Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Սենթ Լուիս

38°37′35″ հս․ լ. 90°11′58″ ամ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սենթ Լուիս
ֆր.՝ Saint-Louis
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՄիսսուրի
Հիմնադրված է1764 թ.
Մակերես171,02625 կմ²
ԲԾՄ149 մետր
Բնակչություն301 578 մարդ (ապրիլի 1,2020)[1][2]
Ժամային գոտիUTC-6,CDT? ևUTC-5
Հեռախոսային կոդ314
Փոստային դասիչ63101–63113,63115,63116–63118,63120,63123,63136,63137,63139,63143,63147 և63155
Պաշտոնական կայքstlouis-mo.gov(անգլ.)

Սենթ Լուիս (անգլ.՝St. Louis[seɪnt ˈluːɪs] կամ[sænt ˈluː.iː],ֆր.՝ Saint-Louis[sɛ̃ ˈlwi]), անկախ քաղաքԱՄՆ-ում[3],Միսսուրի նահանգում։ Իր անվանումը ստացել է ֆրանսիացի գաղութարարների կողմիցԼյուդովիկոս 9-րդի պատվին։ Բնակչությունը` 316 540 մարդ (2016 թվակականի տվյալներով)[4]։ Ոչ պաշտոնական անվանումներն են`«Քաղաք-դարպաս» և «Դամբարանաբլուրների քաղաք»։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մինչ ֆրանսիական գաղութարարների գալը, այնտեղ, որտեղ այժմ գտնվում է քաղաքը, բնակվում էինհնդկացիները` դամբարանաբլուրների շինարարների մշակույթի ներկայացուցիչները, որոնց շնորհիվ Սենթ Լուիսը ստացել է իր «Դամբարանաբլուրների քաղաք» անվանումը։

Բնակավայրը, որտեղ այժմ գտնվում է Սենթ Լուիս քաղաքը, հիմնադրվել է1763 թվականինֆրանսիացիների կողմից։

1766-1768 թվականներին բնակավայրը ղեկավարել է ֆրանսիացի նահանգապետ Լուի Սենտ Անժ դե Բելրիվ։ Այնուհետև վերահսկողությունն անցել է իսպանացի նահանգապետերին։1800 թվականին բնակավայրի բնակչությունը կազմում էր մոտ 1000 մարդ։ ԱՄՆ-ն Սենթ Լուիսը ձեռքբերեցՖրանսիայից1803 թվականին գործարքի արդյունքում, որը ստացել է«Լուիզիանական գործարք» անվանումը։

Սենթ Լուիս

Սենթ Լուիսը պաշտոնապես գրանցվել է որպես քաղաք1809 թվականինոյեմբերի 9-ին։

Աշխարհագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում էՄիսսիսիպի գետի ափին, նրա մեջՄիսսուրի (գետ) գետի թափվելու վայրից դեպի հարավ։ Սահմանակցում է Սենթ Լուիս շրջանի հետ, սակայն դրա մասը չի համարվում։ Ավարձաններում գտնվում են բլրապատպրերիաները ևԿահոկիա կրաքարայինդամբարանաբլուրները։

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քաղաքում գերակշռում ենչափավոր ցամաքային կլիման, քանի որ քաղաքի մոտ չկան ոչ բարձր լեռնազանգվածներ, ոչ էլ խոշոր ջրային տարածություններ։ Տարածքը գտնվում է ինչպեսԿանադայից եկող սառը արկտիկական հոսանքների, այնպես էլՄեքսիկական ծոցի խոնավ արևադարձային զանգվածների ազդեցության տակ։

Միջին ջերմաստիճանը կազմում է 13,5 °C, տեղումների տարեկան քանակը` 980 մմ։ Ամռանը ջերմաստիճանը հասնում է 32 °C-ի, իսկ ձմռանը սովորաբար իջնում մինչև −6 °C: Դիտվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան` −30 °C և ռեկորդային բարձր ջերմաստիճան` 47,2 °C:

1995 և1999 թվականներին շոգ եղանակի և բարձր խոնավության պատճառով հարյուրավոր մարդիկ են մահացել։

Տարվա ընթացքում 40-50 օրը կարող են լինել ամպրոպային և երբեմն ուղեկցվել մրրկասյուներով։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սենթ Լուիս
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
միջին առավելագույնը (°C)3,15,812,519,324,529,531,830,726,620,212,65,318,5
միջին ջերմաստիճանը (°C)−1,51,07,213,718,924,126,525,321,214,67,81,013,3
միջին նվազագույնը (°C)−6,2−3,81,98,013,318,721,319,915,89,03,1−3,38,1
տեղումների քանակը (մմ)45,953,890,988,9100,894,497,772,379,26883,376,9952,7
Աղբյուր՝World Climate

Քաղաքի համայնապատկեր

[խմբագրել |խմբագրել կոդը]
Սենթ Լուիսի համայնապատկեր
Սենթ Լուիսի համայնապատկեր


Տրանսպորտ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սենթ Լուիսը սպասարկում է երեքօդանավակայան։ Հասարակական տրանսպորտի համակարգի մեջ մտնոմ էմետրոպոլիտենը, միջքաղաքային, քաղաքային և մերձքաղաքային ավտոբուսները, տաքսի ծառայությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Explore Census Data – St. Louis city, MissouriUnited States Census Bureau.
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար /United States Census Bureau
  3. Missouri QuickFacts from the US Census BureauԱրխիվացված 2013-07-02Wayback Machine.
  4. «American FactFinder».U.S. Census Bureau. 2015 թ․ հուլիսի 1. Արխիվացված էօրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Սենթ Լուիս» հոդվածին։
Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNEXX455870 ·BNF12175425q ·GND4118223-6 ·ISNI00000004046647280000000123481554 ·LCCNn79041725 ·NKCge258938 ·NLA36218144 ·SUDOC145546934 ·VIAF265566391 ·WorldCat VIAF265566391
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Սենթ_Լուիս&oldid=10250742» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp