Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Սնդիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
80Ոսկի

ՍնդիկԹալիում

Հեղուկ սնդիկը փորձանոթում
Ծանր, հեղուկ արծաթափայլ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՍնդիկ / Hydrargyrum (Hg),Hg, 80
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
200, 592(3)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Xe] 4f14 5d10 6s2
Ատոմի շառավիղ157պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ149 պմ
Իոնի շառավիղ(+2e) 110 (+1e) 127 պմ
Էլեկտրաբացասականություն2, 00 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալHg←Hg2+ 0, 854 В
Օքսիդացման աստիճաններ+2, +1
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 1 006, 0 (10, 43) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան234, 32Կ
Եռման ջերմաստիճան629, 88Կ
Մոլյար ջերմունակություն27, 98[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ14, 8 սմ³/մոլ
Պարզ նյութիբյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքվեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներahex=3, 464 сhex=6, 708
C/a հարաբերություն1, 94
Դեբայի ջերմաստիճան100, 00 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 8, 3 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
80
Սնդիկ
200,59
4f145d106s2


Սնդիկ (Hg,լատին․՝ Hydrargyrum[3]), քիմիական տարր է որի նշանն էHg, տարրերիպարբերական համակարգի 6-րդ պարբերության, 2-րդ խմբիքիմիական տարր, կարգահամարը՝ 80, ատոմական զանգվածը՝ 200, 59։ d տարր է, պատկանում է անցումային տարրերի շարքին, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է5s2 5p6 5d10 6s2, К, Լ, М, N թաղանթները լրացված են։ Սնդիկիգոլորշին չափազանց թունավոր է։ Սնդիկը սպիտակ, արծաթափայլ, սովորական պայմաններում հեղուկ մետաղ է։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Մերկուրի մոլորակի աստղագիտական խորհրդանիշը

Բնածին սնդիկը հայտնի է շատ վաղ ժամանակներից (մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակ,Հնդկաստան,Միջագետք,Չինաստան,Եգիպտոս)։ Մ․ թ․ ա․ 15-րդ դարում սնդիկից ստանում էին կինովարը (բնածին HgS) տաքացնելով։ Մեզ է հասել սնդիկ պարունակող անոթ, որը վերագրվում է մ․ թ․ ա․ 16-15-րդ դարերին։

Թեոֆրաստը նկարագրել է սնդիկի ստացումըկինովարից՝ պղնձի օգնությամբ։ Ամալգամների հայտնաբերումը ունեցավ գործնական նշանակություն (ոսկու կորզումը հանքանյութից) և «հաստատեց» մետաղների փոխարկման հնարավորության մասին տեսակետը։ Արաբ, ալքիմիկոս Զաբիր իբն Տայանը (8-9-րդ դարեր) մշակեցմետաղների առաջացման ծծումբ-սնդիկային «տեսությունը», ըստ որի սնդիկը մետաղներին հաղորդում է փայլ, կռելիություն, պնդություն ն հալվելու ունակություն[4]։ Սնդիկը ոսկու փոխարկվելու կարևոր պայմանը համարվում էր նրա «ֆիքսումը»՝ պնդացումը։ Պինդ սնդիկի ստացումը (1759,Պետերբուրգի ակադեմիկս Ի․ Ա․ Բրաուն և Մ․ Վ․ Լոմոնոսով), սակայն, վերջնականորեն ապացուցեց, որ այն սովորական մետաղ է[5]։

Անվան ծագում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Նախկինում սնդիկը համարվում էր հեղուկարծաթ, (հին հունարեն՝ὕδωρ «ջուր» ևἄργυρος «արծաթ»), որտեղից էլ նրա լատիներեն անվանումը։ Սնդիկ բառի ծագումը հայերենում ապացուցված չէ, հավանորեն առաջացել է ցնդել բառից, որի առանձին չգործածվող արմատը՝ ցունդ, նշանակում է սփռվել, ցայտմամբ ցրվել։ Հույն բժիշկ Դիոսկորիդեսը (1-ին դար) նկարագրել է սնդիկի և ամալգամերի ստացումը։

Բնության մեջ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սնդիկը չափազանց հազվագյուտ և ցրված տարր է, կազմում էերկրակեղևի զանգվածի 4, 5•10−6 % (տարածվածությամբ 66-րդն է)։ Սնդիկային հանքերում կուտակված է երկրակեղևում պարունակվող սնդիկի միայն 0, 02 % ։ Արդյունաբերական նշանակություն ունեն 0, 02-1 % սնդիկ պարունակող հանքանյութերը։

Պարունակվում է հրաբխային լեռնայինապարներում։ Հայտնի են նրա 35միներալները, որոնցից կարևորը կինովարն է։ Սնդիկը խիստ ցրված է նաևկենսոլորտում՝ կուտակվում էկավերում,տիղմերում (մոտ 4•10−5 % ) և ծովաջրում (3•10−9 %)։

Մարդու օրգանիզմում սնդիկի պարունակությունը մոտ 10−6 % է, այրան մեջ՝ 0, 023 մկգ/մլ, մեզում՝ 0, 1–0, 2 մկգ/մլ։ Սննդի հետ օրական ներմուծվում է 0, 02–0, 05 մգ։

Հանքավայրեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սնդիկը համարվում է հազվագյուտ մետաղ։

Ամենախոշոր հանքավայրերը գտնվում ենԻսպանիայում (Ալմադեն)։ Սնդիկի հանքավայրեր կան նաևԿովկասում (Դաղստան,Հայաստանում),Տաջիկստանում,Սլովակիայում,Ղրղզստանում,Ուկրաինայում[6]։

Ռուսաստանում գտնվում է սնդիկի 23 հանքավայր, արդյունաբերական պաշարները կազմում են 15, 6 հազար տոննա (2002 թվականին)։

Շրջակա միջավայրում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Սնդիկի պարունակությունը սարցադաշտերում, 270 տարվա ընթացքում

Սնդիկը և դրա օրգանական միացությունները թունավոր են և լուրջ վնաս են հասցնում մարդու առողջությանը, վայրի բնությանը և էկոհամակարգերին։ Ընկնելով շրջակա միջավայր, այն փոխանցվում է օդային հոսանքներով, այնուհետև կրկին նստում է հողի վրա։ Սնդիկը հողից անցնում էգետերի,լճերի ևօվկիանոսների մեջ։ Այն տեղափոխվում է նաև օվկիանոսի հոսանքների և միգրացիա կատարող կենդանիների միջոցով։

Սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով, կարող են առաջանալ առողջական խնդիրներ և ծանր թունավորումներ։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։

Սնդիկը և դրա միացությունները հատկապես վտանգավոր են հղի կանանց համար, քանի որ դրանք սպառնալիք են պտղի զարգացման համար։ Սնդիկի հետ կապված սուր թունավորումները կարող են հանգեցնել մահվան։ Քրոնիկ թունավորումները տեղի են ունենում մարդու վրա սնդիկի գոլորշիների ցածր չափաքանակներով երկարատև ազդեցության պատճառով։ Կենդանի օրգանիզմի համար գոյություն չունի անվտանգ չափաքանակ։

Իզոտոպներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բնական սնդիկը բաղկացած է196Hg (0, 2 %),198Hgt(10, 0 %),199Hg (16, 8 %),200Hg (23, 1 %),201Hg (13, 2 %),202Hg (29, 8 %) և204Hg (6, 9 %)[7] կայուն իզոտոպներից։ Սնդիկի յոթըկայուն իզոտոպներից ամենատարածվածն է202Hg-ը՝ 29.86 %։ Ստացվել են 179–206 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից203Hg (T1/2 = 47 օր) և205Hg (T1/2 = 5, 5 ր) օգտագործվում են ռադիոչափական վերլուծության մեջ։

Ամենաերկարակյացներն են194Hg-ը՝ 444 տարի և203Hg-ը՝ 46 612 օրկիսատրոհման պարբերություններով։ Մնացած իզոտոպներից շատերն ունեն մեկ օրից պակաս կիսատրոհման պարբերություն[8]։

Ստացում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սնդիկ ստանալու համար կինովար պարունակող հանքանյութերը ենթարկում են օքսիդացնող բովման.

 HgS+O2Hg+SO2{\displaystyle ~{\mathsf {HgS+O_{2}\longrightarrow Hg+SO_{2}\uparrow }}}
 HgS+FeFeS+Hg{\displaystyle ~{\mathsf {HgS+Fe\longrightarrow FeS\downarrow +Hg}}}

Բովագազից սնդիկը անջատում են խողովակավոր սառնարաններում, ապա լվանում HNО3-ի 10 %-անոց լուծույթով և թորումվակուում։ Սնդիկի գոլորշիները կոնդենսացնում և հավաքում են։ Այս եղանակը կիրառել են դեռևս հնադարյանալքիմիկոսները։

Ֆիզիկական հատկություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սնդիկը սպիտակ, արծաթափայլ, սովորական պայմաններում հեղուկ մետաղ է, հալման ջերմաստիճանն է -38.83 °C-ը, եռում է 356.73 °C[9] դեպքում։ Նորմալ պայմաններում սնդիկի խտությունը հավասար է 13 500 կգ/մ³։ Տեսակարար էլեկտրահաղորդականությունը՝ 1, 04348 օհմ−1•սմ−1։ Պինդ սնդիկ փափուկ, կռելի արծաթափայլ մետաղ է։ Ցածր ջերմաստիճաններում սնդիկի գոլորշիները միատոմ են, տաքացնելիս՝ առաջացնում են երկատոմ մոլեկուլներ։ Սնդիկը, հատկապես ցածր ջերմաստիճաններում, քիմիապես պասսիվ է։ Սնդիկը սենյակի ջերմաստիճանի պայմաններում հեղուկ վիճակում գտնվող միակմետաղն է։

Սնդիկի խտությունը սովորական պայմաննեորում՝ 13 500 կգ/մ3.

Hg-HgO դիագրամը[10]
Ջերմաստիճանը °С-ումρ,103 կգ/մ3'Ջերմաստիճանը °С-ումρ,103 կգ/մ3
013, 59515013, 4723
513, 58275513, 4601
1013, 57046013, 4480
1513, 55806513, 4358
2013, 54577013, 4237
2513, 53357513, 4116
3013, 52128013, 3995
3513, 50909013, 3753
4013, 496710013, 3514
4513, 484530012, 875

Ամալգամներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սնդիկը շատ մետաղների հետ ստեղծում է հեղուկ կամ պինդհամաձուլվածքներ՝ամալգամներ։ Ամալգամացման հանդեպ կայուն մետաղներն ենվանադիումը,երկաթը,մոլիբդենը,ցեզիումը,նիոբիումը,տանտալը,վոլֆրամը[11][12]։

  • Արծաթի ամալգամը կիրառվում է ատամնաբուժության մեջ՝ատամի պլոմբ պատրաստելու համար։
  • Քանի որ երկաթը չի ամալգամացվում, սնդիկը փոխադրելու համար սովորաբար օգտագործվում ենպողպատե տարողություններ։
  • Նատրիումի ամալգամն օգտագործվում է բարձր ճնշման նատրիումայինլամպերում։
Ջերմաստիճան
(°C)
Ճնշում
(Pa)
Գոլորշու ճնշումԾանոթագրություն
-38, 83440, 000.165Եռարժեք
00, 046.70, 000350[13]
100, 1030, 000775
200, 2420, 00182
300, 5430, 00407
502[14]
759[14]
10037[14]
125129[14]
126, 21301[15]
150383[14]
164, 86705[15]
204, 62.66020[15]
2428.00060[15]
290, 726.700200[15]
32353.300400[15]
357101.325760Եռման կետը նորմալ պայմաններում
1476, 9174.000.000Կրիտիկական կետ

Քիմիական հատկություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մետաղների լարվածության շարքում գտնվում էջրածնից հետո։ Միացություններում երկարժեք է, առաջացնում է Hg2+ և Hg+22 իոններ։

Օքսիդացման աստիճանՕքսիդՀիդրօքսիդԲնույթԾանուցում
+1Hg2O<Hg2(OH)2</sub»*Թույլ-
+2HgO<Hg(OH)2</sub»**Շատ թույլ, հաճախ՝ անֆոտեր
Մետաղական սնդիկ

Մաքուր սնդիկը չոր օդում և թթվածնում սենյակային ջերմաստիճաններում չի օքսիդանում․օզոնով ներգործելիս պատվում է սնդիկի (I) օքսիդի՝ Hg2O սև թաղանթով։

Օդում տաքացնելիս առաջացնում է սնդիկի (II) օքսիդը՝ HgO, որըթթուներում լուծվող կարմիր կամ դեղին բյուրեղական նյութ է։

 2Hg+O2300C2HgO{\displaystyle ~{\mathsf {2Hg+O_{2}{\xrightarrow {300^{\circ }C}}2HgO}}}

Համապատասխան հիդրօքսիդը չափազանց անկայուն է և գործնականորեն չի ստացվում։ Ջրածնի հետ չի միանում։

Հալոգենների հետ միանում է անգամ թույլ տաքացնելիս։ Կարևոր հալոգենիդներն են կալոմելը՝ Hg2Cl2 և սուլեման՝ HgCl2։

Ծծմբի հետ միանում է համատեղ տրորելիս և առաջացնում սուլֆիդը՝ HgS.

 Hg+StCHgS{\displaystyle ~{\mathsf {Hg+S{\xrightarrow {t^{\circ }C}}HgS}}}[16]

Սնդիկը լուծվում էազոտական թթվում.

Hg+4HNO3Hg(NO3)2+2NO2+2H2O{\displaystyle {\mathsf {Hg+4HNO_{3}\rightarrow Hg(NO_{3})_{2}+2NO_{2}\uparrow +2H_{2}O}}}

արքայաջրում[17], տաք և խիտծծմբական թթվում.

Hg+2H2SO4HgSO4+SO2+2H2O{\displaystyle {\mathsf {Hg+2H_{2}SO_{4}\rightarrow HgSO_{4}+SO_{2}\uparrow +2H_{2}O}}}

Սնդիկի (II) աղերը մեծ մասամբ ջրում վատ են լուծվում, լավ է լուծվում նիտրատը՝ Hg(NO3)2։

3Hg+2HNO3+12HCl3H2[HgCl4]+2NO+4H2O{\displaystyle {\mathsf {3Hg+2HNO_{3}+12HCl\rightarrow 3H_{2}[HgCl_{4}]+2NO\uparrow +4H_{2}O}}}

Ամոնիակի հետ առաջացնում են կոմպլեքսային միացություններ՝ HgCl2•2NH3, HgNH2Cl։ Սնդիկի ցիանատը՝ Hg(ONC)2 կոչվում է սնդիկ շառաչող։ Սնդիկում լուծվում ենմետաղների մեծ մասը՝ առաջացնելով ամալգամներ։

Hg+2KMnO4+3KOHK[Hg(OH)3]+2K2MnO4{\displaystyle {\mathsf {Hg+2KMnO_{4}+3KOH\rightarrow K[Hg(OH)_{3}]+2K_{2}MnO_{4}}}}

Կիրառություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սնդիկը օգտագործում են գիտական և չափող սարքեր (ջերմաչափեր, բարոմետրեր, մանոմետրեր, վակուումային պոմպեր և այլն), սնդիկային լամպեր, էլեկտրական հոսանքի ուղղիչներ, անջատիչներ պատրաստելու,ոսկին ևարծաթը ամալգամացնելու, պայթուցիկ նյութեր,ալկալիներ ևքլոր (որպես էլեկտրոդ)քացախաթթու (որպեսկատալիզատոր) ստանալու համար։

Միացություններն օգտագործում են բժշկության և գյուղատնտեսության (սերմերը ախտահանելու համար և որպես հերբիցիդներ) մեջ, նաև որպես հավելանյութեր նավերի իրանը ներկապատելիս։

Սնդիկի ֆուլմինատը՝ Hg(ONC)2, օգտագործվում է դետոնացնող և բռնկող պատիճներում։ Աստիճանաբար դուրս է մղվումկապարի ազիդով և այլ ավելի արդյունավետ պայթուցիկ նյութերով։

Կենսաբանական դեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Նրա կենսաբանական դերը վատ է ուսումնասիրված։ Սնդիկը և նրա միացութունները թունավոր են։ Սնդիկը օրգանիզմում կապվում էֆերմենտների և հյուսվածքային սպիտակուցների սուլֆհիդրիլային խմբերին և իջեցնում նրանց ակտիվությունը, ազդում էմիկրոտարրերի (Сu, Zn, Cd, Se) յուրացման և փոխանակության պրոցեսների վրա։

Հատկապես վտանգավոր են սնդիկի գոլորշիները, որոնք ներշնչելիս անցնում են արյան մեջ և շրջանառում օրգանիզմում, մասամբ կուտակվումերիկամներում,լյարդում,փայծաղում և ուղեղային հյուսվածքներում, խախտելովգլխուղեղի (հատկապեսհիպոթալամուսի) բնականոն աշխատանքը։

Քրոնիկական թունավորումը իջեցնում է աշխատունակությունը, թուլացնում հոտառությունը, առաջացնում է գլխացավ, ձեռքերի և գլխի դող են։ Թունավորման բնորոշ ախտանշաններն են՝ լնդեզրերի կապտասե գունավորումը, լնդերի փխրունությունը և արյունահոսումը։ Սնդիկի օրգանական միացություններով թունավորումը ախտահարում էկենտրոնական նյարդային ևսիրտանոթային համակարգերը,ստամոքսը, լյարդը, երիկամները։

Վնասակարություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սնդիկիգոլորշին չափազանց թունավոր է[18]։

Պատահարներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պատմության մեջ սնդիկային ամենածանր աղտոտումը պատահել է 1956 թ. ճապոնական Մինամատա քաղաքում, որի արդյունքում տուժել է ավելի քան երեք հազար մարդ, ովքեր կամ մահացել են, կամ տուժել են Մինամատայի հիվանդությունից։

Արդյունահանում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սնդիկը հազվագյուտ մետաղ է։ Սնդիկի աշխարհի խոշորագույն հանքերը գտնվում ենԻսպանիայում (Ալմադեն)։ Հայտնի են նաև Դաղստանում, Հայաստանում, Տաջիկստանում, Սլովենիայում, Ղրղզստանում, Ուկրաինայում գտնվող հանքերը։

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) //Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. —ISSN0033-4545. —doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. Редкол.:Зефиров Н. С. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Большая Российская энциклопедия, 1999. — Т. 5. — С. 487.
  3. "hydrargyrum".Random House Webster's Unabridged Dictionary.
  4. Stillman, J. M. (2003).Story of Alchemy and Early Chemistry. Kessinger Publishing. էջեր 7–9.ISBN 978-0-7661-3230-6.(չաշխատող հղում)
  5. Фасмер М.Этимологический словарь русского языка. — Прогресс. — М., 1964–1973. — Т. 3. — С. 509-510.
  6. Вольфсон Ф. И., Дружинин А. В. Главнейшие типы рудных месторождений. М., «Недра», 1975, 392 с.
  7. Juris Meija, Lu Yang, Ralph E. Sturgeon, Zoltán Mester Certification of natural isotopic abundance inorganic mercury reference material NIMS-1 for absolute isotopic composition and atomic weight. — 2010. — Vol. 25. — P. 384–389. —doi:10.1039/B926288A
  8. G. Audi, A. H. Wapstra, C. Thibault, J. Blachot and O.. Bersillon (2003).«The NUBASE evaluation of nuclear and decay properties»(PDF).Nuclear Physics A.729: 3–128.Bibcode:2003NuPhA.729....3A.doi:10.1016/j.nuclphysa.2003.11.001. Արխիվացված էօրիգինալից(PDF) 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Senese, F.«Why is mercury a liquid at STP?». General Chemistry Online at Frostburg State University. Վերցված է 2007 թ․ մայիսի 1-ին.
  10. Рассчитано по данным, взятым из: Справочник химика, т. 3, М.-Л.: Химия, 1965.
  11. Gmelin, Leopold (1852).Hand book of chemistry. Cavendish Society. էջեր 103 (Na), 110 (W), 122 (Zn), 128 (Fe), 247 (Au), 338 (Pt). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  12. Soratur (2002).Essentials of Dental Materials. Jaypee Brothers Publishers. էջ 14.ISBN 978-81-7179-989-3. Արխիվացված էօրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  13. Measurement of Mercury Vapor Pressure by Means of the Knudsen Pressure Gauge(չաշխատող հղում) In: Phys. Rev. 20, 259 (1922).
  14. 14,014,114,214,314,4CRC Handbook of Chemistry and Physics, 76th Edition, S. 6-77.
  15. 15,015,115,215,315,415,5CRC Handbook of Chemistry and Physics, 76th Edition, S. 6-110.
  16. Werner Schröter, K. -H. Lautenschläger:Chemie für Ausbildung und Praxis, Verlag Harry Deutsch, Thun und Frankfurt am Main (1996)ISBN 3-8171-1484-2 S. 314
  17. Реми Г. Курс неорганической химии. т. 2. М., Мир, 1966
  18. Սնդիկի վնասակարության մասին

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
 Պարբերական աղյուսակ
H He
LiBe BCNOFNe
NaMg AlSiPSClAr
KCa ScTiVCrMnFeCoNiCuZnGaGeAsSeBrKr
RbSr YZrNbMoTcRuRhPdAgCdInSnSbTeIXe
CsBaLaCePrNdPmSmEuGdTbDyHoErTmYbLuHfTaWReOsIrPtAuHgTlPbBiPoAtRn
FrRaAcThPaUNpPuAmCmBkCfEsFmMdNoLrRfDbSgBhHsMtDsRgCnNhFlMcLvTsOg
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Սնդիկ» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNF11948174f ·GND4127830-6 ·LCCNsh85083794 ·Microsoft550074936 ·NDL00571550 ·NKCph125284
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 480
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Սնդիկ&oldid=10613381» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp