| Վանգ Յոնչուն | |
|---|---|
| Ծնվել է | հուլիս1960(65 տարեկան) |
| Ծննդավայր | Qian'an County,Q15944850?,Գիրին,Չինաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Jilin University? |
| Մասնագիտություն | գլխավոր մենեջեր |
| Կուսակցություն | Չինաստանի կոմունիստական կուսակցություն |
Վանգ Յոնչուն (չինարեն՝王永春,հուլիս1960,Qian'an County,Q15944850?,Գիրին,Չինաստան), նավթի և գազի արդյունաբերության չինացի նախկին գործարար, Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ կենտրոնական կոմիտեի այլընտրանքային անդամ։
Իր կարիերայի գագաթնակետին նա եղել է Daqing Oil Field Co. Ltd.-ի գլխավոր գործադիր տնօրենը, իսկ ավելի ուշ զբաղեցրել է PetroChina-ի ավագ փոխնախագահի պաշտոնը։
Վանգ Յոնչունը կալանավորվել է Չինաստանում նավթային արդյունաբերության մեջ ենթադրյալ կոռուպցիան կասեցնելուն ուղղված ավելի մասշտաբային միջոցառումների շրջանակներում։ 2014 թվականի հունիսին հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից[1]։
Վանգը ծնվել է 1960 թվականի հուլիսինԳիրին նահանգի Քիանան կոմսությունում։
1977 թվականին վերսկսելով համալսարանի ընդունելության քննությունը՝ Վանգը ընդունվել է Գիրինի համալսարանի երկրաբանության ֆակուլտետ, որն ավարտել է 1983 թվականի օգոստոսին։
1983 թվականի օգոստոսից մինչև 1999 թվականի սեպտեմբերը եղել է PetroChina-ի Jilin Exploration and Development Research Institute-ի նախագահ։ PetroChina է եկել 2004 թվականի հոկտեմբերին։
2009 թվականի օգոստոսին նշանակվել է Daqing Oil Field սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ․ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2011 թվականի ապրիլը։
2011 թվականի ապրիլին նա նշանակվել է PetroChina-ի փոխնախագահ, այդ պաշտոնում մնացել է մինչև 2013 թվականի օգոստոսը։
2013 թվականի օգոստոսի 26-ին Վանգը հետաքննվել է Կարգապահական տեսչության կենտրոնական հանձնաժողովի կողմից «օրենքների և կանոնակարգերի լուրջ խախտումների» համար[2][3][4][5]։
Վանգը հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից 2014 թվականի հունիսի 30-ին[1]։
2015 թվականի հոկտեմբերի 13-ին Հուբեյ նահանգի Սյանգյան միջանկյալ ժողովրդական դատարանում դատավարությունից հետո Վան Յոնչունը մեղավոր է ճանաչվել իշխանության չարաշահման, կաշառակերության ու «անհասկանալի ծագման հարստություն դիզելու» մեղադրանքով և դատապարտվել է 20 տարվա ազատազրկման[6]։
Ըստ լուրերի՝ էներգետիկ ընկերության ղեկավարի պաշտոնում աշխատելու ընթացքում նա ստացել է ավելի քան 48,56 միլիոն յուան (~7,64 միլիոն դոլար) կաշառք[7]։