Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ռումինիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռումինիա
România
Ռումինիայի դրոշ
Դրոշ
Ռումինիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ "Deșteaptă-te, române!"
(«Արթնացրո՛ւ քեզ, ռումինացի»)
Ռումինիայի դիրքը
Ռումինիայի դիրքը
Ռումինիայի տեղագրությունը
ՄայրաքաղաքԲուխարեստ
Պետական լեզուներռումիներեն[1]
Էթնիկ խմբեր (2022)
Կրոն (2022)
Կառավարումունիտարկիսանախագահական
հանրապետություն
 - նախագահԿլաուս Յոհաննես
 - վարչապետՆիկոլաե Չուկե
Ժամանակագրություն
Վալախիայի իշխանություն1330 
Մոլդովական իշխանություն1346 
Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանությունհունվարի 24, 1859 
ԱնկախացումՕսմանյան կայսրությունիցմայիսի 9, 1877/1878 
Մեծ Ռումինիա1918/1921 
Վալախիայի իշխանություն1330 
Կոմունիստական Ռումինիադեկտեմբերի 30, 1947 
ՄԱԿ անդամակցությունդեկտեմբերի 14,1955 
Ժամանակակից Ռումինիայի կազմավորումդեկտեմբերի 27, 1989[2][3][4] 
 - Ջրային (%)3
Բնակչություն
 - 2022 մարդահամարը19,053,815[5] 
ՀՆԱ (ԳՀ)2023 գնահատում
 - Ընդհանուր $783.903 մլրդ[6] (35-րդ)
 - Մեկ շնչի հաշվով $41,633[6] (47-րդ)
ՀՆԱ (անվանական)2023 գնահատում
 - Ընդհանուր $348.902 մլրդ[6] (45-րդ)
 - Մեկ շնչի հաշվով $18,530[6] (54-րդ)
Ջինի (2021)34.3 
ՄՆԶԻ (2021)0.821 (49-րդ)
Արժույթռումինական լեյ (RON)
Ժամային գոտիEET (ՀԿԺ+2)
 - Ամռանը (DST) (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն.roa

Ռումինիա, Ռումանիա (ռումիներեն՝ România), երկիրԱրևելյան Եվրոպայում։ Ռումինիան գտնվում է Եվրոպայի հարավարևելյան մասում՝ այն դեմոկրատական կիսանախագահական պետություն է։ Մայրաքաղաքը՝Բուխարեստ։ Պետության անվանումը առաջացել էլատիներենromanus — «հռոմեացի» բառից։

Աշխարհագրրական դիրք

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ռումինիայի քարտեզը
Կարպատները տիեզերքից

Հյուսիսում և արևելքում պետությունը սահմանակից էՈւկրաինային, հյուսիս-արևելքումՄոլդովային, հարավումԲուլղարիային, արևմուտքումՍերբիային ևՀունգարիային, արևելքում Ռումինիան սահմանափակվում էՍև ծովով։Ռումինիան գտնվում է հարավարևելյան Եվրոպայում, Սև ծովի ափին, Բուլղարիայի և Ուկրաինայի միջև։ Ռումինիայի կոորդինատներն են 46 00° հս.լ, 25 00° ար.լ։

Տարածք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ընդհանուր տարածքը 237.500 կմ², որից ցամաքը՝ 230.340 կմ², իսկ ջուրը՝ 7.160 կմ²։ Սահմանի ձգվածությունը 2508 կմ է։ Երկրում հավասարապես տարածված են միջին բարձրության լեռները, բլրային կամ սարավանդային բարձրությունները և դաշտավայրերը։ Հիմնական լեռնահամակարգըԿարպատներն են, որը Ռումինիայի սահմաններում բաժանվում է Արևելյան Կարպատների, Հարավային Կարպատների (Մոլդովյանու լեռ, 2543 մ, երկրի ամենաբարձր կետը) և Արևմտառումինական լեռների։ Կարպատների հարավային ստորոտներին է Ստորին - Դանուբյան հարթավայրը։ Երկրի ընդերքում կան նավթի և գազի հարուստ պաշարներ, բոքսիտների, բազմամետաղների, պղնձի, ոսկու, քարաղի հանքավայրեր։Գլխավոր գետըԴանուբն է, որն ավելի քան 1000 կմ երկարությամբ հոսում է Ռումինիայի տարածքով։ Ուկրաինայի և Մոլդովայի սահմանով անցնում է նրա վտակ Պրուտը։Ռումինիայի տարածքի մոտ կեսը մշակովի հողեր են։ Անտառներն զբաղեցնում են տարածքի ավելի քան 1/4-ը՝ առավելապես տարածված լեռնային շրջաններում ու գետերի ողողատներում։

Ֆաունա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Անտառներում տարածված են գայլը, աղվեսը, լուսանը, կզաքիսը, նապաստակը, սկյուռը, տափաստաններում՝ արջամուկը, դաշտամուկը, գետնասկյուռը, թռչուններից՝ արծիվը, ճուռակը, արոսը, կան մողեսներ և օձեր։ Դանուբի ափերին բնադրում են մեծաթիվ ճահճային և ջրլող թռչուններ, իսկ ամռանը Հյուսիսային Աֆրիկայից այստեղ են չվում հավալուսններ և կարմրաթևիկներ։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով։

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կլիման՝ մեղմ է, ցուրտ։ Ձմեռն ամպամած է՝ հաճախակի ձյուն է և մառախուղ, ամռանն արևոտ է՝ հաճախակի անձրևներով և որոտով։ Բարեխառն է։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ռումինիան 1941 թվականին
Վալախիան Ռումինիայի քարտեզի վրա

Ռումինական առաջին պետական կազմավորումները ձևավորվել են14-րդ դարում, երբ երևան եկան 2 ավատատիրական իշխանություններ՝Վալախիան ևՄոլդովան, որոնք ղեկավարվում էին իշխանների՝ հոսպոդարների կողմից։16-րդ դարում, չնայած համառ դիմադրությանը, սկզբում՝ Վալախիայի, ապաՄոլդովայի իշխանությունները կախման մեջ ընկանՕսմանյան կայսրությունից։

1859-1861 թվականներին այդ իշխանությունները, որոնք դեռևս1829 թվականինՌուսաստանի օգնությամբ հասել էին որոշակի ինքնավարության, միավորվեցին մեկ միասնական պետության մեջ, որը կոչվեց Ռումինական իշխանություն, սակայն շարունակում էր վասալական կախման մեջ մնալ Օսմանյան կայսրությունից։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռումինիան ստացավ անկախություն, իսկ1881 թվականին հռչակվեց թագավորություն։1940 թվականին Ռումինիայում հաստատվեց ռազմական բռնապետություն, երկիրը միացավ ֆաշիստական պետությունների Բեռլինյան դաշինքին և1941 թվականինԳերմանիայի կողմից սկսեց պատերազմելԽորհրդային Միության դեմ։1944 թվականին Ռումինիա մտան խորհրդային զորքերը։ Պատերազմից հետո Ռումինիայում հաստատվեցին սոցիալիստական կարգեր, և երկիրը, պահպանելով սոսկ ձևական անկախությունը, կախման մեջ ընկավ Խորհրդային Միությունից։1990-ական թվականների սկզբին, ԽՍՀՄ փլուզումից հետո, Ռումինիան ձեռք բերեց լիակատար ինքնիշխանություն։

Տնտեսություն և արդյունաբերություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Բուխարեստ
Կլուժ Նապոկա
Տիմիշոարա

Ռումինիան ունի զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն։Արդյունաբերության մեջ առաջատար են հանքարդյունահանումը, նավթավերամշակումը, սև ու գունավոր մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը։ Արտադրվում են տարատեսակ սարքավորումներ, հաստոցներ, ավտոբուսներ, բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ, երկաթուղային տրանսպորտի միջոցներ, նավեր, տրակտորներ, կահույք և այլն։Գյուղատնտեսության մեջ գերակշռում է բուսաբուծությունը. մշակում են եգիպտացորեն, ցորեն, տարեկան, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ և այլն։ Զարգացած են նաև բանջարաբուծությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը, մսատու անասնապահությունը, մեղվաբուծությունը, շերամապահությունը, ձկնորսությունը։

Բնական հանածոներ
[խմբագրել |խմբագրել կոդը]

Բնական հանածոները՝ նավթ, փայտ, բնական գազ, ածուխ, երկաթի հանքանյութ, աղ, վարելահող, հիդրոէլեկտրակայաններից ստացվող էլեկտրականություն։

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ռումին գրող Միհայիլ Էմինեսկու

Բնակչության թիվը՝ 22.2 միլիոն (2008)։ Ծնելիությունը՝ 10.6 (1000 մարդու հաշվով), իսկ մահացությունը՝ 11.8 (1000 մարդու հաշվով)։ Էթիկական կազմը՝ ռումինացիներ 89.5 ℅ (որոնց կազմավորմանը մասնակցել են Դակիա և Մեզիա նահանգներում բնակվող ռոմանացված ցեղերը՝ դակերը, գոթերը, ինչպես նաև չռոմանացված ազատ դակերը և սլավոնները), հունգարացիներ՝ 6.6 ℅, գնչուներ՝ 2.5 ℅, ուկրաինացիներ՝ 0.3 ℅, գերմանացիներ՝ 0.3 ℅, ռուսներ՝ 0.2 ℅, թուրքեր՝ 0.2 ℅, այլ ազգեր՝ 0.4 ℅ (2002 թվական)։ Կրոնական կազմը՝ 86.8 ℅-Ռումինական Օրթոդոքս եկեղեցին, 7.5 ℅-բողոքական, 4.7 ℅՝ կաթոլիկ, 0.9 ℅՝ այլ կրոններ։

Խոշոր քաղաքներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Խոշոր քաղաքներն ենԲուխարեստը,Յասսին,Տիմիշոարան,Կլուժ Նապոկան,Գալացը։ Ծովային գլխավոր նավահանգիստըԿոնստանցան է։

Մշակույթ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ռումինիան հին մշակույթի երկիր է։

Հայտնի են ռումին գրող Միհայիլ Էմինեսկուն, հեքիաթագիր Յոն Կրյանգեն, դրամատուրգներ Յոն Կարաջալեն, Մարիա Բանուշը, նկարիչ Նիկոլայե Գրիգորեսկուն, քանդակագործ Դմիտրի Չիպարուսը, տիեզերագնաց Դումիտրու Պրինարիուն, քաղաքական գործիչներ Նիկոլայե Չաուշեսկուն, Յոն Իլիեսկուն, մարմնամարզուհի Նադյա Կամանեչին և այլք։

Հայերը Ռումինիայում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ռումինիայի հայկական համայնքը հնագույններից է Հարավարևելյան Եվրոպայում։ Հայերի հոսքը Ռումինիա ուժեղացել է հատկապեսԱնիի, ապա՝Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո։ Հայերը կառուցել են քարաշեն եկեղեցիներ, ունեցել իրենց հոգևոր թեմը։ 1946-1948 թվականներին ռումինահայերի զգալի մասը ներգաղթել էՀայաստան, նրանց մի մասն արտագաղթել է նաև այլ երկրներ։ Ներկայումս Ռումինիայում բնակվում է մոտ 2,5 հզ. հայ՝ կենտրոնացածԲուխարեստում ևԿոնստանցայում։ Հիմնականում մտավորականներ են, կան նաև ձեռնարկատերեր։

Հայերը Ռումինիայում հաստատվել են դեռևս5-12-րդ դարերում, որի մասին վկայում են Ռումինիայում պահպանված հայկական բազմաթիվ տեղանուններն ու երբեմնի հայաշատ քաղաքներում հայկական թաղամասերի և փողոցների առկայությունը։ Մասնավորապես,18-րդ դարում հայ գաղթականների հիմնել են Գեռլա ռումինական քաղաքը։

Յասիի 1395 թվականի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Կարապետ Իբրըիլյանու, ծագումով հայ ռումինական գրող

Ռումինիայում հայերի պաշտոնական հաստատման տարեթիվը համարվում է1350 թվականը, որն առաջին հայկական եկեղեցու հիմնադրման տարեթիվն է։ Ռումինահայերն ունեցել են իրենց հոգևոր թեմը, որը1365 թվականին ենթարկվել էԼվովի հայկական եպիսկոպոսությանը։

14-րդ դարում հայերի թիվն այնքան է աճել, որ իշխանԱլեքսանդր Բարեպաշտի հրովարտակով1401 թվականինՍուչավա մայրաքաղաքում ռումինահայերի համար հիմնվել է առաջնորդական թեմ, որը գլխավորել է Հովհաննես եպիսկոպոսը։Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի ևԲուլղարիայի թեմի առաջնորդական նստավայրըԲուխարեստում է (առաջնորդանիստը՝1915 թվականին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցի, հոգևոր առաջնորդ՝ Տիրայր արք. Մարտիկյան)։

Հայ Առաքելական եկեղեցիներ գործում են նաև Կոնստանցայում, Պիտեշտում, Բրեյլայում, Գալացում, Յաշում։ Հայ Կաթողիկե եկեղեցիներ գործում ենՏրանսիլվանիայի Գերլա, Գեորգեն, Դումբրավեն, Ֆրումոսա քաղաքներում, որոնց համայնքները հիմնականում կազմված են հայկական ծագումով հունգարացիներից։ Եկեղեցական արարողությունների մի մասը կատարվում էհայերենով։

Ռումինիայի սենատոր, Լիբերալ ազատական կուսակցության փոխնախագահ,2007-2008 թվականներին էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Վարուժան Ոսկանյան

Ռումինիայի հայ համայնքը գործում է Բուխարեստում, Ռումինիայի գյուղերում։

Համայնքը ներկայացված է «Ռումինահայոց միություն» կազմակերպությամբ, որն իր գործունեությունը վերսկսելու հնարավորություն է ստացել միայն1989 թվականի ռումինական հեղափոխությունից հետո։

1992 թվականին Բուխարեստում վերաբացվել է հայկական դպրոցը՝ կիրակնօրյա կարգավիճակով և ունի 20-30 սան՝ նախկին 400-ի փոխարեն։ Կիրակնօրյա դպրոցներ են գործում Կոնստանցայում, Կլուժ Նապոկոյում, Գերլայում։

«Ռումինահայոց միությունը» բաժանմունքներ ունի երկրի 17 քաղաքներում, կազմակերպում է մշակութային միջոցառումներ, կարևոր տեղ է հատկացնում հրատարակչական գործունեությանը. լույս է ընծայում «Նոր Կյանք» հայերեն ու ռումիներեն և «Արարատ» ռումիներեն թերթերը, ունի տպարան և «Արարատ» հրատարակչություն, որը տարեկան 10-15 անուն գիրք է հրատարակում հայկական թեմայով (հիմնականում ռումիներեն)։ «Ռումինահայոց միությունն» իր պատվիրակություններով մասնակցել է Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովներին, տնտեսական, մշակութային ձեռնարկներին։

Բուխարեստում գործում է Ռումինիայում հայտնի՝ ռումինական պետությանը պատկանող «Գրիգոր Զամբախչյան» պատկերասրահը։ Ռումինիայում անցկացված վերջին մարդահամարի (2002 թվական) պաշտոնական տվյալներով՝ հայերի թիվը 1780 է, սակայն մեծ թիվ են կազմում նաև այն անձինք, ովքեր իրենց հայկական ծագումը պաշտոնապես չեն նշում։

Ռումինիայի հայերի միության նախագահն է Ռումինիայի սենատոր, Լիբերալ ազատական կուսակցության փոխնախագահ,2007-2008 թվականներին էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Վարուժան Ոսկանյանը։ Միության գլխավոր քարտուղարն է Բերսի (Պերճ) Մարգարյանը։

Խորհրդարանում հայ համայնքը ներկայացնում է Ռումինիայի հայերի միության կողմից առաջադրված Վարուժան Փամբուկչյանը, որը խորհրդարանի Պատգամավորների պալատի ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբի նախագահն է։

Ռումինիայի կառավարությունը ֆինանսավորում է ազգային փոքրամասնությունների միությունները, այդ թվում նաև՝ «Ռումինահայոց միությանը» և Հայոց եկեղեցու սպասավորներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «Constitution of Romania». Cdep.ro.Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. Elgie, Robert (2017 թ․ նոյեմբերի 28).Political Leadership: A Pragmatic Institutionalist Approach. Springer.ISBN 9781137346223 – via Google Books.
  3. Romania Directory. Editura Cronos. 1990 թ․ ապրիլի 1.ISBN 9789739000000 – via Google Books.
  4. «DECRET-LEGE 2 27/12/1989 - Portal Legislativ».legislatie.just.ro.
  5. «2022 Romanian Census (preliminary results)»(PDF) (ռումիներեն). INSSE. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  6. 6,06,16,26,3«World Economic Outlook Database, April 2023 Edition. (Romania)».IMF.org.International Monetary Fund. Վերցված է 2023 թ․ ապրիլի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ռումինիա» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BAVADV12468562 ·BIBSYS90797791 ·BNEXX4575363 ·BNF11865467h ·GND4050939-4 ·ISNI0000000123587092 ·LCCNn79049551 ·NDL00569801 ·NKCge130694 ·NLA35460408 ·PTBNP120507 ·SUDOC026400030027262952
Սև ծովի ավազանի երկրներ
Միջազգայնորեն ճանաչված պետություններ
Ալբանիա ԱլբանիաԱնդորրա ԱնդորրաԱվստրիա ԱվստրիաԲելառուս ԲելառուսԲելգիա ԲելգիաԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և ՀերցեգովինաԲուլղարիա ԲուլղարիաԳերմանիա ԳերմանիաԴանիա ԴանիաԷստոնիա ԷստոնիաԻռլանդիա ԻռլանդիաԻսլանդիա ԻսլանդիաԻսպանիա ԻսպանիաԻտալիա ԻտալիաԼատվիա ԼատվիաԼեհաստան ԼեհաստանԼիխտենշտայն ԼիխտենշտայնԼիտվա ԼիտվաԼյուքսեմբուրգ ԼյուքսեմբուրգԽորվաթիա ԽորվաթիաՀունաստան ՀունաստանՀունգարիա ՀունգարիաՄալթա ՄալթաՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային ՄակեդոնիաՄիացյալ Թագավորություն Միացյալ ԹագավորությունՄոլդովա ՄոլդովաՄոնակո ՄոնակոՉեռնոգորիա ՉեռնոգորիաՆիդերլանդներ ՆիդերլանդներՆորվեգիա ՆորվեգիաՇվեդիա ՇվեդիաՇվեյցարիա ՇվեյցարիաՈւկրաինա ՈւկրաինաՉեխիա ՉեխիաՊորտուգալիա ՊորտուգալիաՌումինիա ՌումինիաՌուսաստան ՌուսաստանՍան Մարինո Սան ՄարինոՍերբիա ՍերբիաՍլովակիա ՍլովակիաՍլովենիա ՍլովենիաՎատիկան ՎատիկանՖինլանդիա ՖինլանդիաՖրանսիա Ֆրանսիա
Մասամբ ճանաչված և
չճանաչված պետություններ
Կախյալ տարածքներ
Ասիայի պետություններ, որոնք ունեն տարածքներ
Եվրոպայում
Ասիայի պետություններ, որոնց Եվրոպայում տարածք
ունենալու փաստը
քննարկելի/վիճարկելի է համարվում
Ասիայի պետություններ, որոնք դասվում են Եվրոպային,
ոչ թե աշխարհագրական,
այլ քաղաքական և մշակութային սկզբունքներով
1 Տարածքի հիմնական մասը գտնվում է Ասիայում,2Ամբողջությամբ կամ հիմնականում գտնվում են Ասիայում, կախված նրանից թե Եվրոպայի և Ասիայի սահմանները ինչպես են անցկացվում։3 Ճանաչված էՄԱԿ4 պետություն-անդամների կողմից։4 Ճանաչված էՄԱԿ-ի 72 պետություն-անդամների կողմից։5 Ճանաչել էԹուրքիան։6 Չճանաչված պետություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 17
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ռումինիա&oldid=10486637» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp