Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ստոկհոլմ

59°20′ հս․ լ. 18°04′ ավ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ստոկհոլմ
Stockholm
ԴրոշԶինանշան

ԵրկիրՇվեդիա Շվեդիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքՍտոկհոլմ
Հիմնադրված է1187[1] թ.
Առաջին հիշատակում1252
Այլ անվանումներԱգնաֆիտ
Մակերես188կմ²
Պաշտոնական լեզուշվեդերեն
Բնակչություն871․952 մարդ(2012)
Խտություն4,600 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1,ամառըUTC+2
Հեռախոսային կոդ08
Փոստային դասիչ100 00–200 00
Ստոկհոլմը
Պաշտոնական կայքstart.stockholm(շվեդ.)

Ստոկհոլմ[2] (շվեդ.՝Stockholm),Swedish: [²stɔkː(h)ɔlm] (լսել)),Շվեդիայի մայրաքաղաքը, Շվեդիայի ևՍկանդինավիայի խոշորագույն քաղաքը։ Բնակչությունը կազմում է 795.163 մարդ (դեկտեմբեր2007 թ.)։ Տեղակայված է Մելարեն լճի արևելյան մասում։ Ստոկհոլմում են գտնվում Շվեդիայի թագավորի նստավայրը, Արլանդա միջազգային օդակայանը, շվեդական կառավարությունը և խորհրդարանը (շվեդերեն՝ riksdag)։

Քաղաքի անվանում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ստոկհոլմ անվանումը, որտեղշվեդ.՝stock — սյուն, ցից, ցցագերան, իսկշվեդ.՝holme —կղզի, կարելի է թարգմանել որպես «ցցագերանների վրա ամրացված կղզի», կամ «կղզի սյուների վրա»։ Այլ աղբյուրներից տեղեկանում ենք, որ կղզու անվանումն առաջացել էշվեդ.՝stack - ծովածոց, «կղզի ծովածոցում» բառերից։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստոկհոլմ
Ծանրաբեռնված տրանսպորտ 1925 թվականին

13-րդ դարից այն համարվում է երկրի կարևորագույն առևտրական կենտրոնը։ Քաղաքի պատմական տվյալները շատ կարևոր են եղել երկրի համար։ Քաղաքը կառուցվել է տասնչորս առանձին, միմյանց հետ կապ չունեցող կղզիներից, որտեղից հնարավոր էր փակել նավերի մուտքը դեպիՄելարեն լիճ։ Անվան առաջին մասը՝ «ստոկ» նշանակում է գերան, իսկ երկրորդը՝ «հոլմ»՝ փոքր կղզի։

Արյունոտ բաղնիք, 1520 թվական

Սագայի այն հատվածը, որտեղ գտնվում է Ստոկհոլմը, կոչվում է Ագնաֆիտ ( Ագնի թագավորի անունով բնակավայր)։ 1187 թվականին ձկնորսների փոքրիկ գյուղակում սկսվեցին ամրությունների կառուցողական աշխատանքներ։ Առաջին կառույցները հայտնվեցին Ստադսխոլմեն կղզու վրա։ Ստոկհոլմ քաղաքի մասին առաջին հիշատակումները արվել են 1252 թվականին։ Ենթադրվում է, որ նրա հիմնադիրը Յարլ Բիրգերն է։

Իր հոյակապաշխարհագրական դիրքի շնորհիվ քաղաքը դարձավ առևտրային քաղաք։ 14-15-րդ դարերում գերմանացիները կազմեցին Ստոկհոլմի բնակչության քառորդ մասը և մագիստրատի կեսը։

Միայն1471 թվականից հետո շվեդներին հաջողվեց հետ վերադարձնել քաղաքի կառավարման սեփական դիրքերը։

15-րդ դարի վերջին Ստոկհոլմում Շվեդիայի ազգային հերոս Սեն Ստուրեն կազմակերպեց դեմոկրատական ապստամբություն, կոչ անելով անկախանալԴանիայից։ 1520 թվականին Դանիայի թագավորը հրամայեց մահապատժի ենթարկել ապստամբության կազմակերպիչներին։ Այս իրադարձությունները դարձան Շվեդիայիազգային ողբերգությունը, որը կոչվեց «Ստոկհոլմյան արյունոտ բաղնիք»։

17-րդ դարում Ստոկհոլմը մեծացել և զարգացել է շատ ավելի արագ, քան մյուս քաղաքները, քանի որ 1634 թվականից պաշտոնապես դարձել է շվեդական թագավորությանմայրաքաղաքը։

Ստոկհոլմ, 1868 թ. փորագրություն
Ստոկհոլմ, 1868 թ. փորագրություն

XVIII դարի սկզբին (1713-1714) Ստոկհոլմը տառապում էրժանտախտի համաճարակի պատճառով։ 1721 թ. Ռուսաստանի հետ պատերազմի պատճառով քաղաքի հյուսիսային շրջանները խիստ տուժեցին, որն ազդեց նաև քաղաքի հետագա զարգացման վրա։ Պահպանված են XVIII դարի շենքերը՝ ժամանակակից Ստոկհոլմի ամենահին շենքերը։ Հին քաղաքի (Նորմալմ) հյուսիսում գտնվող հին շենքերի զգալի մասը 1751 թվականին բռնկված հրդեհների պատճառով ոչնչացվել է։

XIX դարի առաջին կեսին Ստոկհոլմի արժեքն ընկնում է։ Նույն դարի երկրորդ կեսին նա վերականգնեց իր տնտեսությունը և մեծ թափ հաղորդեց երկրի տնտեսական զարգացմանը։ Արտադրության նոր տեսակների ձևավորումը քաղաքը դարձեց առևտրային և այլ ծառայությունների խոշոր կենտրոն։

1901 թվականից սկսածՆոբելյան մրցանակների կոմիտեն տեղակայված է Ստոկհոլմում, և ամեն տարի անցկացվում են Նոբելյանմրցանակաբաշխություններ։

1912 թվականին այստեղ անցկացվեցինամառային օլիմպիական խաղերը։

Ամեն օր կեսօրին կատարվում է թագավորական պալատի պահակների հանդիսավոր հերթափոխի արարողությունը։

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ստոկհոլմում բնակվում է Շվեդիայի քաղաքացիների գրեթե 20% -ը և կազմում է Շվեդիայի ընդհանուր բնակչության 25% -ը[3]։

Ստոկհոլմի աշխարհագրական անվանումը ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխությունների։ XIX դարի սկզբին այն ուներ երեք շրջաններ, որոնք այսօր կոչվում են քաղաքի կենտրոն։ Այն կազմում է քաղաքի ընդհանուր մակերեսի 1/5 մասը, որը կազմում է 35 կմ² մակերես։ Վերջին ժամանակներում Ստոկհոլմում ավելացան նոր շրջաններ, օրինակ, Բրանչկան, որն ուներ 25000 բնակիչ, միացավ 1931 թվականին, իսկ Սպանգան՝ 1949 թվականին։ Առաջին սահմանները քաղաքի համար նշվել են 1971 թվականին, երբ նրան միացավ Հանստա շրջանը։ 1982 թվականին նրան միացավ նաև Սոլլետունան, այդ ժամանակից ի վեր սահմանները չեն փոփոխվել[4]։

Ստոկհոլմի բնակչությունը 1750 թվականից մինչև այսօր
ՏարիՍտոկհոլմՇվեդիա% Ստոկհոլմի բնակչությունը երկրում
175060 0181 780 6783,4
180075 5172 347,3033,2
185093 0703 482 5412,7
1900300 6245 136 4415,9
1910342 3235 522 4036,2
1920419 4405 904 4897,1
1930502 2136 142 1918,2
1940590 5036 371 4329,3
1950744 1437 041 82910,6
1960808 2947 500 16110,8
1970740 4868 091 7829,2
1980647 2148 317 9377,8
1985659 0308 358 1397,9
1990674 4528 590 6307,9
1995711 1198 837 4968,0
2000750 3488 882 7928,4
2005771 0389 047 7528,5
2007788 2699 127 0588,6

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կլիման չափավոր ծովային է, մեղմ ձմեռներով և զովաշունչ ամառներով։ Օդերևութաբանների բոլոր տարիների գրառումների դիտարկումները փաստում են, որ երբեք չեն գրանցվել ո՛չ խիստ ցուրտ ձմեռներ և ո՛չ շատ շոգ ամառներ։ Ձմեռները շատ ավելի տաք և մեղմ են, քանՄոսկվայում,Կազանում,Ուֆայում,Մինսկում,Խարկովում և Արևելյան Եվրոպայի այլ ցածրադիր վայրերում։ Ամառը քաղաքում զով է, ջերմաստիճանը չի անցնում 25 °C:

Ստոկհոլմ, 1981–2010 (Տեղումներ և ջերմաստիճան 1961–1990, 1756)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)11.0
(51.8)
12.2
(54)
17.8
(64)
26.1
(79)
29.0
(84.2)
32.2
(90)
36.0
(96.8)
35.4
(95.7)
27.9
(82.2)
20.2
(68.4)
14.0
(57.2)
12.7
(54.9)
36.0
(96.8)
Միջին բարձր °C (°F)0.5
(32.9)
0.6
(33.1)
3.9
(39)
9.9
(49.8)
16.4
(61.5)
20.1
(68.2)
23.0
(73.4)
21.4
(70.5)
15.8
(60.4)
9.9
(49.8)
4.8
(40.6)
1.7
(35.1)
10.7
(51.3)
Միջին օրական °C (°F)−1.6
(29.1)
−1.7
(28.9)
1.2
(34.2)
6.0
(42.8)
11.7
(53.1)
15.7
(60.3)
18.8
(65.8)
17.6
(63.7)
12.7
(54.9)
7.7
(45.9)
3.0
(37.4)
−0.3
(31.5)
7.6
(45.7)
Միջին ցածր °C (°F)−3.7
(25.3)
−3.9
(25)
−1.5
(29.3)
2.1
(35.8)
7.0
(44.6)
11.3
(52.3)
14.5
(58.1)
13.8
(56.8)
9.6
(49.3)
5.5
(41.9)
1.2
(34.2)
−2.3
(27.9)
4.5
(40.1)
Ռեկորդային ցածր °C (°F)−32
(−26)
−30
(−22)
−25.5
(−13.9)
−22.0
(−7.6)
−6.5
(20.3)
0.0
(32)
4.3
(39.7)
2.0
(35.6)
−3.5
(25.7)
−9.0
(15.8)
−18
(0)
−22.5
(−8.5)
−32.0
(−25.6)
Տեղումներ մմ (դյույմ)39
(1.54)
27
(1.06)
29
(1.14)
29
(1.14)
32
(1.26)
55
(2.17)
65
(2.56)
59
(2.32)
52
(2.05)
49
(1.93)
47
(1.85)
45
(1.77)
531
(20.91)
Միջ. տեղումների օրեր(≥ 1.0 mm)97766999891010100
Միջին ամսականարևային ժամ40721351852762922602211549954331821
Աղբյուր #1: Météo Climat[5]
Աղբյուր #2: SMHI[6]

Պատկերասրահ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Ջուրերդսբրոն
    Ջուրերդսբրոն
  • Ստոկհոլմ Պալաս
    Ստոկհոլմ Պալաս
  • Էրիսսոն գրասենյակ
    Էրիսսոն գրասենյակ
  • Ստոկհոլմի տնտեսագիտական համալսարան
    Ստոկհոլմի տնտեսագիտական համալսարան
  • Ստրանցվագենի տեսքը է Ջուրգարդեն կղզուց
    Ստրանցվագենի տեսքը է Ջուրգարդեն կղզուց
  • Söder Torn, Սոդեռմալմ (Södermalm), 86 մետր բարձրությամբ (282 ոտնաչափ) շենք
    Söder Torn, Սոդեռմալմ (Södermalm), 86 մետր բարձրությամբ (282 ոտնաչափ) շենք
  • Ստոկհոլմի (Royal Dramatic Theatre) դրամատիկական թատրոն
    Ստոկհոլմի (Royal Dramatic Theatre) դրամատիկական թատրոն
  • Մամուլի շենք
    Մամուլի շենք
  • Գնդակով հոկեյ

Աղբյուրներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Visbyfranciskanernas bok
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում».Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան:9-րդ հրաշալիք. էջ 54.ISBN 99941-56-03-9.
  3. Näringslivet i siffrorԱրխիվացված 2007-12-20Wayback Machine Stockholm Business Region website
  4. Stockholm Statistical Yearbook, 2006 (Stockholms statistiska årsbok för 2006) City of Stockholm website, May 2006. The numbers provided by Stockholm Office of Research and Statistics, orUtrednings- och statistikkontoret (USK), in Swedish. (USK official web information in EnglishԱրխիվացված 2006-09-26Wayback Machine
  5. «Climate Normals for Sweden 1981–2010». Météo climat. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. «Sunshine Hours of Stockholm»(PDF).Sveriges Meteorologiska och Hydrologiska Institut. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ստոկհոլմ» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BIBSYS90252470 ·BNEXX451213 ·BNF11880275s ·GND4057648-6 ·ISNI0000000112246962 ·LCCNn79018873 ·NKCge130955 ·NSK000598128 ·LIBRIS378065 ·SUDOC026582864 ·VIAF151391324153530943 ·WorldCat VIAF151391324153530943
ԵվրամիությունԵՄ անդամ երկրներիմայրաքաղաքներ
Եվրոպական երկրների մայրաքաղաքներ
ՀունաստանԱթենքՆիդերլանդներԱմստերդամԱնդորրաԱնդորա լա ՎելյաԹուրքիաԱնկարա1ՂազախստանԱստանա1ԱդրբեջանԲաքու1ՍերբիաԲելգրադՇվեյցարիաԲեռնԳերմանիաԲեռլինՀունգարիաԲուդապեշտՌումինիաԲուխարեստՍլովակիաԲրատիսլավաԲելգիաԲրյուսելԻռլանդիաԴուբլինՀայաստանԵրևան1ԽորվաթիաԶագրեբՎրաստանԹբիլիսի1ՊորտուգալիաԼիսաբոնՍլովենիաԼյուբլյանաՄիացյալ ԹագավորությունԼոնդոնԼյուքսեմբուրգԼուքսեմբուրգՈւկրաինաԿիևԴանիաԿոպենհագենՖինլանդիաՀելսինկիԻտալիաՀռոմԻսպանիաՄադրիդԲելառուսՄինսկՄոնակոՄոնակոՌուսաստանՄոսկվա1Կիպրոսի ՀանրապետությունՆիկոսիա{{{2}}}ՆիկոսիաՉեռնոգորիաՊոդգորիցաՉեխիաՊրահաԻսլանդիաՌեյկյավիկԼատվիաՌիգաՍան ՄարինոՍան ՄարինոԲոսնիա և ՀերցեգովինաՍարաևոՀյուսիսային ՄակեդոնիաՍկոպյեԲուլղարիաՍոֆիաԼՂՀՍտեփանակերտ1ՇվեդիաՍտոկհոլմԼիխտենշտայնՎադուցՄալթաՎալետաՎատիկանՎատիկանԼեհաստանՎարշավաԱվստրիաՎիեննաԼիտվաՎիլնյուսԷստոնիաՏալլինԱլբանիաՏիրանաՖրանսիաՓարիզՄոլդովաՔիշնևՆորվեգիաՕսլո1 Պետության տարածքի մեծամասնությունը գտնվում էԱսիայում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ստոկհոլմ&oldid=10447612» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp