Վիլհելմ Տելլ (գերմ.՝Wilhelm Tell,ֆր.՝ Guillaume Tell,իտալ.՝Guglielmo Tell),շվեյցարական ժողողովրդական առասպելի հերոս։ Նրա մասին պատմող շվեյցարական այս առասպելն արտացոլում է շվեյցարացի ժողովրդի պայքարն ընդդեմ Հաբսբուրգների ավստրիական տիրապետության դեմ՝ 14-րդ դարում։ Վիլհելմ Տելլը Բյուրգլեն գյուղից էր և հայտնի էր իր դիպուկ նետաձգությամբ։ Մի անգամ Գեսլերը, որ ավստրիական պաշտոնյա էր, իմանալով նրա այս ձիրքի մասին, ստիպում է, որ Տելլը խնձոր դնի իր փոքրիկ որդու գլխին և նետը հեռվից արձակելով վայր գցի այն։ Վիլհելմ Տելլը հաջողությամբ կատարելով այս դաժան պահանջը, որոշում է վրեժխնդիր լինել։ Նա մի հարմար վայրում դարանակալում է ավստրիացի պաշտոնյային և նույնպիսի դիպուկ նետահարությամբ սպանում է նրան, ինչը ազդանշան է դառնում շվեյցարացի ժողովրդի համար ապստամբության՝ ընդդեմ ավստրիական բռնակալության։ 19-րդ դարում պատմաբանները սկսել են կասկածի տակ առնել Վիլհելմ Տելլի պատմական կերպար լինելը։ Սակայն ավելի նոր ուսումնասիրողները գտնում են, որ այս առասպելի հիմքում ընկած է պատմական իսկություն։
Այլ Ժողովուրդներիբանահյուսությունում նույնպես հանդիպում են ավանդազրույցներ ճարտար ու խիզախ նետաձիգների մասին: Այսպես.արգոնավորդների մասին հունականառասպելում հիշատակվում է, որ ապագա արգոնավորդ Ֆալերի հայրը՝Հերակլեսի ընկեր Ալկոնը դիպուկ նետահարել է իր մանկահասակ որդու վրա հարձակված ու վերջինիս գլխին հասած օձին: Գոյություն ունեն Ալկոնի և Տելլի մասին ավանդազրույցների բացահայտ նմանությունը թե՛ ժխտող[1][2] և թե՛ հաստատող վարկածներ[3]:
Սլավոնական բանահյուսությանը ևս խորթ չեն Տելլի նման ճարտար ու արի նետաձիգների մասին ասքերը: Բուլղարական ասքում դա Դիգենիսն է, սերբականում՝ Դուշանը[4]:
Վիլհելմ Տելլը և ավստրիացիները. խճանկար, գտնվում է Շվեյցարիայի ազգային թանգարանում
Վիլհելմ Տելլի կերպարը ոգեշնչել է տարբեր արվեստագետների՝ ստեղծելու մշակութային արժեքներ։ Գերմանացի բանաստեղծ, դրամատուրգՖրիդրիխ Շիլլերը գրել է «Վիլհելմ Տելլ» վերնագրով դրամա, իսկ իտալացի կոմպոզիտորՋոակինո Ռոսինին գրել է համանուն օպերա՝ չորս գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետոն գրել են Էտիեն դը Ժուին և Իպոլիտ Բին՝ ըստ Շիլլերի պիեսի։ Ռոսինիի «Վիլհելմ Տելլ» օպերան առաջին անգամ ներկայացվել է Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում՝ 1829 թվականին։ Այն լուրջ հաջողություն չի ունեցել, ինչից հետո Ռոսինին կրճատել է՝ դարձնելով երեք գործողությամբ։ Այս տեսքով օպերան մնացել է Փարիզի օպերային թատրոնի մշտական խաղացանկում մինչև1932 թվականտը, իսկ1868 թվականին, Ռոսինիի ներկայությամբ կայացել է «Վիլհելմ Տելլ»-ի 500-րդ ներկայացումը։ Այս օպերան համարվում է Ռոսինիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Այն գրվեց ֆրանսիական կառավարության պատվերով և եղավ իտալացի կոմպոզիտորի վերջին օպերան։
Everdell, William R. "William Tell: The Failure of Kings in Switzerland," inThe End of Kings: A History of Republics and Republicans. Chicago: University of Chicago Press, 2000.0-226-22482-1
Fiske, John.Myths and Myth-Makers: Old Tales and Superstitions Interpreted by Comparative Mythology, 1877. Ch. 1: (On-line) Quotes Saxo Grammaticus, the ballad of William of Cloudeslee, and instances other independent occurrences.
Head, Randolph C. "William Tell and His Comrades: Association and Fraternity in the Propaganda of Fifteenth- and Sixteenth-Century Switzerland." inThe Journal of Modern History 67.3 (1995): 527–557.