Սքայ (անգլ.՝Isle of Skye,գաել.՝An t-Eilean Sgitheanach),կղզիՇոտլանդիայի արևմուտքում գտնվող Ներքին Հիբրիդներկղզեխմբում։ Վարչական առումով այն հանդիսանում էՀայլենդ շրջանի մաս։
Կղզին բնակեցված է եղել դեռմեզոլիթի ժամանակաշրջանից, այն երկար ժամանակ գտնվել է նորվեգացիների տիրապետության տակ, իսկ ավելի ուշ Մակալաուդ և Մակ-Դոնալդ տոհմերի տիրապետության տակ։18-րդ դարում ազատամիտ ապստամբությունների ճնշումը բերեց նախկին ապրելակերպի փոփոխությունների, բազմաթիվ բնակիչներ արտաքսվեցին, իսկ նրանց տարածքները սկսեցին օգտագործվել, որպես արոտավայրեր։20-րդ դարի վերջին նորից նկատվեց բնակչության աճ։Գելական շոտլանդերենի կրողների թիվը, չնայած վերջին 100 տարիներին զգալիորեն պակասել է, բայց բավականին բարձր է Շոտլանդիայի համար և կազմում է բնակչության մոտավորապես մեկ երրորդը[1]։ Սքայ կղզին ունի 10 008 բնակիչ (2011 թվական) և բնակչության թվով Շոտլանդիայի չորրորդ կղզին է։
Կլիման խոնավ է, ծովային՝ տարվա տարբեր եղանակներին հաճախակի դիտվող տեղումներով։ Կղզու բուսական և կենդանական աշխարհը բավականին հարուստ է, մեծ տարածություններ են զբաղեցնումհավամրգու ճահճուտները։ Սքայը տարբեր գրքերի և ֆիլմերի գործողության վայրն է, ինչպես նաև այն հիշատակվում է բազմաթիվ ազգային երգերում։
Կղզին առաջին անգամ հիշատակվում է հին հռոմեական փաստաթղթերում, ինչպիսին ենՌավեննայիտիեզերագրությունը, որտեղ կղզին անվանված է «Scitis»[3],Կլավդիոս Պտղոմեոսի քարտեզում այն անվանված է «Scetis»[4]։ Հավանական է, որ այս անվանումները առաջացել են կելտական «skitis» բառից, որը նշանակում է թևավոր։ Նման անվանման պատճառը կղզու ձևն է, որը կազմված է լեռնային կենտրոնից և այդտեղից տարածվողթերակղզիներից[5]։ Այնուամենայնիվ, Սքայ կղզու անվան կոնկրետ, հստակ ստուգաբանություն չկա։
Սկանդինավյան առասպելներում (սագա) կղզին անվանված է «Skíð», օրինակ՝ Հոկոնա Հոկոնսոնա (նորվ.՝Håkon Håkonsson)[6] սագայում և1230 թվականի սկալդական (հին սկանդինավյան գուսան) Հեյմսկրինգլա (հին իսլանդերենում՝Heimskringla, Kringla heimsins) երգում[7]։ Կղզին,վիկինգների կողմից անվանվել է նաև «Skuy» (մառախլապատ կղզի)[5], «Skýey» և «Skuyö» (ամպամած կղզի)։ Կղզու գելական ավանդական անվանումը «An t-Eilean Sgitheanach» (Սքայ կղզի) է, այսօր օգտագործվում է ավելի ուշ շրջանի գրելաձևը՝ «An t-Eilean Sgiathanach»։ Կղզու գելական բանաստեղծական անունը «Eilean a' Cheò» է, որը նշանակում է մառախլապատ կղզի, այն սկանդինավյան անվանումներից մեկի թարգմանությունն է։
Կղզու մակերեսը 1656,25 կմ² է, այն իր տարածքի մեծությամբ երկրի երկրորդ կղզին է և զիջում է միայն Լյուիս էնդ Հարիս կղզուն (չհաշված Մեծ Բրիտանիան)։ Տեղանքիռելիեֆը լեռնային է։ Ամենաբարձր կետը Սքուր Ալասդայրլեռն է, որն ունի ծովի մակարդակից 993 մետր բարձրություն։ Սա կղզին դարձնում է բարձրությամբ երրորդըԲրիտանական կղզիների շարքում, այն այս ցուցանիշով զիջում էՄեծ Բրիտանիային ևԻռլանդիային։ Կղզու կենտրոնի Քուլին բլուրներից տարածվում են թերակղզիներ, որոնք կտրտված են բազմաթիվ ծոցերով։ Սրա արդյունքում կղզու ոչ մի կետ ծովից 8 կիլոմետրից ավելի հեռու չէ։
Քուիլին բլուրները («Սև Քուիլին») կազմված են հիմնականումբազալտից ևգաբրոյից։ Այստեղ կա 3000 ոտնաչափից ավելի բարձրություն ունեցող 12 բարձրություն (այսպես կոչված՝ «Մունրո»)։ Քուիլին բլուրները մեծ հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջիկների և լեռնագնացների համար։ «Sgùrr a' Ghreadaidh» բարձրանալը ամենաերկարներից է Բրիտանիայում, իսկ «Sgùrr Dearg» բարձունքը Շոտլանդիայի միակ բարձունքն է, որը հաղթահարելու համար անհրաժեշտ են հատուկ սարքավորումներ[5][8]։ Սրանցից հյուսիս-արևելք Կարմիր Բլուրներն են, որոնք հայտնի են նաև «Կարմիր Քուիլին» անունով և կազմված են գրանիտից։Էրոզիայի հետևանքով Կարմիր Բլուրներն ունեն ավելի թեք լանջեր։ Այստեղի առավելագույն բարձրությունը «Glamaig»-ն է, որն ունի 775 մ բարձրություն։
Հյուսիսային Թրոթերնիշ թերակղզում տարածված էբազալտը, որի շնորհիվ թերակղզին ունի բերրիհող, և արտասովոր քարային ձևեր։ Թերակղզու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված է «Quiraing» տեղանքը, որտեղ վեր են սլանում բազմաթիվ քարքարոտ գագաթներ, իսկ հարավային մասում գտնվում է «The Storr» զանգվածը[9]։ Թրոթերնիշից արևմուտք գտնվում է Ուոթերնիշ թերակղզին։ «Duirinish»-ը Ուոթերնիշից բաժանվում է Լոխ Դանվեգան ծոցով, որտեղ տեղակայված է նաև Իսեյ կղզին։ Ծոցը շրջապատում են բարձր քարերը, որոնք ունեն մինչև 295 մետր բարձրություն։ «Duirinish»-ի և «Minginish»-ի (այստեղ են գտնվում Թելիսքեր և Բրիթլ նեղ հովիտները) միջև են գտնվում Լոխ Բրակադեյլ և Հարպորտ ծոցերը և Ուեյն կղզին։ Թերակղզու լողափերը կազմված են սև բազալտի ավազից[10]։ «Strathaird»-ը փոքր թերակղզի է Քուիլինի ստորոտին, որտեղ տեղակայված են ընդամենը մի քանի ագարակներ[11]․ սրա ափամերձ մասում է գտնվում Սոեյն կղզյակը։ Հարավային Սլեյթ թերակղզու բնիկ ապարը ավազաքարն է, ինչի պատճառով այստեղի հողըճահճուտային է և գյուղատնտեսության համար այնքան էլ պիտանի չէ։ Սակայն թերակղզու արևելյան ափերին կան նաև ավելի բերրի հողեր[12]։ Ռազեյ, Ռոնա, Սկալպեյ և Պաբեյ կղզիները տեղակայված են հյուսիսարևելյան ափի և մեծ ցամաքի միջև[5]։
Թրոթերնիշ թերակղզու ամենախոշոր բնակավայրը Պորտրին է (2011 թվականի տվյալներով՝ 2264 բնակիչ)[13], որը համարվում է թերակղզու տնտեսական կենտրոնը։ Կղզու արևելյան մասում՝ Բրոդֆորդում է գտնվում միակ օդանավակայանը։ Հյուսիս-արևմուտքում գտնվող Դանվեգենը հայտնի է իրամրոցով և «Երեք խողովակ» ռեստորանով։ Ուոթերնիշի ափին է ընկած կղզու ամենահին փաբը՝ «Stein Inn»-ը, որը բացվել է18-րդ դարում[14]։ Դեպի Արտաքին Հիբրիդներ՝ լաստանավերը գնում են Թրոթերնիշի արևմտյան ափից՝ Ույգայից։
Ատլանտյան օվկիանոսի և մասնավորապեսգոլֆստրիմ տաք հոսանքի ազդեցության շնորհիվ, Սքայ կղզին ունի, տարվա տարբեր եղանակներին հաճախակի տեղումներով, խոնավ, ծովային կլիմա (Շոտլանդիայի արևմուտքի մնացած կղզիների նման)։ Թրոթերնիշ թերակղզում՝ հունվարյան միջին ջերմաստիճանը հասնում է 6,5 °C-ի, իսկ հուլիսին՝ 15,4 °C-ի։ Ձյունը հազվադեպ երևույթ է այստեղ, իսկ նույնիսկ թեթև ցրտահարությունները ավելի հազվադեպ են քան Շոտլանդիայի մյուս տարածքներում։ Քամին, որի արագությունը հասնում է մինչև 128 կմ/ժ-ի, սահմանափակում է բույսերի աճը։ Ավելի ուժեղ քամիներ են փչում Թրոթերնիշի և Ուոթերնիշի ծովափնյա հատվածներում[15]։ Տեղումների տարեկան քանակը հասնում է 1500-2000 մմ-ի, իսկ Քուիլինյան բլուրներում կարող են ավելի շատ լինել[15]։ Կղզու հյուսիսային մասը ավելի չորային է, քան հարավայինը․ օրինակ՝ Բրոդֆորդում տարեկան թափվում են ավելի քան 2870 մմ տեղումներ[16]։ Մայիսին, որը տարվա ամենաարևոտ ամիսն է, Թրոթերնիշում լինում է արևափայլի 200 ժամ[17]։
Սթաֆֆինի շրջանում կա բնակավայր (կեցավայր), որը թվագրվում է քրիստոսից առաջ 7-րդ հազարամյակին։ Այն հանդիսանում է Շոտլանդիայի հնագույն բնակավայրերից մեկը։ Իններ Սաունդնեղուցի ափերին՝ Սքայ կղզու և մեծ ցամաքի կղզեխմբերի միջև կա 33 օբյեկտ, որոնք, հնարավոր է,մեզոլիթի շրջանին պատկանեն[21][22]։ Կղզու արևմտյան ափին գտնված արևաքարերը, որոնք ամենայն հավանականությամբ այստեղ են հայտնվել Ռամ կղզուց, նույնպես պատկանում են մեզոլիթի ժամանակաշրջանին։
Քուիլինից հարավ գտնվող անմարդաբնակ «Rubha an Dùnain» թերակղզում գտնվել են բազմաթիվ իրեր, որոնք պատկանում եննեոլիթի շրջանին։ Այստեղ տեղադրված են՝ մեր թվարկությունից առաջ 2-րդ կամ 3-րդ հազարամյակների քարային շրջաններ,քարի դարի նավահանգիստ և բնակավայրի մնացորդներ, որոնք գոյություն են ունեցելբրոնզե դարում և ավելի ուշ։ Թերակղզում գտնվող «Loch na h-Airde»լիճը ծովի հետ կապված է«վիկինգների ջրանցքով», որը պատկանում է կղզու նորվեգական հին ժամանակաշրջանին[23][24]։ «Strathaird» թերակղզում է տեղակայվածքարի դարի «Dun Ringill» ամրոցը, որը կրկին ամրացվել էմիջնադարում, Մակքինի տոհմի կողմից[25]։
Հիբրիդյան կղզիներըերկաթե դարի վերջերին, ամենայն հավանականությամբ, բնակեցված էին պիկտաներով, սակայն այդ ժամանակաշրջանի վերաբերյալ շատ քիչ վկայություններ կան[26]։ Սքայ կղզում գտնվել են պիկտաների խորհրդանիշներով երեք քարեր, և ևս մեկը Ռազեյում[27]։ Ավելի շատ վկայություններ կան հարավում գտնվող Դալ Ռիադա թագավորության վերաբերյալ։ Կոլումբայի կյանքի պատմության մեջ, որը գրվել է7-րդ դարում, նկարագրվում է նրա այցելությունը Սքայ կղզի, որտեղ նա կնքել է տեղի առաջնորդին[28]։ Իռլանդական տարեգրության մեջ նկարագրվում են 7-8-րդ դարերի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել Սքայ կղզում և հիմնականում վերաբերում են տեղի առաջնորդների կռիվներին (նկարագրված են «Scéla Cano meic Gartnáin»-ում)[29]։
Հիբրիդները՝ 9-րդ դարից մինչև1266 թվականին կնքված Պերտյան պայմանագիրը, եղել է նորվեգացիների տիրապետության տակ։ Ոմանք վկայում են, որ Մաքլաուդների տոհմը սերում է տեղացի վիկինգներից։ Դրա մասին է վկայում նաև Դանվեգենում անցկացվող ամենամյա ձմեռային փառատոնը, որի ժամանակ այրում ենդրակարի վերակերտվածքը (վիկինգների երկար և նեղ, փայտյա, բարձր և կոր նավաքթով ու նավախելով նավ)[30]։
Վիկինգների հեռանալուց հետո, կղզու կարևոր տոհմը հանդիսանում էր Մաքլաուդը, որը սկզբում իր տրամադրության տակ էր պահում Թրոթերնիշ թերակղզին և Մաքդոնալդ տոհմը՝ Սլեյթից։ Կղզիների թագավորության անկումից հետո, Մակքիննոնները նույնպես դարձան առանձին տոհմ։ Վերջիններիս տարածքները հիմնականում գտնվում էին «Strathaird»-ում[31]։ Մաքնեքիլ տոհմը կապված էր Թրոթերնիշ թերակղզու հետ, իսկ Մաքինես տոհմը16-րդ դարում վերաբնակեցվել է Սլեյքում[32]։
Հարավային Ուիսթի Մաքդոնալդների և Մաքդոնալդների միջև հին թշնամանք է եղել։1578 թվականին՝ Ուսթից զորամիավորումը 8 նավակներով եկավ Ուոթերնիշ և հարձակվեց Թրամպան եկեղեցու վրա, որի հետևանքով բոլոր ներկաները ողջ-ողջ այրվեցին, բացի մի աղջնակից, ով օգնություն էր կանչում։ Օգնության հասած Մաքդոնալդների ստորաբաժանումը կոտորեց բոլոր հարձակվողներին։ Այս իրադարձությունը հայտնի է «Battle of the Spoiling Dyke» անունով[33]։
1745 թվականին՝յակոբինների կրած պարտությունից հետո, Ֆլորա Մաքդոնալդը հռչակավոր դարձավ «արքայազն Չերլիին» փրկելու համար։ Նա արքայազնին, իր սպասավորի կերպարով, նավակով տեղափոխեց Ուիսթ կղզուց Սքայ կղզի։ Ֆլորան թաղվել է Թրոթերնիշ թերակղզում[34]։ Ապստամբության ճնշումից հետո տոհմերի համակարգը փլուզվեց և կղզին բաժանվեց մի քանի խոշոր հողատերերի մեջ[35]։
Դանվեգեն ամրոցը
Կղզում պահպանվել են այդ ժամանակաշրջանի բազմաթիվ հուշարձաններ։ Դանվեգեն ամրոցը13-րդ դարից պատկանել է Մաքքլաուդների տոհմին, այստեղ են պահվում «Փերիների դրոշ» տոհմի ընտանեկան մասունքները, Դանվեգենյան գավաթը և Ռորի Մորի կոտոշը[36]։ Սլիթի Մաքդոնալդներին պատկանող՝18-րդ դարի Արմադեյլ ամրոցը,1925 թվականին լքվեց, սակայն հետագայում այն վերածվեց զբոսաշրջային կենտրոնի[37]։ Ոչ հեռու տեղակայված են տոհմի երկու այլ ամրոցների մնացորդները՝ Նոք ամրոցի և «Dunscaith» («շողքերի ամրոց») ամրոցի։ Սրանք կապված են հռչակավոր կինռազմիկ Սքատահի անվան հետ[5][38]։ Մաքքիններին պատկանող՝15-րդ դարի «Caisteal Maol» ամրոցից, որը կառուցվել է «Kyleakin»-ի մոտ, մնացել են ընդամենը որոշ մնացորդներ, ավերակներ[25]։
«Tusdale» հովիտի ավերակներ։ Մինչև բնակիչների արտաքսելը, այս հատվածը այնքան խիտ էր բնակեցված, որ անվանել են «Սքայ կղզու մայրաքաղաք»[39][40]
18-րդ դարի վերջերին տնտեսության մեջ մեծ տեղ էր զբաղեցնում ջրիմուռների հավաքչությունը[41], բայց1822 թվականից դրսից էժան ներմուծման հետևանքով տնտեսության այս ճյուղը Հիբրիդներում քանդվեց[42]։ Բացի սրանից,19-րդ դարում բնակիչները տուժեցին սովից և իրենց տարածքներից արտաքսվելուց։ Ընդամենը 40 տարվա ընթացքում՝ 1840-ից մինչև1880 թվականները, 30 հազար բնակիչ ստիպված են եղել լքել իրենց տները, նրանցից շատերը արտագաղթեցին Ամերիկա[43]։ Օրինակ՝ Դուրնիշի (Duirinish) արևմտյան ափին գտնվող Լորգիլ (Lorgill)գյուղի բնակիչները արտաքսվեցին1830 թվականիօգոստոսի 4-ին։ 70 տարեկանից ցածր տարիք ունեցող բոլոր բնակիչներին, ձերբակալելու և բանտ նստեցնելու սպառնալիքի տակ տեղահանեցին, իսկ ծերերին ուղարկեցին անկելանոց[44]։1882 թվականին, «Camastianavaig»-ում խոշոր բախումներ տեղի ունեցան արտաքսվել չցանկացող տեղի բնակիչների և Գլազգոյից հատուկ ուղարկված ոստիկանության միջև[45]։ Այս անկարգությունները դարձան Նեյփիրի հանձնաժողովի ստեղծման պատճառներից մեկը։ Հանձնաժողովը հետևում էր Շոտլանդիայի ֆերմերների կարգավիճակին։ Անկարգություններն ավարտվեցին միայն1886 թվականի հռչակագրի հրապարակումից հետո, որը օրենսդրորեն հաստատում էր հողերի վարձակալների իրավունքները։ Այսօր լքված գյուղերի ավերակները կարելի է տեսնել Լորգիլլում, Բորերայգում, «Strath Swordale»-ի Սյուշնիշում[44][46], և «Minginish»-ի «Tusdale»-ում[40][47]։
Ինչպես Շոտլանդիայի մյուս կղզիներում, այստեղ էլ բնակչության թիվն իր առավելագույն ցուցանիշին է հասել19-րդ դարում, որից հետո բնակչության թիվն սկսել է նվազել արտաքսման ևԱռաջին Համաշխարհային Պատերազմի զոհերի հետևանքով։ 19-րդ դարից մինչև1975 թվականը Սքայ կղզին վարչականորեն մտել է Ինվերենսսշիրի մեջ, և սրա հետ մեկտեղ ղեկավարությունը քիչ է զբաղվել կղզու զարգացմամբ[48][49][50]։1971 թվականին կղզու բնակչությունը կազմում էր1841 թվականի բնակչության քանակի ընդամենը մեկ երրորդ մասը։ 20-րդ դարի վերջին նկատվում է բնակչության թվի որոշակի աճ, և 30 տարիների ընթացքում (մինչև2001 թվականը) այն ավելացել է 28 %-ով[5]։
1991 թվականից մինչև 2001 թվականը Սքայ կղզու բնակչությունը աճել է 4 %-ով (այս նույն ժամանակի ընթացքում շոտլանդական կղզիների ընդհանուր բնակչությունը նվազել է 3%-ով)։2011 թվականին բնակչության թիվն ավելացել է ևս 8,4 %-ով և հասել է մինչև 10․008 մարդ, ընդ որում՝ ընդհանուր կղզիների բնակչության թիվն էլ ավելացել է 4 %-ով[51]։
Ավանդաբար Սքայ կղզում գելական լեզուն եղել է հիմնական լեզուն, սակայն 20-րդ դարում իրավիճակը խիստ փոփոխվել է։1901 և1921 թվականների մարդահամարի համաձայն՝ կղզու բնակչության 75 %-ը խոսում էրգաելերենով (գելական շոտլանդերեն)։ 1971 թվականի դրությամբ նման իրավիճակ միայն մեկ ծխական համայնքում («Kilmuir») էր պահպանվել, իսկ մնացածներում այս լեզվի կրողների թիվը կազմում էր 50 %-ից 74 %[52]։ 2001 թվականի տվյալների համաձայն՝ նույնիսկ «Kilmuir» ծխական համայնքում գելական շոտլանդերենին տիրապետում էին բնակչության 50 %-ից պակասը, իսկ ամբողջ կղզում այս լեզվով էին խոսում բնակիչների միայն 31 %-ը։ Այս լեզվի կրողներն առավել շատ էին կղզու հյուսիսում և հարավ-արևմուտքում։
Սքայ կղզին մտնում է՝ «Skye», «Lochaber» և «Badenoch», միամանդատային քվեարկության կարգ ունեցող, շրջանի մեջ, որտեղից ընտրվում է պատգամավորՇոտլանդական խորհրդարան։ Բացի սրանից Սքայ կղզին հանդիսանում է նաև «Ross», «Skye» և «Lochaber» միամանդատային քվեարկության կարգ ունեցող տարածաշրջանի մաս, որտեղից պատգամավոր է ընտրվում արդենՄիացյալ Թագավորության խորհրդարան։
«Caisteal Maol»-ը և ձկնորսական նավակները «Kyleakin» նավահանգստում
Կղզու խոշորագույն գործատուն պետական սեկտորն է, որտեղ զբաղված է աշխատող բնակիչների մեկ երրորդ մասը։ Հիմնականում նրանք աշխատում են ադմինիստրացիայի, կրթության և առողջապահության ոլորտներում։ Հաջորդ սեկտորն՝ իր նշանակությամբ, հյուրանոցային, ռեստորանային բիզնեսն է և սպասարկումը, որը մեծապես հիմնված է զբոսաշրջության վրա։ Կղզու գլխավոր տեսարժան վայրերն են Դանվեգեն ամրոցը, Դոնալդ տոհմի այցելուների կենտրոնը, և Արոս ցուցադրական կենտրոնը Պորտրիում[53]։ Հողատարծքների մեծ մասը, հատկապես կղզու հյուսիսային մասերում, պատկանում է պետությանը[54][55]։
Չորրորդ սեկտորը ներկայացված է բազմաթիվ փոքր ընկերություններով։ Լոխ Հարպորտի մոտ, կղզու արևմտյան ափին է գտնվում «Talisker» օղեգործարանը, որն արտադրում է ածիկային վիսկի։ Երեք տասակի վիսկի է արտադրում Այլորնսեյում գտնվող «Pràban na Linne» օղեգործարանը[56][57]։ Բացի այդ գործում են նաև այնպիսի ընկերություններ, որոնք զբաղվում են ծրագրային ապահովման գործունեությամբ։
Տնտեսության համար որոշակի նշանակություն ունի ֆերմերատիրությունը։ Կղզում կա մոտ 2000 ֆերմա, որոնցից 100-ը խոշոր են։ Ձկնորսության ծավալը 20-րդ դարում կրճատվել է, իսկ այսօր առավել մեծ նշանակություն ունի ձկնաբուծությունը, մասնավորապես իշխանների և օմարների (ծովային տասնոտանի խեցգետին) բուծումը[58]։
Կղզում գործազրկության մակարդակը բարձր է, Հայլեդի ընդհանուր ցուցանիշից, և մասամբ հանդիսանում է սեզոնային, քանի որ շատ բնակիչներ կախված են զբոսաշրջությունից[59]։
Սքայ կամուրջը, որը Քայլ օֆ Լոհալշը միացնում է կղզուն
Սքայ կղզին Մեծ Բրիտանիայի հետ կապված է Սքայ կամրջով (անգլ.՝Skye Bridge), Արմադեյլ - Մալլեյգ և Քայլրա - Գլենելգ լաստանավային ուղղություններով։ Գոյություն ունեն նաև այլ կղզիների հետ կապ հաստատող լաստանավային ուղիներ՝ Ույգ - Թարբերգ (Հարիս կղզի), Ույգ - Լոհմադդի (Հյուսիսային Ուիսթ) և Սքոնսեր - Ռազեյ[5][60]։
Քայլաքինի և Քայլ օֆ Լոհալշի միջև գտնվող Սքայ կամուրջը (անգլ.՝Skye Bridge) կառուցվել է1995 թվականին, սեփական կազմակերպության կողմից։ Կամրջի բարձր ուղեվարձը (մեկ ուղղությունը £5.70) առաջացրեց բնակչության դժգոհությունը և2004 թվականիդեկտեմբերի 21-ին կամուրջն անցավ շոտլանդական ղեկավարության հսկողության տակ, որը չեղարկեց ուղեվարձը[61]։
Կղզին ավտոբուսային ուղիով կապված է Ինվերնեսսի ու Գլազգոյի հետ, ինչպես նաև կան տեղական ուղղություններ, որոնք դուրս են գալիս Պորտրիից և Բրոդֆորդից։ Կղզուն են մոտենում երկու երկաթուղային գծեր․ Քայլ օֆ Լոհալշից (կամրջի վրայով) դեպի Ինվերնեսս և Մալլեյգից դեպի Գլազգո[62]։
Բրոդֆորդի մոտ գտնվող Աշայգ օդանավակայանը օգտագործվում է սեփական ինքնաթիռների և որոշ դեպքերում էլ հիվանդներին մեծ երկիր փոխադրելու նպատակով[63]։
Ա87 ճանապարհը հատում է ամբողջ կղզին՝ Սքայ կամրջից մինչև Ույգ։ Այն իրար է կապում կղզում խոշոր բնակավայրերի մեծ մասը։ Վերջին տասնամյակի ընթացքում կղզու շատ ճանապարհներ ընդլայնվել են, սակայն դեռ շատ կան նաև տեղամասեր, որոնց լայնությունը այնքան փոքր է, որ կարող է անցնել միայն մեկ մեքենա[5]։
Կղզում ուժեղ են երաժշտության ավանդույթները, վերջին տարիներին ճանաչում են գտնում նաև պարերը և ռոք երաժշտությունը։ «Runrig» խումբն իր գործունեությունը սկսել է այս կղզուց և խմբի երկրորդ սինգլը կոչվել է «Սքայ»։ «Jethro Tull» խմբի մենակատար Իեն Անդերսոնը կղզում տարածք ուներ[64], որի մասին գրել է մի քանի երգ․ օրինակ՝ «Dun Ringil», «Broadford Bazaar», և «Acres Wild»[65]: Նախկինում կղզում անցկացվում էր «Isle of Skye Music Festival» երաժշտական փառատոնը[66][67]։
Բորդֆորդում լույս է տեսնում1972 թվականին հիմնված «West Highland Free Press» թերթը[72]։ Կղզում տարածված է շինտի (անգլ.՝shinty;գաել.՝camanachd, iomain) խաղը (շոտլանդական սպորտ,հոկեյի ազգակիցը)[73]։
Բացի Շոտլանդիայի Եկեղեցու հոտևորդներից և ոչ շատ կաթոլիկներից, կղզու բնակիչների մեծ մասն իրենց համարում են Շոտլանդիայի Ազատ եկեղեցու հետևորդներ[75]։
Գելական շոտլանդերեն լեզուն ուսումնասիրող ուսանողները, աշխարհի տարբեր անկյուններից գալիս են Լեռնաշխարհների և կղզիների համալսարանի «Սաբալ մոր օստեյգ»քոլեջ, որը տեղակայված է Սլեյթ թերակղզում գտնվող Քիլմորգյուղի մոտ[76]։
Կղզում մեծ տարածություններ են զբաղեցնում հավամրգու ճահճուտները, որտեղ աճում ենհավամրգի,շյուղախոտ, քառաչաձ էրիկա և այլ բույսեր։ Թրոթերնիշում ներկայացված են տարբեր տեսակի արկտիկական և ալպիական բուսականություն, օրինակ՝լատին․՝ Minuártia ևլատին․՝ Sagína բույսերը։ Ուոթերնիշի դաշտերում աճում են ոսկեգույն սերմացու վարսակը և դաշտի քարախոտը, իսկ Դուրնիշի քարերին աճում են ութ թերթանի անտառահարսը ևլատին․՝ Hupérzia selágo-ը։ Մինգինիշում հանդիպում են լուծող վուշը և մատնեքահանը[85]։ Սլեյթ թերակղզու անտառներում աճում ենհացենի,կեչի ելունդավոր,տիզենի,թխենի ևալոճենի[86]։
↑Mac an Tàilleir, Iain (2004).«1901—2001 Gaelic in the Census» (անգլերեն). Linguae Celticae. Արխիվացված էօրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
↑Чарльз Кэмерон (1886).The Skye expedition of 1886 its constitutional and legal aspects. Speech delivered by Charles Cameron at a meeting held in the City Hall, Glasgow, on the 10th November, 1886. Glasgow. Alex. MacDonald.
↑HIE Skye and Wester Ross (2008) «About our area». Highlands and Islands Enterprise. Inverness. Statistics are not produced for Skye alone, but for the Skye and Wester Ross area, in which the public sector provides 37.1 per cent of the labour force.
↑Alan Rehfisch (2007).«Ferry Services in Scotland»(pdf).SPICe Briefing. Scottish Parliament Information Centre. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 17-ին.