Էմեթ Էվան "Վան" Հեֆլին կրտսերը (անգլ.՝Emmett Evan "Van" Heflin, Jr.) ծնվել է Ուոլթերս քաղաքում,Օկլահոմա, 1910 թվականի դեկտեմբերի 3-ին ատամնաբույժի ընտանիքում[7]։ Նրա նախնիներըԱՄՆ են տեղափոխվել Իռլանդիայից և Ֆրանսիայից[8]։ Նրա կրտսեր քույրը՝ Ֆրենսիս Հեֆլինը, նույնպես դերասանուհի է դարձել։ Հեֆլինը բարձրագույն կրթությունը ստացել է Օկլահոմայի համալսարանում, որտեղ նաև Ֆի Դելտա Թետա (ΦΔΘ) եղբայրության անդամ է եղել։
Դերասանական կարիերան Հեֆլինը սկսել է Բրոդվեյի թատրոնում 1930-ական թվականների սկզբին, իսկ 1936 թվականին՝ «RKO»-ի հետ պայմանագիր ստորագրելուց հետո առաջին անգամ հանդես է եկել մեծ էկրաններին՝ «Կինն ապստամբում է» ֆիլմում Քեթրին Հեփբերնի հետ։ 1940 թվականին նա հայտնվել է«Warner Bros.» ստուդիայի «Ճանապարհ Սանտա Ֆե»-ում ֆիլմում, իսկ ապա տեղափոխվել«MGM» ստուդիա, որտեղ մեծ հաջողությունների է հասել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Գ.Մ. Փուլհեմ Էսքվայր» (1941) և «Ջոնի Իգեր» (1942)։ Վերջինիս համար նա դարձել է «Օսկարի» մրցանակակիր՝«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։
Չնայած դրա՝«MGM» ստուդիան շարունակել է նկարահանել Հեֆլինին միայն B կատեգորիայի ֆիլմերում, իսկ առավել հեղինակավոր ֆիլմերում նրան առաջարկում էին միայն երկրորդական դերեր։ Չնայած այդ ամենին՝ կինոյում նրա դերերը բավական շատ են եղել, և նա շարունակել է իր դերասանական գործունեությունը ողջ 1940-ականների ընթացքում։ Նա հաջողակ դերեր է ունեցել «Թենեսի Ջոնսոն» (1942), «Քանի դեռ լողում են ամպերը» (1946),«Մարթա Այվերսի տարօրինակ սերը» (1946), «Գրին Դոլֆին փողոց» (1947) և«Երեք հրացանակիրները» (1948),«Բռնության ակտ» (1948) և «Մադամ Բովարի» (1949) ֆիլմերում։
1950-ական թվականների սկզբին առավել վառ է դարձել նրա դերը«Շեյն» ֆիլմում՝ գլխավոր դերում Ջին Արթուրի հետ միասին։ Հետագայում նա բավական հաջող դերեր է կատարել «Սև այրին» (1954) և«3:10-ին Յումուում» (1957) ֆիլմերում։ Իր կարիերայի ընթացքում Հեֆլինը շարունակել է խաղալ նաև թատրոնում, որտեղ նա նշանակալի դերեր է ունեցել «Ֆիլադելֆիական պատմություն» ներկայացման մեջ, որը կայացել է Բրոդվեյում 1930-ականների վերջին, ինչպես նաև Արթուր Միլերի «Հիշողություններ եկու երկուշաբթիների մասին» և «Տեսարան կամրջից» պիեսներում։
Դերասանի վերջին խոշոր դերը եղել է«Օդակայան» ֆիլմում, որտեղ նա կատարել է Դ. Օ. Հերերոյի դերը, որը որոշել է պայթեցնել իրեն ինքնաթիռի հետ միասին, որպեսզի իր կինը (Մորին Սթեփլթոնի կատարմամբ) ապահովագրություն ստանա։ Վան Հեֆլինը երկու աստղի է արժանացելՀոլիվուդի փառքի ծառուղում. կինոարդյունաբերության և հեռուստատեսության մեջ ունեցած ավանդի համար։
Վան Հեֆլինը երեք անգամ ամուսնացած է եղել, իսկ իր վերջին կինը՝ դերասանուհի Ֆրենսիս Ե. Նիլը, որի հետ նա ապրել է 25 տարի, դարձել է երեք երեխաների մայր։ 1971 թվականի հուլիսի 6-ին լողավազանում լողալու ժամանակ դերասանի մոտ սրտի կաթված է տեղի ունեցել։ Նա կարողացել է հասնել աստիճաններին, որտեղ ուշագնաց է եղել և մնացել է այնտեղ մի քանի ժամ՝ մինչ նրան գտնելը։ Նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ1971 թվականի հուլիսի 23-ին մահացել է՝ ուշքի չգալով։ Վան Հեֆլինի մարմինն այրել են և աճյունը շաղ տվել օվկիանոսի վրայով։