Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Սիրջան

29°27′05″ հս․ լ. 55°40′51″ ավ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սիրջան
պարս.՝سيرجان
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՔերմանՔերման օսթան|Քերման
ՇահրեստանՍիրջան
ՀամայնքCentral District?
ԲԾՄ1744 մետր
Բնակչություն199 704 մարդ (2016)[1]
Ժամային գոտիIRDT?
Հեռախոսային կոդ0345
Պաշտոնական կայքsirjan.ir(պարս.)

Սիրջան (պարս.՝سيرجان), քաղաքԻրանի հարավ-արևելքում՝Քերման օսթանում,Սիրջան շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է199 704 մարդ (2016)[1]։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սիրջանը հիմնադրվել էՍասանյան պետության ժամանակաշրջանում։

Մոտ 1470 թվականին քաղաք է այցելելԱֆանասի Նիկիտինը, ով այդ մասին նշել է «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ» վերնագրով իր ճամփորդական գրառումներում[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Գտնվում է արևմուտքիցԶագրոսի լեռների և արևելքից Հազարան լեռնազանգվածի միջև, ծովի մակարդակից 1730 մ բարձրության վրա[3]։

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բնակչությունը2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 199 704 մարդ, որոնք կազմում էին 58 756 տնտեսություն[4]։ ՍիրջանըՔերման օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոնՔերմանից հետո[5]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի19561966198619911996200620112016
Բնակիչ12 160[6]19 568[7]90 072[8]107 887[9]135 024[9]167 014[10]185 623[11]199 704[4]

Տնտեսություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քաղաքի մոտակայքում կան ածխի, երկաթի և պղնձի հանքաքարի, ոսկու հանքավայրեր։ Սիրջանը հայտնի է գորգերի արտադրությամբ ևպիստակի մշակությամբ։

Տեսարժանություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սիրջան քաղաքի հին պատմության շնորհիվ այդտեղ կարելի է գտնել Իրանի պատմության տարբեր դարաշրջանների արտացոլումներ։ Տեղական ճարտարապետությանը բնորոշ են Իրանի ամենայուրօրինակ հողմաշտարակները, որոնք կոչվում են «չուբուկի»։ Այս աշտարակներում արևային էներգիան օգտագործվում է շենքերում օդի շրջանառության համար։ Երբ արևը շողում է հողմային աշտարակի վրա (քամու կողմից), աղյուսե շենքում օդի ջերմաստիճանը բարձրանում է։ Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով աշտարակի ներսում օդը դառնում է տաք ու թեթև և սկսում է վեր բարձրանալ ու դուրս գալ աշտարակից։ Տաք օդի դեպի վեր շարժումը հանգեցնում է շենքի ստորին մասերում ներծծող վիճակի, և դռներից ու պատուհաններից օդը մտնում է շենք։ Այսինքն, ցուրտ օդը ներս է մտնում ներքևից, իսկ տաք օդը վերևից դուրս է գալիս աշտարակի ծխնելույզով։ Միևնույն ժամանակ, որպեսզի մտնող օդը ավելի սառը լինի, կարելի է այնպես անել, որ այն անցնի ջրի մակերևույթով կամ նկուղային օդը ուղղվի դեպի շենք։ Այս մեթոդը հին ժամանակներից տարածված է եղել Իրանի անապատային շրջաններում, մասնավորապես՝ Քերմանում[12]։

Սիրջան քաղաքն ունի գեղեցիկ և հին հուշարձաններ, որոնցից են Կալյե-յե Սանգ ամրոցի («քարե ամրոց») ավերակները։ Դա հսկայական ժայռապատ ամրոց է, որը ականատես է եղել բազմաթիվ պատմական իրադարձությունների։ Մոտակայքում քարե բեկորի վրա տախտակամածի տեսքով բարձունք կա, որը վերաբերում է սուլթան Ահմադ Մուզաֆարիի (1387 թվական) կառավարման ժամանակաշրջանին։

Սիրջան քաղաքը, ինչպես իրանական այլ քաղաքներ, ունի իր հուշանվերները. դրանք ձեռագործ գորգերն ու առանց խավի կարպետներն են։ Կարպետի այս տեսակը, որը կարծես գորգի նախշերի համադրություն լինի կարպետի ֆոնի վրա, հորինել են տեղի արհեստավորները[13]։ Բացի աշխարհի այլ վայրեր արտահանվող գորգերից և կարպետներից, Սիրջանը հայտնի է այնպիսի ապրանքներով, ինչպիսիք են պիստակը, մասկատին, սոհանը (ածիկի կոնֆետներ՝ աղացած նուշով) և գավուտը։ Մասկատին շատ համեղ, անուշաբույր քաղցրավենիք է՝ պատրաստված օսլայից, սերուցքային կարագից, շաքարավազից ևզաֆրանից։ Սիրջանի մասկատին շատ հայտնի է, և դրանից չեն պատրաստում Իրանի այլ վայրերում։ Գավուտը (կոչվում է նաև «կուվատու») դարչնագույն փոշի է, որը նման է սուրճի և ստացվում էդանդուռի,կտավատի,հազարի,համեմի,հիլի և տապակած գարու տրորած սերմերի խառնուրդից, որին էլ ավելացվում է որոշակի քանակությամբ շաքարավազ։ Այս խառնուրդը շատ օգտակար է առողջության, մասնավորապես՝ տեսողության և նյարդային համակարգի համար[12]։

Պատկերասրահ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Պարսկական յակչալ Սիրջանում
    Պարսկականյակչալ Սիրջանում
  • Քարե պարտեզ Սիրջանում
    Քարե պարտեզ Սիրջանում
  • Հորդառատ անձրև Սիրջանում
    Հորդառատ անձրև Սիրջանում
  • Սիրջանի մարզ
    Սիրջանի մարզ
  • Սիրջանի շուկան
    Սիրջանի շուկան

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ», Աֆանասի Նիկիտին, Լենինգրադ, 1986, էջ 57
  3. سیرجان, شهرداری (2015).«About Sirjan city».شهرداری سیرجان (բրիտանական անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. 4,04,1«Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված էօրիգինալից(Excel) 2020 թ. հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  5. «IRAN: Kerman» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.»(PDF) (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից(PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.»(PDF) (անգլերեն). Արխիվացված էօրիգինալից(PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  8. World Gazetteer: Sīrjān — profile of geographical entity including name variants
  9. 9,09,1«Իրանի քաղաքները» (անգլերեն).
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված էօրիգինալից(Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  11. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)»(Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  12. 12,012,1Սիրջանի մարզ
  13. سیرجان, شهرداری (2015).«About Kilim».شهرداری سیرجان (բրիտանական անգլերեն). Արխիվացված էօրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Սիրջան» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Չափորոշչային վերահսկողություն
GND4495872-9 ·VIAF245826080 ·WorldCat VIAF245826080
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Սիրջան&oldid=9737230» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp