Սիրահետում, սովորույթսոցիոլոգիայում, ըստ որի՝ մեկանձը ուշադրության նշաններ է դրսևորում մեկ այլ անձի նկատմամբ։ Տարբեր մշակույթներում այն ունի տարբեր նորմատիվային կազմակերպվածություն[1]։ Կենսաբանության մեջ ենթադրում էկենդանիների՝ զուգավորմանը նախորդող վարքագիծը։
Սիրահետման միջին տևողությունը մեծապես տատանվում է ամբողջ աշխարհում։ Բացի այդ, զույգերի միջև ևս կան անհատական տարբերություններ։ Այս երևույթը կարող է բացակայել այն զույգերի պարագայում, որոնք նախքանամուսնությունը չեն հանդիպում։
Միացյալ Թագավորությունում 3000[2] նշանված կամ ամուսնացած զույգերի հետազոտությունը ցույց է տվել, որ առաջին հանդիպման և ամուսնության առաջարկի ընդունման միջին տևողությունը կազմել է 2 տարի և 11 ամիս[2][3], ընդ որում, կանայք իրենց պատրաստ են զգում ընդունել այդ առաջարկը միջինը 2 տարի և 7 ամիս հետո[2]։ Ինչ վերաբերում է առաջարկի և հարսանիքի միջև տևողությանը,Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումը ցույց է տվել միջինը 2 տարի և 3 ամիս[3]։
Սովորաբար սիրահետման մեջ արուն համարվում է ակտիվ, իսկ էգը՝ պասիվ։ Դա պայմանավորված է նրանով, որ արուն մեծ արժեք է ներկայացնում որպես սերունդների զարգացման պատասխանատու[4]։ Ավանդական մարդկայինհասարակություններում, որպես կանոն, ակտիվ էտղամարդը, սակայն զարգացած մշակույթով (եվրոպական ևհյուսիսամերիկյան) առաջադեմ հասարակություններումկնոջը թույլատրվում է հանդես գալ որպես սիրահետման նախաձեռնող[5]։
Բազմակնության հարաբերություններում տղամարդը սիրահետման ժամանակ շահագրգռված է արագ զուգավորման մեջ, որպեսզի անցնի հաջորդ կնոջը, մինչդեռ կինը փորձում է երկարաձգել սիրահետման ժամանակահատվածը, որպեսզի բազում տարբերակներից ընտրի արժանի տղամարդուն[6]։
Սիրահետման հիմնական խնդիրն է օգնել կնոջն ու տղամարդուն ավելի լավ ճանաչել միմյանց և կառուցել վստահելի հարաբերություններ։ Բացի այդ, սիրահետումը ստիպում է նրանց համաձայնեցնել իրենց գործողությունները զուգավորման ժամանակ և արագացնում է կնոջհորմոնալ զարգացումը[4]։
Գենետիկականմուտացիաները սիրահետման ժամանակ կարող են առաջացնել որոշ շեղումներ՝ հանգեցնելով զուգավորման անհնարինության։ Օրինակ՝ միջատների դեպքում խախտվում է արուի երգի կառուցվածքը, կամ այն հասցեագրվում է իր սեռի ներկայացուցչին[8]։