Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Վակուոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վակուոլ
Տեսակբջջի բաղադրիչ
Ենթադասintracellular membrane-bounded organelle?[1]
Մասն էՑիտոպլազմա[1]
MeSHA11.284.430.214.190.875.190.920
Նկարագրված էՀայկական սովետական հանրագիտարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան
 Vacuole Վիքիպահեստում
(1)Կորիզակ (2)Բջջակորիզ (3)Ռիբոսոմ (4)Ներառուկ (5) Հատիկավորէնդոպլազմային ցանց (6)Գոլջիի ապարատ (7)Բջջակմախք (8) Հարթէնդոպլազմային ցանց (9)Միտոքոնդրիումներ (10 )Վակուոլներ (11)Ցիտոպլազմա (12)Լիզոսոմ (13)Ցետրիոլ

Վակուոլներ (ֆր.՝ vacuole,լատին․՝ vacuole՝ դատարկ), խոռոչներ բուսական, կենդանական և միաբջիջ օրգանիզմների բջիջներում։ Որոշ նախակենդանիների, բազմաբջիջ անողնաշարավորների (սպունգներ, աղեխորշավորներ, թարթիչավոր որդեր և այլն) և բարձրակարգ կենդանիների ֆագոցիտներին հատուկ են մարսողական ֆերմենտներ պարունակող մարսողական վակուոլներ։ Բարձրակարգ կենդանիների մյուս բջիջների վակուոլները պարունակում են աղեր, ֆերմենտներ և նյութափոխանակության արգասիքներ։ Բազմաթիվ միաբջիջ օրգանիզմներ ունեն նաև կծկվող կամբաբախող վակուոլներ, որոնք պարբերաբար արտաքին միջավայր են նետում իրենց պարունակությունը։ Նախակենդանիներիկծկվող վակուոլները հիմնականում ծառայում են օսմոտիկ ճնշման կարգավորման և քայքայման արգասիքների արտազատման համար։ Բուսական բջիջների վակուոլները ցիտոպլազմայից բաժանվում են կիսաթափանցիկ թաղանթով, պարունակում են շաքարներ, ալկալոիդներ, դաբաղանյութեր և այլն, օսմոսի ուժի շնորհիվ ապահովում են ջրի և սննդանյութերի մուտքը բջիջ, ստեղծում բջիջների ու հյուսվածքների մեխանիկական լարվածություն (Տուրգոր)։ Բջջի աճմանը զուգընթաց վակուոլներն աճելով միավորվում են մեկ մեծ վակուոլում։

Նշանակություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Ջրա-աղային փոխանակության կարգավորում։ Քանի որ վակուոլներիբջջահյութի խտությունը բարձր է, ուստի դրանք բջջի գլխավոր օսմոտիկ մասերն են, որոնք պահպանում են տուգորը
  2. Կուտակում են ցածրամոլեկուլային ջրալույծ նյութեր:
  3. Նյութափոխանակության գործընթացում հեռացնում են թունավոր նյութերը:
  4. Կատարում են նաև լիզոսոմներին բնորոշ գործառույթ, որի հետևանքով բույսերի բջիջներում լիզոսոմները քիչ են:

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1Gene Ontology release 2019-10-07 — 2019-10-07 — 2019.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 240
կենսաբանությունՍակենսաբանության մասինանավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ուղղելով և լրացնելով այն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Վակուոլ&oldid=9125856» էջից
Կատեգորիա:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp