Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Սեպտեմբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝Սեպտեմբեր (այլ կիրառումներ)
Այս հոդվածնաղբյուրների կարիք ունի։
Դուք կարող եքբարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումըվստահելի աղբյուրներում ևավելացնելով դրանց հղումները հոդվածին։
Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
<<Սեպտեմբեր>>
ԿիԵկԵքՉոՀիՈւՇա
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
2025

Սեպտեմբեր,տարվա իններորդ,աշնան առաջինամիսը։ Սեպտեմբերին հարավային կիսագնդում սկսվում էգարունը։ Ունի երեսունօր։

Ներկայիս տարվա բաժանումը ամիսների գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի։ Նա մեզ մոտ է եկել Հուլիոսյան օրացույցի հետ՝ Հին Հռոմից։ Այդտեղից էլ եկել են ամիսների անունները։

Ինչպես հայտնի է, հռոմեացիների Նոր տարին սկսվում էր գարնանը, և ամիսները սկզբում պարզապես համարակալվում էին, առաջինը այն ամիսն էր, որը հիմա կոչվում էմարտ։ Բայց ժամանակի ընթացքում միայն չորս ամիս մնացին թվական անուններով։ Այսինքն յոթերորդից մինչև տասներորդը ներառյալ՝ սեպտեմբեր,հոկտեմբեր,նոյեմբեր ևդեկտեմբեր, իհարկե, մարտը հաշվելով որպես առաջին ամիս։ Մնացած ամիսները վերանվանվեցին։

Սեպտեմբեր ըստ Les Très Riches Heures du duc de Berry

Սեպտեմբերը շարունակում է հաջորդ երեք ամիսների նման պահել թվային անվանումը. լատիներեն սեպտիմ՝ յոթ բառից է։

Հայկական տոմարում համընկնում էհոռի ամսվա հետ։

Կենդանաշրջանի նշաններ

[խմբագրել |խմբագրել կոդը]


Սեպտեմբերին ծնվածներիկենդանաշրջանի նշաններն ենԿույսը (մինչև սեպտեմբերի 22-ը) ևԿշեռքը (սեպտեմբերի 22-ից հետո)։

Իրադարձություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]


Սեպտեմբերը շատ երկրներում համարվում էակադեմիական տարվա սկիզբը։

Մի շարք երկրներ Սեպտեմբերին նշում են իրենց ազգային տոները՝

Միջազգային տոներ և օրեր

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • սեպտեմբերի 10-ը Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է;
  • տարվա 256-րդ օրը (սեպտեմբերի 12-ը կամ 13-ը) Ծրագրավորողների օրն է;
  • սեպտեմբերի 19-ը Ծովահենների միջազգային օրն է;
  • սեպտեմբերի 21-ըԽաղաղության միջազգային օրն է;
  • 4-րդ կիրակին Խուլերի միջազգային օրն է;
  • սեպտեմբերի 26-ըԼեզուների եվրոպական օրն է;
  • սեպտեմբերի 26-ը Կոնտրացեպցիայի համաշխարհային օրն է;
  • սեպտեմբերի 30-ը Թարգմանչի միջազգային օրն է։

Հայաստանում

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • սեպտեմբերի 1-ից սկսվում է ակադեմիական տարին;
  • սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության օր;

Եկեղեցական տոներ

[խմբագրել |խմբագրել կոդը]


Սեպտեմբեր ամսվա 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածիկիրակի օրըՀայ առաքելական եկեղեցին (ՀԱԵ) տոնում իր ամենագլխավոր՝ տաղավար տոներից մեկը՝Սուրբ Խաչը կամԽաչվերացը։ Նրան հաջորդող օրը նշվում է որպեսմեռելոց և պետականորեն հայտարարված է ոչ աշխատանքային։

Տարվա ամիսներն ու օրերը
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Սեպտեմբեր&oldid=6394428» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիա:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp