Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Սոճի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոճի
Դասակարգում
Թագավորություն Բույսեր(Plantae)
ՎերնաբաժինCycadophytanae
Տիպ/ԲաժինՄերկասերմեր(Pinophyta)
ԴասPinopsida
ԿարգԱսեղնատերևավորներ(Pinales)
ԸնտանիքՍոճազգիներ(Pinaceae)
ԵնթաընտանիքPinoideae
ՑեղՍոճի(Pinus)
L.,1753
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սոճի, շամի (լատին․՝ Pínus),սոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար ասեղնատերևծառ, հազվադեպ՝ թուփ։

Նկարագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

1,5-5 մ, երբեմն՝ մինչև 75 մ բարձրությամբ ուղղաձիգ խորը գնացող հզոր առանցքայինարմատային համակարգով, կողմնային ճյուղավորումներով, լուսասերբույս է։ Մատղաշ սոճու սաղարթը կոնաձև է, հասունինը՝ կլորավուն կամ հովանոցաձև։ Բարակ շերտով անջատվողկեղևը գորշ է կամ կարմրաթուխ։ 2-5-ական փնջերով, եռանիստ, կլորավուն, կանաչ կամ կապտագորշ, 2 և ավելի տարի պահպանվողտերևները ասեղնաձև են։ Կոների երկարությունը 3-10 սմ է, տրամագիծը՝ 2,5-8 սմ, հյուսիսամերիկյան մի տեսակինը՝ մինչև 50 սմ։Անտառներ և անտառակներ է առաջացնում լավ ցամաքեցված հողերում, զառիթափ լանջերին, բայց կարող է աճել նաև ճահճուտներում։

Տարածվածություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հայտնի է սոճու մոտ 100 տեսակ՝ տարածվածԵվրասիայի,Հյուսիսային Ամերիկայի անտառային գոտում, հազվադեպ՝Հյուսիսային կիսագնդի արևադարձային գոտու լեռներում։Հայաստանի հյուսիսային շրջաններում (1000-1850 մ բարձրություններում) աճում է 1 վայրի տեսակ՝ Կոխի սոճին։ Անտառամշակույթներում, դենդրոպարկերում և բուսաբանական այգիներում տարածված է շուրջ 13 տեսակ՝Ղրիմի, սովորական, Բանքսի և այլն։

Նշանակություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են երիտասարդ ասեղնատերևները, բողբոջները,խեժն ու երիտասարդկոները։ Խեժից ստանում են կուպր, սկիպիդար, որոնք տարբեր քսուքների կազմում կիրառում են ռևմատիզմի, հոդատապի, բրոնխների, թոքերի բորբոքումների, որոշ վերքերի և մաշկային հիվանդությունների բուժման համար[1]։

Պատկերասրահ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Pinus koraiensis
  • երիտասարդ կոներ

    երիտասարդ կոներ

  • Կոներ

    Կոներ

  • Սոճու ճյուղերը

    Սոճու ճյուղերը

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.).Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315.ISBN 9789939834689.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիբառարան
Ընթերցե՛ք«սոճի» բառի բացատրությունըՀայերեն Վիքիբառարանում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Սոճի&oldid=10087417» էջից
Կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp