| Սև կատու Black Cat | |
|---|---|
| Հրատարակման պատմություն | |
| Հրատարակիչ | Marvel Comics |
| Դեբյուտ | The Amazing Spider-Man #194 |
| Հեղինակ | Մարվ Վուլֆան և Քեյթ Պոլարդ |
| Դերակատար / Ձայն | Ֆելիսիթի Ջոնս, Audrey Wasilewski?, Թարա Սթրոնգ, Ջենիֆեր Հեյլ, Քեթի Սակհոֆ, Գրեյ Դելայլ և Թրիշիա Հելֆեր |
| Աշխարհ | Երկիր-616 |
| Ներկայացրած է | The Amazing Spider-Man |
| Անձնական տվյալներ | |
| Դիրքորոշում | փոփխական, հիմնականում բարի |
| Ի ծնե անուն | Ֆելիցիա Հարդի |
| Կեղծանուններ | Ֆելիցիա Հարմոն, Ֆելիսիթի Հարմոն, Լիշ, Ֆի-ֆի, Փաթի Հարդի |
| Տեսակ | գենետիկորեն փոփոխված մարդ |
| Հասակ | 170 սմ |
| Քաշ | 54 կգ |
| Մազերի գույն | Պլատինե շեկ |
| Աչքերի գույն | կանաչ |
| Ծննդավայր | Ֆլաշինգ |
| Սեռ | իգական |
| Քաղաքացիություն | |
| Զբաղմունք | սուպերհերոս, նախկին գող, մասնավոր խուզարկու, արկածախնդիր |
| Ընտանեկան կարգավիճակ | ամուսնացած չէ |
| Ծնողներ | հայր՝Walter Hardy? |
| Երեխաներ | Felicity Hardy? |
| Թիմեր և կազմակերպություններ | |
| Վարձու հերոսներ, Պահապաններ, Գաղտնի պատերազմներ | |
| Դաշնակիցներ | |
| Սարդ-մարդ,Բժիշկ Սթրենջ, Տոքսին, Մորբիուս,Վենոմ (երբեմն) | |
| Թշնամիներ | |
| Վենոմ, Քարնաժ, Քինգփին, Բժիշկ Ութոտնուկ, Բու | |
| Հատուկ ուժեր և ունակություններ | |
| Մանիպուլյացիա հավանականությամբ, մարտարվեստների փորձագետ մարմնամարզական գերազանց ունակություններով, Բարձրակարգ գողական հմտություններ, գերմարդկային հոտառություն, արտաքինի մասնակի փոփոխություն | |
| Սարքավորումներ | |
| Աչքի բարձրատեխնոլոգիական լինզաներ, բևեռացված եղունգներով ձեռնոցներ, պարաններ բաց թողնող փոքր սարքավորումներ ձեռքերին | |
Սև կատու (անգլ.՝Black Cat), իրական անունը՝Ֆելիցիա Հարդի (անգլ.՝Felicia Hardy), հորինված կերպարMarvel Comics ընկերության կոմիքսների շարքից, սուպերհերոս, գող,Սարդ-մարդու գործընկերուհի։ Ստեղծվել է գրող Մարվ Վուլֆանի և նկարից Քեյթ Պոլարդի կողմից, առաջին անգամ հայտնվել էThe Amazing Spider-Man #194 կոմիքսում (հուլիս, 1979)։
Ստեղծվել է գրող Մարվ Վուլֆանի և նկարիչ Քեյթ Պոլարդի կողմից, առաջին անգամ հայտնվել էThe Amazing Spider-Man #194 կոմիքսում (հուլիս, 1979)։ Նրա հագուստը և արտաքին տեսքն ստեղծել է Դեյվ Քոքրումը[1]։
Գրող Քևին Սմիթը 2002 թվականին սկսել է գրելSpider-Man/Black Cat: The Evil that Men Do։ Երրորդ թողարկումից հետո կոմիքսների շարքը ընդմիջվել է մինչև 2005 թվականը։ Հետո 2000-ականների կեսերին հայտնվել էՌոսոմախայի հետClaws (հայերեն՝Եղունգներ) անվամբ կոմիքսների սահմանափակ թողարկման մեջ։ Այդ շարքըClaws II անվան տակ շարունակվել է 2011 թվականիի հուլիսին։ Սև կատուն եղել է նաևHeroes for Hire շարքի գլխավոր հերոսուհին (2006-2007 թվականներ)։
Ֆելիցիան Հարդին մեծացել է շատ սիրելով իր հորը։ Երբ հանկարծակի Ուոլթեր Հարդին անհետացավ, Ֆելիցիայի մայրը՝ Լիդիան, ասաց նրան, որ հայրը մահացել է ավտովթարից, սակայն իրականում նա հայտնվել էր բանտում իր հանցագործությունների պատճառով. նա «Կատու» անունով հայտնի գող էր։ Իմանալով իր հոր մասին իրականությունը՝ Ֆելիցիան ոգեշնչվեց և որոշեց գնալ իր հոր հետքերով։ Եվս մեկ ողբերգական իրադարձություն ազդեց նրա ու իր կյանքի վրա։Սովորելով բացել սեյֆերը ու կողպեքները, ինչպես նաև այլ գողական ունակություններ՝ Ֆելիցիան սկսում է գողանալ մյուսներից, որպեսզի հոգեպես փոխհատուցի այն, ինչ գողացել են իրենից։ Առաջին գիշերը նա կրեց Սև կատու անունը և ազատեց իր հորը՝ Ուոլթեր Հարդիին բանտից, սակայն նա մահացավ։ Հորը մահից հետո նա մեկնեցՆյու-Յորք, որպեսզի այնտեղ գողությամբ զբաղվի։ Այնտեղ նա հանդիպեց Սարդ-մարդուն, և ժամանակի ընթացքում սիրավեպը վերաճեց սիրո։ Ֆելիցիան խոստացավ հրաժարվել իր հանցավոր գործունեությունից։ Սարդ-մարդը և Սև կատուն հաճախ պարեկում էին փողոցներում։ Սակայն Սև կատուն չէր ուզում, որ Սարդ-մարդը բացահայտվի՝ վախենալով, որ այդ դեպքում խորհրդավոր ռոմանտիկան կանհետանա։ Եվ երբ Սարդ-մարդը վերջապես ցույց տվեց իր դեմքը և իր համեստ տունը, Ֆելիցիան չէր հիասթափվել։ Նա սիրում էր նրան, իսկ դրանից հետո, երբ քիչ էր մնում, որ սպանվիԲժիշկ Ութոտնուկի ևԲվի կողմից, հասկացավ, թե ինչ ծանրաբեռնվածություն և պատասխանատվություն է կրում իր ուսերի վրա Սարդ-մարդը։ Այն ժամանակ, երբ Սարդ-մարդը մասնակցում էրSecret Wars-ին՝ Ֆելիցիան գործարք է կնքում Քինգփինի հետ, որպեսզի ստանա սուպերունակություն անհաջողությունների վրա ազդեցություն ունենալու համար։ Սակայն գործը հանգեցրեց վատ շրջադարձի, քանի որ նա պատահաբար օգտագործեց իր նոր ունակությունը Սարդ-մարդու դեմ՝ լինելով նրա հետ անմիջական մտերմության մեջ, ինչպես և պլանավորել էր Քինգփինը։
Սև կատուն գնացԲժիշկ Սթրենջի մոտ, որպեսզի նա ջնջի իր անհաջողությունների աուրան։ Բժիշկ Սթրենջը հեռացրեց այդ աղբյուրը և դրա փոխարեն Ֆելիցիային տվեց կատվի ուժեր և ունակություններ։ Շուտով Փիթերը և Ֆելիցիան բաժանվեցին։
Զանգվածային կոտորածների ժամանակ, որը կազմակերպել էր ՔառնաժըՄահեթենի փողոցներում, Սև կատուն կրկին միացավ Սարդ-մարդու և այլ հերոսների հետ սպանողին կանգնեցնելու համար։ Շուտով նա օգնեց Սարդ-մարդուն, երբ Նորման Օզբոռնը դուրս եկավ բանտից և գողացավ մորաքույր Մեյին։ Նա մինչև այժմ մնում է Սարդ-մարդու ամենամոտ դաշնակիցներից մեկն է։ Գերմարդկանց գրանցման մասին ակտի ընդունման ժամանակ Ֆելիցիան որոշեց գրանցվել որպես դաշնային մակարդակում ճանաչված սուպերհերոս։ Նա միավորեց իր ուժերը Միսթի Նայթի և Քոլին Վինգի հետ «Վարձու հերոսներ» խմբում, որտեղ սկսեց աշխատել դաշնային մարմինների հետ՝ զբաղվելով չգրանցված հերոսների և չարագործներին բռնելու գործով առանց արյունահեղության։
One More Day իրադարձությունից հետո Ֆելիցիան մոռացավ, թե ով է թաքնվում Սարդ մարդու դիմակի տակ։ Շուտով, երբ Փիթեր Փարքերի մարմնի մեջ մտավ Բժիշկ Ութոտնուկը, Սարդը կողոպուտի ժամանակ Սարդը ծեծեց Ֆելիցիային և բանտ նետեց։ Դրանից հետո Ֆելիցիան կրկին դարձավ չարագործ և որոշեց վրեժ լուժել Սարդ մարդուց։
House of M աշխարհում Ֆելիցիա Հարդին դարձել է Սև կատու՝ ստանալով իր ուժերը Քինգփինի օգնությամբ[2]։ Սև կատուն Էլեկտրայի, Գլադիատորի, Թիֆոզային Մերին և Մեչենայի հետ Կինգփինի գլխավոր վարձու մարդասպաններն են[3]։ Միևնույն ժամանակ նա աշխատում է Լյուք Քեյջի Վրիժառուների խմբում և նրանց փոխանցում ամբողջ տեղեկատվությունը։
Marvel Comics 2 աշխարհում Ֆելիցիան ամուսնացած է Ֆլեշ Թոմփսոնի հետ, որից ունեցել է երկու երեխա՝ Ջին և Ֆելիսիթի։ Հետագայում նա բաժանվում է Ֆլեշից։ Այդ աշխարհում նա դադարում է լինել Սև կատու և կառավարում էր իր սեփական դետեկտիվ գործակալությունը։
Marvel Noir-ում Ֆելիցիա Հարդին տիրապետում է Սև կատու կոչվող սփիքիզիինref>Spider-Man Noir #1</ref>։Spider-Man Noir: Eyes without a Face մինի սերիայում նա օգնում է Փիթեր Փարքերին, երբ նրան համարյա սպանում էրԱվազե մարդը, ինչպես նաև հարաբերությունների մեջ է Քրայմ վարպետի հետ։ Այդ տարբերակում Ֆելիցիան Փիթերի բարեկամն է
Ֆելիցիա Հարդին երդվեց ոչնչացնել Ուիլսոն Ֆիսքին, որը դավել էր իր հորը։ Երբ Ֆելիցիան դեռ փոքր աղջիկ էր, նրա հայրը գող էր, սակայն նա բանտ ընկավ և մահացավ։ Տասնհինգ տարի հետո Ֆելիցիան դարձավ «Ֆիսք Էնթերփրայզի» հաշվապահը և դրա հետ զուգահեռ գիշերները նա կողոպտում էր Մանհեթենի գլխավոր գրասենյակները Սև կատվի կերպարով։ Երբ պարոն Մուռը գնեց տեղ Ֆիսքի կազմակերպությունում, տալով նրան քարե սալ, որը շատ անհրաժեշտ էր Ուիլսոնին, Սև կատուն մտավ գրասենյակ և գողացավ քարե սալը։ Շուտով Սև կատուն հանդիպում է Սարդ մարդի հետ, որը փորձել է կանգնեցնելնժ նրան, սակայն կատուն փախավ։ Երբ ոստիկանությունը ստացավ Սարդ մարդի՝ Սև կատվի հետապնդման վիդեոձայնագրությունները և պարզել են, որ նրանք եղել են դաշանակիցներ։ Դրանցի հետո Սև կատուն ժամադրեց Սարդ մարդուն շենքի տանիքում։ Սարդը ընդունեց հրավերը և շենքի կտուրում նրան սպասում էր ռոմանտիկ ընթրիք։ Ժամանակ անց հայտնվեց Էլեկտրան, որին վարձեց Ֆիսկը, սալիկը վերձադարձնելու համար։ Մարտի ժամանակ Սարդը ընկավ կտուրից։ Երբ նա կրկին բարձրացավ կտուրը, մարտի դաշտը դատարկվեց։ Հիշելով բառերը, որոնք ասել է կատուն մարտի ժամանակ, թե նա այնպիսինը չէ, ինչպիսինն էր իր հայրը, Փիթերը սկսեց հետազստել Դեյլի Բյուգլիի նշումները և իմացավ Կատվի ինքնությունը։ Հասկանալով, որ նա իմացավ դրա մասին, ապա դրա մասին կիմանար նաև ՖԻսկըմ Սարդ մարդը գնաց Ֆելիցիայի տունը, որտեղ էին Ֆիսկը և Էլեկտրան։ Սարդի հայտնվելը օգնեց Կատվին ազատվել և մեկնել տանիքը։ Ֆիսկը և Էլեկտրան հետևեցին նրան, սակայն երբ նրանք բարձրացան, Սև կատուն սալիկը գցեց ջուրը։ Դրանից հետո Էլեկտրան ծակեց Կատվին սայով և Ֆելիցիան ընկավ ջուրը, ենթանդրաբար մահացավ։ Սակայն մի քանի ամիս անց Սև կատուն վերադարձավ, Սարդ մարդուն՝ Ֆիսկի և Կուվալդայի միջև սկսած պատերազմում օգնել հաղթելու համար։ Նրանից հետո, երբ Էլեկտրան սպանում է Կուվալդային, Ֆելիցիան սկսում է կռվել Էլեկտրայի հետ։ Էլեկտրան պատրաստվում էր սպանել Կատվին, սակայն վերջին պահին Էլեկտրային սպանում է մահացող Լուսնային ասպետը։ Հետագայում Սև կատուն շպրտեց էլեկտրայի մարմինը պատուհանից։ Դրանից հետո Ֆելիցիան սիրահարվում է Սարդ մարդուն և պատրաստվում է հանել նրա դիմակը։ Եվ երբ նա իմանում է, որ Սարդ մարդը ուղղակի պատանի է, փղձկում է Սարդի հագուստի վրա և փախչում։
Սև կատուն վերադառնում է և պատրաստվում է սպանել Կինգփինգին, սակայն ականատես է դառնում նրա սպանության, որը կատարվել է Միստերիոյի կողմից։ Ֆեցլիցիան ներթափանցեց Ֆիսկի գրասենյակը և գողանում է արտեֆակտ, սակայն հանդիպում է Միստերիոյին, նա կարողանում է թաքնվել նրանից։ Միստերիոն գտնում է Ֆելիցիային իր տանը և փորձում է հետ վերցնել արտեֆակտը, սակայն հետո առաջարկում է նրան համագործակծություն։ Հետագայում Միստերիոն և Սև կատուն հանդիպում են իրենց ճանապարհի վրա Սարդ մարդուն ևԵրկաթե մարդուն։ Սկզբում Ֆելիցիան եղավ նրանց դեմ, իսկ հետո միանում է նրանց, երբ Միստերիոն կազմակերպում է պայթյուն։ Վերջնականապես Փիթերին, Երկաթե մարդուն և Սև կատվին հաջողվում է հաղթել Միստերիոյին, սակայն իմանում են, որ դա եղել է ինչ-որ մեկի կողմից կառավորվող ռոբոտ։ Շուտով Փիթերը խնդրում է Ֆելիցիային օգնել վիրավորներին։ Ֆելիցիայի հետագա կյանքը անհայտ է։
Սկզբում Սև կատուն չուներ ոչ մի գերմարդկային ուժ և հույս է դրել իր ֆիզիկական պատրաստվածության վրա։ Նա ունի ռեֆլեքսներ, ճարպկություն, ավելի բարձր դիմացկություն, քան նորմալ մարդու մոտ է։ Նա ֆիզիկապես շատ ուժեղ էր և մարզված, փորձառու մարմնամարզուհի էր և ակրոբատ, ինչպես նաև տիրապետում էր մարտարվեստների մի քանի ոճերի։
Հետագայում նա կարողանում է հոգեբանակինետիկապես ազդել փորձից հետո հավանականության դաշտի վրա այն բանից հետո, երբ դարձավ Քինգփինի գիտափորձի օբյեկտ։ Հավանականություններին ազդելը նշանակում է, որ նա անհաջողություններ է բերում իր թշնամիներին. սթրեսի ժամանակ նա ենթագիտակցորեն կարող է անհաջողություններ բերել նրանց, ում համարում է վտանգավոր, և որոնք գտնվում են անմիջական մտերմության մեջ, դա կարող է արտահայտվել ինքնաբերական պայթյուններով, ընկնելով և այլ վտանգավոր իրավիճակներով։ Այդ ունակությունը ունի կողմնակի ազդեցություն՝ վերջնականապես ստեղծում է խնդիրներ նրանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում իր մոտ։
Սև կատուն ունի շարժվող եղունգներ, որոնք թաքցված են ձեռնոցների մեջ, դրանք թույլ են տալիս պատռել մեծ երկարությամբ մակերեսներ և հեշտ բարձրանալ պատերի վրա, ինչպես նաև սարքավորում, որն ունի պարան ոչ մեծ կեռիկով և բաց թողնող ներդրված մեխանիզմով, որը թույլ է տալիս տեղաշարժվել օդով՝ դրանով կառչելով շենքերից, ինչպես անում են Սարդ մարդը և Գլուխպոկիչը, սակայն աննշան պակաս արագությամբ, քան նրանք։
Սև կատուն կրում է ինքնատիպ կառուցվածքի ականջօղեր, որոնք օգնում են նրան հավասարակշռություն պահել և միշտ ընկնել ոտքերի վրա։ Նաև կրում է լինզաներ, որոնք օգնում են նրան տեսնել ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր դիապազոնում՝ ապահովելով գիշերային տեսողություն։
2017 թվականի հունիսի 18-ին Էմի Պասկալը հաստատեց, որ«Վենոմ» և«Արծաթե և Սև» (ֆիլմ Սև կատվի և Արծաթե Սամույրի մասին) կներառվի Մարվել ֆիլմաշխարհի մեջ։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Սև կատու (Marvel Comics)» հոդվածին։ |