Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Սակրամենտո

38°34′31″ հս․ լ. 121°29′10″ ամ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սակրամենտո
անգլ.՝Sacramento
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՍակրամենտո շրջան
Հիմնադրված է1849 թ.
Առաջին հիշատակում1839
Մակերես259,273528 կմ², 259,272796 կմ²
ԲԾՄ14 մետր
Բնակչություն524 943 մարդ (ապրիլի 1,2020)[1]
Ժամային գոտիUTC-8, UTC-7 և PDT?
Հեռախոսային կոդ916
Փոստային դասիչ94203, 94204, 94205, 94206, 94209, 94229, 94230, 94232, 94235, 94236, 94237, 94239, 94240, 94244, 94247, 94248, 94249, 94250, 94252, 94254, 94256, 94257, 94258, 94259, 94261, 94262, 94263, 94267, 94268, 94269, 94271, 94273, 94274, 94277, 94278, 94279, 94280, 94283, 94284, 94285, 94287, 94288, 94289, 94290, 94293, 94294, 94295, 94296, 94297, 94298, 94299, 95811, 95812, 95813, 95814, 95815, 95816, 95817, 95818, 95819, 95820, 95821, 95822, 95823, 95824, 95825, 95826, 95827, 95828, 95829, 95830, 95831, 95832, 95833, 95834, 95835, 95836, 95837, 95838, 95840, 95841, 95842, 95851, 95852, 95853, 95860, 95864, 95865, 95866, 95867, 95894 և 95899
Պաշտոնական կայքcityofsacramento.gov(անգլ.)

Սակրամենտո (անգլ.՝Sacramento), քաղաքԱՄՆ-ի արևմուտքում,Կալիֆոռնիա նահանգի ևՍակրամենտո շրջանի մայրաքաղաքը, հիմնադրվել է1848 թվականի դեկտեմբերին Ջոն Սաթեր-կրտսերի կողմից, որըՇվեյցարիայից ներգաղթյալի որդի էր և առաջինն էր, որը այդ տարածաշրջանում հիմնել էսպիտակամորթների առաջին բնակավայրը։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Եվրոպական գաղութացումից առաջ գետահովտի տարածքը բնակեցված է եղելհնդկացիական ցեղերով, ովքեր զբաղվում էինորսորդությամբ ևհավաքչությամբ։

1799 թվականին (այլ տեղեկություններով՝ 1808 թվականին) հովիտը հետազոտվել էիսպանացի ճանապարհորդողԳաբրիել Մորագայի կողմից։ Հիացած լինելով բնության գեղեցկությամբ և հարստությամբ, Մորագան բացականչել է «Es como el sagrado sacramento!» («Դա նման է սուրբ ընծայի»), այստեղից էլ առաջացել է բնակավայրի անվանումը[2]։

Մեքսիկայի կառավարությունը, որին ձևականորեն պատկանում էր տարածքը, նրա զարգացմանը ուշադրություն չէր դարձնում։ Արդյունքում1839 թվականինԼիստալից ներգաղթյալ Ջոն Սաթերը հիմնադրել է առաջին բնակավայրը։

Աշխարհագրություն և կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Աշխարհագրական տվյալներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի տվյալներին համաձայն, Սակրամենտոն զբաղեցնում է 259 կմ² տարածք, որից 97,81 %-ը զբաղեցնում է ցամաքը, իսկ 2,19 %-ը՝ ջրային տարածքները։

Քաղաքը գտնվում էՍակրամենտո գետի հովտում,Ամերիքան Ռիվեր և Սակրամենտո գետերի միախառնման վայրում,Սիեռա Նևադայի նախալեռներում։ Քաղաքի ամբողջ պատմության ընթացքումջրհեղեղները լուրջ վտանգ էին ներկայացնում նրա բնակիչների համար, այդ պատճառով Սակրամենտոյի պատմական կենտրոնից դեպի արևմուտք ընկած տարածքը կառուցապատված չէ (կանոնավոր հեղեղումների պատճառով)։ Սակրամենտո քաղաքի արվարձանները ձգվում են 50 կմ դեպի արևելք, մինչև Սիեռա Նևադայի լանջը, և ընդամենը 6 կմ դեպի արևմուտք։

Գրունտային ջրերի մակարդակը հովտում բավականին բարձր է և կազմում է միջինը 9 մ։

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սակրամենտոն գտնվում է տիպիկմիջերկրածովյան կլիմայական գոտում (ըստ Կյոպենի կլիմայի դասակարգման՝Csa), հով, անձրևոտ ձմեռներով և շոգ, չոր ամառներով։ Ձմռանը և վաղ գարնանը հաճախակի լինում ենմառախուղներ, մինչդեռ, հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում քաղաքը համարվում է ԱՄՆ-ի ամենաարևոտ քաղաքներից մեկը։ Ամռանը, չնայած ուժեղ շոգին, գիշերները միշտ հով է լինում։ Տարվա ընթացքում երբեմն՝ մոտ 2-3 անգամ, ձյուն է տեղում։ Հաճախ ենցրտահարությունները։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սակրամենտո
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
բացարձակ առավելագույնը (°C)23,324,431,135,040,646,145,643,342,240,030,622,846,1
միջին առավելագույնը (°C)12,115,718,421,726,630,633,432,930,725,317,712,223,1
միջին ջերմաստիճանը (°C)7,910,412,614,818,621,924,023,721,917,711,87,916,1
միջին նվազագույնը (°C)3,85,26,77,910,613,214,714,413,210,16,03,69,1
բացարձակ նվազագույնը (°C)−6,7−5,0−3,3−0,61,15,08,98,95,61,7−3,3−7,8−7,8
տեղումների քանակը (մմ)93887029175017245383470
Աղբյուր՝Եղանակ և կլիմա

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

2014 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 485 199 մարդ (6-րդ խոշոր քաղաքը Կալիֆոռնիայում)[3]։ Բնակչության խտությունը կազմում էր 1800 մարդ/կմ²։2012 թվականին բնակչությունը կազմում էր 477 891 մարդ (36-րդը Կալիֆոռնիայում, 35-րդը ԱՄՆ-ում)։ Առկա էր 174 624 տնային տնտեսություն և 103 730 ընտանիք։

Բնակչության ռասայական կազմը հետևյալն է՝

Քաղաքի բնակչության գրեթե ¼-րդը (22,6 %) կազմում ենմեքսիկացիները։ Սակրամենտոյի չինական համայնքը համարվում է ԱՄՆ-ի ամենահներից մեկը։ Նրա մեծ մասը կազմավորվել էԱփիոնային առաջին պատերազմի ժամանակ։

Քաղաքային կառավարում և քաղաքականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քաղաքային կառավարումն ներառում էքաղաքապետին և մունիցիպալ խորհուրդը։ Քաղաքապետն ընտրվում է համաքաղաքային ընտրությունների միջոցով։ Սակրամենտոյի Մունիցիպալ խորհուրդը բաղկացած է ութ անդամներից, որոնք ընտրվում են ըստ քաղաքի շրջանների։

Սակրամենտո քաղաքի կենտրոնի համայնապատկերը

Մշակույթ և տեսարժան վայրեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սակրամենտոյում է գտնվում աշխարհի ամենամեծ երկաթուղային թանգարանը՝ «The California State Railroad Museum», ինչպես նաևԿրոկերի գեղարվեստական թանգարանը։ Սակրամենտոն ունի իր սեփականբալետի խումբը,սինֆոնիկ նվագախումբ և մի քանիթատրոն։ Քաղաքն ունի 80զբոսայգի։ Դրանցից ամենամեծը «William Land Park» զբոսայգին է, զբաղեցնում է 96 հա տարածք և ներառում էգոլֆի համար դաշտեր ևկենդանաբանական այգի, որտեղ հավաքված են 450 տեսակի զանազանկենդանիներ ևթռչուններ։

Սպորտ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քաղաքում է տեղակայված«Սակրամենտո Քինգս»բասկետբոլային ակումբը, որը հանդես է գալիսԲասկետբոլի ազգային ասոցիացիայում։

Քույր-քաղաքներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար /United States Census Bureau
  2. «Cathedral of the Blessed Sacrament – Sacramento, California». Cathedralsacramento.org. 2012 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. «American FactFinder – Results». United States Census Bureau. Արխիվացված էօրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Սակրամենտո» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNEXX5069104 ·BNF119516196 ·GND4118202-9 ·LCCNn79066525 ·NDL00628529 ·NKCge134468 ·NLA35748982 ·NSK000759763 ·SUDOC085696161 ·VIAF157734749257870508 ·WorldCat VIAF157734749257870508
ԱՄՆ-ի նահանգների վարչական կենտրոններ
Ալաբամա  •Ալյասկա  •Այդահո  •Այովա  •Արիզոնա  •Արկանզաս  •Արևմտյան Վիրջինիա  •Դելավեր  •Թենեսի  •Իլինոյս  •Ինդիանա  •Լուիզիանա  •Կալիֆորնիա  •Կանզաս  •Կենտուկի  •Կոլորադո  •Կոնեկտիկուտ  •Հավայի  •Հարավային Դակոտա  •Հարավային Կարոլինա  •Հյուսիսային Դակոտա  •Հյուսիսային Կարոլինա  •Մասաչուսեթս  •Մեն  •Մերիլենդ  •Մինեսոտա  •Միչիգան  •Միսսիսիպի  •Միսսուրի  •Մոնտանա  •Յուտա  •Նեբրասկա  •Նյու Հեմպշիր  •Նյու Մեքսիկո  •Նյու Յորք  •Նյու Ջերսի  •Նևադա  •Ջորջիա  •Ռոդ Այլենդ  •Վայոմինգ  •Վաշինգտոն  •Վերմոնտ  •Վիրջինիա  •Վիսկոնսին  •Փենսիլվանիա  •Տեխաս  •Օկլահոմա  •Օհայո  •Օրեգոն  •Ֆլորիդա
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Սակրամենտո&oldid=10576893» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp