Սումգայիթ (ադրբ.՝ Sumqayıt), քաղաքԱդրբեջանում, որը գտնվում էԿասպից ծովի ափին,Բաքվից 30 կմ դեպի հյուսիս։ Քաղաքի բնակչությունը մոտ 357,900 մարդ է, տարածքը՝ մոտ 83 կմ² և այն Ադրբեջանի 3-րդ խոշոր քաղաքն է։ Բնակչությունը՝▲341 200 մարդ (2018)։
Սումգայիթն աշխարհին առավել հայտնի դարձավ1988 թվականիփետրվարի 27-ից հետո, երբ այդ քաղաքում սկսվեցին կազմակերպված և պլանավորվածհայկական բնակչության ջարդեր։ Այդ ջարդերն առաջին էթնիկ բռնություններ էին ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցան ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման մեջ, այդպես էլՂարաբաղյան պատերազմի բռնկման։
Սումգայիթը նաև2006 թվականին և2007 թվականին առաջին տեղերն էր զբաղեցրել է Blacksmith Institute բնապահպանական խմբի կազմված ամենաաղտոտված միջավայրով քաղաքների ցանկում[1]։