Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ստեփանավան

41°00′27″ հս․ լ. 44°23′12″ ավ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝Ստեփանավան (այլ կիրառումներ)
ՉշփոթելՍտեփանավան (համայնք) հոդվածի հետ։
Բնակավայր
Ստեփանավան
Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
ՀամայնքQ12866385?, Թիֆլիսի գավառ, Բորչալուի գավառ, Ստեփանավանի շրջան, Լոռու մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Լոռու-Փամբակի գավառ
Հիմնադրված է1810 թ.
Առաջին հիշատակում978
Մակերես14 կմ²
ԲԾՄ1375±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն23 782 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ374 256
Փոստային դասիչ1901–1905
Ավտոմոբիլային կոդ37
Պաշտոնական կայքstepanavan.am

Ստեփանավան մինչև 1923 թվականը՝Ջալալօղլի[1], քաղաքՀայաստանիԼոռու մարզում, գտնվում է մայրաքաղաքԵրևանից 137 կմ հյուսիս և մարզկենտրոն Վանաձորից 36.8 կմ հյուսիս, Երևանի և Թբիլիսիի միջև կես ճանապարհին։ 2022 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 17,681մարդ, տարածքը՝ 53,07.9 հա[2]։

Անուն

[խմբագրել |խմբագրել կոդը]

1810 թվականին տարածքը կրել է Ջալալօղլի (Ջալալի որդի՝իրանալեզու ծագումնաբանությամբ) անվանումը՝ ի պատիվ Արցախի իշխանական տոհմի՝Հասան-Ջալալյանների։ Այս մասին է վկայում Ստեփանավանի քաղաքային գերեզմանատանը պահպանված հուշաքարը հետևյալ հայատառ մակագրությամբ՝ «Ավանս հիմնեց որդին իշխան Դավիթ Հասան Ջալալյանց՝1810»: 1923 թվականի սեպտեմբերի 20-ին Լոռու Գավգործկոմի որոշմամբ քաղաքն անվանափոխվել է ի պատիվ հեղափոխական գործիչՍտեփան Շահումյանի[3]։

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ստեփանավանի ազգային կազմը հիմնականում միատարր է, կանհույներ,ռուսներ,եզդիներ,վրացիներ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք` 56%[2]:

Աշխարհագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում էՁորագետի հովտում, գետին հարակից հարթավայրի վրա,Բազումի լեռնաշղթայից հյուսիս, 1400մ բարձրության վրա:[2] ՀեռավորությունըԵրևանից 137 կմ է,Վանաձորից՝ 36,8 կմ[2]։Ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա, մերձակա լեռնագագաթը անտառապատ Արջասար սարն է, որը ծովի մակերևույթից բարձր է 1819 մ։

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա։ Միջին ջերմաստիճանը հունվարին -4,2°C է, հունիսին՝ +16,7 °C, տեղումների տարեկան միջին քանակը՝ 683 մմ։ Ձմեռները ձյունառատ են։ Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ։ Քաղաքն իր բնակլիմայական պայմանների շնորհիվ հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը։

Ստ. Շահումյանը Ստեփանավան քաղաքի կլիման և բնությունը համեմատել էՇվեյցարիայի բնության և կլիմայի հետ[4]։

Ստեփանավանի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)17.3
(63.1)
19.0
(66.2)
23.7
(74.7)
27.8
(82)
28.8
(83.8)
31.0
(87.8)
35.3
(95.5)
36.8
(98.2)
32.5
(90.5)
28.7
(83.7)
21.0
(69.8)
18.3
(64.9)
36.8
(98.2)
Միջին օրական °C (°F)−3.2
(26.2)
−2.2
(28)
2.2
(36)
7.1
(44.8)
11.6
(52.9)
15.3
(59.5)
18.0
(64.4)
18.0
(64.4)
14.1
(57.4)
9.3
(48.7)
3.0
(37.4)
−1.3
(29.7)
7.66
(45.78)
Ռեկորդային ցածր °C (°F)−26.9
(−16.4)
−28.0
(−18.4)
−20.6
(−5.1)
−13.4
(7.9)
−3.0
(26.6)
−0.7
(30.7)
2.4
(36.3)
2.8
(37)
−2.4
(27.7)
−6.3
(20.7)
−18.2
(−0.8)
−24.8
(−12.6)
−28
(−18.4)
Տեղումներ մմ (դյույմ)21.5
(0.846)
24.7
(0.972)
44.1
(1.736)
77.7
(3.059)
101.5
(3.996)
107.3
(4.224)
71.3
(2.807)
52.4
(2.063)
48.3
(1.902)
44.6
(1.756)
29.7
(1.169)
19.0
(0.748)
642.1
(25.278)
Միջ. տեղումների օրեր(≥ 1 mm)4.44.87.810.615.413.29.487.57.54.93.797.2
%խոնավություն72.871.7717477.478.677.87577.377.775.273.175.13
Միջին ամսականարևային ժամ133141.4154.8150.9180.5206.7188.5191.7178.2154.9137.61221940,2
աղբյուր:[5]

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մ. թ.ա. 2-րդից 1-ին դարերում ներկայիս Ստեփանավանն իր շրջակայքով կազմել էՄեծ ՀայքիԳուգարք նահանգիՏաշիր գավառի մի մասը և մտել էԱրտաշեսյան թագավորության մեջ։ Մ.թ. 1-ից 4-րդ դարերում եղել էԱրշակունյաց թագավորության կազմում։ 385 թվականին Մեծ Հայքի բաժանումից հետո Տաշիր գավառի մեջ մնացել է հայկական մարզպանության կազմում։ 10-րդ դարում եղել է պատմականՏաշիր-Ձորագետի (Կյուրիկյանների) թագավորության մայրաքաղաքը՝Լոռե բերդաքաղաքով։Դավիթ Անհողինի (989-1048 թթ.) օրոք Կյուրիկյանների թագավորությունը հզորացավ և ընդլայնեց թագավորության տարածքները, իսկ Ստեփանավանի տարածքը «Լոռե» անվանումով կազմել է թագավորության կալվածքի մի մասը։ 1185 թվականից սկսած Ստեփանավանն իր շրջակա տարածքներով Լոռու կազմում տրվել էԶաքարյաններին[1]։

1118-1122 թվականներին վրաց թագավորԴավիթ Շինարարը մաքրել է Լոռին թուրք սելջուկներից և այն միացրելՎրաստանին։ 17-րդ դարի սկզբին Ստեփանավանի տարածք են գաղթելՇահ Աբասի հալածանքներից փախած հայեր և հիմնել են Չեչմանիս բնակատեղին։1801 թվականին Տաշիր գավառի կազմում Ստեփանավանի տարածքը նույնպես կցվել էՌուսաստանին։ Այդ տարիներին Ցարական ՌուսաստանիԵկատերինա կայսրուհու գահակալության ժամանականերից այս տարածքներ են աքսորվել մեծ թվով սպաներ, նաև կուսանոցների կույսեր, ովքեր ընտանիք կազմելով հիմնել են Սլաբոդկա անունով նոր թաղամասը։ Ներկայումս դրանք Կոմիտաս, Մայակովսկի, Անդրանիկ փողոցներն են, ուր մինչև հիմա էլ կան ռուսական տիպի տներ։ Անդրանիկ (նախկին՝ Լենինի) փողոցի 64 տան են 1883-1889 թվականներին բնակվել է ռուս բանաստեղծՎլադիմիր Մայակովսկու մայրը ծնողների հետ[2]։

1810 թվականին տարածքը հանդես է եկել որպես քաղաք և կրել է Ջալալօղլի («Ջալալի որդի» պարսկալեզու ծագումնաբանությամբ.) անվանումը՝ ի պատիվԱրցախի իշխանականՀասան-Ջալալյաններ տոհմի։ Այս մասին է վկայում Ստեփանավանում գտնվող գերեզմանատան հուշաքարը՝ «Ավանս հիմնեց որդին իշխան Դավիթ Հասան-Ջալալյանց՝ 1810»[2]։

19-րդ դարում Ջալալօղլին եղել է Լոռու միակ քաղաքը։ Տիգրան Տեր-Դավթյանի ջանքերով այստեղ գործել է չորսամյա երկսեռ դպրոց, որտեղ 1879-1883 թվականներին. սովորել է մեծ գրողՀովհաննես Թումանյանը։ 19-րդ դարի վերջին այս դպրոցում է դասավանդել ազգային- ազատագրական շարժման հայտնի գործիչ, դաշնակցականՀովսեփ Արղությանը[1]։

1918 թվականին գարնանը Ջալալօղլիում է գտնվել հայկական բանակային կորպուսի դիվիզիան՝ ազգային ազատագրման շարժման հերոս, գեներալ-մայորԱնդրանիկ Օզանյանի գլխավորությամբ, երկու օր կռիվ մղել թուրքական կանոնավոր զորքի դեմ, որը սկսվել է Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղի մոտ գտնվող Կլին գորա տեղանքի, ապա Ստեփանավանից Արմանիս տանող ճանապարհին։ Նույն թվականին, երբՀայաստանի և Վրաստանի միջև տեղի է ունենում զինված բախում, ստեղծվում է Լոռու «Չեզոք գոտին», որտեղ ընդգրկվում է նաև Ստեփանավանի տարածաշրջանը[6]։

1921 թվականի փետրվարի 11-ին Լոռու «Չեզոք գոտին» վերացվեց, և Ստեփանավանը՝ շրջակա գյուղերով միացվեց Լոռի-Փամբակի գավառին[1]։

1931 թվականից հրատարակվել է «Սոցիալիստական անասնապահություն» թերթը (1962-1997 թվականներին «Փարոս»), 1991-1995 թվականներին հրատարակվել է «Լոռե» շաբաթաթերթ։

1923 թվականի սեպտեմբերի 20-ին Լոռու Գավգործկոմի որոշմամբ ի պատիվ հեղափոխական գործիչՍտեփան Շահումյանի, Ջալալօղլին վերանվանվել է Ստեփանավան[3], որտեղ 1934 թվականին բացվել է նրա տուն-թանգարանը[7]։ 1938 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՍՍՌ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով Ստեփանավանը ստացել է քաղաքի կարգավիճակ։

1988 թվականի երկրաշարժը մեծ վնասներ է պատճառել Ստեփանավանին: Նախկին առողջարարական քաղաքի տնտեսության հիմնաքարն է դարձել խոշոր եղջերավոր անասնապահությունը[4]:

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ստեփանավան քաղաքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Այդպիսի հուշարձաններից են տարբեր դարերով թվագրվող ամրոցներ, բնակատեղիներ, եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանոցներ և այլն։ Քաղաքի տարածքում գտնվող 62 հուշարձան 2004 թվականի դրությամբ ընդգրկված է եղել Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես պետության կողմից պահպանվող օբյեկտներ[8]՝ Սուրբ Սարգիս եկեղեցին է, որը կառուցել ենՕրբելյան իշխանները 11-12 դդ, Սուրբ Նշան մատուռը կառուցվել է 1870-ական թվականներին[9],Ստեփան Շահումյանի հուշարձանը և տուն-թանգարանը։

  • Ստեփան Շահումյանի հուշարձանը Ստեփանավանում
    Ստեփան Շահումյանի հուշարձանը Ստեփանավանում
  • Ստեփան Շահումյանի տուն-թանգարան
  • Սուրբ Սարգիս եկեղեցի
    Սուրբ Սարգիս եկեղեցի
  • Ստեփանավանի սբ. Նշան մատուռ
    Ստեփանավանի սբ. Նշան մատուռ
  • Ստեփանավանի Սբ. Ամենափրկիչ մատուռը, 13-րդ դար
    Ստեփանավանի Սբ. Ամենափրկիչ մատուռը, 13-րդ դար
  • Դպրոցի մոտ
    Դպրոցի մոտ

Հայտնի ստեփանավանցիներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Ավետիք Սահակյան (ՀՀԴ անդամ, հասարակական քաղաքական գործիչ, 1918 թվականի առաջին խորհրդարանի նախագահ)[10]։
  • Մացակ Պապյան - ՀՍՍՌ Գերագույն Սովետի նախագահության նախագահ
  • Ցոլակ Վարդազարյան - դիրիժոր, մենակատար, Հայաստանում ջազի հիմնադիրներց[11]։
  • Սոս Սարգսյան (Հայաստանի թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ)[12]։
  • Յակով Խաչիկյան (հայ փիլիսոփա, ակադեմիկոս, «Ստեփանավանցիներ» հանրագիտարանի հեղինակ)[13]։
  • Աշիկ Սահակյան - սեյսմաբան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
  • Միքայել Գրիգորյան - գեներալ-լեյտենանտ, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
  • Արայիկ Թունյան -ԵԱՏՄ դատարանի դատավոր
  • Սուրեն Պապիկյան Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
  • Նիկոլայ Ժիրնով -Ուկրաինայի ԶՈւ աջակցության ուժերի հրամանատարության նախկին ղեկավար[14]։

Քույր-քաղաքներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,11,21,3«Ստեփանավան քաղաքի պատմական ակնարկ».stepanavan.am. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. 2,02,12,22,32,42,5«Ստեփանավան».Communities Association of Armenia. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 13-ին.
  3. 3,03,1«Ստեփանավան համայնքի մասին».
  4. 4,04,1«Տեղական տնտեսական զարգացում։ Ստեփանավան»(PDF).www.smednc.am. Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն. Մայիս, 2013. Արխիվացված էօրիգինալից(PDF) 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 16.07.2018-ին.
  5. «WMO Climate Normals for 1991-2020: Stepanavan-37693»(CSV).ncei.noaa.gov (Excel). NOAA. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.{{cite web}}:Text "National Oceanic and Atmosoheric Administration" ignored (օգնություն)CS1 սպաս․ postscript (link)
  6. «Հայոց պատմության հարցեր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ, Երևան, 2013, հատոր 14, էջ՝ 184»(PDF).
  7. «Ստեփան Շահումյանի տուն-թանգարան. Թանգարան ք․ Ստեփանավան».shahumyan-museum.mus.am. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն ընդունված 29.01.2004 թվականին, ստորագրված 04.02.2004 թվականին,(թվային արխիվացված տարբերակը arlis.am կայքում)։
  9. «Հարցում».stepanavan.am. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 5-ին.
  10. Ով ով է /հայեր/, կենսագրական հանրագիտարան, հատ. 2, Երևան, 2007։.
  11. «AV Production - Ցոլակ Վարդազարյան».avproduction.am. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.), հատոր 10. էջ 225.
  13. ««Zarkfoundation - Յակով Խաչիկյան»».
  14. «Николай Жирнов, командующий Сил поддержки ВСУ».www.ukrinform.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 30-ին.
  15. «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՈՒ ԴԵՍԻՆ ՔԱՂԱՔՆԵՐԸ ԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ».Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 5-ին.

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ստեփանավան» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Մայրաքաղաք՝Երևան
ԱբովյանԱգարակԱլավերդիԱխթալաԱյրումԱշտարակԱպարանԱրարատԱրթիկԱրմավիրԱրտաշատԲերդԲյուրեղավանԳավառԳյումրիԳորիսԴաստակերտԴիլիջանԵղեգնաձորԵղվարդԹալինԹումանյանԻջևանԾաղկաձորԿապանՀրազդանՃամբարակՄարալիկՄարտունիՄասիսՄեծամորՄեղրիՆոյեմբերյանՆոր ՀաճնՇամլուղՉարենցավանՋերմուկՍիսիանՍպիտակՍտեփանավանՍևանՎաղարշապատՎայքՎանաձորՎարդենիսՎեդիՏաշիրՔաջարան
Վարչական կենտրոն՝Վանաձոր
Համայնքներ
Լոռու մարզի քարտեզը
Քաղաքներ
Գյուղեր
Ագարակ
  • Ազնվաձոր
  • Աթան
  • Ակներ
  • Ահնիձոր
  • Ամոջ
  • Ամրակից
  • Այգեհատ
  • Անտառամուտ
  • Անտառաշեն
  • Ապավեն
  • Արդվի
  • Արծնի
  • Արմանիս
  • Արջուտ
  • Արջուտ կայարանին կից
  • Արևածագ
  • Արևաշող
  • Աքորի
  • Բազում
  • Բենդիկ
  • Բլագոդարնոյե
  • Բովաձոր
  • Գարգառ
  • Գեղասար
  • Գետավան
  • Գյուլագարակ
  • Գոգավան
  • Գոգարան
  • Գուգարք
  • Դաշտադեմ
  • Դարպաս
  • Դեբետ
  • Դսեղ
  • Եղեգնուտ
  • Թեղուտ
  • Լեջան
  • Լեռնահովիտ
  • Լեռնանցք
  • Լեռնապատ
  • Լեռնավան
  • Լերմոնտովո
  • Լոռի Բերդ
  • Լորուտ
  • Լուսաղբյուր
  • Խնկոյան
  • Ծաթեր
  • Ծաղկաբեր
  • Ծաղկաշատ
  • Կաթնաղբյուր
  • Կաթնաջուր
  • Կաթնառատ
  • Կաճաճկուտ
  • Կարմիր Աղեկ
  • Կողես
  • Կրուգլայա շիշկա
  • Կուրթան
  • Հագվի
  • Հալավար
  • Հաղպատ
  • Հարթագյուղ
  • Հոբարձի
  • Հովնանաձոր
  • Ձյունաշող
  • Ձորագետ
  • Ձորագյուղ
  • Ձորամուտ
  • Արջահովիտ
  • Ճոճկան
  • Մարգահովիտ
  • Մարց
  • Մեդովկա
  • Մեծ Այրում
  • Մեծավան
  • Մեծ Պարնի
  • Մեղվահովիտ
  • Միխայլովկա
  • Մղարթ
  • Յաղդան
  • Նեղոց
  • Նովոսելցովո
  • Նորաշեն
  • Նորամուտ
  • Նոր Խաչակապ
  • Շահումյան
  • Շամուտ
  • Շենավան
  • Շիրակամուտ
  • Շնող
  • Չկալով
  • Պաղաղբյուր
  • Պետրովկա
  • Պրիվոլնոյե
  • Պուշկինո
  • Ջիլիզա
  • Ջրաշեն
  • Սարալանջ
  • Սարահարթ
  • Սարամեջ
  • Սարատովկա
  • Սարչապետ
  • Սվերդլով
  • Վահագնաձոր
  • Վահագնի
  • Վարդաբլուր
  • Ուռուտ
  • Ուրասար
  • Փամբակ
  • Փամբակ կայարանին կից
  • Փոքր Այրում
  • Քարաբերդ
  • Քարաձոր
  • Քարինջ
  • Քարկոփ
  • Օձուն
  • Ֆիոլետովո
  • Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ստեփանավան&oldid=10450678» էջից
    Կատեգորիաներ:
    Թաքցված կատեգորիաներ:

    [8]ページ先頭

    ©2009-2025 Movatter.jp