![]() ֆր.՝ Sara Giraudeau | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 1,1985(1985-08-01)[1][2][3][…](39 տարեկան) |
Ծննդավայր | Բուլոն Բիյանկուր |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի ևկինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝Բերնար Ժիրոդո, մայր՝Աննի Դյուպրե |
Պարգևներ և մրցանակներ | |
Սառա Ժիրոդո (ֆր.՝ Sara Giraudeau,օգոստոսի 1,1985(1985-08-01)[1][2][3][…],Բուլոն Բիյանկուր), կինոյի, թատրոնի և հեռուստատեսությանֆրանսիացի դերասանուհի։
Սառա Ժիրոդոն ծնվել է1985 թվականիօգոստոսի 1-ին ֆրանսիայիՕ դը Սեն նահանգիԲուլոն Բիանկուր կոմունայում։ Նրա հայրը հայտնի դերասան, ռեժիսոր և գրողԲերնար Ժիրոդոն է, իսկ մայրը՝ հայտնի դերասան Աննի Դյուպրեն։ Սառայի ծնողները ամուսնալուծվել են, երբ Սառա Ժիրոդոն փոքր է եղել, որից հետո նա հազվադեպ էր հանդիպում հոր հետ։ Ջերմ հարաբերությունները հոր հետ կրկին վերսկսվել 2000 թվականից, երբ Բերնարի մոտ հայտնաբերվեցքաղցկեղ։ Մանուկ հասակում Սառան երազում էր անասնաբույժ դառնալու մասին, սակայն հետո հասկացավ, որ դա անհնարին է, քանի որ դպրոցում վատ առաջադիմություն ուներ։ Սակայն, արդյունքում, նա դպրոցն ավարտում է գերազանցությամբ։ 17 տարեկանում Սառան սկսեց այցելել Ժան Պերիմոնիի դերասանական կուրսերին՝ գերազանցությամբ հանձնելով ընդունելության քննությունները[9]։
1996 թվականին Սառա Ժիրոդոն առաջին անգամ հայտնվեց էկրանին՝ խաղալովԹիերի Ֆրեմոնի հետ «Գետի քմահաճույքները» արկածային ֆիլմում, որի ռեժիսորը Սառայիհայրն էր[10]։ Այնուհետև խաղաց «Իմոջեն ՄակՔարթերի» (2010),«Գեղեցկուհին և հրեշը» (2014), «Ռոզալի բլում» (2015), «Արքան, Սկյուռը և Լորտուն» սերիալում և այլ ժապավեններում։
2007 թվականին Սառա Ժիրոդոն ստացել է «Մոլիեր» մրցանակը՝ «Թատերական հայտնություն» անվանակարգում և թատերական Ռեմյու մրցանակ՝ նույն անվանակարգում։
2015-2016 թվականներին Ժիրոդոն խաղաց Մարինա Լուիազոյի դերը ռեյտինգային «Բյուրո» լրտեսային հեռուստասերիալում, որտեղ՝ նկարահանման տաղավարում նրա գործընկերներից մեկըՄատիո Կասովիցն էր։
2017 թվականին էկրան բարձրացավՅուբեր Շարուելի դեբյուտային լիամետրաժ կինոնկարը՝ «Մանր ֆերմերը», որտեղ Սառա ԺիրոդոնՍվան Առլոյի հետ գլխավոր դերերից մեկը խաղաց։ 2018 թվականին այս ֆիլմը դերասանուհուն բերեց Ֆրանսիայի ազգային կինոմրցանակ՝«Սեզար»՝ որպես «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»[11][12]։
2010 թվականին Սառա Ժիրոդոն ամուսնացավ դերասանՍիմոն Գուբերտի հետ։2011 թվականիմայիսի 22-ին ծնվեց նրանց դուստը՝ Մոնան, իսկ2016 թվականիհունիսի 28-ին՝ երկրորդ դուստրը[13]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1996 | ֆ | Գետի քմահաճույքները | Les Caprices d'un fleuve | փոքրիկ լեդի |
2008 | հֆ | - | Marie et Madeleine | Ժոզի |
2008 | հֆ | Մուրճ-ձկները | Les poissons marteaux | Էլլա |
2009 | հֆ | - | L'évasion | Ջուլիա |
2010 | ս | Թագավորը, սկյուռն ու լորտուն | Le roi, l'écureuil et la couleuvre | Մարի-Մադլեն |
2010 | ֆ | Իմոջեն ՄակՔարթերի | Imogène McCarthery | Նենինս Նանկեթ |
2010 | հֆ | Կոլոմբա | Colombe | Կոլոմբա |
2010 | կֆ | Ցնորամիտ աղջկա հիշողությունները | Mémoires d'une jeune fille dérangée | Լոլա |
2013 | ֆ | Բուլը և Բիլլը | Boule & Bill | Քարոլինա |
2013 | ֆ | Դենի | Denis | Նատալի |
2014 | հֆ | Գեղեցկուհին և հրեշը | La belle et la bête | Կլոտիլդա |
2015 | հֆ | Կրակոցներ | Les fusillés | Մարգարիտա |
2015 | ս | Բյուրո | Le Bureau des Légendes | Մարինա Լուազո |
2015 | ֆ | Հիմարություններ | Les bêtises | Սոնյա |
2015 | ֆ | Ռոզալի Բլյում | Rosalie Blum | Սեսիլ |
2016 | ֆ | Վանդեուր | Vendeur | Քլոե |
2016 | ֆ | Ամուսնալուծություն ֆրանսիական ձևով | Papa ou maman 2 | Բենեդիկա |
2017 | ֆ | Մանր ֆերմեր | Petit paysan | Պասկալ Շավանժ |
2018 | ֆ | Թարգմանիչներ | Les Traducteurs | |
2018 | ֆ | Իմ թափանցիկ սիրտը | Et mon coeur transparent | Մարի-Մարի |
2019 | ֆ | Ընկերների ընկերները | Les amis des amis | Քոլին |
Սառա Ժիրոդոյի մրցանակներն ու նոմինացիաները[14] | |||
---|---|---|---|
Տարեթիվ | Բաժին | Ֆիլմ | Ցուցանիշ |
Միջազգային կինոփառատոն Լյուշոնիում | |||
2009 | Լավագույն դերասան | Մուրճ-ձկները | Պարգևատրում |
«Լյումեր» կինոմրցանակ | |||
2016 | Խոստումնալից դերասանուհի | Հիմարություններ | Առաջադրված |
«Սեզար» կինոմրցանակ | |||
2016 | Ամենահեռանկարային դերասանուհի | Անհեթեթություն | Առաջադրված |
2018 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Մանր ֆերմեր | Հաղթանակ |
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link){{cite web}}
: CS1 սպաս․ location (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Սառա Ժիրոդո» հոդվածին։ |
|