Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև Տնջրի անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, հայտնի է նաև պարսկերեն Չինար ձևով։
Բուսաբանական նկարազարդումըDas Pflanzenreich. Hausschatz des Wissens գրքից, 1900
Սոսին գեղեցիկ ու հզոր ծառ է, որի բարձրությունը կարող է հասնել մինչև 50 մ, իսկտրամագիծը՝ 1,5-2(3) մ։Ցողունը կանաչամոխրագույն է, հիմնականում՝ կեղևազուրկ։Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով։ Ծաղիկները մանր են, անշուք, միասեռ, երկար ոտիկով գլխիկներում, որոնք տեղադրված են մեկ տարեկան ճյուղերին։ Ստորին, գրեթե նստադիր գլխիկները կազմված են արական, իսկ վերինները՝ իգական ծաղիկներից։Պտուղը կլոր, փշապատ բազմընկուզիկ է։ Ջերմախոնավալուսասեր ծառատեսակ է, երկարակյաց։ Ապրում է մինչև 3000 տարի։
Սոսիի դասը (Platanus L.) սոսազգիների (Platanaceae Lindl.) միակ ներկայացուցիչն է, որը հանդիսանում է ընտանիքի տիպիկ ներկայացուցիչը։Platanus L. դասը պատկանում էMagnoliophyta (Angiospermae) բաժնին, Magnoliopsida (Dicotyledones) դասին,Hamamelidae Takht. ենթադասին,Hamamelidales Takht. կարգին,Platanaceae Lindl. ընտանիքին։
Հայաստանում հանդիպում է 2 տեսակ՝ Տնջրի կամՍոսի արևելյան (P. orientalis) ևՍոսի թխկիատերև (P. acerifolia)։ Առաջինը բնական պայմաններում հանդիպում է Սյունիքի մարզում՝Ծավ գետի հովտում, նրա վտակ Շիկահողի համանուն արգելոցի տարածքում (զբաղեցնում է 60 հա տարածություն)։ Թխկիատերև սոսին ներմուծված է, աճում է ամենուրեք (մինչև 1300 մ բարձրություններում)։
Արևելյան սոսին Հայաստանում անհիշելի ժամանակներից համարվել է սրբազան ծառ։ Օգտագործվել է նաև քրիստոնեական եկեղեցիների, վանքերի, ջրաղացների բակերը կանաչապատելու համար։
Սոսյաց անտառի նվիրյալ դյուցազունն էր համարվում հայերի նահապետներից մեկը՝Արամը։Արա Գեղեցիկի թոռԱնուշավանը կրում էր Սոսանվեր մակդիրը։
Naumann, Helmut (2007). «Die Platane von Gortyna». In Kämmerer., Thomas Richard (ed.).Studien zu Ritual und Sozialgeschichte im Alten [Orient / Studies on Ritual and Society in the Ancient Near East. Tartuer Symposien 1998–2004]. Berlin, de Gruyter,. էջեր 207–226.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
«Sycamore»,Merriam-Webster Online Dictionary, Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին
«Pathology note 7»(PDF). The Research Agency of the Forestry Commission. 2008. Արխիվացված էօրիգինալից(PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 510)։