Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Սարյակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝Դրանիկներ (այլ կիրառումներ)
Այս հոդվածնաղբյուրների կարիք ունի։
Դուք կարող եքբարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումըվստահելի աղբյուրներում ևավելացնելով դրանց հղումները հոդվածին։
Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Դրանիկներ
Դրանիկ
Դրանիկ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԹռչուններ
ԿարգՃնճղուկանմաններ
ԸնտանիքՍարյակներ (ընտանիք)
ՑեղԴրանիկ
Լատիներեն անվանում
Sturnus (Linnaeus, 1758)



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS179636
NCBI9171
EOL34816

Սարյակ (լատին․՝ Sturnus),ճնճղուկանմանների կարգի թռչուններ։ Դրանիկների ցեղի մեջ մտնում են գրեթե 111տեսակներ, որոնց ներկայացուցիչները քիչ են տարբերվում միմյանցից թե արտաքինով և թե կենսակերպով։Հայաստանում հանդիպում են 2 տեսակ՝սովորականը ևվարդագույնը։ Սարյակ բառը պարսկերեն է, հայերեն անվանումը ,,Դրանիկ-հայերեն-զարդարուն,, է, կա նաև բարբառային ,,Սարասմայ-Sturnus vulgaris-caucasicus-հայերեն -սարասել-հարմարել,կարգել,, և ,,Պորշոլկ-Sturnus vulgaris purpurascens-հայերեն-փորշողք-փայլփոր,, ձևերը։

Ապրելակերպ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սարյակները սովորաբար չվող, երամային թռչուններ են։ Հայաստանի տարածքում բնակվող սովորական սարյակը նաև նստակյաց կյանք է վարում և տաք ձմռանը չի չվում։ Գարնանը բնակվում են այգիներում, դաշտերում և մարգագետիններում։

Գարնան ուամռան ամիսներին նրա փետրածածկը սևավուն է, արևի լույսի տակ՝ մանուշակագույն՝ կանաչ փայլով, իսկաշնանն ուձմռանը փետրածածկը բաց գույնի է՝ համաչափ տարածված սպիտակ պուտերով, ինչը թռչնին գրավչություն է տալիս։ Սովորական սարյակները գարնան ավետաբերներ են։ Մեծ երամներով նրանք վերադառնում ենմարտ–ապրիլին և բնադրում չորխոտերից, բրդի ծվեններից ու փետուրներից ծառերի փչակներում, պատերի ճեղքերում հյուսում են իրենց բույնը, բնադրում են նաև մարդու անմիջական հարևանությամբ՝ արհեստական բներում։ Մայիսի սկզբին էգը 4–5 երկնագույն ձվեր է դնում։ Նույն ամսի կեսերին հայտնվում են ձագերը, որոնք 3 շաբաթ անց թռչում հեռանում են բնից և սկսում ինքնուրույն կյանք վարել։Հայաստանի տարածքում սովորական սարյակները հանդիպում են ամենուրեք՝ բացառությամբ ցածրադիր վայրերի։ Վարդագույն սարյակներն իրենց ձմեռանոցներից վերադառնում են մայիսի առաջին կեսին։

Արտաքին տեսք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մարմնի չափերով (երկարությունը 21,5 սմ է, կենդանի զանգվածը՝ 70–90 գ) նրանք գրեթե չեն տարբերվում սովորական սարյակից, միայն թե նրանց մեջքի և որովայնի փետուրները վարդագույն են, իսկ գլուխը, թևերն ու պոչը՝ սև։ Արուները գլխին ունեն երկար, փուփուլանման փետուրներ։ Վարդագույն սարյակները բնադրում են մեծ գաղութներով (ավելի քան 10 հազար թռչուն)։ Թեև կեր են հայթայթում նաև մարդկանց բնակավայրերի մոտ, բայց բնադրում են նրանցից հեռու՝ քարակույտերի մեջ, ժայռերի ծերպերում։ Վարդագույն սարյակների բնադրագաղութներ կանԱրագածի,Գեղամա լեռների քարքարոտ լանջերին։ Բույնը պատրաստում են չոր խոտերից, բարակ ցողուններից։ Դնում են 4–6 երկնագույն ձվեր, որոնցից հունիսի 2-րդ կեսին դուրս են գալիս ձագերը։

Սարյակները սնվում են հիմնականումմիջատներով, նաև զանազան պտուղներով (գերադասում են թութը) և հատապտուղներով։

Սարյակները շատ օգտակար թռչուններ են. ոչնչացնում են բազմաթիվ վնասատու միջատների, հատկապես՝մորեխների։ Վարդագույն սարյակները 1 գաղութի սահմաններում կարող են ոչնչացնել մեծ քանակության վնասատու միջատներ։ Ուստի սարյակներին հարկավոր է պահպանել։

Տեսակներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պատկերասրահ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Սովորական սարյակ
    Սովորական սարյակ
  • Սև սարյակ
    Սև սարյակ
  • Վարդագույն սարյակների երամ
    Վարդագույն սարյակների երամ
  • Սովորական սարյակի բույնը ձվերով
    Սովորական սարյակի բույնը ձվերով
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Սարյակներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Սարյակներ» հոդվածին։
 ⛭ 
  Տաքսոնոմիա
Չափորոշչային վերահսկողություն
LNB000355255 ·Microsoft2779627344
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Սարյակներ&oldid=9036113» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիա:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp