
Սև բլոկ, հաճախ կիրառվում է նաևՍև դաշինք, մարտավարության տեսակ, որն օգտագործվում է ցուցարարների կողմից, որոնք կրում են սև հագուստ, դիմակներ (բալակլավա), շարֆեր, արևային ակնոցներ, մոտոցիկլետի սաղավարտներ, երեսպաշտպան և դեմքը թաքցնող, պաշտպանող այլ իրեր[1][2]։ Հագուստն օգտագործվում է կրողների ինքնությունը թաքցնելու և քրեական հետապնդումը խոչընդոտելու համար՝ դժվարացնելով ամբոխի մեջ կոնկրետ անձանց տարբերակումը։ Այն նաև օգտագործվում է բողոքի ակցիաների մասնակիցների դեմքն ու աչքերըարցունքաբեր գազից պաշտպանելու համար, որն օգտագործվում է ոստիկանության կողմից բողոքի ակցիաների կամ քաղաքացիական անհնազանդությունների ժամանակ։ Մարտավարության այս տեսակը թույլ է տալիս խմբին հանդես գալ որպես մեկ մեծ միասնական զանգված[3]։ «Սև բլոկ» մարտավարությունը կիրառող ցուցարարները հաճախ ասոցացվում ենանարխիզմի,անարխո-կոմունիզմի,կոմունիզմի,լիբերտարիանական սոցիալիզմի ևհակագլոբալիստական շարժման հետ։ Բողոքի այս տեսակի դրսևորումներից է «Փափուկ դաշինքը», որի մասնակիցները«Tute Bianche» շարժման նման, կրում են քողարկող հագուստ՝ ցույցերի ժամանակ ոստիկանության գործողություններից պաշտպանվելու համար։
Մարտավարությունը մշակվել է 1980-ական թվականներինսքվոթերների տեղահանման,միջուկային էներգիայի, աբորտի սահմանափակումների և այլ երևույթների դեմ եվրոպական ինքնավար շարժման բողոքի ցույցերի ժամանակ[1]։ «Սև բլոկ» մարտավարության կիրառմամբ բողոքի ակցիաները Եվրոպայի սահմաններից դուրս գրավեցին ԶԼՄ-ների լայն ուշադրությունը՝ 1999 թվականինՍիեթլումԱռևտրի համաշխարհային կազմակերպության դեմ բողոքի ակցիաների ժամանակ, երբ սևազգեստ ցուցարարներըվնասեցին«Gap»-ի,«Starbucks»-ի, «Old Navy»-ի և Սիեթլի գործարար հատվածում գտնվող միջազգային այլ ապրանքանիշների գույքն ու սեփականությունը[1][4]։
1967 թվականի փետրվարին«Black Mask» անարխիստական խումբը երթ էր կազմակերպելՆյու ՅորքիՈւոլ Սթրիթ փողոցում։ Երթի մասնակիցները սև հագուստով էին ևբալակլավաներով։ Սա արևմտյան աշխարհում սոցիալական շարժման առաջին դեպքն էր, երբ բողոքի ակցիայի ժամանակ կիրառվում էին դիմակներ և սև հագուստ, որոնք օգտագործվում էին ոչ թե քողարկման, այլ ռազմատենչ ինքնությունը դրսևորելու համար։ Այս առումով «Black Mask»-ն ինչ-որ առումով հիմք դրեց և միգուցե անուղղակիորեն ազդեց «սև բլոկ» մարտավարության վրա[5]:

Մարտավարության այս տեսակը մշակվել է 1977 թվականինԲրոկդորֆում տեղի ունեցած բողոքի ցույցից հետո՝ ոստիկանական ուժի ավելի մեծ կիրառմանն ի պատասխան[6][7][8]։ 1987 թվականի մայիսի 1-ինԲեռլին-Կրոյցբերգում ցուցարարները բախման մեջ մտանԱրևմտյան Բեռլինի ոստիկանների հետ[9]։ Դրանից հետո հազարավոր մարդիկ քարերով, շշերով ուՄոլոտովի կոկտեյլներով հարձակվեցին ոստիկանների վրա։Կրոյցբերգի մայիսմեկյան խռովությունները հայտնի դարձան այն բանից հետո, երբ ոստիկանությունը ստիպված եղավ մի քանի ժամով ամբողջությամբ դուրս գալ Կրոյցբերգի «SO 36» թաղամասից, իսկ ցուցարարները բնակիչների հետ միասին թալանեցին խանութները[10]։
Երբ 1987 թվականի հունիսինՌոնալդ Ռեյգանը ժամանեցԲեռլին, նրան դիմավորեցին մոտ 50,000 ցուցարարներ, որոնք բողոքում էին Ռեյգանի՝Սառը պատերազմի վերաբերյալ քաղաքականության դեմ։ Դրան մասնակցում էին նաև շուրջ 3000 սևազգեստ ցուցարարներ։ 1987 թվականի նոյեմբերինՀաֆենշտրասեի բնակիչները և հազարավոր այլ ցուցարարներ ամրացրին իրենց սքվոթը,բարիկադներ կառուցեցին փողոցներում և մոտ 24 ժամ դիմադրեցին ոստիկանների գործողություններին։ Դրանից հետո քաղաքային իշխանություններն օրինականացրեցինսքվոթինգը[11]։
1980-ական թվականների վերջից ի վեր Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում մայիսմեկյան բախումներ են տեղի ունենում անարխիստների և ոստիկանության միջև[12][13]։ 1988 թվականին ԲեռլինումՀամաշխարհային բանկի ևԱրժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, ինքնավար խմբերը հյուրընկալեցինհակակապիտալիստական ակտիվիստներիմիջազգային հավաքը։ Ցուցարարները, որոնց թիվը մոտ 80 հազար էր, զգալիորեն գերազանցում էին ոստիկաններին։ Պաշտոնյաները փորձեցին պահպանել վերահսկողությունը՝ արգելելով բոլոր ցույցերը և հանրային հավաքները։ Այնուամենայնիվ, տեղի ունեցան զանգվածային անկարգություններ և ավերվեցինթանկարժեք ապրանքների վաճառքի խանութները[14][15]։

Բեռլինի պատի փլուզումից հետո գերմանական սև բլոկ շարժումը շարունակեց արդեն իսկ ավանդական դարձած անկարգությունների իրականացումը, ինչպես օրինակ՝ Բեռլին-Կրոյցբերգում մայիսմեկյան խռովությունները, բայց արդեն նվազ ինտենսիվությամբ։ Նրանց հիմնական ուշադրությունը կենտրոնացավ Գերմանիայում ժողովրդականություն վայելողնեոնացիզմի դեմ պայքարի վրա։ «Շրջադարձը» տեղի ունեցավ 2007 թվականի հունիսին՝G8-ի 33-րդ գագաթնաժողովի ժամանակ։Ռոստոկում զանգվածային ցույցի ժամանակ շուրջ 2000 սևազգեստ ցուցարարներ բարիկադներ կառուցեցին, այրեցին մեքենաները և հարձակվեցին ոստիկանների վրա[16]։ Վիրավորվեց շուրջ 400 ոստիկան, ինչպես նաև մոտ 500 ցուցարար և ակտիվիստ։Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի (Verfassungsschutz) տվյալներով՝ ցույցի նախապատրաստական շաբաթները և բուն անկարգությունները Գերմանիայում հանգեցրին ռազմատենչ ձախերի վերածննդին։ «Ռոստոկի ճակատամարտից» հետո ավանդական «Մայիսմեկյան խռովությունները», որոնք ամեն տարի մայիսի 1-ի ցույցերից հետո տեղի էին ունենում Բեռլինում, իսկ 2008 թվականից սկսվեցին նաևՀամբուրգում, ավելի ինտենսիվ դարձան[17]։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարտավարության այս տեսակի առաջին ակնառու կիրառումը տեղի ունեցավ 1988 թվականի հոկտեմբերի 17-ինՎաշինգտոնում՝Պենտագոնում, թեև անարխիստները դրան նախորդած տարիներին ավելի քիչ թվով նման մարտավարություն էին կիրառելՍան Ֆրանցիսկոյում։ 1989 թվականին Բերքլիի անարխիստական խռովության ժամանակ մի քանի հարյուր սևազգեստ անարխիստներ ջարդում են խանութների ապակե ցուցափեղկերը և հարձակվում մեքենաների վրա[18][19]։ Վաշինգտոնում ավելի քան հազար ցուցարարներ, որոնց մի փոքր մասը բաղկացած էր սևազգեստ ցուցարարներից, կոչ արեց ԱՄՆ-ին այլևս չաջակցել Էլ Սալվադորում աջաթևյան մահվան ջոկատներին[20]։ Սևազգեստ ցուցարարները 1999 թվականին ԱՀԿ-ի դեմ բողոքի ցույցերի ժամանակ վնաս հասցրին «GAP»-ի, «Starbucks»-ի, «Old Navy»-ի և Սիեթլի գործարար հատվածում գտնվող միջազգային այլ ապրանքանիշների գույքին ու սեփականությանը[21]։ Դրանք հետագա հակագլոբալիստական բողոք ակցիաների համար դարձան բնորոշիչ գծեր[22]։
Վիետնամի պատերազմի ավարտին հաջորդած տարիների ընթացքում, ԱՄՆ-ում բողոքի ակցիաներն իրավական առումով դարձան ավելի օրինական, դրանք ստացան կանոնակարգված ձևեր և ավելի ու ավելի գերակշիռ դարձան միջին դասի շրջանում, այսինքն՝ բողոքի ակցիաներին հիմնականում մասնակցում էին սովորական ամերիկացիները[23]։ Սա համընկավ ոստիկանության կողմիցամբոխի նկատմամբ վերահսկողության արդյունավետ ռազմավարության առաջացմանը, որը կոչվում էր «բանակցային կառավարում»[24]։ Շատ հասարակագետներ այս շրջանն անվանել են «շարժումների ինստիտուցիոնալացում»[23]։ Դա ընդհուպ 1999 թվականը հանգեցրեց դեստրուկտիվ ակցիաների ակտիվության նվազմանը։ Հետվիետնամական պատերազմի դարաշրջանումքաղաքացիական անհնազանդությունը հասավ աննախադեպ հաջողության, երբ ԱՀԿ նախարարական համաժողովի բացման արարողություններն ամբողջությամբ խափանվեցին, ինչի հետևանքով հյուրընկալող Սիեթլում մոտ մեկ շաբաթով հայտարարվեց արտակարգ դրություն, զարգացած և զարգացող երկրների միջև բազմակողմ առևտրային բանակցությունները տապալվեցին, ու այս ամենը տեղի ունեցավ առանց զոհերի։ Սա տեղի ունեցավ զանգվածային անկարգությունների ժամանակ, որոնք հրահրվել էին զինված անարխիստների կողմից։ Դրանցից ոմանք այդ ժամանակ գտնվում էին «սև դաշինքների» ձևավորման գործընթացում[25][26][27]։
Սիեթլում բողոքի ակցիայի իրականացման կոչն ի սկզբանե արվել էրԺողովրդական գլոբալ գործողություն ցանցի կողմից, որը համահիմնադրվել էրՍապատիստների կողմից։ Վերջինս աջակցում էրմարտավարությունների բազմազանությանը և ոչ բռնության չափազանց ճկուն սահմանմանը[28]։ Այդուհանդերձ, դրա փակումից հետո, «Seattle DAN»-ի (Սիեթլի ուղիղ գործողության ցանց) հետ կապված տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ պնդում էին, որ ԱՀԿ-ի դեմ բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած անկարգությունները արդյունավետ չէին և, ավելին, ոչ ժողովրդավարական էին։ Նրանք նաև պնդում էին, որՕրեգոն նահանգի Յուջին քաղաքից ժամանած միայն մի փոքր խումբ էր զբաղվում գույքի ոչնչացմամբ։Մեդեա Բենջամինը«The New York Times»-ին նշել է, որ «այս անարխիստները պետք է ձերբակալված լինեին»[29][30], մինչդեռ«Public Citizen»-իցԼորի Ուալաքը հայտարարեց, որ ինքը հրահանգել էր «Teamsters»-ին հարձակվել սև բլոկի մասնակիցների վրա[31]։Բարբարա Էրենրեյխը ՀԿ ղեկավարներին որակել էր որպես «կեղծավորներ» և գրել, որ խաղաղ ակտիվիստները պետք է «պայքարի մեջ գտնվող երիտասարդ քար նետողներին վերաբերվեն որպես քույրերի և եղբայրների»։ Նա նաև քննադատեց գերիշխող ոչ բռնի պարադիգմը՝ որպես «անհեթեթորեն ծիսականացված»[32]։ Փակուղուց դուրս գալը, որում հայտնվել էր Էրենրեյխը, հակագլոբալիստական շարժման կողմից սև բլոկի մարտավարության աճող ճանաչումն էր[33][34][35]։
2010 թվականինՏորոնտոյումG20-ի գագաթնաժողովի դեմ բողոքի ցույցերի ժամանակ, սևազգեստ ցուցարարները տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վնասեցին մանրածախ առևտրի մի շարք խանութներ ներառյալ«Urban Outfitters»-ը,«American Apparel»-ը,«Adidas Store»-ը,«Starbucks»-ը և բանկային բազմաթիվ հաստատություններ[36][37]։

ՆախագահԴոնալդ Թրամփիերդմնակալության օրը Վաշինգտոնում և այլ վայրերում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցների շարքերում ներկա էին նաև «սև բլոկ»-ի խմբերը։ Դրանք զբաղվում էին վանդալիզմով, անկարգություններով և բռնությամբ[38][39]։ Ձերբակալվեց առնվազն 217 մարդ, վեց ոստիկան էլ ստացավ թեթև վնասվածքներ։ Մեկ այլ մարդ էլ ստացավ միջին աստիճանի վնասվածքներ[38][40][41][42][43]։

2017 թվականի փետրվարինԲերքլիի Կալիֆոռնիական համալսարանում մեկնաբանՄայլո Յանոպուլոսի միջոցառումը չեղարկվեց համալսարանի ղեկավարության կողմից, երբ սևազգեստ ցուցարարները կոտրեցին պատուհանները, հրավառ նյութեր նետեցին և հրդեհ առաջացրին[44]։ Միջոցառման չեղարկումը մեդիայի ուշադրությունը հրավիրեց անարխիզմի և «սև բլոկ»-ի մարտավարությունների վրա[45]։
2021 թվականի մայիսինՓորթլենդում ցուցարարները «սև բլոկ»-ի մարտավարությունից անցում արեցին խաղաղ բողոքի ցույցերի և երթերի մարտավարության, որով խորհրդանշում էինՋորջ Ֆլոյդի սպանության մեկ տարին։ Ակցիաներից մեկի ժամանակ ցուցարարները աղբարկղը գլորեցին փողոց և այրեցին դրա պարունակությունը, ինչի հետևանքով ոստիկանություն ժամանեց դեպքի վայր։ Տեղի ունեցածը ոստիկանության կողմից որակվեց որպես անկարգություն[46]։
2013 թվականիհունիս-հուլիս ամիսներին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ, մարդկանց խմբերը, որոնք օգտագործում էին «Սև բլոկ» մարտավարությունը, սկսեցին մասնակցել ցույցերին ու հատկապես նրանց, որոնք անցկացվում էինՌիո դե Ժանեյրո նահանգի նահանգապետՍերժիու Կաբրալ Ֆիլյուի նստավայրի և նահանգային կառավարության շենքի փողոցի դիմաց[47][48]։ Ոստիկաններին մեղադրեցին շարժման մեջ ներթափանցելու համար, իսկ նրանցից ոմանց նույնիսկ հայտարարեցին սադրիչներ, որոնք փորձում էին բախումներ հրահրել։ Ձախ հայացքներ ունեցող մի շարք գործիչներ պնդում են, որ տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է ցուցարարների շարքեր ներթափանցած ոստիկանը Մոլոտովի կոկտեյլ նետում, ինչի հետևանքով վիրավորվում է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ծառայողներից մեկը։ Այս մեղադրանքը, սակայն, հերքվում է ոստիկանության կողմից և չի ապացուցվել մինչ օրս[49]։ Բրազիլիայում բողոքի ցույցերի ժամանակ (հատկապես 2013 թվականի հունիսի 17-ից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում) ցուցարարների կողմից բռնությունները տեղի են ունեցել պարբերաբար՝ նույնիսկ այն դեպքում, երբ դա կապված չէր «սև բլոկ»-ի կամ ոստիկանական սադրանքների հետ[50][51]։
Չնայած ԶԼՄ-ների, ոստիկանության և նույնիսկ որոշ ակտիվիստների կողմից քննադատություններին՝ «սև բլոկ»-ի մարտավարությունը պահպանվեց շարժման մեջ։ 2013 թվականի հոկտեմբերին «ցուցարարները, որոնք մտադիր էին ցույցերի ժամանակ քաոս առաջացնել, ողջունեցին դիմակ կրողներին... Իրոք, ցույցերի ընթացքում համերաշխության այս զգացումը, բարիկադները վերացնելու հավաքական ջանքերը ներշնչում են բռնաճնշումների վախի դեմ պայքարելու ընդհանուր վճռականություն»։ Ըստ «Al Jazeera»-ում ձախ հայացքներ ունեցող բրազիլացի երկու գործիչների հրապարակած զեկույցի՝ դա համընկավ փողոցային բողոքի ցույցերի լայնածավալ ակտիվացման հետ, որը չէր նկատվել շարժման սկզբից՝ հունիսից ի վեր[52]։ Հոկտեմբերի 10-ին Ռիոյի ուսուցիչների միությունը (Սեպե) պաշտոնապես հայտարարեց «սև բլոկ»-ի վերջին գործողություններին աջակցելու մասին՝ նշելով, որ իրենց ցույցերի ժամանակ ողջունվում է նման մարտավարության կիրառումը։ Ուսուցիչների թեմատիկ ֆեյսբուքյան խմբերում «սև բլոկ»-ի մասին գրառումների օգտատերերը դրա մասնակիցներին անվանում էին «անվախ»[53][54]։
2018 թվականի մայիսի 1-ին ավելի քան 1200 սևազգեստ ցուցարարներՖրանսիայի մայրաքաղաքՓարիզում մասնակցեցին բողոքի ցույցերի։ Դրա հետևանքով վնասվեցին հասարակական ենթակառուցվածքներն ու խանութները[55]։ 2018 թվականի աշնանից մինչև 2019 թվականի գարուն«Դեղին բաճկոնների» շարժման ցույցերի ժամանակ «սև բլոկ»-ը մեծ վնաս հասցրեց Փարիզում,Թուլուզում ևԲորդոյում։ Ամենազգալի գույքային վնաս պատճառած բողոքի ցույցը տեղի ունեցավ 2019 թվականի մարտի 16-ին Փարիզում, երբ ցուցարարները դուրս եկանՇանզ Էլիզե փողոց[56][57]։
«Սև բլոկ» մարտավարությունը կիրառող սևազգեստ մոտ 400 ցուցարարներից բաղկացած խումբը 2011 թվականին Լոնդոնում մասնակցեցհանրային ծախսերի կրճատումների դեմ բողոքի ակցիային, որտեղ նրանք թիրախավորել էին թանկարժեք ապրանքանիշների մի քանի խանութներ։ ԼրագրողՓոլ Մեյսոնի կարծիքով՝ սա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ «սև բլոկ»-ի ամենախոշոր հավաքն էր։ Մեյսոնը նշում է, որ մասնակիցներից մի քանիսը եվրոպական այլ երկրներից ժամանած անարխիստներ էին, մյուսները՝ բրիտանացի ուսանողներ, որոնք միացել էին ցույցերին 2010 թվականինՄեծ Բրիտանիայում ուսանողական ցույցերին մասնակցելուց հետո[58]։ Սևազգեստ ցուցարարները բողոքում էին նաևՄիլանում«Էքսպո 2015»միջազգային ցուցահանդեսի բացման դեմ[59]։
Գերմանական Համբուրգում G20-ի գագաթնաժողովի դեմ բողոքող հարյուր հազարավոր ցուցարարների թվում կային հազարավոր սևազգեստ խռովարարներ, որոնք ոստիկանության հետ եռօրյա առճակատման հետևանքով միլիոնավոր եվրոների գույքային վնաս հասցրին քաղաքին։ Արդյունքում առնվազն 500 ցուցարար ստացավ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ավելի քան 200 մարդ էլ ձերբակալվեց[60]։
2013 թվականի հունվարի 25-ին՝Եգիպտոսի հեղափոխության երկրորդ տարելիցին, «սև բլոկ»-ի ներկայացուցիչներ հայտնվեցին Եգիպտոսի քաղաքական կյանքում[61]։ Ըստ առկա տեղեկությունների՝ նրանք հարձակումներ իրականացրին«Մուսուլման եղբայրներ»-ի տարբեր գրասենյակների և կառավարական շենքերի վրա ու դադարեցրին երթևեկությունն ու մետրոյի աշխատանքը Եգիպտոսի ավելի քան ութ քաղաքներում[61][62][63][64][65]։ Մի խումբ երիտասարդ ցուցարարներ, որոնք իրենց անվանում էին «Սև բլոկ», նշեցին Եգիպտոսի հեղափոխության երկրորդ տարելիցը՝ ուրբաթ օրնԱլեքսանդրիայում փակելով տրամվայի ուղիները[66][67][68]։ Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալեաթ Աբդալահը ոստիկանությանը և զինված ուժերին հրահանգեց ձերբակալել «Սև բլոկ»-ի ցանկացած մասնակցի՝ նշելով, որ խմբավորումն զբաղվում է «ահաբեկչական գործունեությամբ»[69], և կառավարության ու նոր սահմանադրության համաձայն՝ համարվում է բռնի արմատական ապօրինի խմբավորում[70]։
Երբեմն ոստիկանությունը և հատուկ ծառայությունները ներթափանցում են «սև բլոկ»-ների կազմեր՝ հետաքննություն իրականացնելու նպատակով։ Այդ մասին պնդումներն առաջին անգամ ի հայտ եկան մի քանի ցույցերից հետո։ 2001 թվականինՋենովայումG8-ի գագաթնաժողովի ժամանակ ոստիկանության հասցեին բազմաթիվ բողոքների շարքում առանձնացվեց մի տեսագրություն[71], որտեղ «բողոքի երթերի մոտ նկատվել են ոստիկանական ֆուրգոններից դուրս եկող սևազգեստ տղամարդկանց»[72]։ 2007 թվականի օգոստոսինՔվեբեկի ոստիկանությունը խոստովանեց, որ «ոստիկանությանսպաները Մոնտեբելոյում ծպտյալ կերպով եղել են ցուցարարների շարքերում»։ Այնուամենայնիվ, սպաները, իբր, բռնություն չեն գործադրել և պնդել են, որ իրենց մոտ քարեր են եղել, քանի որ դրանք կային նաև մյուս ցուցարարների մոտ։ Նրանց ինքնությունը պարզել են իրական ցուցարարները՝ նրանց հագին առկա ոստիկանական կոշիկների շնորհիվ[73][74]։ Վետերան ակտիվիստՀարշա Վալիայի խոսքով՝ հենց «սև բլոկ»-ի մյուս մասնակիցներն են բացահայտել ծպտյալ ոստիկաններին[75]։

| Երբ մենք կոտրում ենք պատուհանը, նպատակ ունենք ոչնչացնել լեգիտիմության բարակ պատյանը, որը շրջապատում է մասնավոր սեփականության իրավունքները... Նոյեմբերի 30-ից հետո շատերը նույն կերպ այլևս երբեք չեն տեսնի խանութի ցուցափեղկը կամ մուրճը։ Ամբողջ քաղաքային լանդշաֆտի պոտենցիալ օգտագործումը հազարապատկվել է։ Կոտրված պատուհանների քանակը մարում է համեմատած կորպորատիվ հեգեմոնիայի կողմից դրված կախարդանքների քանակի հետ, որպեսզի մոռանանք մասնավոր սեփականության իրավունքների անվան ներքո կատարված բոլոր բռնությունների և առանց դրանց հասարակության ողջ ներուժի մասին։ Կոտրված պատուհանները կարելի է վերանորոգել կամ ի վերջո փոխարինել, բայց մենք հույս ունենք, որ հաստատված համոզմունքներին մարտահրավեր նետելու գործընթացը երկարատև ազդեցություն կունենա։ - ACME Collective, հայտարարությունն արվել է 2003 թվականին Փարիզում[76] |
«Սև բլոկ» մարտավարությունը հիմնականում ներառում է մասնավոր սեփականության նկատմամբվանդալիզմը,խռովությունները և առանց թույլտվության ցույցերի անցկացումը։ Մարտավարությունը կարող է ներառել նաև պաշտպանական միջոցների օգտագործումը, ինչպես օրինակ՝ իշխանություններին մոլորեցնելը, ոստիկանության կողմից ձերբակալված անձանց փախուստին աջակցելը,արցունքաբեր գազից ևռետինե փամփուշտներից տուժած մարդկանցառաջին օգնություն ցուցաբերելը և անկարգությունների վերահսկողության այլ միջոցների կիրառումն այն տարածքներում, որտեղ ցուցարարների մուտքն արգելված է,պատնեշների կառուցումը, ոստիկանությանը դիմադրելը ևբանտային համերաշխությունը[77][78][79]։ «Սև բլոկ»-ների կողմից իրականացվող գույքի ոչնչացումը հաճախ ունի խորհրդանշական նշանակություն. ընդհանուր թիրախները ներառում են բանկերը, ինստիտուցիոնալ կառույցները,միջազգային կորպորացիաների վաճառակետերը, բենզալցակայանները և տեսահսկման տեսախցիկները[79]։
Կոնկրետ բողոքի ակցիայի շրջանակներում կարող են լինել «սև բլոկների» մի քանի խմբեր, որոնք կարող են ունենալ տարբեր նպատակներ և մարտավարություն[80]։ Որպես ժամանակավոր խումբ՝ դրա անդամները հաճախ չունեն համընդհանուր սկզբունքներ կամ համոզմունքներ[80], բացի ձախ կամ ավտոնոմիստական արժեքներին հավատարիմ մնալը, թեև անարխիստական որոշ խմբեր կոչ են արել որպես հիմք ընդունել Սուրբ Պողոսի սկզբունքները, բայց օգտագործել այն տարբեր մարտավարություններում[79]։ Աջ արմատական որոշ խմբեր, ինչպես օրինակ Եվրոպայում որոշ«ավտոնոմիստական ազգայնականներ»[81] կամ Ավստրալիայում գործող«Նացիոնալ-անարխիստները»[82], ընդունել են «սև բլոկի» մարտավարությունների ու համազգեստի չափորոշիչներ։ Քաղաքագետ Նիկոլաս Ապոիֆիսը «Աթենքում անարխիզմի ազգագրությունը» աշխատության մեջ պնդում է, որ «սև բլոկի» գործողությունները կարող են համարվել նախնական քաղաքականության ձև, որը բնութագրվում է իր «հարթ և հորիզոնական կազմակերպչական կառուցվածքով» և շեշտը դնում համերաշխության վրա»[83]։
{{cite journal}}:Cite journal requires|journal= (օգնություն){{cite web}}:Check|url= value (օգնություն){{cite journal}}:Cite journal requires|journal= (օգնություն){{cite book}}:horizontal tab character in|title= at position 101 (օգնություն);no-break space character in|location= at position 18 (օգնություն)CS1 սպաս․ location (link){{cite journal}}:Cite journal requires|journal= (օգնություն){{cite book}}:C1 control character in|title= at position 15 (օգնություն){{cite journal}}:Cite journal requires|journal= (օգնություն){{cite journal}}:no-break space character in|last= at position 9 (օգնություն);no-break space character in|title= at position 84 (օգնություն){{cite journal}}:no-break space character in|location= at position 18 (օգնություն)CS1 սպաս․ location (link){{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)