![]() | |
Ի ծնե | Սամվել Սևադա (Սամվել Արտաշեսի Գրիգորյան) |
Ծնվել է | սեպտեմբերի 12,1949(1949-09-12)(75 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական,Հայկական ԽՍՀ,ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | լուսանկարիչ,նկարիչ ևբանաստեղծ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Զավակներ | Արտ Սևադա |
Սամվել ՍևադաՎիքիքաղվածքում | |
![]() |
Սամվել Սևադա (Սամվել Արտաշեսի Գրիգորյան,սեպտեմբերի 12,1949(1949-09-12),Լենինական,Հայկական ԽՍՀ,ԽՍՀՄ), հայգեղանկարիչ,լուսանկարիչ, բանաստեղծ,Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2014)։
Կինոռեժիսոր, սցենարիստԱրտ Սևադայի հայրն է։
1974 թվականին ավարտել էԵրևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։1975 թվականինԱբովյան քաղաքում հիմնադրել և ղեկավարել է Գեղարվեստի դպրոցը։1980 թվականիցՀայաստանի նկարիչների միության անդամ է,2009 թվականից՝ ՀՀ նկարիչների միության վարչության անդամ, ՀՀ Լուսանկարիչների միության պատվավոր անդամ։1996 -1998 թթ.`Երևանի գլխավոր նկարիչ[1]։1989-2006 թթ. բնակվել էԱՄՆ-ում, 1990 թվականին ԱՄՆ-ում բացել է հայկական առաջին նկարչական դպրոցը։ Սամվել Սևադան Երևանում ստեղծել է գեղանկարչության դպրոց` Sevada Art Studio, և իր արվեստանոցում նկարչություն է դասավանդում երեխաներին[2]։
Սամվել Սևադայի լուսանկարչական աշխատանքները բաժանվում են մի քանի ժանրի՝ դիմանկարների, քաղաքային տեսարանների, նատյուրմորտների և թեմատիկ կոմպոզիցիաների։ Դրանք տպագրվում են ԱՄՆ-ում,Կանադայում,Ռուսաստանում,Ուկրաինայում և շատ ուրիշ երկրների ամսագրերում ու թերթերում։ Նրա մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, հոդվածներ են տպագրվել աշխարհի շատ երկրների թերթերում և ամսագրերում[3]։
32 անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Կանադա,Լեհաստան,Էստոնիա,Մոսկվա,Թբիլիսի,Երևան և այլուր[5]։
«Լուսանկարչությունն էլ է արվեստ, կերպարվեստ և ոչ մի բանով չի զիջում նկարչությանը։ Կարևորը պատկեր, պատկերի հուզականություն ստանալն է, ինչ նշանակություն ունի վրձնով ես նկարել, թե մի ուրիշ բանով։ Կարևորը ճիշտ վիճակ ստանալն է, ու այս երկուսը մեկը մյուսին օգնում են։ Պոեզիան էլ գալիս է նրանց լրացնելու»։
Այս գիշեր կրկին վերադարձավ
երջանկությունը ինձնից հոգնած,
շշնջաց ականջիս
- ասաց. Մնում եմ, էլ երբեք չեմ հեռանա քեզանից...
Երդվեց ու ասաց. չեմ գնա,
երջանկությունը ինձանից հոգնած։
Գլուխը կրծքիս խոնարհեց,
շոյեց քնքշորեն աչքերս,
- Չեմ գնա, դու քնիր ասաց։
Լուսադեմին վեր թռա
խաբկանքից շնչահեղձ,
անձրևն էր ծեծում լուսամուտս,
երջանկությունը հեռացել էր վաղուց,
հողաթափերը դռանս մոռացած։
Դե~ ինչ, ես մանկուց ընդունել եմ
դաժան օրենքը երազախաբության...[7]