Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ստրասբուրգ

48°35′04″ հս․ լ. 7°44′55″ ավ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ստրասբուրգ
Strasburg
ԴրոշԶինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասԷլզասԷլզաս
ՀամայնքՆերքին Ռեն և Eurometropolis of Strasbourg?
ՔաղաքապետԺան Բարսեղյան
Հիմնադրված էմ. թ. ա. 12 թ.
Մակերես1351.5կմ²
ԲԾՄ150 մետր, 132 մետր, 151 մետր, 139 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն759․868 մարդ(2011 թվական)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ0388, 0390, 0368
Փոստային ինդեքս67482
Փոստային դասիչ67000[1], 67100[1] և 67200[1]
Պաշտոնական կայքstrasbourg.eu(ֆր.)

Ստրասբուրգ (ֆրանսերեն՝ Strasbourg,գերմաներեն՝ Straßburg,էլզասերեն՝ Strossburi,լատիներեն՝ Argentoratum), քաղաքՖրանսիայում, որ գտնվում էԷլզասի եվրոպական կոլեկտիվության մեջ և հանդիսանում դրա մայրաքաղաքն ու գլխավոր քաղաքը։ ՍտրասբուրգըՎերին Հռենոսի ևԳրանդ Էստ երկրամասի պռեֆեկտուրան է, ինչպես նաև պատմականԷլզասի տարածաշրջանի մայրաքաղաքն ու մշակութային կենտրոնը։ Այն սահմանակից էՍտորին Հռենոս գետին, որը հոսում էՖրանսիայի ևԳերմանիայի սահմանով։Էլզասի բնակչությունը պատմականորեն գերմանախոս է, որով և բացատրվում է քաղաքի գերմանական անվանում ունենալը[2]։

Բուն քաղաքն ունի մոտ 300,000, իսկ արվարձաններով հանդերձ՝ ավելի քան 500,000 բնակիչ[3]։ 2020 թվականի տվյալներով՝ Ստրասբուրգի մետրոպոլիսի տարածքի բնակչությունը կազմել է 860,744 մարդ[4]։

ՍտրասբուրգըԵվրոպական միության 4 հիմնական մայրաքաղաքներից ու քաղաքներից մեկն է (Բրյուսելի,Լյուքսեմբուրգի ուՖրանկֆուրտի հետ միասին), այնտեղ են տեղակայված մի շարք եվրոպական կառույցներ, ինչպիսիք ենԵվրոպական խորհրդարանը,Եվրոպայի խորհուրդը (կիցՄարդու իրավունքների եվրոպական դատարանը,Դեղորայքի և առողջապահության որակի եվրոպական վարչությունը,Եվրոպական աուդիովիզուալ դիտարանը) ևԵվրոկորպուսը, ինչպես նաևՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ստրասբուրգում են գտնվում նաևՀռենոսի նավարկության կենտրոնական հանձնաժողովը ևՄարդու իրավունքների միջազգային ինստիտուտը[5]։

Բազել (Միջազգային հաշվարկների բանկ),Ժնև (Միավորված ազգերի կազմակերպություն),Հաագա (Արդարադատության միջազգային դատարան) ևՆյու Յորք (ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը) քաղաքների հետ միասին Ստրասբուրգն այն քիչ քաղաքներից է, որը, չլինելով երկրի մայրաքաղաք, հանդիսանում է կարևոր միջազգային կազմակերպությունների նստավայրը[6]։

1988 թ․ Ստրասբուրգի պատմական կենտրոնը, իսկ ավելի ուշ՝ 2017 թ․ դրա Նեուշտադտ թաղամասը ընդգրկվել ենՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային Ժառանգության ցանկում[7]։

Պատմության ընթացքում Ստրասբուրգը կրել է ֆրանկո-գերմանական մշակութային ազդեցություններ և, չնայած պատմության ընթացքում թեժ վիճարկումներին, այն դարեր շարունակ հանդիսացել է ֆրանկո-գերմանական համերաշխության կամուրջ, հատկապեսՍտրասբուրգի համալսարանը, որը ներկայումս երկրորդ խոշորագույնն էՖրանսիայում և հանդիսանում է կաթոլիկ ու բողոքական ուղղությունների համակեցության վառ օրինակ[8]։

Իսլամի պաշտամունքի համար նախատեսված ամենամեծ տաճարը՝ Ստրասբուրգի մզկիթը, 2012 թվականի սեպտեմբերի 27-ին պաշտոնապես բացել էՖրանսիայի ներքին գործերի նախարարՄանուել Վալսը[9]։

Տնտեսապես Ստրասբուրգն արդյունաբերական ու մեքենաշինական կարևոր կենտրոն է, ինչպես նաև ճանապարհային, երկաթուղային և գետային հանգույց։ Ստրասբուրգի նավահանգիստըՀռենոս գետի վրա գտնվող երկրորդ մեծ նավահանգիստն է՝ԳերմանիայիԴույսբուրգ քաղաքի նավահանգստից հետո[10]։ Ստրասբուրգը նորարարության մակարդակովՖրանսիայում զբաղեցնում է երրորդ, իսկ աշխարհում՝ 18-րդ տեղը[11]։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստրասբուրգի համայնապատկեր, 1644 թ․

Մինչև մ․ թ․ 5-րդ դարը քաղաքը կոչվել է Արգենտորատի (լատինական անվանման ուղղական հոլովաձևը) կամ Արգենտորատ (ներգոյական հոլովաձևը), իսկ ավելի ուշ՝ Արգենտորատում (ուշ լատինական տեքստերում՝ լատինական ուղղական հոլովաձևի վերջավորությամբ)։ Այս գալլական անվանումը բաղկացած է «-rati» բաղադրյալ բառից, որը նշանակում է «ամրացված պարիսպ» և հին իռլանդերենի «ráth» բառի ազգակիցն է և «arganto(n)-» բառից (լատիներեն «argentum» բառի ազգակիցն է, որից առաջացել է ժամանակակիցֆրանսերենի «argent» բառը), որ գալլերենում ունեցել է արծաթի, ցանկացած թանկարժեք մետաղի, հատկապես ոսկու, գետի մոտ տեղակայված ամրացված պարիսպով բնակավայրի կամ հանքավայրի կամ էլ մոտակա գետի ափին արդյունահանվող ոսկու հանքավայրի իմաստը[12]։

5-րդ դարից հետո քաղաքը հիշատակվում է լրիվ այլ անվամբ, որը հետագայում, ենթարկվելովգալլերենի ազդեցությանը, ստացել է Ստրասբուրգ անվանումը (ստորինէլզասերեն՝ Strossburi ևգերմաներեն՝ Straßburg)։ Այդ անվանումն ունի գերմանական ծագում և նշանակում է «փողոցների քաղաք»։ Քաղաքի ներկայիս «Stras-» մասնիկն առաջացել էգերմաներեն «Straße» (փողոց) բառից, երկուսն էլ ծագում են լատիներեն «strata» (սալարկված փողոց) ձևից։

Գրիգոր Տուրցին առաջինն է արձանագրել քաղաքի անվանափոխությունը իր «Ֆրանկերի պատմությունը» աշխատությունում[13]։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
1414 թ․Սրբազան հռոմեական կայսրության կայսր Սիգիսմունդը այցելում է Ստրասբուրգ, Լեո Շնուգի կտավի մանրամասները

Արգենտորատումի հռոմեական ճամբարն առաջին անգամ հիշատակվում է մ․թ․ա․ 12 թվականին, որն էլ համարվում է քաղաքի ծննդյան տարեթիվը։ 1988 թ․ Ստրասբուրգը տոնեց իր հիմնադրման 2000-ամյակը։Իլ ևՀռենոս գետերի միջև գտնվողՎերին Հռենոսի հարթավայրը բնակացված է եղել դեռևսմիջին պալեոլիթից[14][15]։

362-1262 թթ․ Ստրասբուրգը կառավարվել է եպիսկոպոսների կողմից, որոնց իշխանությունն ամրապնդվել է 873 թ․, ապա՝ 982 թ․[16]։ 1262 թ․ քաղաքացիներն ապստամբել են եպիսկոպոսական իշխանության դեմ (Հաուսբերգենի ճակատամարտ), որի արդյունքում Ստրասբուրգը դարձել է կայսերական ազատ քաղաք։

1681 թ․ՖրանսիայիԼուի Արև արքան գրավել էԷլզասը, և Ստրասբուրգը դարձել է ֆրանսիական քաղաք։ 1871 թ․՝ ֆրանկո-պրուսական պատերազմից հետո քաղաքը կրկին դարձել էԳերմանիայի մաս և պահպանել իր կարգավիճակը մինչև 1918 թ․ (Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը), երբ այն նորից անցավՖրանսիային։ 1940 թ․ հունիսինՖրանսիայի ճակատամարտից հետո գերմանական բանակը գրավել է Ստրասբուրգը և այն նացիստՌոբերտ Վագների օրոք Գաու Բադեն-Էլզասի պաշտոնական բռնակցման միջոցով անցել էԳերմանիայի տիրապետության ներքո։ 1944 թ․ նոյեմբերին ֆրանսիացի գեներալՖիլիպ Լեկլերկի գլխավորությամբՖրանսիայի 2-րդ դիվիզիան ազատագրել է քաղաքը։

2016 թ․ Ստրասբուրգը, բացիԷլզասի մայրաքաղաքը լինելուց, հանդիսանում է նաևԳրանդ Էստ երկրամասի վարչական կենտրոնը։

Ստրասբուրգը գրատպության առաջին կենտրոններից մեկն է եղել, որտեղ գործել են տպագրական գործի առաջամարտիկներՅոհան Գուտենբերգը,Յոհան Մենտելինը ևՀայնրիխ Էգգեշտայնը։

Քաղաքի պատմության մութ էջերից են 1349 թ․ (Ստրասբուրգի ջարդը), 1518 թ․ (Պարային ժանտախտ (1518)|պարային ժանտախտը), 1793 թ․ (Ահաբեկչության ժամանակաշրջան (Ֆրանսիական հեղափոխություն)|Ահաբեկչության ժամանակաշրջան), 1870 թ․ (Ստրասբուրգի պաշարումը) և 1940–1944 թթ․ (նացիստական օկուպացիայի ժամանակ հրեաների գանգերի հավաքումը), ինչպես նաև բրիտանացիների և ամերիկացիների օդային հարձակումներԵրկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ուշադրության են արժանի նաև 357 թ․ (Արգենտորատումի ճակատամարտը), 842 թ․ (Ստրասբուրգի երդումը), 1538 թ․ (Ստրասբուրգի համալսարանի հիմնադրումը), 1605 թ․ (աշխարհում առաջին թերթի տպագրությունըՅոհան Կառոլուսի կողմից), 1792 թ․ (Մարսելյեզի ստեղծումը) և 1889 թ․ (Օսկար Մինկովսկին ուՋոզեֆ վոն Մերինգը հայտնաբերեցին, որ շաքարային դիաբետն առաջանում է ենթաստամոքսային գեղձի բորբոքման պատճառով)։

1949 թվականից ի վեր Ստրասբուրգը հանդիսանում է եվրոպական հաստատությունների նստավայր։ Սկզբում այնտեղ է տեղակայվել Քաղաքացիական կարգավիճակի միջազգային հանձնաժողովն ուԵվրոպայի խորհուրդը, ապաԵվրոպական խորհրդարանը, Եվրոպայի գիտական հիմնադրամը և այլն։

Ստրասբուրգը՝ Եվրոպայի մայրաքաղաք

[խմբագրել |խմբագրել կոդը]
Այս քաղաքը, որն առավել քան որևէ այլ քաղաք, դարձավ հիմարության զոհը եվրոպական այն ազգերի, որոնք մտածում էին պատերազմի միջոցով լուծել իրենց խնդիրները, այժմ պետք է լինի հաշտության և խաղաղության խորհրդանիշը
-Էռնեստ Բևին,Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար, 1949 թ․
Եվրոպայի խորհրդի շենքը

ՍտրասբուրգըԵվրոպայի մայրաքաղաք է դարձել 1949 թ․ մայիսի 5-ին: Այդ օրը 10 պետություններ (Բելգիա,Դանիա,Ֆրանսիա,Իռլանդիա,Իտալիա,Լյուքսեմբուրգ,Նորվեգիա,Նիդեռլանդներ,Միացյալ Թագավորություն ևՇվեդիա)ԼոնդոնիՍբ․ Ջեյմսի պալատում ստորագրեցինԵվրոպայի խորհրդի կանոնադրությունը: Ֆրանսիական կողմից այն ստորագրեցՌոբերտ Շումանը։Անգլիայի արտաքին գործերի նախարարԷռնեստ Բևինի առաջարկով խորհուրդն իր գործունեությունը պետք է ծավալեր Ստրասբուրգ քաղաքում՝ խորհրդանշելու ֆրանկո-գերմանական հաշտությունը։ Այնուամենայնիվ, Բևինին կասկածում էինԵվրոպայի Խորհրդին եվրոպական գործունեության կենտրոններից հեռացնելու փորձի մեջ, սակայն այդ կասկածը փարատվեց 1949 թվականի ամռանըՍտրասբուրգի համալսարանի միջոցառումների պալատում տեղի ունեցած Խորհրդի առաջին նիստի ժամանակ․ համագործակցությունը հաջողվեց, և Ստրասբուրգը դարձավ կատարյալ քաղաք այդ նորաստեղծ եվրոպական կազմակերպության համար[17]:


Եվրոպայի Խորհրդի կանոնադրության 1-ին հոդվածի համաձայն՝ կազմակերպության նպատակն է «հասնել ավելի սերտ միասնության իր անդամների միջև` ընդհանուր ժառանգություն կազմող գաղափարների և սկզբունքների պաշտպանության ու զարգացման և նրանց սոցիալական ու տնտեսական առաջընթացին նպաստելու համար»[18]: Սկզբում նախատեսվում էր, որ Խորհրդի իրավասությունները լինեին ավելի ընդհանուր և ներառեին այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մարդու իրավունքները, մշակույթը, տնտեսությունը, շրջակա միջավայրը կամ իրավական համագործակցությունը (բացառությամբ պաշտպանության հարցերի):Եվրոպայի խորհուրդը կազմված է երկու հիմնական մարմիններից՝ Նախարարների կոմիտեն, կազմակերպության գործադիր-կարգադրողական մարմինը, որը կազմված է անդամ երկրների արտաքին գործերի նախարարներից (կամ նրանց ներկայացուցիչներից) և Խորհրդակցական վեհաժողովը (որը 1994 թ․ դարձավ Խորհրդարանական վեհաժողով)։ Այն Խորհրդի խորհրդակցական մարմինն է՝ կազմված յուրաքանչյուր անդամ-պետության խորհրդարանական ներկայացուցիչներից, որոնք ընտրվում կամ նշանակվում են ազգային խորհրդարանների կողմից: Խորհրդի երկու մարմինները կառավարվում են գլխավոր քարտուղարի կողմից[17]:

1950 թվականիցԵվրոպայի Խորհրդի ձգտումները դարձան իրականություն աննախադեպ կարևորություն ունեցող միջազգային փաստաթղթի՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի ընդունմամբ, որը կոչվում է«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա»։ Կոնվենցիան սահմանում է այն իրավունքներն ու ազատությունները, որոնք ստորագրող բոլոր պետությունները պարտավորվում են երաշխավորել իրենց իրավասության տակ գտնվող անհատներին՝ սկսած կյանքի իրավունքից և ազատ արտահայտման իրավունքից մինչև խոշտանգումների և խտրականության արգելումը։Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չի զբաղվում իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանմամբ, սակայն այն վերահսկում է ազատությունների և իրավունքների իրացումը կոնվենցիան վավերացրած պետություններում: Կոնվենցիայի իրացման համար պատասխանատու են երեք հաստատություններ՝ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովը (1954թ.),Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (1959թ.) ևԵվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն[17]:

Եվրոպական խորհրդարանի նիստերի դահլիճը

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել 1949 թվականի օգոստոսի 8-ին Ստրասբուրգի քաղաքային հյուրանոցի շենքում (Hôtel de ville), իսկ Խորհրդատվական վեհաժողովի առաջին նիստը` երկու օր անց՝ Ստրասբուրգի համալսարանի միջոցառումների պալատում: Առաջին եվրոպական միջկառավարական կազմակերպությանըԷլզասի մայրաքաղաքում հյուրընկալելու համարԵրկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ստրասբուրգի Օրանժերիա այգուն հարող տարածքում սկսվում է Եվրոպայի խորհրդի շենքի կառուցումը։

1952 թվականից ի վեր Եվրոպայի խորհուրդը ու Ածխի և պողպատի եվրոպական համայնքի ընդհանուր վեհաժողովը (ԵԱԱԽ) կիսում էին ընդհանուր շենքի տարածքները: Ստրասբուրգ քաղաքի ընտրությունը գործնական էր, քանի որ եվրոպացի շատ պատգամավորներ երկու վեհաժողովների անդամներ էին:

Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Եվրոպական խորհրդի ժամանակավոր գրասենյակները համապատասխան չէին երկու կառույցների համար: Խորհուրդը շարունակեց ընդունել նոր անդամ-պետությունների, և 1977 թվականի հունվարի 28-ին տեղափոխվեց նորակառույց Եվրոպայի պալատի շենք, որը նախագծվել էր ֆրանսիացի ճարտարապետի Անրի Բեռնարի կողմից: 64,000 մ² մակերեսով շենքում կա մոտ 1000 գրասենյակ, 17 կոնֆերանսի սենյակ, իսկ կենտրոնում՝ շրջանաձև դահլիճը՝ 600 նստատեղով:

Միևնույն ժամանակ 1951 թ․ վեց անդամ-պետություններից և դրանց 78 ներկայացուցիչներից բաղկացածԵվրոպական խորհրդարանն ընդլայնվեց և 1981 թ․ Հունաստանի անդամակցությունից հետո, ունենալով 434 ներկայացուցիչ, 1980-ական թթ․ տեղափոխվեցՈւինսթոն Չերչիլի ևՍալվադոր դե Մադարիագայի անունը կրող նորակառույց շենքերը։ Այնուամենայնիվ,Եվրոպայի խորհուրդը շարունակեցԵվրոպական խորհրդարանի հետ կիսել միևնույն շենքի տարածքները մինչև 1999 թ.։

Եվրոպայի խորհրդի շենքի կառուցումը նշանավորվեց Ստրասբուրգում եվրոպական թաղամասի ծնունդով։ Մի քանի տասնամյակների ընթացքում եվրոպական հաստատությունների շենքերը կենտրոնացան Ստրասբուրգի հյուսիս-արևելյան մասում՝ Իլ գետի ափին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը, որը նախագծվել է բրիտանացի ճարտարապետՌիչարդ Ջորջ Ռոջերսի կողմից, բացվել է 1995 թ․: Շենքի ճակտոնը պետք է թողնի «արդարության երկու նժարների» տպավորությունը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի դիմաց 1999 թ․Ժակ Շիրակի կողմից բացվեցԵվրոպական խորհրդարանի նոր շենքը, որը կրում էրԼուիզա Վայսի անունը։ 1992թ. դեկտեմբերին Էդինբուրգի համաձայնագրով փորձ արվեց ամրագրելու Խորհրդարանական վեհաժողովի՝Էլզասում գտնվելու վայրը, սակայնԲրյուսելում խորհրդարանական շենքի կառուցումը ևԲելգիայի մայրաքաղաքում նիստերի քանակության ավելացումը թեժացրին վեճը: 1997թ. միջկառավարական համաժողովի ժամանակՖրանսիան առաջարկեց լրացում կատարելԱմստերդամի պայմանագրում, որպեսզի «մեկընդմիշտ» ամրագրի տարբեր եվրոպական հաստատությունների նստավայրը։ Արդյունքում, պայմանագրում արձանագրված է, որԵվրոպական խորհրդարանը պաշտանապես տեղակայված է Ստրասբուրգում[17]։

Եվրոպայի խորհրդի շենքի կառուցումից ի վեր Ստրասբուրգի եվրոպական թաղամասը զգալիորեն ընդարձակվել է: Եվրոպայի խորհրդի ներքո գործողԴեղորայքի և առողջապահության որակի եվրոպական վարչության նոր շենքը բացվել է 2007 թվականի մարտին, իսկ Եվրոպայի խորհրդի նոր վարչական շենքը՝ Ագորան (22 000 մ² մակերեսով)` 2008 թվականին[17]:

2014 թ․ մայիսին պաշտոնապես բացվեց «Եվրոպայի վայրը»։ Այնտեղ կարելի է տեղեկություն ստանալ եվրոպական քաղաքացիության մասին: Նույն շենքում է գտնվում նաև Եվրոպաական կառույցների տեղեկատվական կենտրոնը (CIIE)[17]:

Աշխարհագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Դիրք

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստրասբուրգը Spot արբանյակից

Ստրասբուրգը գտնվում էՖրանսիայի արևելքում՝Գերմանիայի հետ սահմանին։ Այդ սահմանը բաժանվում էՀռենոս գետով, որը գծում է նաև ժամանակակից քաղաքի արևելյան սահմանները։ Ստրասբուրգի պատմական կենտրոնը գտնվում է Մեծ կղզում`Իլ գետի վրա, որը հոսում էՀռենոսին զուգահեռ։ Երկու գետերը կապակցված են միմյանց հետ քաղաքում կառուցված բազմաթիվ ջրանցքների միջոցով։

Քաղաքը գտնվում էՎերին Հռենոսի հարթավայրում՝ ծովի մակերևույթից 132-151 մետրի վրա։ Քաղաքից 20 կմ դեպի արևմուտք գտնվում ենՎոգեզները, իսկ 25 կմ դեպի արևելք՝Շվարցվալդը։Հռենոսի արահետի այս հատվածը ջրային ճանապարհների, հիմնական ավտոճանապարհների ու երկաթուղու հետ միասին հյուսիսը հարավին կապող կարևոր առանցք է։

Քաղաքը գտնվում էՓարիզից 397 կմ դեպի արևելք[19]։

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Չնայած իր ցամաքային դիրքին՝ Ստրասբուրգն ունի օվկիանոսային կլիմա (Köppen:Cfb),[20][21], թեև ծովային ազդեցությունն ավելի քիչ է, քան Արևմտյան ևՀարավային Ֆրանսիայի ավելի մեղմ կլիմաները[22]: Ամառը տաք է և հարաբերականորեն արևոտ, իսկ ձմեռը՝ սառն ու ամպամած։

Ջերմաստիճանի արձանագրված երրորդ ամենամարձր ռեկորդը եղել է 38.5 °C (101.3 °F) աստիճանը, այն գրանցվել է 2003 թ․Եվրոպա հասած տաք օդային հոսանքների ժամանակ։ Սակայն 2019 թ․ հունիսի 30-ին սահմանվել է նոր՝ 38.8 աստիճանի ռեկորդը[23], իսկ 2019 թ․ հուլիսի 25-ին՝ 38.9 աստիճանի ռեկորդը։ Գրանցված ամենացածր ջերմաստիճանը կազմել է -23.4 աստիճանը[24]։

Տեղակայված լինելովՀռենոսի արահետում և պաշտպանված լինելովՎոգեզների լեռներից ուՇվարցվալդից եկող քամիների հոսանքներից՝ Ստրասբուրգն ունի բնական վատ օդափոխություն և այդ պատճառով համարվում էՖրանսիայի ամենաաղտոտված մթնոլորտ ունեցող քաղաքներից մեկը[25][26], չնայած որՀռենոսի ափերին ծանր արդյունաբերության աստիճանական վերացման և ավտոճանապարհային կարգավորումների արդյունավետ միջոցների արդյունքում հաջողվել է նվազեցնել քաղաքի օդի աղտոտվածության մակարդակը[27]։


Ստրասբուրգ-Էնզհայմ (SXB), բարձրությունը՝ 150 մ, 1991–2020 կլիմայական տվյալները, առավելագույն ջերմաստիճանները 1924 թ-ից առ այսօրի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)17.5
(63.5)
21.1
(70)
26.3
(79.3)
30.0
(86)
34.6
(94.3)
38.8
(101.8)
38.9
(102)
38.7
(101.7)
33.4
(92.1)
29.1
(84.4)
22.1
(71.8)
18.3
(64.9)
38.9
(102)
Միջին բարձր °C (°F)5.2
(41.4)
7.3
(45.1)
12.1
(53.8)
17.0
(62.6)
20.9
(69.6)
24.4
(75.9)
26.4
(79.5)
26.1
(79)
21.6
(70.9)
15.8
(60.4)
9.4
(48.9)
5.9
(42.6)
16.0
(60.8)
Միջին օրական °C (°F)2.5
(36.5)
3.6
(38.5)
7.4
(45.3)
11.3
(52.3)
15.5
(59.9)
18.9
(66)
20.6
(69.1)
20.3
(68.5)
16.1
(61)
11.5
(52.7)
6.3
(43.3)
3.3
(37.9)
11.4
(52.5)
Միջին ցածր °C (°F)−0.2
(31.6)
0.0
(32)
2.6
(36.7)
5.7
(42.3)
10.1
(50.2)
13.4
(56.1)
14.9
(58.8)
14.5
(58.1)
10.7
(51.3)
7.2
(45)
3.3
(37.9)
0.8
(33.4)
6.9
(44.4)
Ռեկորդային ցածր °C (°F)−23.6
(−10.5)
−22.3
(−8.1)
−16.7
(1.9)
−5.6
(21.9)
−2.4
(27.7)
1.1
(34)
4.9
(40.8)
4.8
(40.6)
−1.3
(29.7)
−7.6
(18.3)
−10.8
(12.6)
−23.4
(−10.1)
−23.6
(−10.5)
Տեղումներ մմ (դյույմ)35.4
(1.394)
34.1
(1.343)
38.6
(1.52)
41.8
(1.646)
77.2
(3.039)
68.5
(2.697)
71.9
(2.831)
61.3
(2.413)
54.6
(2.15)
59.5
(2.343)
47.6
(1.874)
45.2
(1.78)
635.7
(25.028)
Միջ. տեղումների օրեր(≥ 1.0 mm)9.18.38.58.610.810.210.49.58.09.69.210.2112.3
Միջ. ձնառատ օրեր7.06.73.30.70.00.00.00.00.00.12.26.025.9
%խոնավություն86827672737472768085868679
Միջին ամսականարևային ժամ55.585.8146.4186.9209.1226.4239.7224.2173.5100.455.244.21747,3
Աղբյուր #1:Meteo France (ձյան օրերը 1981–2010 թթ)[28]
Աղբյուր #2: Infoclimat.fr (օդի հարաբերական խոնավությունը 1961–1990 թթ)[29]

Թաղամասեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ստրասբուրգը բաղկացած է հետևյալ թաղամասերից․

  1. Բուրս, Էսպլանադ, Կրուտենո
  2. Կենտրոն
  3. Կայարան, դատարան
  4. 15-րդ թաղամաս, Օրանժերիա
  5. Կրոնենբուրգ
  6. Օտպիեր, Փոթրի
  7. Քյոնիգսհոֆեն
  8. Մոնտան-Վերտ (Կանաչ սար)
  9. Էլսո
  10. Մեյնո
  11. Նյուդորֆ-Մուսո
  12. Նյուհոֆ 1 (including Ganzau)
  13. Նյուհոֆ 2
  14. Ռոբերտսո
  15. Հռենոսի նավահանգիստ

Տեսարժան վայրեր

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Տեսարան Պըտիտ Ֆրանս թաղամասից
    Տեսարան Պըտիտ Ֆրանս թաղամասից
  • Համայնապատկեր Վոբանի պատվարից, առաջին պլանում Փակ կամուրջն է (չորրորդ աշտարակը չի երևում լուսանկարում) և Ստրասբուրգի տաճարը աջ կողմում՝ հետին պլանում
    Համայնապատկեր Վոբանի պատվարից, առաջին պլանում Փակ կամուրջն է (չորրորդ աշտարակը չի երևում լուսանկարում) ևՍտրասբուրգի տաճարը աջ կողմում՝ հետին պլանում
  • Մայրամուտը Պըտիտ Ֆրանս թաղամասից
    Մայրամուտը Պըտիտ Ֆրանս թաղամասից

Ճարտարապետություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստրասբուրգի տաճարը

Ստրասբուրգը հայտնի է ավազաքարից գոթական ճարտարապետությամբ կառուցված իրտաճարով, տաճարի ներսում գտնվող աստղագիտական ժամացույցով և միջնադարյան սև-սպիտակի համադրությամբ փայտաշեն շենքերով, որոնք հատկապես կարելի է տեսնելՊըտիտ Ֆրանս կամ դաբաղագործների թաղամասում,Իլ գետի երկայնքով ձգվող փողոցներում և տաճարի շրջակա հրապարակներում, ուր վեր է խոյանում հայտնիԿամերցել տունը (Maison Kammerzell)։

Միջնադարյան փողոցներից հայտնի են Մերսիերի, Դանտելի, Բեն օ Պլանտ, հրեաների, եղբայրների, տակառագործների, մարոկացիների, ատաղձագործների, փականագործների և Մեծ փողոցները, ինչպես նաև նավաստիների, Սուրբ Նիկողայոսի և Սուրբ Թովմասի նավահանգիստները։ Հայտնի միջնադարյան հրապարակներից են Տաճարի, Գայոյի անվան շուկայի, Սուրբ Էթիենի, գոճու շուկայի և Բենջամին Զիքսի հրապարակները։

Նախկին գոճու շուկայի հրապարակը
Գուտենբերգի արձանը համանուն հրապարակում
Թաղիքագործների տունը
ՏեսարանԻլ գետից՝ Սբ․ Թոմաս եկեղեցու պատկերով


Գլխավոր տաճարից բացի, Ստրասբուրգն ունի մի քանի այլ միջնադարյան եկեղեցիներ, որոնք կանգուն են մնացել պատերազմների և ավերածությունների ժամանակ։ Դրանցից են ռոմանական ճարտարապետությամբ կառուցված Սբ․ Էթիենի եկեղեցին, որը մասամբ ավերվել է 1944 թ․ Դաշնակից ուժերի օդային ռմբակոծություններից, կիսառոմանական և կիսագոթական ոճերով կառուցված ու մեծ չափսերովՍբ․ Թովմաս եկեղեցին իր Սիլբերման երգեհոնով, որի վրա նվագել ենՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտն ուԱլբերտ Շվայցերը[30], գոթական ոճով կառուցված Սբ․ Պիեր լե Ժոնի տաճարը՝ 7-րդ դարով թվագրվող իր դամբարանով և 11-րդ դարի իր վանքով, գոթական ոճով կառուցված Սբ․ Գուիյոմի եկեղեցին՝ իր վաղՎերածննդի ժամանակաշրջանով թվագրվող վիտրաժներով ու կահույքով, գոթական Սբ․ Ժան եկեղեցին, մասամբ գոթական, մասամբարտ նուվո ոճով կառուցված Սբ․ Մադլենի եկեղեցին և այլն։ Նեոգոթական ոճով կառուցված Սբ․ Պիեր լե Վյո բողոքական հին եկեղեցին ծառայում է որպես տաճար, որտեղ պահվում և ցուցադրվում են 15-րդ դարի փայտագործ և նկարված խորանները, որոնք մեզ են հասել ավերված եկեղեցիներից։ Բազմաթիվ աշխարհիկ շինություններից կարելի է առանձնացնել Ստրասբուրգիհին մաքսատան շենքը (Ancienne Douane)։

ԳերմանականՎերածննդի շրջանում են կառուցվել քաղաքի մի շարք նշանակալի շենքեր (հատկապես ներկայիս Առևտրի և արդյունաբերության պալատը, նախկին քաղաքապետարանի շենքերըԳուտենբերգի հրապարակում), իսկ ֆրանսիականբարոկկոն ուկլասիցիզմը պարգևել են քաղաքին պալատներ, որոնցից ամենանշանավորը Ռոհանի պալատն է (կառուցվել է 1742 թ․ և 1872-1895 թթ օգտագործվել որպես համալսարան[31],իսկ ներկայումս պալատում տեղակայված է 3 թանգարան)։ Այլ շենքերից կարելի է նշել Հանոյի հյուրանոցը (կառուցված 1736 թ․, ներկայումս՝ քաղաքապետարանի շենքը), Կլանգլանի հյուրանոցը (կառուցված 1736 թ․, ներկայումս՝ պրեֆեկտի նստավայրը), Երկու կամուրջների հյուրանոցը (կառուցված 1755 թ․, ներկայումս ռազմական կառավարիչի նստավայրը), Անդլո-Կլանգլանի հյուրանոցը (կառուցված 1725 թ․, ներկայումս Ստրասբուրգի անկախ նավահանգստի վարչության նստավայրը) և այլն։ Սակայն Ստրասբուրգիբարոկկո ոճով կառուցված ամենամեծ շինությունը 150 մ երկարությամբ քաղաքային հիվանդանոցն է (1720-ական թթ)։ Իսկ ֆրանսիականնեոկլասիցիզմի ոճով կառուցված ամենատիպիկ կառույցը Ստրասբուրգի օպերային թատրոնի շենքն էԲրոգլիի հրապարակում։

Ստրասբուրգի տաճարի վարդաձև վիտրաժը

Ստրասբուրգի գերմանականՆեուշտադտ թաղամասում կան նաև բարձր դասի համարէկլեկտիզմի ոճով կառուցված շենքեր, որոնք Վիլհելմյան ճարտարապետության հիմնական վերապրուկներն են, քանի որԵրկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դրանք վերացել ենԳերմանիայի հիմնական քաղաքների ավերածությունների հետևանքով։ Փողոցները, ճեմուղիներն ու պողոտաները միատարր են, շենքերը զարմանալիորեն բարձր են (7 հարկանի)։ Դրանք հանդիսանում են գերմանական քաղաքային հատակագծի ու էկլեկտիզմի օրինակներ՝ միախառնելով և զուգադրելովԵվրոպայի հինգդարյա ճարտարապետության ոճերը, ինչպես նաև նեո-եգիպտական, նեոհունական և նեոբաբելոնյան ոճերը։ Նախկին կայսերական պալատը (Հռենոսի պալատ), որը Ստրասբուրգի ամենաքաղաքական և գերմանական շինություններից ամենաշատ քննադատության արժանացածն է, մարմնավորում է այս ժամանակաշրջանի մասշտաբն ու ոճական ամրությունը: Սակայն այդ նույն ժամանակահատվածի ամենահմայիչ ու զարդարված շենքերից են Պոնտոնիերի միջազգային լիցեյի շենքը՝ իր հիմնական և փոքր աշտարակներով և բազմաթիվ կլոր ու քառակուսի անկյուններով[32] և Հռենոսի արվեստի բարձր դպրոցի շենքը՝ իր շքեղ ներկված աղյուսով զարդարված ճակտոնով, փայտեղեն շինվածքներով ևմայոլիկայով[33]։

Սբ․ Թովմաս եկեղեցուբարոկկո ոճով կառուցված երգեհոնը

Գերմանական թաղամասի հիմնական փողոցներն են Շվարցվալդի, Վոգեզների, Էլզասի, Մարսելիեզայի, Ազատության պողոտաները, Հաղթանակի ծառուղու, Սելլենիկի, գեներալ Կաստելնոյի, մարշալ Ֆոշի և մարշալ Ջոֆրի փողոցները։ Գերմանական թաղամասի նշանավոր հրապարակներից են Հանրապետության, համալսարանական, Բրանտի և Առնոլդի հրապարակները։

Նոր բացված Բերդապատնեշի փողոցում կարելի է գտնելՊրուսիայի 1880-ական թթ․ ռազմական ճարտարապետության տպավորիչ օրինակներ։

Ստրասբուրգում կան նաևժամանակակից ճարտարապետության հիանալի նմուշներ,արտ նուվո ոճով կառուցված շենքեր (ինչպես, օրինակ, Խնջույքների պալատը), տներ ու վիլաներ (վիլա Շուցենբերգերը և Բրիոն հյուրանոցը), որոնք հետպատերազմյանֆունկցիոնալ ճարտարապետության լավ օրինակներ են (Սիտե Ռոտերդամը, որի կառուցման մրցույթը չշահեցլը Կորբուզիեն), ինչպես նաև երբեմն ահռելի մեծ չափսերի հասնող մի քանի հիանալի վարչական շենքերԵվրոպական թաղամասում, որոնց թվում ենՄարդու իրավունքների եվրոպական դատարանի (ճարտարապետ՝Ռիչարդ Ջորջ Ռոջերս) ուԵվրոպական խորհրդարանի շենքերը։ Այլ ժամանակակից շենքերից են Ստրասբուրգի կոնսերվատորիայի շենքը (Cité de la Musique et de la Danse), Ժամանակակից արվեստի թանգարանը, ինչպես նաևԶահա Հադիդի կողմից նախագծված Հոենհայմ-Նորդ տրամվայի կանգառը Ստրասբուրգի արվարձանում։

Գալերի Լաֆայետ առևտրի կենտրոնը
Տոնածառը Կլեբերի հրապարակում

Քաղաքն ունի բազմաթիվ կամուրջներ, ներառյալ միջնադարյան 4 աշտարակ ունեցող Փակ կամուրջը, որը, չնայած իր անվանը, այլևս փակ չէ։ Դրան կից Վոբանի պատվարն է, որը ֆրանսիացի ռազմական ճարտարագետՍեբաստիան Լը Պրետր դը Վոբանի կողմից 17-րդ դարում ստեղծված քաղաքային ամրությունների մասն է կազմում և ընդգրկում է փակ կամուրջ։ Այլ կամուրջներից են 19-րդ դարի զարդարված Ֆոնդերիի քարաշեն կամուրջը (1893 թ․) և Օվերնի երկաթյա կամուրջը (1892 թ․), ինչպես նաև ճարտարապետՄարկ Միմրամի ֆուտուրիստական կամուրջըՀռենոս գետի վրա, որը բացվել է 2004 թ․։

Ստրասբուրգի կենտրոնում ամենամեծ հրապարակըԿլեբերի հրապարակն է։ Այն գտնվում է քաղաքի առևտրային կենտրոնում և կրում է գեներալԺան-Բապտիստ Կլեբերի անունը, որը ծնվել է 1753 թ․ Ստրասբուրգում և սպանվել է 1800 թ․Կահիրեում։ Նրա արձանը կանգնեցված է հրապարակի մեջտեղում, իսկ արձանի ներքո ամփոփված են նրա մասունքները։ Հրապարակի հյուսիսային մասում է գտնվում Օբետի շենքը, որը կառուցել է թագավորի ճարտարապետԺակ Ֆրանսուա Բլոնդելը 1765–1772 թթ։

Այգիներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ժոզեֆինայի տաղավարըՕրանժերիայի այգում
Պուրտալի ամրոցը համանուն այգում

Ստրասբուրգում կան մի շարք նշանավոր զբոսայգիներ, որոնցից մի քանիսն ունեն մշակութային ու պատմական նշանակություն․Օրանժերիայի զբոսայգին նախագծվել է Անդրե լե Նոտրի կողմից որպես ֆրանսիական այգի, ապա վերափոխվել անգլիական այգու և կրելԺոզեֆին դը Բոհարնեի անունը: Այսօր այգին կրկին ձևավորված է ֆրանսիական ոճով, ունինեոկլասիկ ոճով կառուցված ամրոց և կենդանաբանական այգի, որն այժմ վերակառուցվում է։

Սիտադելի զբոսայգին ձևավորվել էՀռենոս գետի մոտ ճարտարագետՍեբաստիան Լը Պրետր դը Վոբան կողմից 17-րդ դարում կառուցված ամրոցի տպավորիչ ավերակների շուրջը[34]։

Պուրտալի այգին նախագծվել է անգլիական ոճով և ձևավորվելբարոկկո ոճով կառուցված ամրոցի շուրջ (հիմնովին վերանորոգվել է 19-րդ դարում), որտեղ այսօր գործում է 3 աստղանի հյուրանոց[35] և ժամանակակից քանդակների թանգարան[36]։

Ստրասբուրգի համալսարանի ներքո գործող բուսաբանական այգին ստեղծվել է գերմանական կառավարման ժամանակաշրջանում և գտնվում էՍտրասբուրգի աստղադիտարանի մոտ։ Այն կառուցվել է 1881 թ․ և այսօր էլ ունի այդ ժամանակ տնկված ջերմոցային բույսեր։

Կոնտադի զբոսայգին քաղաքի ամենահին այգին է։ Չնայած դրա, այն ամբողջությամբ վերակառուցվել էԵրկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Պոտերիի զբոսայգին ուշ 1990-ականներին կառուցված եվրոպական ֆուտուրիստական զբոսայգու օրինակ է։

Երկու գետերի զբոսայգին, որը կառուցված է 2004 թ․Հռենոս գետի վրա և որի մի ծայրը գտնվում է Ստրասբուրգում, մյուսը՝ԳերմանիայիՔել քաղաքում, Ստրասբուրգի ամենամեծ այգին է (60 հա)։

Քաղաքի ամենաերիտասարդ զբոսայգինՀեյրիցի զբոսայգին է (8,7 հա), որը բացվել է 2014 թ․ քաղաքային հիվանդանոցին նայող ջրանցքի երկայնքով։

Թանգարաններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

2020 թ․ դրությամբ Ստրասբուրգն ունի 11 մունիցիպալ թանգարան (ներառյալ՝Aubette 1928-ը),[37]11 համալսարանական թանգարան,[38] և առնվազն 2 մասնավոր թանգարան (Վուդուի թանգարանն ու Ստրասբուրգի փաստաբանների թանգարանը)։ Քաղաքի 5 կոմունաներում կա ևս 5 թանգարան (տե՛ս ստորև), որոնցից 3-ը նվիրված են ռազմարվեստի պատմությանը։

Ընդհանուր ակնարկ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ստրասբուրգի հավաքածուները բաշխված են մի շարք թարգարաններում այնպիսի համակարգով, որը հաշվի է առնում ոչ միայն հավաքածուների տեսակներն ու աշխարհագրական ծագումը, այլև ժամանակաշրջանը։ Սա մասնավորապես վերաբերում է հետևյալ ասպարեզներին․

Ռոհանի պալատը վերևից
  • Հռենոսի տարածաշրջաններից մինչև 1681 թ․ գերմանական ծագում ունեցող հին վարետների գեղանկարները ցուցադրվում ենՍտրասբուրգի Նոտրդամի թանգարանում (MOND), իսկ մինչև 1871 թ․ Եվրոպայի այլ հատվածների հին վարպետների (ներառյալ Հռենոսի հոլանդական տարածքների) գործերը, ինչպես նաև 1681-1871 թթ․ Հռենոսի գերմանական տարածքներում հին վարպետների կողմից ստեղծված գեղանկարները ցուցադրվում ենԳեղարվեստի թանգարանում։ 1871 թ․ հետո ստեղծված գործերը ցուցադրվում ենԺամանակակից արվեստի թանգարանում (MAMCS)։
  • Մինչև 1681 թ․ ստեղծվածզարդարվեստը ցուցադրվում է Ստրասբուրգի Նոտրդամի թանգարանում, 1871-1871 ժամանակահատվածում ստեղծված զարդարվեստը՝ Զարդարվեստի թանգարանում, իսկ 1871 թ․ հետո ստեղծված գործերը՝ Ժամանակակից արվեստի թանգարանում։ Պատմության թանգարանում ևս կան յուրաքանչյուր ժամանակաշրջանը ներկայացնող ցուցանմուշներ։
  • Մինչև 1871 թ․ ստեղծված տպագրանյութերն ու գծագրերը ցուցադրվում ենփորագրանկարների և գծանկարների թանգարանում, բացառությամբՍտրասբուրգի տաճարի բնօրինակ գծագրերի, որոնք ցուցադրված են Ստրասբուրգի Նոտրդամի թանգարանում։ 1871 թ․ հետո ստեղծված տպագրանյութերն ու գծագրերը ներկայացված են Ժամանակակից արվեստի թանգարանում և Թոմի Ունգերերի թանգարանում / Իլյուստրացիաների միջազգային կենտրոնում (ընդհանուր տպագրանյութերի ու նկարների թիվը անցնում է 200,000-ը)։
  • Հին Եգիպտոսի գտածոները ցուցադրվում են 2 շատ տարբեր հավաքածուներում՝ մի մասը ներկայացված էՀնագիտության թանգարանում, իսկ մնացածը պատկանում էՍտրասբուրգի համալսարանի Եգիպտագիտության և պապիրուսի ինստիտուտին։
Էլզասի թանգարանի ներքին պատշգամբը

Գեղարվեստի թանգարաններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Զարդարվեստի թանգարանի ցուցասրահներից մեկը
  • Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարանը համարվում էՖրանսիայի ամենամեծ թանգարաններից մեկը։
  • Ստրասբուրգի զարդարվեստի թանգարանը գտնվում է Ռոհանի կարդինալմների նախկին նստավայրում՝Ռոհան պալատում։ Այն ունի 18-րդ դարի կահույքի ու ճենապակու տպավորիչ հավաքածու։
  • Փորագրանկարների և գծանկարների թանգարանում ներկայացված է ոչ միայն 5 հարյուրամյակների փորագրանկարներն ու գծանկարները, այլևփայտարվեստն ուվիմագրությունը։
  • Թոմի Ունգերերի թանգարանում / Իլյուստրացիաների միջազգային կենտրոնում, որը գտնվում է թատրոնի կողքին տեղակայված նախկին մեծ վիլլայում, ցուցադրված է Ունգերերի և այլ նկարիչների (Սաուլ Ստեյնբերգ, Ռոլանդ Սեարլ և այլն) բնօրինակ գործերը, ինչպես նաև Ունգերերի հին խաղալիքների մեծ հավաքածուն։

Այլ թանգարաններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վուդուի թանգարանի ցուցասրահներից մեկը
  • Ստրասբուրգի հնագիտական թանգարանի մեծ հավաքածուում ներկայացված են տարածաշրջանի գտածոները՝ մարդու վաղ բնակության ժամանակաշրջանից մինչև 16-րդ դարը՝ կենտրոնանալով հռոմեական և կելտական ժամանակաշրջանների վրա։ Այն ներառում է նաև Գուստավ Շլուբերգերի կողմից հավաքված և թանգարանին նվիրաբերած գործերըՀին Եգիպտոսից ևՀին Հունաստանից[39]:
  • Էլզասի թանգարանը նվիրված է Էլզասի ավանդական կենցաղին։
  • Լե Վեսոն գիտական և տեխնոլոգիական կենտրոն է, հատկապես նախատեսված երեխաների համար։
  • Ստրասբուրգի պատմության թանգարանը նվիրված է քաղաքի պատմությանը։ Այնտեղ ցուցադրված են ժամանակի բազմաթիվ ցուցանմուշներ, ներառյալGrüselhorn-ը՝ այն շեփորը, որը հնչեցնում էին միջնադարում՝ ամեն օր երեկոյան ժամը 22։00-ին՝ հրահանգելով հրեաներին լքել քաղաքը։
  • Վուդուի թանգարանը բացել է իր դռները 2013 թ․ նոյեմբերի 28-ին։ Այնտեղ ներկայացված ենՀաիտիի ցուցանմուշների մասնավոր հավաքածու։ Թանգարանը գտնվում է 1883 թ․ կառուցված նախկին ջրային աշտարակում և ներառված է պատմական հուշարձանների ցանկում։
  • Փաստաբանների թանգարանը նվիրված է Ստրասբուրգում գործունեություն ծավալած փաստաբանների գործունեությանն ու պատմությանը[40][41]։

Համալսարանական թանգարաններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ստրասբուրգի համալսարանը պատասխանատու է իր գիտական ​​ցուցանմուշների հավաքածուների և բոլոր տեսակի ուսումնասիրությունների ու հետազոտությունների, մի շարք մշտական ​​հանրային ցուցադրությունների համար[42]:

  • Ստրասբուրգի կենդանաբանական թանգարանըՖրանսիայի ամենահին կենդանաբանական թանգարանն է և հատկապես հայտնի է թռչունների հավաքածուով։ Թանգարանը կառավարվում է քաղաքապետարանի հետ համատեղ։
  • Գիպսոտեկը (հայտնի է նաևգիպսե մոդելների թանգարան կամԱդոլֆ Միքայելիսի անվան թանգարան)Ֆրանսիայի երկրորդ ամենամեծ գիպսե ձուլածոների թանգարանն է և ունի Ֆրանսիայի ամենամեծ համալսարանական գիպսե ձուլածոների հավաքածուն։
  • Սեյլսմագիտության և մագնիսականության թանգարանում ցուցադրվում է սեյսմագիտության և մագնիսականության չափման հնագույն գործիքները։
  • Լուի Պաստյորի թանգարանում ներկայացված են բժշկական հազվագյուտ իրերի և գործիքներ։
  • Հանքանյութերի թանգարանը նվիրված է հանքատեսակների ուսումնասիրությանն ու ցուցադրությանը։
  • Եգիպտագիտության թանգարանի հավաքածուն ներառում է հնագիտական գտածոներ, որոնք պատրաստվել և գնվել են Եգիպտոսից և Սուդանից։ Այս հավաքածուն առանձին է Հնագիտության թանգարանի Շլումբերգերի հավաքածուից (տե՛ս վերևում)[43]։
  • Աստղերի դամբարանը գտնվում էՍտրասբուրգի աստղադիտարանի ներքնահարկում, այնտեղ ցուցադրվում են հինհեռադիտակներ և այլ հնագույն աստղագիտական սարքեր, ինչպես օրինակժամացույցներ ութեոդոլիտներ:

Թանգարաններ քաղաքի արվարձաններում

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Շոկոլադի գաղտնիքների թանգարանը գտնվում է Գեյսպոլշայմում[44]։
  • Ֆորտ Ֆրերի (Ֆրերի ամրոց) թանգարանը գտնվում է Օբերհաուսբերգենում[45]։
  • Ֆորտ Ռապը (Ռապպ ամրոց) թանգարանը գտնվում է Ռեիխստետում։
  • MM Park France-ը ռազմական թանգարան է Վանձենոում[46]։

ժողովրդագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

2021 թ․ հունվարի 1-ին Ստրասբուրգի կոմունան ունեցել է 291,313 բնակիչ,[3] ինչը բնակչության տարեկան կանոնավոր ​​չափավոր աճի արդյունք է, որը պայմանավորված է նաևՍտրասբուրգի համալսարանի ուսանողների թվի մշտական ​​աճով (օրինակ, 2010 թ․ ուսանողների թիվը կազմել է 42,000, իսկ 2019 թ-ին՝ 52,000)[47]։ Ստրասբուրգի մետրոպոլիսային տարածքի բնակչությունը 2019 թ․ կազմել է 853,110 բնակիչ (սահմանի ֆրանսիական կողմը միայն)[4], մինչդեռ 2022 թ․ Ստրասբուրգ-Օրտենաու եվրաթաղամասի բնակչությունը՝ 1,000,000 բնակիչ։

Միջնադարում Ստրասբուրգը (1262 թվականից՝ անկախ կայսերական քաղաք) կարևոր բնակավայր էր։ Համաձայն 1444 թ․ մարդահամարի՝ քաղաքի բնակչությունը կազմել է մոտ 20,000 բնակիչ, ինչը ընդամենը մեկ երրորդով էր պակասՔյոլն քաղաքի բնակչությունից, որն այն ժամանակ Եվրոպայի ամենախոշոր քաղաքներից էր[48]:

Բնակչության աճ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Բնակչությունն ըստ թվականների
ՏարիԲնակ.±% p.a.
179347 254—    
180049 056+0.54%
180651 465+0.80%
182149 680−0.24%
183149 712+0.01%
183657 885+3.09%
184170 298+3.96%
184671 992+0.48%
185175 565+0.97%
185677 656+0.55%
186182 014+1.10%
186684 167+0.52%
187185 654+0.35%
187594 306+2.43%
1880104 471+2.07%
1885111 987+1.40%
1890123 500+1.98%
1895135 608+1.89%
1900151 041+2.18%
ՏարիԲնակ.±% p.a.
1905167 678+2.11%
1910178 891+1.30%
1921166 767−0.64%
1926174 492+0.91%
1931181 465+0.79%
1936193 119+1.25%
1946175 515−0.95%
1954200 921+1.70%
1962228 971+1.65%
1968249 396+1.43%
1975253 384+0.23%
1982248 712−0.27%
1990252 338+0.18%
1999264 115+0.51%
2007272 123+0.37%
2012274 394+0.17%
2017280 966+0.47%
2020290 576+1.13%
Աղբյուր՝ EHESS[49] and INSEE (1968-2017)[50]
Իլ գետը Ռոհան պալատի պատշգամբից

Բնակչության կազմ

[խմբագրել |խմբագրել կոդը]
2012%2007%
Ընդհանուր բնակչություն274,394100272,123100
0–14 տարեկան47,47317.346,26317.0
15–29 տարեկան77,71928.378,29128.8
30–44 տարեկան54,51419.954,85020.2
45–59 տարեկան45,43616.647,23617.4
60–74 տարեկան30,32111.127,0609.9
75+ տարեկան18,9316.918,4246.8

Մշակույթ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստրասբուրգի օպերային թատրոնի շենքը

Ստրասբուրգում են գտնվում երաժշտության և թատերախաղի միջազգային ճանաչում ունեցող հաստատություններ․

Այլ թատրոնները ներառում են Երիտասարդական հանրային թատրոնը,TAPS Scala-ն,Կաֆտյորը (Kafteur) և այլն։

Միջոցառումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառը
  • Musica ժամանակակից դասական երաժշտության միջազգային փառատոն (անցկացվում է աշնանը)
  • Ստրասբուրգի երաժշտական փառատոն (անցկացվում է 1932 թվականից ի վեր), դասական և ջազ երաժշտության փառատոն (անցկացվում է ամռանը)
  • Գտածոների փառատոն, ժամանակակից ոչ դասական երաժշտության փառատոն
  • Օսոսֆերայի էլեկտրոնային գիշերներ
  • Ստրասբուրգի եվրոպական ֆենտեզի ֆիլմերի փառատոնը ամենամյա ֆիլմերի փառատոն է՝ նվիրված գիտաֆանտաստիկ, սարսափ ու ֆենտեզի ֆիլմերին։ Մինչև 2008 թ․ այն հայտնի էր որպես Սպեկտր ֆիլմերի փառատոն։
  • Ստրասբուլզը ամենամյա կատակերգական փառատոն է։
  • Ստրասբուրգի միջազգային ֆիլմերի փառատոնը կենտրոնանում է աշխարհի նոր և ձևավորվող անկախ կինոարտադրողների գործունեության վրա։
  • Քրիշտքինդելսմերիկը 1570 թվականից մինչև օրս նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ստրասբուրգում անցկացվող ամենահին սուրբծննդյան տոնավաճառն էՖրանսիայում ևԵվրոպայի ամենահայտնի սուրբծծնդյան տոնավաճառներից մեկը[51]։

Կրթություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Համալսարաններ ու բարձրագույն կրթություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստրասբուրգի համալսարանի քիմիայի ու իրավաբանության ֆակուլտետները

Ստրասբուրգը, գտնվելով ֆրանսիական և գերմանական ինտելեկտուալ ավանդույթների խաչմերուկում և հայտնի լինելով որպեսհումանիզմի կենտրոն, ունի բարձրագույն կրթության գերազանցության երկար պատմություն։ Չնայած որ 1683 թ․ Ստրասբուրգը բռնակցվել էՖրանսիայի թագավորության կողմից, այն 18-րդ դարում կապակցված է մնացել գերմանախոս ինտելեկտուալ աշխարհին, և համալսարանը գրավում էր բազմաթիվ ուսանողներիՍրբազան Հռոմեական կայսրությունից, որոնց թվում էին նաևՅոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն,Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխը և Մաքսիմիլյան ֆոն Մոնտգելասը, որոնք իրավագիտություն են ուսանել Ստրասբուրգում։ Ստրասբուրգի համալսարանը, որը տվել է 19 նոբելյան մրցանակակիր,Փարիզից դուրս գտնվող ամենահայտնի ֆրանսիական համալսարանն է։

Մինչև 2009 թ․ Ստրասբուրգն ուներ 3 համալսարան՝ ընդհանուր 48,500 ուսանողով (2007 թ․), իսկ 4,500-ը ներգրավված են եղել հետևյալ համալսարանների ասպիրանտական ծրագրերում[52]

Ստրասբուրգի համալսարանի միջոցառումների սրահը

Երեք հաստատությունները միավորվել են 2009 թ․՝ ձևավորելովՍտրասբուրգի համալսարանը, որն այսօր բաղկացած է հետևյալ ֆակուլտետներից․

  • Sciences Po Strasbourg, Ստրասբուրգի համալսարանի քաղաքագիտության և միջազգային ուսումնասիրությունների կենտրոն
  • The EMS, Ստրասբուրգի համալսարանի բիզնեսի ֆակուլտետ
  • The INSA, Ստրասբուրգի համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետ
  • The ENA, Կառավարման ազգային դպրոցում վերապատրաստվում են Ֆրանսիայի բարձրաստիճան պետական ծառայողների մեծ մասը։ Ֆակուլտետի տեղափոխվեց Ստրասբուրգ ֆրանսիական կառավարության ապակենտրոնացման ծրագիրն իրականացնելու նպատակով։
  • The ISEG Group, Եվրոպական բարձրագույն ինստիտուտի կառավարման խումբ
  • The ECPM, Քիմիայի, պոլիմերների և նյութերի եվրոպական ֆակուլտետ
  • The EPITA, Ինֆորմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • The EPITECH, Ինֆորմատիկայի և նորագույն տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • The ITIRI, Գրավոր և համընթաց թարգմանիչների ու միջազգային հարաբերությունների ինստիտուտ
  • The INET, Տարածքային հետազոտությունների ազգային ինստիտուտ
  • The IIEF, Ֆրանսագիտության միջազգային ինստիտուտ
  • Three IUTs, Համալսարանական տեխնոլոգիական ինստիտուտներ, որոնք գտնվում են Շիլտիգհայմում, Իլկիրշում ու Հագենոյում
  • The ENGEES, Ստրասբուրգի ջրի և շրջակա միջավայրի ճարտարագիտության ազգային դպրոց
  • The CUEJ, Լրագրական կրթության համալսարանական կենտրոն
  • TÉLÉCOM Physique Strasbourg, Ստրասբուրգի ֆիզիկայի ազգային դպրոց, տեխնոլոգիայի ինստիտուտ, գտնվում է Ստրասբուրգի հարավում (Իլկիրշ-Գրաֆենստադեն)։

Այլ բարձրագույն հաստատություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ստրասբուրգում գործում են երկու ամերիկյան քոլեջներ՝ Նյու ՅորքիՍիրաքյուսի համալսարանն ուԿենտուկիի Կենտրոնական քոլեջը։ Գործում են նաև Հռենոսի արվեստի բարձր դպրոցն ու Տիեզերքի միջազգային համալսարանը, որ գտնվում է Ստրասբուրգի հարավում (Իլկիրշ-Գրաֆենստադեն)։

Էթիկայի ուսումնասիրությունների և հետազոտությունների եվրոպական կենտրոնը[53] բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատություն է։ Այն գտնվում է Ստրասբուրգի նախկին բժշկական ֆակուլտետ տարածքում։ Կենտրոնի ֆրանսիական հապավումը CEERE է (Centre européen d’enseignement et de recherche en éthique

Նախնական և միջնակարգ կրթություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Միջազգային դպրոցները ներառում են․

Տարբեր կթական աստիճաններ՝

  • Ստրասբուրգի եվրոպական դպրոց, նախապատվությունը տրվում է այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատում են եվրոպական հաստատություններում։
Պոնտոնիերի միջազգային լիցեյի շենքը

Տարրական կրթություն[54]՝

  • Ռոբերտ Շումանի անվ․ միջազգային դպրոց
  • Լուսի Բերգերի անվ․ միջազգային դպրոց
  • Ստրասբուրգի ռուսական միսիոներական դպրոց[55]

Միջնակարգ կրթություն[54]՝

  • Էսպլանադի միջազգային քոլեջ

Ավագ դպրոց/6 դասարան ունեցող քոլեջ[54]՝

  • Պոնտոնիերի միջազգային լիցեյ (FR)
  • Ժեան Ստուրմի միջազգային լիցեյ

Գրադարաններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստրասբուրգի ազգային գրադարանի շենքը
Անդրե Մարլոյի գրադարանի շենքի հետին ֆոնին

Ստրասբուրգի ազգային և համալսարանական գրադարանը (BNU) ունի ավելի քան 3,000,000 միավոր գիրք[56]և համարվում էՖրանսիայի երկրորդ ամենամեծ գրադարանըՖրանսիայի ազգային գրադարանից հետո։ Այն հիմնադրվել է գերմանական վարչակազմի օրոք՝ 1871 թ․ նախկին մունիցիպալ գրադարանի ամբողջական ավերումից հետո։ Այն համարվում է և՛ ուսանողական և՛ ազգային գրադարան։ Ստրասբուրգի մունիպիպալ գրադարանը մի ֆրանսիական առևտրային քարտեզում սխալմամբ նշված է որպես քաղաքապետարանի շենք, որը գրավվել և օգտոգործել է որպես գերմանական հրետանու պահեստ[57]։

Ստրասբուրգի մունիցիպալ գրադարանը (BMS) կառավարում է քաղաքի տարբեր թաղամասերում գտնվող միջին մեծությամբ 10 գրադարանների ցանցը։ Վեցհարկանի Մեծ գրադարանը կամ Անդրե Մալրոյի անվ․ գրադարանը բացվել է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին և համարվում է ամենամեծը Ֆրանսիայի արևելքում[58]։

Հնատիպ գրքեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

ՈրպեսԵվրոպայի գրատպության ամենավաղ կենտրոններից մեկը՝ Ստրասբուրգը երկար ժամանակ ունեցել է մինչև 1500 թ․ տպագրված հնատիպ գրքերի հավաքածու, որը համարվել է գրադարաններում պահվող ամենահարուստ ժառանգության մասը և հաշվվել է ոչ քիչ, քան 7,000 միավոր գիրք[59]։ Երբ 1870 թ․ այդ հաստատությունը հիմնովին ավերվել է, դրա մնացորդների հիման վրա ստեղծվել է նոր հավաքածուն։ Այսօր էլ Ստրասբուրգի տարբեր հաստատություններում և հանրային գրադարաններում ցուցադրվում են զգալի քանակության հնատիպ գրքեր․

  • Ստրասբուրգի ազգային և համալսարանական գրադարան` մոտ 2,120 միավոր գիրք[59]
  • Ստրասբուրգ քաղաքի և համայնքի գրադարան` 349 միավոր գիրք[60]
  • Մեծ ճեմարանի գրադարան՝ 238 միավոր գիրք[61]
  • Բողոքական գրադարան՝ 66 միավոր գիրք[62]
  • Քրեդիտ Մյություել բանկի էլզասական գործերի գրադարան` 5 միավոր գիրք[63]

Տրանսպորտ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Իլ գետը՝ նավակով

Ստրասբուրգի կենտրոնական կայարանից շարժվող գնացքները կապում են քաղաքըԳերմանիայիՕֆենբուրգ ուԿարլսռուե քաղաքների, դեպի արևմուտքՄեցի ուՓարիզի, իսկ դեպի հարավ՝ՇվեյցարիայիԲազել քաղաքի հետ։ Վերջին տարիներին քաղաքը TGV գնացքների ցանցի միջոցով ավելի լավ է կապակցվելՖրանսիայի այլ քաղաքների հետ, «TGV արևելք» ծրագրի առաջին փուլը (Փարիզ-Ստրասբուրգ) ավարտվել է 2007 թ․, «TGV Հռենոս-Ռոն» ծրագիրը (Ստրասբուրգ-Լիոն)՝ 2012 թ․, իսկ երկրորդ փուլը՝ 2016 թ․ հուլիսին։

Ստրասբուրգի կենտրոնական կայարանի շենքը

Ստրասբուրգում կա օդանավակայան, որը սպասարկում է ներքին չվերթներն ու միջազգային ուղղությունները դեպիԵվրոպա ևՀյուսիսային Աֆրիկա։ Այն գնացքի միջոցով կապակցված է Ստրասբուրգի կենտրոնական կայարանին[64][65]։

Քաղաքի տրամվայը գործում է 1994 թվականից ի վեր և ղեկավարվում է Ստրասբուրգի տրանսպորտային ընկերության կողմից (Compagnie des Transports Strasbourgeois, (CTS))։ Տրամվայի ցանցն ունի 6 գիծ՝ ընդհանուր 55․8 կմ երկարությամբ։ Քաղաքն ունի նաև ավտոբուսի ընդլայնված ցանց, որը նույն ղեկավարվում է CTS-ի կողմից և ինտեգրված է տրամվայների ցանցին։ Ավելի քան 500 կմ երկարությամբ հեծանվուղիները քաղաքը դարձնում են հարմար հեծանվորդների համար, իսկ CTS ընկերությունն առաջարկում է հեծանիվների մատչելի վարձակալություն (Vélhop)։ Նախկինում քաղաքում գործել են նախորդ սերնդի տրամվայներն (1878-1960 թթ) ու տրոլեյբուսները (1939-1962 թթ)[66]։

Տեղակայված լինելովԻլ գետի վրա և մոտ լինելովՀռենոս գետին՝ Ստրասբուրգը միշտ եղել է գետային նավարկության կարևոր կենտրոն։ 1682 թ․ Բրուշի ջրանցքն օգտագործվել էՎոգեզների լեռների քարհանքերից դեպի քաղաք ավազաքար տեղափոխելու համար՝ քաղաքի ամրաշինության նպատակով։ Այդ ժամանակից ի վեր ջրանցքը փակ է, սակայնՀռենոս գետի վրա գտնվող Ռոնի ջրանցքը, Մառնի ջրանցքը և Ալզասի մեծ ջրանցքը օգտագործվում են առ այսօր։ Ջրային տուրիզմը ամեն տարի քաղաք է բերում հարյուր հազարավոր զբոսաշրջիկների։

TGV գնացքը Փարիզի կայարանում

Քաղաքը հարմարեցված է թե՛ հետիոտնի և թե՛ հեծանվորդների համար։ Կենտրոնը վերափոխվել է առաջնային նշանակության հետիոտնային գոտու, ինչը թույլ է տալիս քաղաքում ապահով տեղաշարժվել հեծանիվով և ոտքով։

Ներկայումս A35 մայրուղին, որն անցնում էՀռենոս գետին զուգահեռ՝Կարլսռուե ևԲազել քաղաքների միջև, և A4 մայրուղին, որը կապում էՓարիզը Ստրասբուրգին, մտնում է քաղաքի կենտրոն։ Արևմուտքից քաղաքը շրջանցող մեծ մայրուղու (GCO) կառուցման ծրագիրը, որը նախատեսված է 1999 թ․ ի վեր, նպատակ ունի 24 կմ երկարությամբ արագընթաց մայրուղով միացնել A4 և A35 մայրուղիները հյուսիսում և A35 ու A352 մայրուղիները հարավում[67]։ GCO ծրագրին դեմ են արտահայտվել բնապահպանները, որոնք ստեղծել են քաղաքաշինական նախագիծը խոչընդոտող պաշտպանական գոտի[68] Մայրուղին շահագործվել է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին[69]։

Ստրասբուրգի հանրային տրանսպորտի վիճակագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստրասբուրգին սպասարկող ֆրանսիական արտադրության Citadis տրամվայը

Միջին ժամանակը, որ մարդիկ ծախսում են քաղաքի հանրային տրանսպորտում հագստյան օրերին, կազմում է 52 րոպե։ Ուղևորների 7%-ը երթևեկում է օրական ավելի քան 2 ժամ։ Կանգառներում միջին սպասելաժամանակը կազմում է 9 րոպե, իսկ ուղևորների 11%-ն ամեն օր սպասում է կանգառներում ավելի քան 20 րոպե։ Հանրային տրանսպորտում մեկ երթուղիով ճանապարհորդող ուղևորների միջին հեռավորությունը կազմում է 3,9 կմ, իսկ ոչ ճանապարհորդող ուղևորներինը՝ ավելի քան 12 կմ՝ մեկ երթուղիով[70]։

Հաստատություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ստրասբուրգում տեղակայված է ավելի քան 20 միջազգային հաստատություն[71], որոնցից ամենաճանաչվածըԵվրոպայի խորհուրդն ուԵվրոպական խորհրդարանն են։ Ստրասբուրգը համարվում էԵվրոպական միության օրենսդիր և ժողովրդավարական մայրաքաղաքը, մինչդեռԲրյուսելը՝ գործադիրն ու վարչականը, իսկԼյուքսեմբուրգը՝ դատականն ու ֆինանսականը[72]։

Ստրասբուրգում են գտնվում հետևյալ կազմակերպությունները․

Եվրոպական թաղամաս

[խմբագրել |խմբագրել կոդը]

ՍտրասբուրգումՖրանսիայի ևԳերմանիայի ջանքերով ստեղծվել է Եվրոպական թաղամասը, որը ձգվում էՀռենոս գետի երկայնքով և ներառում է ողջ Ստրասբուրգն ու ԳերմանիայիԲադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Օրտենաու թաղամասը։ Այն ձևավորվել է 2005 թ․, ամբողջությամբ սկսել գործել 2010 թվականից և ունի ընդհանուր կառավարում։

Սպորտ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստրասբուրգի ֆուտբոլային ակումբի երկրպագուները

Ստրասբուրգի սպորտային թիմերն են Ստրասբուրգի ֆուտբոլային ակումբը, SIG Ստրասբուրգ բասկետբոլային ակումբը և Սև աստղը (տափօղակով հոկեյ)[73]։ Ստրասբուրգի թենիսի միջազգային մրցաշարն իր տեսակի մեջ ամենակարևոր ֆրանսիական մրցարշավերից մեկն է, որը համախմբում է պրոֆեսիոնալ կին թենիսիստներին։ 1922 թ․ Ստրասբուրգում անցկացվեց Ֆրանսիայի ավտոմոբիլային ակումբի XVI գրան պրին, որի ժամանակՖիատը մրցեցԲուգատտիի, Բալոտի, Ռոլանդ Պիլենի և բրիտանական Ասթոն Մարտինի ու Սանբիմի հետ։

2006 թ․ Ստրասբուրգը հյուրընկալեցՏուր դը Ֆրանս մրցաշարը։

Ստրասբուրգում է գտնվում SN Strasbourgջրագնդակի թիմը, որն անց է կացնում իր խաղերը Կիբիցենաուի լողավազանում։

Պարգևներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ստրասբուրգ քաղաքի հետ կապված պարգևները․

  • Ստրասբուրգի պատվո մեդալ
  • Սախարովի անվան մրցանակը հատվում է Ստրասբուրգում
  • Ստրասբուրգ քաղաքի արծաթե մեդալ, նախկինում Ստրասբուրգում թողարկված մեդալ, որի վրա պատկերվել է քաղաքի զինանշանն ուԴեկապոլիսի 10 քաղաքների զինանշանները[74]

Հայտնի մարդիկ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ստրասբուրգում ծնված հայտնի մարդիկ՝ ժամանակագրական հերթականությամբ․

Ստրասբուրգի քաղաքացի հանդիսացող հայտնի մարդիկ՝ ժամանակագրական հերթականությամբ․

Քույր քաղաքներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ստրասբուրգը քույր քաղաք է հանդիսանում հետևյալ քաղաքների հետ[75]

Ստրասբուրգն ունի համագործակցային պայմանագրեր հետևյալ քաղաքների հետ[82]

Զանգվածային մշակույթ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ֆիլմերում

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Ռիդլի Սքոթի 1977 թ․«Մենամարտողները» ֆիլմի սկզբի գործողությունները տեղի են ունենում Ստրասբուրգում՝ 1800 թվականին։
  • 2007 թ․ նկարահանված«Սիլվիայի քաղաքում» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ստրասբուրգում։
  • 2011 թ․ փետրվարի սկզբին«Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղ» ֆիլմի հիմնական նկարահանումը երկու օրով տեղափոխվեց Ստրասբուրգ։ Նկարահանումը տեղի ունեցավ Ստրասբուրգի տաճարի վրա, շուրջն ու ներսում։ Ֆիլմի սկզբի հատվածը ներառում է սպանության ու քաղաքի ռմբակոծություն տեսարաններ։

Գրականության մեջ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Լորենս Սթեռնի «Թրիսթրամ Շենդի» վեպի ամենաերկար գլուխներից մեկում (Սպոքենբերգիումի հեքիաթը) իրադարձությունները տեղի են ունենում Ստրասբուրգում[83]։
  • Մեթյու Գրեգորի Լյուիսի «Վանականը» վեպի գործողությունների մի դրվագ տեղի է ունենում Ստրասբուրգի շրջակա անտառներում։
  • «Սպիտակ ալբոմ 2» եռագիր վեպի մի հատված տեղի է ունենում Ստրասբուրգում։

Երաժշտության մեջ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտն անվանել է իր ջութակի երրորդ համերգը Ստրասբուրգյան համերգ, որովհետև դրա ամենանշանավոր մոտիվներից մեկը հիմնված է տեղական՝ մենուետատիպ պարի վրա, որն արդեն հայտնվել էր Կառլ Դիտերս ֆոն Դիտերսդորֆի սիմֆոնիայում[84]։ Սա չի վերաբերում Մոցարտի՝ 1778 թ․ ստրասբուրգյան այցելությանը, որի ժամանակ նա հանդես է եկել երեք դաշնամուրային ստեղծագործություններով։
  • Հավերգալ Բրայանի 7-րդ սիմֆոնիան ոգեշնչված էԳյոթեի հուշերի հատվածներից, որոնք հիշեցնում են Ստրասբուրգի համալսարանում անցկացրած նրա տարիները: Ստեղծագործությունն ավարտվում է Մի նոտայով հնչող նվագախմբի զանգով, որը խորհրդանշում է Ստրասբուրգի տաճարի զանգը։
  • Բրիտանական The Rakes արտ-փանք խումբը 2005 թ․ ունեցել է ոչ մեծ հիթային երգ՝ «Ստրասբուրգ» անունով։ Այն ունի հումորային երգի բառեր՝ լրտեսության ու օղու թեմայով և ներառում է գերմաներեն «eins, zwei, drei, vier!!» թվերի հաշվումը, չնայած որ Ստրասբուրգում խոսում ենֆրանսերեն։
  • Նիդերլանդական Focus խումբն իր 1974 թ․Համբուրգի համերգ (Hamburger Concerto) ալբոմում ներառել է «Ստրասբուրգի տաճար» անունով երգը, որը ներառում է տաճարի զանգին նմանվող մեղեդի։
  • Անդրյու Լլոյդ Վեբբերի «Կատուները» մյուզիքլի վերջնամասում հիշատակվում է ստրասբուրգյան պաշտետը։
  • Բազմաթիվ ստեղծագործություններ կան նվիրված Ստրասբուրգի տաճարին, մասնավորապես երգչախմբի ղեկավարներ Ֆրանց Սավեր Ռիխտերի ու Իգնազ Պլեյելի կողմից «հասցեական» ստեղծագործությունները (պատարագներ, բազմաձայն օրհներգություններ և այլն), ինչպես նաև վերջերս Ջոն Տավեների կողմից գրվածIt is Finished ստեղծագործությունը։

Հայերը Ստրասբուրգում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ստրասբուրգի հայ համայնքը ձևավորվել է 1990-ական թվականներին և դրանից հետոՀայաստանից և այլ վայրերից այստեղ գաղթած բնակչությունից։ Մինչ այդ Ստրասբուրգում ապրել են քիչ թվով հայկական ընտանիքներ: ԱյսօրԷլզասում ապրում է մոտ 15,000 հայ, որոնց մեծ մասը Ստրասբուրգում[85]։

2010 թվականիցՖրանսիայի հայոց թեմի ջանքերով Ստրասբուրգում հիմնվել էՀայ առաքելական եկեղեցու ծուխ և հոգևոր հովիվ է նշանակվել Տեր Վաչե քահանա Հայրապետյանը։ Քանի որ քաղաքում չկա հայկական եկեղեցի, Սուրբ Մադլեն կաթոլիկ եկեղեցին Տեր Վաչե քահանա Հայրապետյանին անվարձահատույց կերպով տրամադրել է եկեղեցուն հարակից մատուռը, որն ամբողջությամբ գտնվում է հայկական ծխի տիրապետության ներքո[86]:

Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության շենքը

Առաջին Սուրբ պատարագը Ստրասբուրգում մատուցվել է 2010 թվականի հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան տոնի օրը, որին մասնակցել են շուրջ 300 հայեր[86]:

Սուրբ Մադլեն եկեղեցում ամեն շաբաթ մատուցվում է պատարագ, նշվում են տաղավար տոները, կատարվում է պսակակադրության, մկրտության արարողություններ[86]:

2012 թվականից եկեղեցուն կից գործում է Ստրասբուրգի «Հայորդյաց տուն» մշակութային կենտրոնը: Այն ներառում է նաև կիրակնօրյա դպրոցը, որտեղ դասավանդվում է մայրենի լեզու և հայ ժողովրդի պատմություն[86]:

Տեր Վաչե քահանա Հայրապետյանը հանդիսանում է նաևՆանսի ևՄեց քաղաքների հոգևոր հովիվը[86]։

Ստրասբուրգում կան մի քանի հայկական խանութներ և ռեստորաններ։

Ստրասբուրգում է տեղակայվածԵվրոպայի ԽորհրդումՀայաստանի մշտական ներկայացուցչությունը։

2018 թ․Եվրոպայի խորհրդի շենքի դիմաց տեղադրվել է հայկական միջնադարյանխաչքարի կրկնօրինակը, որի հեղինակը Արտակ Համբարձումյանն է։ Խաչքարը Հայաստանի նվերն է Եվրոպայի Խորհրդին։

2023 թ․ Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառին առաջին անգամ մասնակցել էՀայաստանը ներկայացնող տաղավարը, որտեղ ներկայացված են եղել ավելի քան 60 հայ վարպետների 400 ձեռագործ աշխատանքներ[87][88]։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,11,2Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. Adrian Room –Placenames of the world: origins and meanings of the names for 6,600 countries, cities, territories, natural features, and historic sites – McFarland, 2006, p 359.
  3. 3,03,1«Populations légales en vigueur à compter du 1er janvier 2024»(PDF).Institut national de la statistique et des études économiques. Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.{{cite web}}:line feed character in|publisher= at position 198 (օգնություն)
  4. 4,04,1«Aire d'attraction des villes 2020 de Strasbourg (partie française) (010)».insee.fr. Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  6. «Ot Strasbourg». Արխիվացված էօրիգինալից 2007 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «Strasbourg, Grande-Île and Neustadt».UNESCO World Heritage Centre. United Nations Educational, Scientific, and Cultural Organization. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. «France Vows to Kick out Islamic Troublemakers».Naharnet. 2012 թ․ սեպտեմբերի 27.
  9. France Vows to Kick out Islamic Troublemakers.
  10. «Figures on the port's website». Web.archive.org. Արխիվացված էօրիգինալից 2008 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
  11. 2thinknow Innovation Cities Global 256 Index.
  12. Jean-Marie Pailler (2006).«Quand l'argent était d'or. Paroles de Gaulois»(PDF).Gallia (ֆրանսերեն).CNRS.63: 211–241.doi:10.3406/galia.2006.3296.S2CID 194088001.Արխիվացված(PDF) օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
  13. Gregory of Tours (1849).Historia Francorum. Vol. 10th book, chapter XIX. էջ 553. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  14. «Musée Archéologique - Strasbourg De la Préhistoire au Moyen-Âge en Alsace».Hominidés.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  15. «Du Paléolithique au Néolithique». Musées de la ville de Strasbourg. Արխիվացված էօրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  16. «Les temps de l'histoire de Strasbourg». Archives de la ville et de l'Eurométropole de Strasbourg. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  17. 17,017,117,217,317,417,5The European Vocation of Strasbourg
  18. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  19. «Distance entre Paris et Strasbourg en voiture».frdistance.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  20. «Strasbourg Climate Strasbourg Temperatures Strasbourg Weather Averages». Արխիվացված էօրիգինալից 2017 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  21. «Temperature, Climate graph, Climate table for Strasbourg».Climate-Data. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  22. «Les climats en France - Ressources pour les enseignants - Ressources élémentaire».www.assistancescolaire.com (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  23. «Canicule de juin 2019 : retour sur un épisode exceptionnel».www.meteofrance.fr. Meteo-France. Արխիվացված էօրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  24. «Record de froid: -18 degrés à Strasbourg cette nuit».Les Dernières Nouvelles d'Alsace. 2010 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  25. «Daily measurements for Strasbourg and Alsace». Atmo-alsace.net. Արխիվացված էօրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.
  26. MeasurementsԱրխիվացված 9 Հոկտեմբեր 2007Wayback Machine made on 18 and 19 October 2005
  27. «Outlines of the urban transportation policy led by the urban community of Strasbourg». Epe.be. 2010 թ․ մարտի 29. Արխիվացված էօրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.
  28. «STRASBOURG–ENTZHEIM (67)»(PDF).Fiche Climatologique: Statistiques 1991–2020 et records (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված էօրիգինալից(PDF) 9 March 2022-ին. Վերցված է14 July 2022-ին.
  29. «Normes et records 1961–1990: Strasbourg-Entzheim (67) – altitude 150m» (ֆրանսերեն). Infoclimat. Արխիվացված էօրիգինալից 15 March 2016-ին. Վերցված է7 August 2019-ին.
  30. «Strasbourg - Eglise protestante Saint-Thomas». itineraires-silbermann.org. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  31. Chisholm, Hugh, ed. (1911).«Strassburg» .Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 25 (11th ed.). Cambridge University Press. էջ 984.
  32. «Pictures». Archi-strasbourg.org. Արխիվացված էօրիգինալից 2009 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.
  33. «Views». Արխիվացված էօրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  34. «Parc de la Citadelle with remains of the Vauban fortress». Archi-strasbourg.org. 2007 թ․ օգոստոսի 26. Արխիվացված էօրիգինալից 2009 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.
  35. «Overview». chateau-pourtales.eu. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.
  36. «Overview». Ceaac.org. Արխիվացված էօրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.
  37. «Museums». Musées de la ville de Strasbourg. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  38. «Jardin des Sciences - Et aussi». University of Strasbourg. Արխիվացված էօրիգինալից 2020 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  39. «Antiquités égyptiennes Musée Archéologique». Musées de la vile de Strasbourg. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  40. «Le Musée du Barreau de Strasbourg». Ordre des avocats de Strasbourg. Արխիվացված էօրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  41. «Le Musée du Barreau de Strasbourg». Alsace 20. Արխիվացված էօրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  42. «Overview of the collections». Collections.u-strasbg.fr. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
  43. «Histoire de la collection». University of Strasbourg. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  44. «The Museum "The Secrets of Chocolate"».musee-du-chocolat.com. Արխիվացված էօրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  45. «Fort Großherzog von Baden - Fort Frère».Fort Frère. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  46. «MM Park France».mmpark.fr. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  47. «Effectifs étudiants». University of Strasbourg. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  48. Klipfel, Monique.«L'importance démographique de la ville». Académie de Strasbourg. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  49. Des villages de Cassini aux communes d'aujourd'hui: Commune data sheet Strasbourg
  50. Population en historique depuis 1968, INSEE
  51. Thuria, Agence.«The Christmas Markets: a success story dating back to 1570».noel.strasbourg.eu (ամերիկյան անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2023 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  52. «L'enseignement universitaire en Alsace». 2007 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված էօրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
  53. «CEERE». Արխիվացված էօրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 9-ին.
  54. 54,054,154,2"International schooling in Strasbourg" (Archive). City of Strasbourg. Retrieved on 28 March 2016. p. 1.
  55. "Контакты." Russian Mission School in Strasbourg. Retrieved on March 28, 2016. "6, alle'e de la Robertsau, 67000, Strasbourg"
  56. «Figures». Bnu.fr. Արխիվացված էօրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.
  57. Butler, Pierce. 1945.Books and libraries in wartime. Chicago, IL:University of Chicago Press. p. 15
  58. Strasbourg ouvre une grande médiathèque sur le port inL'Express(fr)
  59. 59,059,1«Les incunables» (ֆրանսերեն). Bibliothèque nationale et universitaire de Strasbourg. 2019 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  60. «Présentation des Fonds patrimoniaux» (ֆրանսերեն). Portail des médiathèques de la ville et de l'Eurométropole de Strasbourg. Արխիվացված էօրիգինալից 2023 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  61. «La bibliothèque ancienne du Grand Séminaire» (ֆրանսերեն). Séminaire Sainte Marie Majeure - Diocèse de Strasbourg. 2014 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  62. «La Médiathèque Protestante». Chapitre de Saint-Thomas. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  63. «Général». Bacm.creditmutuel.fr. Արխիվացված էօրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 16-ին.
  64. «Destination map». Aéroport Strasbourg.Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  65. «Shuttle train». Aéroport Strasbourg.Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  66. Krebs, Eric (2022 թ․ օգոստոսի 4).«Europe's New Trams Are Reviving a Golden Age of Transit».Reasons to be Cheerful.
  67. Est, DREAL Grand (2023 թ․ մարտի 22).«DREAL Grand Est».DREAL Grand Est.
  68. Caravagna, Léo (2017 թ․ փետրվարի 7).«Strasbourg : une ébauche de ZAD contre le projet de grand contournement ouest».Le Figaro. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  69. «Suivez en direct l'inauguration du GCO».Les Dernières Nouvelles d'Alsace. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.
  70. «Strasbourg Public Transportation Statistics». Global Public Transit Index by Moovit. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին. Material was copied from this source, which is available under aCreative Commons Attribution 4.0 International License.
  71. «List of international institutions in Strasbourg». Investir-strasbourg.com. 2003 թ․ հունվարի 15. Արխիվացված էօրիգինալից 2010 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.
  72. «Comparative Law Academy: the ECHR and the FCC».The Brief. 2011 թ․ մայիսի 24.Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  73. «Etoile Noire de Strasbourg». Etoile-noire.fr. 2009 թ․ մայիսի 31. Արխիվացված էօրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 16-ին.
  74. «Cache Numismatics - All Things Numismatic».Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  75. 75,075,175,275,375,475,5«Strasbourg, Twin City».Strasbourg.eu & Communauté Urbaine. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  76. «Boston Sister Cities». The City of Boston. Արխիվացված էօրիգինալից 2009 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 5-ին.
  77. «British towns twinned with French towns».Archant Community Media Ltd.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  78. «Twinning». Leicester City council. Արխիվացված էօրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 5-ին.
  79. «Stuttgart Städtepartnerschaften».Landeshauptstadt Stuttgart, Abteilung Außenbeziehungen (գերմաներեն). Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  80. «Dresden – Partner Cities». 2008 Landeshauptstadt Dresden. Արխիվացված էօրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  81. «Ramat Gan Sister Cities». Արխիվացված էօրիգինալից 2008 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 6-ին.
  82. «Jumelages».strasbourg.eu.Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 1-ին.
  83. «Full text». Tristramshandyweb.it. Արխիվացված էօրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.
  84. Lempfrid, Wolfgang.«Wolfgng Amadeus Mozart: Konzert für Violine und Orchester in D-Dur, KV 218». koelnklavier.de. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  85. Strasbourg: plus d'un millier de personnes rassemblées pour la paix au Haut-Karabakh
  86. 86,086,186,286,386,4Ստրասբուրգի հայ համայնքն ունի եկեղեցի, գործում է «Հայորդաց տուն», կիրակնօրյա դպրոց
  87. Բացվել է Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարը՝ ավելի քան 60 հայ վարպետների 400 ձեռագործ աշխատանքներով
  88. Ամանորի տոնավաճառ Ստրասբուրգում. Հայաստանը մասնակցում է առաջին անգամ
Ստորին Հռենոս գավառի բնակավայրեր
ԱգնոԱդամսվիլերԱթենԱթմաթԱլբեԱլթենայմԱլտեկենդորֆԱլտորֆԱլտվիլերԱյլիգենբերգԱյլիգենստենԱնգենբիտենԱնդլաուԱնդշուայմԱշբակԱշենայմԱսվիլերԱվոլսայմԱրսկիրշենԱրտոլսայմԲալբրոնԲալդենայմԲասեմբերգԲարԲարեմբակԲացենդորֆԲեզենբիզենԲեթվիլերԲելմոնԲելֆոսԲենայմԲենֆելդԲետշդորֆԲերԲերգբիտենԲերենդորֆԲերնարսվիլերԲերնարվիլեԲերնոլսայմԲերշԲերսթայմԲերստեթԲիբլիսայմԲիլվասայմԲինդերնայմԲիշայմԲիշոլցԲիսերԲիսշոֆսայմԲիսշվիլերԲիտլենայմԲիտշոֆենԲլաեսայմԲլանշրուԲլինշվիլերԲոլսենայմԲոոտսայմԲոոֆզայմԲոսելսոզենԲոսենդորֆԲութենԲուլԲուսվիլերԲուստԲուր ԲրուշԲուրբակԲուրգայմԲուքսվիլերԲրեշվիկերսայմԲրետենբակԲրետենոԲրումատԳամբսայմԳայսպոլսայմԳայսվիլերԳերլինգենԳերսդորֆԳերսթայմԳերտվիլերԳոթենուզԳոթսայմԳուժենայմԳումբրեշտսոֆենԳունդերսոֆենԳունստեթԳունվիլերԳոքսվիլերԳրանֆոնտենԳրասենդորֆԳրենդելբրուկԳրեսվիլերԳրիեԳրիեսայմ պրե ՄոլսայմԳրիեսայմ սյուր ՍուֆելԴալենայմԴալունդենԴակստենԴամբակԴամբակ լա ՎիլԴանգոլսայմԴեթվիլերԴելինգենԴեմբստալԴենգսայմԴենսայմ սյուր ԲրուշԴիբոլսայմԴիդենդորֆԴիեֆենտալԴիմերինգենԴիֆենբակ լե ՎերտԴիֆենբակ օ ՎալԴոբենսանդԴոենդորֆԴոմֆեսելԴոնենայմԴոսենայմ ԿոշերսբերգԴոսենայմ սյուր ԶենսելԴորլիսայմԴութլենայմԴունցենայմԴուպիգայմԴուրենբակԴուրնինգենԴուրստելԴրաշենբրոն ԲիրլենբակԴրուզենայմԴրուլինգենԶեբերսդորֆԶելվիլերԶենակերԶենայմԶենսվիլերԶիթերսայմԷբերբակ ՍելցԷբերսայմԷբերսմյունստերԷդոլսայմԷթենդորֆԷժենԷժենեԷլսենայմԷկարտսվիլերԷկբոլսայմԷկվերսայմԷյշհոֆենԷյվիլերԷնայմԷնգոլսայմԷնգվիլերԷնգվիլերԷնդիսայմԷնսբուրԷնսինգենԷնցայմԷշբակԷշբուրԷշոԷշվիլերԷպֆիգԷռլիսայմԷսենայմԷրբիտսայմԷրբսայմԷրգերսայմԷրդտԷրկարտսվիլերԷրնոլսայմ ԲրուշԷրնոլսայմ լե ՍավերնԷրստենԺեդերթայմԺեթերսվիլերԻթենայմԻթերսվիլերԻլկիրշ ԳրաֆենստադենԻլսենայմԻնգենայմԻնգվիլերԻննենայմԻշտրացայմԻպսայմԻսենոզենԻրշլանԼա ԲրոքԼա Պտիտ ՊիեռԼա ՎանզենոԼա ՎանսելԼալեԼամպերթայմԼամպերտսլոկԼանդերսայմԼանժենսուլցբակԼեմբակԼետենայմԼը ՕվալդԼիթենայմԼիմերսայմԼինգոլսայմԼիշտենբերգԼիպսայմԼիքսոզենԼոբակԼոբսանԼոշվիլերԼոտերբուրԼորԼորենցենԼուպստենԼուտսելուզԿալտենուզԿենդվիլերԿեսելդորֆԿեսկաստելԿերտսֆելդԿեֆենակԿիլստեթԿինայմԿինցհայմԿիրբերԿիրշայմԿիրվիլերԿլեբուրԿլեմբակԿլենգեֆԿներսայմԿոժենայմԿոլբսայմԿոլրուա լա ՌոշԿոսվիլերԿութոլսայմԿուտսենոզենԿուրտսենուզԿոֆենայմԿրաստաթԿրեթվիլերԿրիգսայմԿրոտերգերսայմԿրոտվիլերՄակենայմՄակվիլերՄարլենայմՄարկոլսայմՄարմուտիեՄացենայմՄեզոնսգութՄելսայմՄեմելսոֆենՄենշոֆենՄենոլսայմՄենվերսայմՄեստրացայմՄերկվիլեր ՊեշելբրոնՄերցվիլերՄիթելբերգհայմՄիթելշեֆոլսայմՄիթելոսբերգենՄիտեսայմՄյուցիգՄոթերնՄոլկիրշՄոլսեմՄոմենայմՄոնսվիլերՄորշվիլերՄորսբրոն լե ԲենՄութերսոլցՄուլբակ սյուր ԲրուշՄուլոզենՄունդոլսայմՄունշաուզենՄուսիգՄուցենուզՅութենայմՅութենոֆենՅութվիլերՅուլվիլերՅուրբեսՅուրմաթՅուրվիլերՆացվիլերՆեբուաՆեգարթայմ ԻթլենայմՆեեվիլեր պրե ԼոտերբուրՆեյաեզելՆեվիլեր լա ՌոշՆեվիլեր լե ՍավերնՆիդերասլակՆիդերբրոն լե ԲենՆիդերեդերնՆիդերլոտերբակՆիդերմոդերնՆիդերնեՆիդերշեֆոլսայմՆիդերոսբերգենՆիդերսուլցբակՆիդերստենբակՆոտալտենՆորդայմՆորդուզՆև ԷգլիզՇալկենդորֆՇատենուաՇարաշբերգայմ ԻրմստեթՇաֆուզ պրե ՍելցՇեբենարՇենայմՇենբուրՇենենբուրՇենոՇերլենայմՇերվիլերՇեֆերսայմՇիլերսդորֆՇիլտիգայմՇիրենՇիրմեկՇիրոֆենՇլետալՇներսայմՇոփերտենՇվեգուզ սյուր ՄոդերՇվենդրացայմՇվոբսայմՊետերսբակՊլենՊլոբսայմՊուբերՊրենցայմՊրեշդորֆՊֆալզվեերՊֆուլգրիսայմՌանժենՌանրուՌացվիլերՌեյնարդսմյունստերՌեյշսոֆենՌեյշստեթՌեյշսֆելդՌենգելդորֆՌենգենդորֆՌեշվոգՌեպերտսվիլերՌետենբուրՌետշվիլերՌեքսինգենՌիդսելցՌիթերսոֆենՌիմսդորֆՌինոՌիշտոլսայմՌյուսՌոզենվիլերՌոթՌոթելսայմՌոմանսվիլերՌոսայմՌոստեգՌոսֆելդՌովիլերՌոտբակՌոտոՌորՌորվիլերՌունցենայմՌոփենայմՍազենայմՍալՍալմբակՍանդՍավերնՍար ՅունիոնՍարվերդենՍեեբակՍելեստաՍելցՍեն Բլեզ լա ՌոշՍեն Ժան ՍավերնՍեն ՄարտենՍեն ՄորիսՍեն ՆաբորՍեն ՊիեռՍեն Պիեռ ԲուաՍեսենայմՍեսոլսայմՍերմերսայմՍիժենՍիլցայմՍիվիլերՍոլբակՍոմերո (ԱլենվիլերԲիրկենվալդՍալենտալՍենգրիստ) •Սուլց լե ԲենՍուլց սու ՖորսեՍունդուզՍուրբուրՍուֆելվեերսայմՍուֆլենայմՍոքսուրՍպարսբակՍտաթմաթենՍտեժՍտենբուրՍտենսելցՍտիլՍտոցայմՍտունդվիլերՍտուցայմ ՕֆենայմՍտրասբուրգՍտրութՎալ դը Մոդեր (Լա ՎալկՅուբերակՊֆաֆենոֆեն) •ՎալբուրՎալդամբակՎալդերսբակՎալդոլվիսայմՎալենայմՎալտենայմ սյուր ԶորնՎալֆՎանգենՎանգենբուրգ ԷնգենտալՎասլոնՎելերդինգենՎեյերՎեյերսայմՎենբուրՎենդենայմՎենդստենՎենտերսուզՎենցենբակՎեսլինգենՎեստուզՎեստուզ ՄարմուտիեՎեստոֆենՎետբրուկՎետերսվիլերՎերտՎիթերնայմՎիթերսայմՎիթիսայմՎիլգոթայմՎիլդերսբակՎիլլեՎիլվիսայմՎիկերսայմ ՎիլսոզենՎիմենոՎինգերսայմ լե Քատր Բան (ԺենսայմՄիթելոզենՎինգերսայմՕատսենայմ) •ՎինժենՎինժեն սյուր ՄոդերՎինցենայմ ԿոշերսբերգՎիշՎիսամբուրՎիվերսայմՎոլկսբերգՎոլշայմՎոլքսայմՎոլֆիսայմՎոլֆսկիրշենՏալ ԴրուլինգենՏալ ՄարմուտիեՏանվիլեՏիֆենբակՏրեմբակՏրենայմՏրիմբակ օ ՎալՏրուշտերսայմՈւթենայմՈւթենդորֆՈւնսպակՈւրտիգայմՔացենայմՕբենայմՕբերասլակՕբերբրոնՕբերդորֆ ՍպակբակՕբերեդերնՕբերլոտերբակՕբերմոդերն ԶուտսենդորֆՕբերնեՕբերշեֆոլսայմՕբերոսբերգենՕբերոֆեն լե ՎիսամբուրՕբերոֆեն սյուր ՄոդերՕբերսուլցբակՕբերստենբակՕդրացայմՕենայմՕենգեֆՕերմինգենՕթերսվիլերՕթերստալՕթվիլերՕթրոթՕլունգենՕլվիսայմՕլցայմՕնենայմՕշստեթՕշֆելդենՕսթուզՕստոֆենՕստվալդՕրշվիլերՕֆենՕֆենդորֆՕֆվիլերՕֆրանկենայմՖեգերսայմՖեսենայմ լը ԲաՖլեքսբուրՖորսթայմՖորստֆելդՖորտ ԼուիՖուդեՖուշիՖուրդենայմՖուրշոզենՖրեշվիլերՖրիդոլսայմՖրիզենայմՖրոմուլ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ստրասբուրգ» հոդվածին։
Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNEXX451085 ·BNF15271624j ·GND4057878-1 ·ISNI0000000123373844 ·LCCNn79077528 ·NDL00628641 ·NKCge131549 ·SUDOC026562154 ·VIAF150696197 ·WorldCat VIAF150696197
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ստրասբուրգ&oldid=10423339» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp