Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ստիվ Բլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստիվ Բլում
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29,1960(1960-04-29)(65 տարեկան)
ԾննդավայրՍանտա Մոնիկա,Լոս Անջելես շրջան,Կալիֆոռնիա,ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն ևիսպաներեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան
ԵրկերCowboy Bebop: The Movie?
Մասնագիտությունձեռնարկատեր,սցենարիստ,հնչյունավորող ևդերասան
ԱմուսինMary Elizabeth McGlynn?
ԵրեխաներBrandon Blum?
Կայքsteveblumvoices.com
 Steve Blum Վիքիպահեստում

Ստիվեն Ջեյ Բլում (ապրիլի 29, 1960 թ.), ամերիկացի ձայնային դերասան։ Հայտնի է իր հստակ խոր ձայնով։ Նա ձայնավորել է Սփայք ՇպիգելինCowboy Bebopանիմեում, Ամոնին«Քորայի լեգենդ»-ում, Heatblast-ին, Ghostfreak-ին և Vilgax-ինBen 10-ում, Գարազեբ Օրրելիոսին«Աստղային պատերազմների ապստամբներ»-ում, Starscream-ին «Transformers. Prime»-ում, Սաբ-Զիրոյին«Mortal Kombat» ֆրանշիզայում, Տանկ Դեմպսիին«Call of Duty Zombies» ֆրանշիզայում, Արեսին «Պատերազմի Աստված», «Պատերազմի Աստված. Սպարտայի ուրվականը» և «Պատերազմի Աստված. Համբարձումը» տեսախաղերում ևԿուղխինMarvelWolverine and the X-Men-ում,Marvel Anime: X-Men-ում, և տարբեր այլ նախագծերում որոնցում կերպարը առկա է:

Նա երբեմն օգտագործում է Դեյվիդ Լուկաս, Ռիչարդ Քարդոնա, Ռոջեր Քենֆիլդ, Թոմ Բարոն և Դենիել Էնդրյուս անունները տարբեր անիմեներում և ֆիլմերում։

Վաղ կյանք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սթիվեն Ջեյ Բլումը ծնվել է 1960 թվականի ապրիլի 29-ինՍանտա Մոնիկայում,հրեական ընտանիքում[1]։ Մանկության տարիներին Բլումը ավելորդ քաշ ուներ և բազմիցս ենթարկվում էր բուլլինգի։ Այս դժվարություններին դիմակայելու համար նա հաճախ նկարում էր, քանդակում և երաժշտություն ստեղծում։ 12 տարեկաում Բլումն աշխատում էրԿալիֆորնիայի Հոլիվուդում գտնվող իր պապիկի գրախանութի կոմիքսների բաժնում, որտեղ նա տեսակավորում և ցուցակագրում էր վերնագրերը: Նա մուլտֆիլմերի մեծ սիրահար էր: Բլումը սկսեց պատվերով կերպարների կրկնօրինակումներ անել այն բանից հետո, երբ մի անգամ ձայնային փոստ թողեցԳուֆիի ձայնով[2]։

Կարիերա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բլումն իր կարիերան սկսել է Empire International Pictures կինոստուդիայի փոստային սենյակում աշխատելով: Փոստի ղեկավարը նրան առաջարկեց աշխատանք «Japananimation» նախագծում իր խոր ձայնի համար: Բլումը դարձավ ստուդիայի մարքեթինգի ղեկավար՝ միաժամանակ ձայնային դերասանի գործով զբաղվելով, նախքան լրիվ դրույքով ձայնային դերասան դառնալու որոշում կայացնելը[3][4]։ Նա ձայնավորել է Սփայկ Շպիգելին «Cowboy Bebop»- ում, Զեբ Օրելիոսին «Star Wars Rebels»-ում, Մուգենին «Samurai Champloo»-ում, Ռոջեր Սմիթին «The Big O»-ում,Օրոչիմարուին և Զաբուզային«Naruto»-ում ևԿուղխին Marvel-ի բազմաթիվ արտադրություններում: Տեսախաղերում նա ձայնավորել է գլխավոր հերոս Ջեք Քեյմանին «MadWorld»-ում, կապիտան Ֆոլիին և Տանկ Դեմփսիին«Call of Duty»-ում, պրոֆեսոր Գալվեսին «Metal Gear Solid: Peace Walker»-ում, Արեսին «God of War»-ում և«God of War: Ascension»-ում, գլխավոր հերոս Գրեյսոն Հանթին «Bulletstorm»- ում, Brimstone-ին «Valorant»-ում, Zoltun Kulle-ին «Diablo III»-ում, Սաբ-Զիրոյին «Mortal Kombat X»- ում և11-ում,Հալ Ջորդանին/Կանաչ Լապտերին «Injustice 2»-ում, Rytlock Brimstone-ին«Guild Wars 2»- ում և գլխավոր հերոս կապիտան Դևին Ռոսին «Clive Barker's Jericho»-ում:

2000 թվականի սեպտեմբերին Բլումը հնչյունավորեցCartoon Network-ի Թունամի ծրագրավորման բլոկի ռոբոտային հաղորդավար TOM-ին: Նա փոխարինեց Սոնի Սթրեյթին կերպարի հետագա ելույթներում մինչև ծրագրի փակվելը 2008 թվականին։ Երբ Թունամին նորից եթեր դուրս եկավ 2012 թվականի մարտի 31-ին, նա վերադարձավ իր դերին։ Նա նաև 7-Eleven- ի «Oh Thank Heaven» հեռուստատեսային և ռադիո գովազդի հաղորդավարն է և համագործակցում էՎիկ Մինյոնայի հետ «Հանճարի իրական երկրպագուները» սերիալում:

Անիմեներում և ֆիլմերում նա ձայնավորել է Heatblast-ին, Ghostfreak-ին և Vilgax-ինBen 10 ֆրանշիզայում, Գարազեբ Օրրելիոսին«Աստղային պատերազմների ապստամբներ» ֆիլմում, Count Vertigo-ին «DC Showcase. Green Arrow»-ում և «Young Justice»-ում;Կուղխին,Կարմիր Գանգին ևԲեթա Ռեյ Բիլին «Wolverine and the X-Men» և «The Avengers. Earth's Mightiest Heroes» ֆիլմերում, Starscream-ին «Transformers: Prime»-ում, Heatwave-ին«Transformers: Rescue Bots»-ում և Ամոնին Nickelodeon-ի«The Legend of Korra»-ի առաջին սեզոնում:

2012 թվականի հունիսի 5-ին նաարժանացավԳինեսի ռեկորդների մրցանակի՝ որպես տեսախաղերի ամենաարդյունավետ ձայնային դերասան 2012 թվականի մայիսի 10-ի դրությամբ՝ ունենալով 261 մասնակցություն[5][6]։

Անձնական կյանք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բլումն 2017 թվականին ամուսնացել է ձայնային դերասանուհի Մերի Էլիզաբեթ ՄակԳլինի հետ[7]։ Նախկին հարաբերություններից նա ունի երեք որդի[8]։ Նրանցից մեկը՝ Բրենդոնը, նույնպես դերասան է, իսկ մյուսը՝ Ջերեմին ուսուցիչ է։ Բլումը սիրում է հավաքել սողուններ, ձկներ և թռչուններ։

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «Talking Toons With Rob Paulsen: Episode 53 with Guest: Steve Blum». Talkin Toons with Rob Paulsen. August 10, 2012.Արխիվացված օրիգինալից February 1, 2020-ին. Վերցված էJanuary 31, 2020-ին.
  2. «Steve's Personal Story». February 6, 2018.Արխիվացված օրիգինալից February 21, 2024-ին. Վերցված էApril 6, 2024-ին.
  3. «Steve Blum - from Out of the Mailroom». November 4, 2016.Արխիվացված օրիգինալից December 5, 2023-ին. Վերցված էApril 6, 2024-ին.
  4. «Crystal Acids Steve Blum Page».Արխիվացված օրիգինալից April 7, 2020-ին. Վերցված էSeptember 18, 2012-ին.
  5. Ransom, Ko (June 7, 2012).«Voice Actor Steven Blum Receives Guinness Record for Game Roles».Anime News Network.Արխիվացված օրիգինալից March 27, 2016-ին. Վերցված էSeptember 30, 2014-ին.
  6. «'Legend of Korra' Voice Actor Steve Blum Sets Guinness Record for Most Game VO Roles».MTV Geek. Viacom. June 12, 2012. Արխիվացված էօրիգինալից October 6, 2014-ին. Վերցված էSeptember 30, 2014-ին.
  7. «Star Wars Rebels Season 4 Series Finale Q & A with Dave Filoni & Cast».youtube.com. March 5, 2018.Արխիվացված օրիգինալից 2021-12-22-ին. Վերցված էMarch 14, 2018-ին.
  8. «Steve Blum – My Life of Dad».lifeofdad.com. March 14, 2016.Արխիվացված օրիգինալից January 27, 2020-ին. Վերցված էNovember 4, 2017-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ստիվ Բլում» հոդվածին։
Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Չափորոշչային վերահսկողություն
ISNI0000000077028862 ·LCCNno2010024439 ·VIAF107422403 ·WorldCat VIAF107422403
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ստիվ_Բլում&oldid=10215222» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp