղծել միասնական ծրագրեր (որոնք բոլորը կօգտագործեն նմանWindows NT kernel).[7][9] Ավելի ուշ ենթադրվեց, որ Threshold անվանումը կլինի "Windows 9" օպերացիոն համակարգի անվանումը մինչև թողարկումը՞[10][11]
2014 թվականի ապրիլին,Build կոնֆերանսի ժամանակ Թերրի Միրոսնը ցուցադրել Վինդոուզ օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը, որը հնարավորություն էր ընձեռում գործարկելWindows Store ծրագրերը պատուհանների մեջ, ինչպես նաև ավանդական Start մենյու։ Նոր Start մենյուն վերադարձվել է Վինդոուզ 7-ի դիզայնին։ Առաջի վանդակում ծրագրերն են՝ ինչպես նախկինում, երկրորդ սյունակում Վինդոուզ 8 տարբերակի մետրո ծրագրերն են[12][13]։ Microsoft ընկերությունը նաև ցուցադրեց "ունվերսալ Վինդոուզ ծրագրեր" կոնցեպտը, որը թույլ է տալիսWindows Runtime ծրագրերին աշխատել նաևWindows Phone 8.1 ևXbox One հարթակների վրա, հիմնականում նույն ծրագրային կոդը ունենալու շնորհիվ և այդպիսով օգտագործողին հնարավորություն տալով սինխրոնացնել օգտագործողի տվյալները և լիցենզիաները տարբեր սարքերի և հարթակների միջև[12][14]։
2014 թվականի հուլիսին Microsoft կորպորացիայի նոր գործադիր տնօրեն Սատյա Նադելլան պարզաբանում է, որ ընկերությունը պլանավորում է մշակել միասնական օպերացիոն համակարգ երեք հարթակների ու բոլոր չափերի էկրանների համար՝ շնորհիվ միասնական ծրագրային էկոհամակարգի ստեղծման։ Այնուամենայնիվ Նադելլա նշում է, որ այս ներքին փոփոխությունները չեն ազդի օպերացիոն համակարգիչ վաճառքի և մարկեթինգի վրա[15][16]։ 2014 թվականի սեպտեմբերին Ինդոնեզիայի մասնաճյուղի տնօրեն Անդրեաս Դիանտորոն հաստատեց, որ Threshold տարբերակը Վինդոուզ 8 օպերացիոն համակարգի ներկա օգտագործողներին հասանելի կլինի անվճար[9][17][18]։
Threshold տարբերակը պաշտոնապես ներկայացվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին՝ որպեսՎինդոուզ 10։Ասվում է, որ Վինդոուզ 10 օպերացիոն համակարգը լինելու է Microsoft կոպորացիայի ամենածավալուն հարթակը երբևէ, որը ներկայացնելու է մեկ միասնականացված հարթակ անհատական համակարգիչների, նոթբուքների, պլանշետների, բջջային հեռախոսների, բոլորը մեկում համակարգիչնեի համար[11][19][20]։ Նշվել է նաև, որ Windows 10 օպերացիոն համակարգը ետ է բերելու օգտագործողների կողմից ավելի սիրվածՎինդոուզ 7 օպերացիոն համակարգի միջերեսը՝ նպատակ ունենալով բարելավել առանց սենսորային էկրանների սարքերի համար մկնիկով և ստղնաշարով օպերացիոն համակարգի աշխատանքը և հակառակը՝ առանց դրանց[4][21] Բացի այս ամենից, սենսորային էկրաններով սարքերի համար նախատեսված միջերեսը զարգացում է ապրում, ինչպես արդեն իսկ Վինդոուզ 10 համակարգում[22]։ Փոփոխությունները ներկայացնելու ընթացքում Միրսոնը նշել է էլեկտրական մեքենաների համար երկու օպերացիոն համակարգերի՝ Վինդոուզ 7-ի, որպես առաջին սերնդի օպերացիոն համակարգToyota Priushybrid ավտոմեքենայի համար և Windows 10՝ ամբողջովին էլեկտրականԹեսլա մեքենայի համար[23]։
Օպերացիոն համակարգը ստացել է ոչ թե 9, այլ 10 անվանումը, ինչի մասին Միրսոնը չի ցանկացել խոսել և ընդամենը նշել է, որ կապված է այն բանի հետ, թե ինչքան տարբեր են նրանց մոտեցումները, դա ճիշտ չի լինի։ Նա նաև կատակով ասել է, որ նրանք չէին կարող անվանել օպերացիոն համակարգը "Windows One" (հաշվի առնելով գոյություն ունեցողXbox One ևOneDrive) անվանումները, քանի որ արդեն իսկ այն գոյություն ուներՎինդոուզ 1.[11] Այնուամենայնիվ քննադատները պնդում են (որպես աղբյուր նշելովReddit կայքի օգտատիրոջ, ով հավաստիացնում է, թե աշխատում է Microsoft կորպորացիայում), որ Վինդոուզ 9-ից անցում կատարելու որոշումը կապված էՎինդոուզ 95 և 98 օպերացիոն համակարգերը ճանաչելու համար ստեղծված ծրագրերի առաջացրած խնդիրներից խուսափելու համար։ Ավելի ուշ այս ենթադրությունը ապացուցվել է պարզաբանումներով[24][25]։
Վինդոուզ 10 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը կթողարկվի 2015 թվականի հուլիսի 29-ին, սակայն այն վերջնական օգտագործողներին կարող է հասանելի լինել փուլ առ փուլ՝ սկզբում Windows Insider ծրագրի ավելի քան 5 միլիոն[26] մասնակիցներին, իսկ հետագա մի քանի օրերի ընթացքում ավելի շատ օգտագործողների՝ նպատակ ունենալով հասնել մինչև 1 միլիարդ համակարգիչների[5]։
Microsoft ընկերությունը ներկայացրել է "Windows Insider" ծրագիրը, որի մասնակիցները ստանում են Վինդոուզ 10 օպերացիոն համակարգի դեռ չթողարկված տարբերակները, ինչը թույլ է տալիս ընկերությունների ավելի շատ գնահատում իրականացնել օպերացիոն համակարգի մշակման ընթացքում։ Նախկինում այս գործընթացը տեղի էր ունենում բետա տարբերակի թողարկումից հետո, իսկ այժմ ցանկացած ոք կարող է օգտագործել չթողարկված տարբերակը և կարծիք, բողոք կամ առաջարկություն ներկայացնել այդ նպատակով ստեղծված "Feedback" (հայ.՝ հետադարձ կապ) ծրագրի միջոցով[27][28][29]։
Տեխնիկական ցուցադրական տարբերակը Windows Insider ծրագրում գրանցված ծրագրավորողների, ադմինիստրատորներ և պարզապես հետաքրքրված մարդկանց դատին հանձնելու համար թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին, որը հիմնականում նպատակ ունի կազմակերպությունների և էնտուզիազտ օգտագործողների օգնությամբ տեստավորել Վինդոուզ 10-ը։ Վինդոուզ 10 օպերացիոն համակարգի մասին հետագա նորությունները ցուցադրվել ենBuild 2015 կոնֆերանսում[4][22]։
Վինդոուզ 10 օպերացիոն համակարգի միջերեսը մշակված է հիմնականում այնպես, որ այն հարմարվի սարքի տեսակին, առկա սարքերին՝ առաջարկելով «ճիշտ հնարավորություններ ճիշտ սարքի համար և ճիշտ ժամանակին»։ Ոչ սենսորային էկրաններով սարքերի համար նախկինում հայտնի Start menu-ի տեսքը օգտագործվում է որպես աշխատանքային սեղանի ինտերֆեյսի մի մաս՝ ընդգրկելով ավանդական ցուցակներ ևմետրո ծրագրեր։ Նոր«վիրտուալ աշխատանքային սեղան» ֆունկցիան նույնպես ավելացվել է այս տարբերակում, ինչը նման էOS X օպերացիոն համակարգի նմանատիպ ֆունկցիային[4][30]։
Start էկրանը դեռևս օգտագործվում է սենսորային էկրանով սարքերի միջավայրում, բայց այժմ ձախ մասում ավելացված վանդակում կարելի է տեսնել ծրագրերի նշաններ, "բոլոր ծրագրերը" ստեղնը[4][30] "Continuum" բրենդավորումով Վինդոուզ 10 օպերացիոն համակարգը պարունակում է նաև սահուն ձևափոխում սենսորային էկրաններով սարքերից ոչ սենսորային էկրանների, երկֆունկցիոնալ սարքերի համար, որոնց միացվում է նաև ստեղնաշար։ Երբ սարքին միացվում է ստեղնաշար, համակարգը հարցնում է օգտատիրոջը, մնա արդյոք սենսորային միջերեսը, թե փոխվի ստեղնաշարով օգտագործելուն ավելի հարմար տեսքի[21]։
Կառավարման (անգ.՝ Console) ծրագրերը, ինչպիսին օրինակCommand Prompt-ն է, այժմ հնարավորություն են տալիս մի շարք փորձարարական ֆունկցիաներ փոփոխել[4][22][31]։