Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Սարասվատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սարասվատի (սանսկր. ՝रर््् - «ջրերով հարուստ»),հինդուիզմում իմաստության, գիտելիքի, արվեստի, գեղեցկության և ճարտասանությանաստվածուհին է։ Բրահմաչարինի՝Բրահմայի օգնականը տիեզերքի ստեղծման ժամանակ։ Սարասվատին իրականացնում է երկնքի և երկրի ամուսնությունը, և հենց նա է ստեղծում Երկնային ամուսնության ապարանքը՝ փրկության և հավիտենական երանության։ Ի սկզբանե, գետի աստվածուհի[1][2][3]:

Սարասվատի
Տեսակգետի աստված և Դևի
Դիցաբանությունհինդուիզմ և բուդդայականություն
Սեռիգական
Երևի համընկնում էBenzaiten?, Gayatri? և Thurathadi?
ԱմուսինԲրահմա
Ասպարեզգիտելիք, արվեստ և երաժշտություն
 Sarasvati Վիքիպահեստում

Սարասվատիի որոշ անուններ հնչում են ինչպես «հնարավորություն տալ գոյություն ունենալ», «խոսքի և կյանքի տիրուհի», «բարձրագույն գիտելիք»։ Նա համարվում է բոլոր գիտելիքների՝ արվեստի, գիտության, արհեստների և հմտության մարմնավորում։

Հաճախ պատկերված է սպիտակ կարապի վրա նստած՝ որպես լույսի ուժերի խորհրդանիշ։

Ծագում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սարասվատին հիշատակվում էՌիգվեդայում, նրան նվիրված են երեք օրհներգ՝ որպես մեծ գետի աստվածուհի։Վեդայական դարաշրջանում նրան երկրպագում էին որպես մաքրող, պաշտպանիչ և բուժող աստվածուհի։ Կա լեգենդ, թե ինչպես է նա երկնային բուժող Աշվինսի հետ միասին բուժում ուժը կորցրածԻնդրային։

Նախատիպ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ինչ վերաբերում է գետին, որը ծառայում էր որպես աստվածացման նախատիպ, հնդկաբանները չեն կարողանում գալ ընդհանուր կարծիքի։ Առաջարկվում է.

Հետ վեդայական դարաշրջան

[խմբագրել |խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ հին գետը չորացավ կամ փոխեց իր ընթացքը, Սարասվատի աստվածուհուն դադարեցին կապել գետի հետ, այսուհետ նա Բրահմայի կինն է և արվեստի ու գիտությունների հովանավորը։ Նրան են վերագրումսանսկրիտ ևԴևանագարի այբուբենների ստեղծումը։

Պատկերագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սարասվատին պատկերվում է որպես սպիտակ գույնի հագուստով գեղեցիկ կին։ Նա սովորաբար նստած էլոտոսի պատվանդանի (պադմա-սանա) գեղեցիկ դիրքով (լալիտասանա). մի ոտքը կախված ներքև, իսկ մյուսը՝ նրա տակ։ Ասոցացվում է սպիտակի հետ, որը խորհրդանշում է գիտելիքի մաքրությունը։ Նա չի կրում զարդեր և ոսկի, հագնված է խիստ պատշաճ՝ որպես նշան, որ նա նախընտրում է հոգևոր արժեքները, այլ ոչ նյութական։ Նրան սովորաբար պատկերում են չորս ձեռքերով։ Նրա ձեռքերում են.

  • Վեդաների սուրբ գիրքը՝ գիտության խորհրդանիշ;
  • սպիտակմարգարիտներցտերողորմյա՝ հոգևորի խորհրդանիշ;
  • սրբազան ջրով թաս - ստեղծագործական և մաքրող ուժի խորհրդանիշ;
  • վինա՝ երաժշտական գործիք, արվեստի խորհրդանիշ։

Որոշ բարձրաքանդակների վրա նաերաժշտական գործիք չի պահում իր ձեռքերում, այլ նրա ձեռքերը ծալված են աբհայ-մուդրա (պաշտպանության ժեստ) կամ վարադա-մուդրա (օրհնության ժեստ) դիրքով։ Նրա փոխադրման միջոցը կարապն է, իսկ նրա զինանշանը՝ վեցանկյունանի աստղը կամ հեքսագրամը (շատկոպա կամ սադյանտրա)։ Երբեմն նրան պատկերում են կանգնած։

Ասիայի այլ երկրներում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
ռուսերեն
  • Сарасвати /Дубянский А. М. // Румыния — Сен-Жан-де-Люз. —М. : Большая российская энциклопедия, 2015. — С. 417. — (Большая российская энциклопедия :[в 35 т.] / гл. ред.Ю. С. Осипов ; 2004—2017, т. 29). —ISBN 978-5-85270-366-8.
այլ լեզուներ
  • Sailen Debnath,The Meanings of Hindu Gods, Goddesses and Myths,9788129114815, Rupa & Co., New Delhi.
  • Saraswati, Swami Satyananda Saraswati Puja for Children. —ISBN 1-877795-31-3
  • Ankerl, Guy Global communication without universal civilization. — Geneva: INU Press, 2000. — Т. Vol.1: Coexisting contemporary civilizations : Arabo-Muslim, Bharati, Chinese, and Western. — (INU societal research). —ISBN 2-88155-004-5

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Топоров В. Н. Сарасвати //Мифы народов мира / Ред.С. А. Токарев. — М.:Советская энциклопедия, 1991. — Т. II. — С. 409.
  2. Васильков Я. В. Сарасвати // Индуизм. Джайнизм. Сикхизм / Под общ. ред.М. Ф. Альбедиль иА. М. Дубянского. — М.:Республика, 1996. — С. 394. — 576 с. —ISBN 5-250-02557-9
  3. Дубянский, 2015, էջ 417
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Սարասվատի» հոդվածին։
 ⛭ 
  Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Սարասվատի&oldid=10448474» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp