սկոլթներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||
Ընդհանուր քանակ | |||||||||
1.000 | |||||||||
Բնակեցում | |||||||||
| |||||||||
Լեզու(ներ) | |||||||||
սկոլթ-սաամերեն, ֆիններեն, ռուսերեն, նորվեգերեն | |||||||||
Հավատք(ներ) | |||||||||
ուղղափառություն |
Սկոլթներ, սաամներ-սկոլթներ, սկոլթ-սաամներ (նորվ.՝skoltesamer, skolter,ֆիններեն՝koltta, koltat, kolttasaamelaiset),սաամների էթնիկ խումբ, որ ապրում էԼապլանդիայի հյուսիս-արևելքում` երեք երկրներում`Նորվեգիա,Ռուսաստան,Ֆինլանդիա[1] (ֆիններեն՝koltta, koltat, kolttasaamelaiset)[1]:
Ըստ «Սաամ-սկոլթների պատմությունը և ժամանակակից դրությունը» գիտաժողովում հրապարակված տվյալների, որ անցկացվել է2011 թվականիհոկտեմբերի 18-ինՄուրմանսկում` սկոլթների թիվը մոտ 1.000 մարդ է կազմում, որոնցից 600-ն ապրում է Ֆինլանդիայում, 250-ը` Ռուսաստանում, 150-ը` Նորվեգիայում։ Մեկ այլ տեղեկության համաձայն` սկոլթների թիվը Ֆինլանդիայում 600 է, Ռուսաստանում` 250, Նորվեգիայում` 150[2]։
Ներկայումս սկոլթները կենտրոնացված են Ֆինլանդիայի Ինարի համայնքում` Սևետիյարվի, Կեվյայարվի, Նելիմ բնակավայրերում, ՌուսաստանիՄուրմանսկի մարզում`Կոլայի թերակղզու հյուսիսում ու արևմուտքում և Նորվեգիայի Նեյդեն ավանում[2]։
Սկոլթները սաամների արևելյան խումբն են։ Նրանց մայրենի լեզուն սաամերենն է, որով, սակայն, այս կամ այն չափով խոսում է ընդամենը 400 մարդ Ֆինլանդիայում և մոտ 20 մարդ Ռուսաստանում[2]։
Սկոլթները ավանդաբար զբաղվում ենեղջերվաբուծությամբ,որսորդությամբ ևձկնորսությամբ[2]։
19-րդ դարում սկոլթները Նորվեգիայում ենթարկվել են «նորվեգականացման»։ 2011 թվականին եպիսկոպոս Պեր Օսկար Հյոլոսը հայտարարել է. «Նորվեգիայում այլ փոքրքմասնություն չի մնացել` բացի սկոլթներից, որոնք ընդհանուր առմամբ ապրում են հասարակությունից ու պետությունից մեկուսացած»[1]։
1920 թվականին Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև կնքվածՏարտուի համաձայնագրով սկոլթները սահմանագծով բաժանվել են երկու մասի. արևմտյան մասն անցել է Ֆինլանդիային (Պետսամո շրջան), արևելյան մասը` Խորհրդային Ռուսաստանին։ Սահմանը լուրջ արգելք է հանդիսացել սքոլթներին իրենց ավանդական զբաղմունքներով զբաղվելու համար` խաթարելով նրանց կյանքի դրվածքը։
ՄինչևԵրկրորդ աշխարհամարտը սկոլթ-սաամերենով խոսում էին Պեչենգա շրջանի չորս բնակավայրերում։Խորհրդա-ֆիննական պատերազմից հետո (1939-1940 թթ.) Ֆինլանդիան կորցնում է Ռիբաչի թերակղզու` իրեն պատկանող մասը, իսկ 1941-1944 թթ. խորհրդա-ֆիննական պատերազմից հետո` Պետսամոն։ Մինչև այդ տարածքների` ԽՍՀՄ-ին հանձնումը սաամական բնակչությունն էվակուացվում է Ինարի համայնքի Ինարի, Եևետիյարվի, Նելիմ բնակավայրեր։
Ներկայումս սկոլթների մեծամասնությունը դավանում էուղղափառություն։ Դա կապված է Տրիֆոն Պեչենգացու (1495-1583 թթ.) գործունեության հետ, ով16-րդ դարում կնքել է սկոլթներին և սաամներին։ Տրիֆոնը եղել է քահանայի որդի, ով վաղ տարիքից որոշել է ծառայել Աստծուն։ Բնակվելով հյուսիսում` նա սկսել էԱվետարան քարոզել այնտեղ ապրող մարդկանց։ Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակի օրը Նեյդենում (նորվ.՝Neiden), որը գտնվում է նորվեգական Սյոր Վարանգեր համայնքում, հավաքվում են նորվեգական, ռուսական և ֆիննական ուղղափառ համայնքների անդամներ` համատեղ պատարագ մատուցելուՍուրբ Գևորգի մատուռում, որը կառուցվել է 1565 թվականին Տրիֆոն Պեչենգացու կողմից։
Նորվեգական Ակոբաֆտ ծովախորշի վերին մասում հստակ երևում է սպիտակ խաչ, որ առաջացել է գրանիտի կվարցային ծալքերից։ Ավանդության համաձայն` Տրիֆոնը, իմանալով, որ այնտեղշամանները զոհաբերում ենեղջերուներին, ջրային ճանապարհով հասել է հեթանոսական մեհյանի մոտ, բարձրացրել ձեռքերը և խաչակնքել։ Հենց այդ պահին էլ խփել է կայծակը` ժայռին թողնելով հետքը. շամանները քար են դարձել, իսկ նրանց զոհերը` հող ու մոխիր[3][4]։
Սկոլթ-սաամների ամենահայտնի գրողը Կատի-Կլաուդիա Ֆոֆոնովն է (Kati-Claudia Fofonoff) Ֆինլանդիայից։ Ռուսաստանում հայտնի էր Ասկոլդ Բաժանովը, ով գրում էր ռուսերեն։
Սկոլթների կյանքի ու մշակույթի առաջին ուսումնասիրողներից է եղել ուղղափառ քահանա Գեորգի Տերենտևը (1823-1904 թթ.):
Ժամանակակից նշանավոր ազգագրագետԹիմ Ինգոլդը իր գիտական կյանքի սկզբում ուսումնասիրել է սկոլթների կյանքը, ինչն ամփոփել է «Ժամանակակից սկոլթներ» մենագրության մեջ (1976)։
Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի սկոլթների համագործակցությունն իրականցվում է «Սաամ-սկոլթների մշակույթը` առանց սահմանների» նախագծի շրջանակներում[5]։
2011 թվականի սեպտեմբերի 25-ին Նեյդենում կազմակերպվել է 20-րդ դարասկզբին վերացած 94 սկոլթների մասունքների ամփոփման արարողություն։Օսլոյի համալսարանի ներկայացուցիչները1915 թվականին, անտեսելով տեղացիների բողոքները, մարդաբանական հետազոտությունների համար գնել են թաղված սաամների կմախքներ։ Համալսարանի փոխռեկտոր Ռագնհիլդ Հենումը ներողություն է խնդրել սկոլթներից մարդու իրավունքների նման կոպիտ խախտման համար` ասելով, որ նման բան այլևս չպիտի կրկնվի։ Սկոլթներից ներողություն է խնդրել նաև նորվեգական եկեղեցու` պետական կառավարման և բարեփոխումների նախարար Ռիգմուր Օսրուդը։ Վերաթաղման արարողությունը կատարվել է ուղղափառ արարողակարգով։ Մասունքները թաղվել են նախնական թաղման վայրում Նորվեգիայից, Ֆինլանդիայից և Ռուսաստանից մի քանի հարյուր մարդկանց ներկայությամբ[1]։
2011 թվականիհոկտեմբերի 18-ին Մուրմանսկում կայացել է գիտաժողով` «Սաամ-սկոլթների պատմությունը և ժամանակակից դրությունը» թեմայով` նվիրված այդ ժողովրդի մշակութային ժառանգությանը, պատմությանն ու ժամանակակից կարգավիճակին[5][6]։
2012 թվականի հուլիսի 14-15-ին սաամների մշակույթի «Սայոս» կենտրոնում (Ինարի, Ֆինլանդիա) անցկացվել է միջազգային գիտաժողով` նվիրված սաամ-սկոլթների լեզվին ու մշակույթին[7]։
2008 թվականին Ֆինլանդիայում սկոլթ-սաամների լեզուն ու մշակույթը պահպանելու նպատակով հիմնադրվել էՍկոլթ-սաամների մշակույթի ֆոնդը, որը հիմնականում զբաղվում է Ֆինլանդիայի հյուսիսում մշակութային ծրագերի իրականացմամբ։2013 թվականիօգոստոսի 13-ին բացվել էՍկոլթ-սաամների մշակույթի ֆոնդի կայքէջը[8]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Սկոլթներ» հոդվածին։ |
|