Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ռուի Կոշտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուի Կոշտա
պորտ.՝Rui Costa
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՌուի Մանուել Սեզար Կոշտա
Քաղաքացիությունը Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվմարտի 29,1972(1972-03-29)[1][2](53 տարեկան)
ԾննդավայրAmadora
Հասակ180 սանտիմետր
Քաշ74 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1977—1990ՊորտուգալիաԲենֆիկա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1990—1991Պորտուգալիա Ֆաֆի38 (6)
1991—1994ՊորտուգալիաԲենֆիկա107 (18)
1994—2001ԻտալիաՖիորենտինա239 (40)
2001—2006ԻտալիաՄիլան169 (4)
2006—2008ՊորտուգալիաԲենֆիկա43 (5)
Ազգային հավաքական
1990Պորտուգալիա Պորտուգալիա (Մ 18)4 (1)
1990—1991Պորտուգալիա Պորտուգալիա (Մ 20)11 (1)
1991—1994Պորտուգալիա Պորտուգալիա (Մ 21)19 (7)
1993—2004ՊորտուգալիաՊորտուգալիա94 (26)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռուի Մանուել Սեզար Կոշտա (պորտ.՝Rui Manuel César Costa,մարտի 29,1972(1972-03-29)[1][2],Amadora), պորտուգալացի նախկինֆուտբոլիստ, հանդես է եկելկիսապաշտպանի դիրքում։ Ներկայումս«Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի նախագահն է[3]։

Համարվում է համաշխարհային ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը ինչպես նաև Պորտուգալիայի բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը[4][5][6][7][8][9]։ Կոշտան հիմնականում խաղացել է հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում և հատկապես աչքի է ընկել իր հիանալի տեխնիկայով, խաղային և գոլ խփելու ունակություններով։Պելեն նրան համարել է125 լավագույն ֆուտբոլիստներից մեկը[10]։

Կոշտան իր կարիերայի մեծ մասը անցկացրել է Պորտուգալիայում (հանդես է եկել «Բենֆիկայի» կազմում) և Իտալիայում (հանդես է եկել«Ֆիորենտինայի» և«Միլանի» կազմում), հայտնի է «Մաեստրո» մականունով[9]։ Իր կարիերայի 17 տարիների ընթացքում նվաճել է մի շարք գավաթներ։

Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 94 հանդիպման՝ խփելով 26 գոլ։ Հավաքականի հետ մասնակցել է 3Եվրոպայի առաջնությունների (1996,2000,2004) և մեկԱշխարհի առաջնության (2002

Ակումբային կարիերա

[խմբագրել |խմբագրել կոդը]

«Բենֆիկա»

[խմբագրել |խմբագրել կոդը]

5 տարեկան հասակում Կոշտան համալրել է «Բենֆիկայի» մանկապատանեկան թիմի ճամբարը։ Մարզման 10 րոպեներից հետո Պորտուգալիայի անվանի խաղացողԷյսեբիոն (որը հետևում էր մարզմանը) հիացել է Կոշտայի խաղային ունակություններով։ Ընդհուպ մինչև 1990 թվականը հանդես է եկել «Բենֆիկայի» երիտասարդական թիմում։ Իր առաջին մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Ֆաֆի» ակումբի կազմում[11]։

1991 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությունից (որի արդյունքներով Պորտուգալիան չեմպիոն է հռչակվել) հետո վերադարձել է «Բենֆիկա»։ «Բենֆիկայում» իր առաջին ամբողջական մրցաշրջանում պարբերաբար հանդես է եկել թիմի կազմում։ Հաջորդ երկու մրցաշրջաններում նրա դերը թիմի խաղային ասպարեզում որոշիչ է եղել, այդ իսկ պատճառով լիսաբոնյան ակումբը նվաճել է երկու գավաթ։

Բենֆիկայի կազմում անցկացրած վերջին երկու մրցաշրջաններում դարձել էՊորտուգալիայի գավաթակիր ևազգային առաջնության չեմպիոն[12][13]։ Վերջին 11 տարիների ընթացքում դա «արծիվների» չեմպիոնական վերջին տիտղոսն էր[14]։

«Ֆիորենտինա»

[խմբագրել |խմբագրել կոդը]

«Բենֆիկայում» անցկացրած երրորդ մրցաշրջանի վերջնամասում իտալական«Ֆիորենտինան» երիտասարդ կիսապաշտպանի համար առաջարկել է 1 200էսկուդո (մոտավորապես 6 մլն․եվրո)։ Քանի որ «արծիվները» ֆինանսական ճգնաժամ էին ապրում, Կոշտային այլ բան չէր մնում քան պարզապես հեռանար ակումբից։

Չնայած այդ ժամանակների լավագույն կիսապաշտպանների հետ մրցակցությանը ի դեմսԶինեդին Զիդանի, Կոշտան մի քանի անգամ ճանաչվել էՍերիա A-ի լավագույն 10 համար։ «Ֆիորենտինայից» հեռանալու մասին պարբերաբար շշուկներ են տարածվել, քանի որ նրանով շատ ակումբներ են հետաքրքրվել։ Սակայն «Ֆիորենտինայից» հեռացել է ակումբի ֆինանսական ճգնաժամում հայտնվելուց մեկ մրցաշրջան շուտ։ Ֆլորենցիական ակումբի հետ Կոշտան կրկնակի անգամ արժանացել էԻտալիայի գավաթին ինչպես նաևԻտալիայի սուպերգավաթին։ 2001 թվականի հունիսին «Ֆիորենտինան» համաձայնել է 140 մլրդ․լիրայի դիմաց«Պարմային» վաճառել Կոշտայի ևՖրանչեսկո Տոլդոյի տրանսֆերները[15]։ Թե Կոշտան և թե Տոլդոն հրաժարվել են «Պարմա» տեղափոխվել, փոխարենը համալրել էն համապատասխանաբար«Միլանի» և«Ինտերի» շարքերը՝ ընդհանուր տրանսֆերային նույն գումարի դիմաց։

«Միլան»

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ֆատիհ Տերիմը հանդիսանալով «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչը 2001 թվականին թիմից հեռանալուն պես իր հետ «Միլան» է տարել Կոշտային, վերջինիս տրանսֆերը արժեցել է 85 մլրդ․ լիրա[16][17][18]։ Այդպիսով Կոշտայի տրանսֆերը ամենաթանկն է դարձել «Միլանի» ողջ պատմության մեջ։

2001 թվականի սեպտեմբերի 27-ին Կոշտան իր անդրանիկ գոլն է խփել «Միլանի» կազմումԵվրոպայի լիգայի շրջանակում բելառուսական«ԲԱՏԷ»-ի դեմ կայացած հանդիպման ժամանակ (4։ 0)[19]։ Կոշտան նաև աչքի է ընկել «ԲԿՄԱ Սոֆիայի» (պատասխան հանդիպում) և«Հապոելի» (քառորդ եզրափակիչ) դեմ հաղթական հանդիպումներում՝ իր խփած գոլերով[20][21]։

Մայիսյան եզրափակիչ խաղերի շրջանակում «Ռոմայի» դեմ հանդիպման ժամանակ խաղացել է ընդամենը 30 րոպե քանի որ բրազիլացիներՌիվալդոն ևՍերժինյոն հանդես էին գալիս հարձակման գծում[22][23]։ 2003 թվականինՉեմպիոնների լիգայի շրջանակում«Յուվենտուսի» դեմեզրափակիչ հանդիպման հիմնական ժամանակի վերջնամասում ստացած վնասվածքի պատճառով փոխարինվել է, իսկ «ռոսոներիները»հետխաղյա 11-մետրանոցների արդյունքում տիրացել են բաղձալի գավաթին[24]։ Նաև մասնակցել է սույն թվականի օգոստոսի 29-ինՈւԵՖԱ Սուպեր գավաթի շրջանակում«Պորտույի» դեմ կայացած հաղթական (1։ 0) հանդիպմանը[25]։

2003-2004 թվականներին բրազիլացիԿակայի «Միլան» տեղափոխվելուն պես Կոշտայի խաղային ժամանակը սահմանափակվել է[26]։

Վերադարձ «Բենֆիկա»

[խմբագրել |խմբագրել կոդը]

2006 թվականի մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարվել Կոշտայի«Բենֆիկա» վերադառնալու մասին։ Կոշտան «Միլանը» լքել է երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզելուց հետո։ Կոշտան իր հերթին հրաժարվել է իր «Միլանի» հետ կնքած տարեկան պայմանագրից՝ այն բանից հետո ինչ Կոշտան տարեց տարի «երազում էր» Բենֆիկա վերադառնալու մասին[27][28][29]։ 2006 թվականի օգոստոսինՉեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակում վիեննական Աուստրիայի դեմ (1։ 1) կայացած հանդիպման ժամանակ դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում[30]։ «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում կայացած պատասխան հանդիպման 21-րդ րոպեին Կոշտան գրավել է մրցակցի դարպասը։ Հանդիպման արդյունքում Բենֆիկան 3։ 0 հաշվով հաղթանակ է տոնել և պայքարը շարունակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում[31][32][33]։

Մրցաշրջանի սկսելուց հետո Կոշտան լուրջ վնասվածք է ստացել ինչի պատճառով շարքից դուրս է մնացել 3 ամիս[34]։ Խաղադաշտ է վերադարձել 2007 թվականին՝ Պորտուգալիայի գավաթի չորրորդ փուլի շրջանակում «Օլիվեյրա-դու-Բայրուի» դեմ հանդիպման ժամանակ[35][36]։ Վերադառնալուց հետո համարվել էՖերնանդու Սանտուշի գլխավորած «Բենֆիկայի» մեկնարկային կազմի հիմնական խաղացող։ Առաջին մրցաշրջանի արդյունքներով «Բենֆիկան» մրցաշարային աղյուսակում առջևում է թողել«Պորտույին» և«Սպորտինգին»։ Այլ մրցաշարերում ցույց տված արդյունքները նույնպես գոհացնող չեին․ ակումբը 1/8 եզրափակիչ հանդիպման արդյունքով զրկվել է ազգային գավաթի հետագա պայքարից բացի այդ նաև դուրս է մնացելԵվրոպայի լիգայից՝ քառորդ եզրափակիչ դիմակայությունում զիջելով իսպանական«Էսպանյոլին»։

Նախքան 2007/2008 մրցաշրջանի սկիզբը Կոշտան հայտարարել է որ վերոնշյալ մրցաշրջանը վերջինն է լինելու իր պրոֆեսիոնալ կարիերայի մեջ։ 2007/2008 մրցաշրջանից առաջ հեռացվել է թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը, վերջինիս փոխարինելու է եկելԽոսե Անտոնիո Կամաչոն, որի գլխավորությամբ Կոշտան մնացել է մեկնարկային կազմի խաղացող։ Կոշտան որոշիչ դեր է ունեցել թիմի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու գործընթացում։ Որակավորման փուլի շրջանակում«Կոպենհագենի» դեմ կայացած հանդիպման ժամանակ երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը[37]։ Կոշտան որոշիչ դեր է ունեցել նաև դանիական ակումբի դեմ պատասխան հանդիպման ժանանակ, որտեղ «Բենֆիկան» նվազագույն 1։ 0 հաշվով հաղթանակ է տարել և ապահովել է իր երրորդ անընդմեջ ներկայությունը խմբային փուլում[38]։

2007 թվականի սեպտեմբերին «Բենֆիկա» վերադառնալուց հետո առաջնությունում հեղինակել է իր առաջին գոլը «Նասիոնալի» դեմ կայացած հանդիպման ժամանակ[39]։ Հաջող մրցելույթների շնորհիվ 2007 թվականի սեպտեմբերին ճանաչվել է «ամսվա խաղացող»։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում «Բենֆիկան» մրցել է Կոշտայի նախկին ակումբ «Միլանի» դեմ։«Սան Սիրոյում» կայացած առաջին խաղում պորտուգալական ակումբը 2։ 1 հաշվով հաղթանակ է տարել տանտերերի նկատմամբ[40]։ Էշտադիու դա Լուշ մարզադաշտում կայացած պատասխան հանդիպումը ավարտվել է 1։ 1 հաշվով[41]։ Խմբային փուլի արդյունքներով «Բենֆիկան» զբաղեցրել է երրորդ հորիզոնականը (առջևում թողնելով «Միլանին» և«Սելտիկին»)՝ պայքարը շարունակելով Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ փուլում։

Առաջնության արդյունքներով «Բենֆիկային» չի հաջողվել գրավել երրորդ հորիզոնականը, որը բաժին է հասել առաջնության նորեկ «Վիտորիային»։ Բենֆիկա նաև դուրս է մնացել Եվրոպայի լիգայից՝ 1/8 երփակչում զիջելով իսպանական«Խետաֆեին»։

Իր վերջին հանդիպումը Կոշտան խաղացել է 2008 թվականի մայիսի 11-ին «Էշտադիու դա Լուշ» մարզադաշում «Վիտորայի» դեմ հանդիպման ժամանակ[42]։

Միջազգային կարիերա

[խմբագրել |խմբագրել կոդը]

1991 թվականի ամռանը Կոշտայի մրցելույթները «Ֆաֆեում» այնքան են տպավորել Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մազիչ Կարլուշ Կեյրուշին, որ վերջինս Կոշտային հրավիրել է երիտասարդական հավաքական՝ երիտասարդական Աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով (մրցաշարի արդյունքներով պորտուգալացիները չեմպիոն են հռչակվել)։ Կոշտայի որոշիչ 11-մետրանոցը Բրազիլիայի հավաքականի դեմ եզրփակիչ հանդիպման ժամանակ օգնել է թիմին տիրանալ բաղձալի գավաթին։

Կոշտան համարվում է Պորտուգալիայի հավաքականի ամենակայուն խաղացողներից մեկը։ Թիմը հասել է մինչևԵվրո 1996-ի քառորդ եզրափակիչ,Եվրո 2000-ի կիսաեզրափակիչ ևԵվրո 2004-ի եզրափակիչ։

Կոշտան որոշիչ դեր է ունեցել հատկապես Եվրո 2004-ի քառորդ եզրափակչի շրջանակումԱնգլիայի դեմ դիմակայության ժամանակ՝ լրացուցիչ ժամանակում գրավելով մրցակցի դարպասը։

Կոշտան նաև մասնակցել է 2002 թվականին Ճապոնիայում և Կորեայում կայացածԱշխարհի առաջնությանը։ Այդ մրցաշարի շրջանակում էլ Կոշտան ստացել է իր կարիերայի միակ կարմիր քարտը՝Գերմանիայի դեմ հանդիպման ժամանակ։

Չնայած նրան որ Կոշտան հիմնականում փոխանցումներ էր մատակարարում, նա անցկացրած 94 հանդիպումներում դարձել է 26 գոլի հեղինակ։ Կոշտան Պորտուգալիայի հավաքականում անցկացրած հանդիպումների քանակով 8-րդն է իսկ արդյունավետությամբ՝ 7-րդը[43]։

Վիճակագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ակումբային

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթներԵվրոգավաթներԱյլԸնդամենը
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ֆաֆի(վարձակալություն)1990/91Սեգունդա38600386
Բենֆիկա1991/92Սուպերլիգա214307010324
1992/93234414010325
1993/943453184204710
Ընդհանուր78131021944011119
Ֆիորենտինա1994/95Սերիա A31940359
1995/9634472416
1996/97282108010382
1997/9832352375
1998/99311074103914
1999/200030440142486
2000/012967220388
Ընդհանուր2153835102521027650
Միլան2001/02Սերիա A22010103333
2002/0325051180481
2003/04283406030413
2004/05241409010381
2005/062503340323
Ընդհանուր12441744734019211
Բենֆիկա2006/07Սուպերլիգա1403051221
2007/0829543122004510
Ընդհանուր43573173006711
Ակումբային կարիերայի ընթացքում498666919108129068497

Միջազգային

[խմբագրել |խմբագրել կոդը]
Հավաքականի կազմում անցկացրած հանդիպումները և խփած գոլերը[44]
ՀավաքականՏարիՀանդիպումԳոլեր
Պորտուգալիա199372
199451
199573
1996112
199740
199853
199996
2000133
200160
200272
2003111
200493
Ընդհանուր9426
Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռուի Կոշտայի խփած գոլերի ցանկը[45]
ԱմսաթիվԱնցկացման վայրՄրցակիցՀաշիվԱրդյունքՄրցաշար
11993 թվականի հունիսի 19Պորտուգալիա ՊորտուգալիաՄալթա Մալթա2–04–0ԱԱ 1994 (որակավորման փուլ)
21993 թվականի սեպտեմբերի 5Էստոնիա ԷստոնիաԷստոնիա Էստոնիա1–02–0ԱԱ 1994 (որակավորման փուլ)
31994 թվականի սեպտեմբերի 7Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային ԻռլանդիաՀյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա1–02–1Եվրո 1996 (որակավորման փուլ)
41995 թվականի օգոստոսի 15Լիխտենշտայն ԼիխտենշտայնԼիխտենշտայն Լիխտենշտայն3–07–0Եվրո 1996 (որակավորման փուլ)
56–0
61995 թվականի սեպտեմբերի 15Պորտուգալիա ՊորտուգալիաԻռլանդիա Իռլանդիա1–03–0Եվրո 1996 (որակավորման փուլ)
71996 թվականի հունվարի 24Ֆրանսիա ՖրանսիաՖրանսիա Ֆրանսիա2–12–3Ընկերական հանդիպում
81996 թվականի հոկտեմբերի 9Ալբանիա ԱլբանիաԱլբանիա Ալբանիա3–03–0ԱԱ 1998 (որակավորման փուլ)
91998 թվականի օգոստոսի 19Պորտուգալիա ՊորտուգալիաՄոզամբիկ Մոզամբիկ1–02–1Ընկերական հանդիպում
102–0
111998 թվականի սեպտեմբերի 6Հունգարիա ՀունգարիաՀունգարիա Հունգարիա3–13–1Եվրո 2000 (որակավորման փուլ)
121999 թվականի մարտի 31Լիխտենշտայն ԼիխտենշտայնԼիխտենշտայն Լիխտենշտայն1–05–0Եվրո 2000 (որակավորման փուլ)
135–0
141999 թվականի հունիսի 9Պորտուգալիա ՊորտուգալիաԼիխտենշտայն Լիխտենշտայն7–08–0Եվրո 2000 (որակավորման փուլ)
158–0
161999 թվականի օգոստոսի 18Պորտուգալիա ՊորտուգալիաԱնդորրա Անդորա1–04–0Ընկերական հանդիպում
171999 թվականի հոկտեմբերի 9Պորտուգալիա ՊորտուգալիաՀունգարիա Հունգարիա1–03–0Եվրո 2000 (որակավորման փուլ)
182000 թվականի մարտի 29Պորտուգալիա ՊորտուգալիաԴանիա Դանիա1–12–1Ընկերական հանդիպում
192000 թվականի օգոստոսի 16Պորտուգալիա ՊորտուգալիաԼիտվա Լիտվա3–15–1Ընկերական հանդիպում
202000 թվականի սեպտեմբերի 3Էստոնիա ԷստոնիաԷստոնիա Էստոնիա1–03–1ԱԱ 2002 (որակավորման փուլ)
212002 թվականի հունիսի 10Հարավային Կորեա Հարավային ԿորեաԼեհաստան Լեհաստան4–04–0ԱԱ 2002
222002 թվականի հոկտեմբերի 16Շվեդիա ՇվեդիաՇվեդիա Շվեդիա3–23–2Ընկերական հանդիպում
232003 թվականի հոկտեմբերի 11Պորտուգալիա ՊորտուգալիաԱլբանիա Ալբանիա3–25–3Ընկերական հանդիպում
242004 թվականի մայիսի 29Պորտուգալիա ՊորտուգալիաԼյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ3–03–0Ընկերական հանդիպում
252004 թվականի հունիսի 16Պորտուգալիա ՊորտուգալիաՌուսաստան Ռուսաստան2–02–0Եվրո 2004
262004 թվականի հունիսի 24Պորտուգալիա ՊորտուգալիաԱնգլիա Անգլիա2–12–2Եվրո 2004

Նվաճումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Թիմային

Պորտուգալիա«Բենֆիկա»

Իտալիա «Ֆիորենտինա»

Իտալիա «Միլան»

ՊորտուգալիաՊորտուգալիայի հավաքական

  • Երիտասարդական Աշխարհի առաջնության չեմպիոն․ 1991
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր․2000
  • Եվրոպայի փոխչեմպիոն․2004

Անձնական

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,02,1Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Rui Costa eleito o 34.º presidente do Benfica com 84,48% dos votos».Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «5 Greatest Portuguese footballers of all time».Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. «SportMob – Best Portuguese Players of All Time».Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. «5 greatest Portuguese soccer players of all time - Discover Walks Lisbon».Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. «FIFA World Cup countdown: Top 10 Portuguese footballers of all time - Sports Mole».Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. «Euro 2000 Profile - Manuel Rui Costa».BBC Sport. Արխիվացված էօրիգինալից 2022 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.{{cite news}}:More than one of|accessdate= and|access-date= specified (օգնություն)
  9. 9,09,1Siciliano, Vincenzo (2016 թ․ նոյեմբերի 12).«Rui Costa, il Maestro che ha incantato in Italia».tuttomercatoweb.com (իտալերեն).Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  10. «Pele's list of the greatest».BBC Sport. 2004 թ․ մարտի 4. Արխիվացված էօրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.{{cite news}}:More than one of|accessdate= and|access-date= specified (օգնություն)
  11. «Associação Desportiva de Fafe».ZeroZero (պորտուգալերեն). 2012 թ․ դեկտեմբերի 15.Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. «Campeonato Nacional da I Divisão 1993/94».ZeroZero (պորտուգալերեն). 2012 թ․ դեկտեմբերի 15.Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  13. «Taça de Portugal 1992/1993».ZeroZero (պորտուգալերեն). 2012 թ․ դեկտեմբերի 15.Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  14. «SuperLiga 2004/2005».ZeroZero (պորտուգալերեն). 2012 թ․ դեկտեմբերի 15.Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  15. «Toldo e Rui Costa al Parma Buffon a un passo dalla Juve».La Repubblica (իտալերեն). 2001 թ․ հունիսի 29. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.{{cite news}}:More than one of|accessdate= and|access-date= specified (օգնություն)
  16. A.C. Fiorentina S.p.A.bilancio (financial report and accounts) on 30 June 2001 (in Italian),PDF purchased from Italian C.C.I.A.A.Արխիվացված 2018-02-24Wayback Machine
  17. «Milan snap up £30m Rui Costa».BBC Sport. 2001 թ․ հուլիսի 3. Արխիվացված էօրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.{{cite news}}:More than one of|accessdate= and|access-date= specified (օգնություն)
  18. «Rui Costa in rossonero».RAI Sport (իտալերեն). 2001 թ․ հուլիսի 3. Արխիվացված էօրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.{{cite news}}:More than one of|accessdate= and|access-date= specified (օգնություն);More than one of|archivedate= and|archive-date= specified (օգնություն);More than one of|archiveurl= and|archive-url= specified (օգնություն)
  19. «L'altro Milan strapazza il Bate Borisov (4-0)».La Repubblica (իտալերեն). 2001 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված էօրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.{{cite news}}:More than one of|accessdate= and|access-date= specified (օգնություն)
  20. «Milan, facile vittoria con un debolissimo Cska».La Repubblica (իտալերեն). 2001 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված էօրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.{{cite news}}:More than one of|accessdate= and|access-date= specified (օգնություն)
  21. «Hapoel dream ends».BBC Sport. 2002 թ․ մարտի 21. Արխիվացված էօրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.{{cite news}}:More than one of|accessdate= and|access-date= specified (օգնություն)
  22. «Crollo della Roma, il Milan mette le mani sulla Coppa Italia» [Roma collapse, Milan get their hands on the Coppa Italia].La Repubblica (իտալերեն). 2003 թ․ մայիսի 20. Արխիվացված էօրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.{{cite news}}:More than one of|accessdate= and|access-date= specified (օգնություն)
  23. «Al Milan anche la Coppa Italia» [Coppa Italia for Milan as well].La Repubblica (իտալերեն). 2003 թ․ մայիսի 31. Արխիվացված էօրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.{{cite news}}:More than one of|accessdate= and|access-date= specified (օգնություն)
  24. Glendenning, Barry (2003 թ․ մայիսի 28).«AC Milan 0 - 0 Juventus».The Guardian. Արխիվացված էօրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.{{cite news}}:More than one of|accessdate= and|access-date= specified (օգնություն)
  25. «Milan win Super Cup».BBC Sport. 2003 թ․ օգոստոսի 29. Արխիվացված էօրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.{{cite news}}:More than one of|accessdate= and|access-date= specified (օգնություն)
  26. Whittle, Richard (2003 թ․ հոկտեմբերի 22).«Milan go cuckoo for Kaka». UEFA. Արխիվացված էօրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.{{cite news}}:More than one of|accessdate= and|access-date= specified (օգնություն)
  27. «Stats: Salaries in Serie A».Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  28. «Rui Costa abdica de 700 mil contos/ano» (պորտուգալերեն). 2006 թ․ մայիսի 27.Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  29. «Rui Costa assina hoje» (պորտուգալերեն). 2006 թ․ մայիսի 25.Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  30. «Austria Wien 1–1 Benfica».zerozero (պորտուգալերեն). 2006 թ․ օգոստոսի 22.Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  31. «Benfica 3–0 Austria Wien».zerozero (պորտուգալերեն).Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  32. «BENFICA-AUSTRIA VIENA, 3–0 (Rui Costa 21, Nuno Gomes 45+2, Petit 57 (պորտուգալերեն). 2006 թ․ օգոստոսի 22. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  33. «Foi preciso esperar 12 anos» (պորտուգալերեն). 2006 թ․ օգոստոսի 23. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  34. «Departamento médico confirma paragem de Rui Costa» (պորտուգալերեն). 2006 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  35. «Maestro regressou na festa do futebol» (պորտուգալերեն). 2007 թ․ հունվարի 7. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  36. «Benfica 5–0 Oliv. Bairro».zerozero (պորտուգալերեն).Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  37. «Benfica 2–1 FC København».zerozero (պորտուգալերեն).Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  38. «FC København 0–1 Benfica».zerozero (պորտուգալերեն). Արխիվացված էօրիգինալից 2014 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  39. «Nacional 0–3 Benfica».zerozero (պորտուգալերեն).Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  40. «Milan 2–1 Benfica».zerozero (պորտուգալերեն).Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  41. «Benfica 1–1 Milan».zerozero (պորտուգալերեն).Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  42. «Benfica 3–0 V. Setúbal».zerozero (պորտուգալերեն).Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  43. «Portugal - Record International Players».RSSSF.Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  44. «Rui Manuel César Costa - Goals in International Matches».RSSSF.Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  45. «RUI COSTA». Portuguese Football Federation. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ռուի Կոշտա» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BIBSYS10016249 ·BNEXX4915997 ·GTAA229338 ·ISNI000000011701188X ·LCCNn99034559 ·PTBNP1255626 ·SUDOC114527857 ·VIAF120453862 ·WorldCat VIAF120453862
 
ՈՒԵՖԱ
Թիերի ԱնրիԲաջոԲալակԲեկենբաուերԲեքհեմԲերգկամպԲերգոմիԲեսթԲոնեկԲոնիպերտիԲրայթներԲուտրագենիոԲուֆֆոնԲենքսվան ԲաստենԳուլիտԴավիդսԴալգլիշԴասաևԴել ՊիեռոԴեսայիԴեշամԶեեդորֆԶեելերԶիդանԷյսեբիոԷմրեԷլստԲ. ԼաուդրուպՄ. ԼաուդրուպԼինեկերԼուիս ԷնրիկեՕլիվեր ԿանԿանտոնաԿլինսմանԿլյուվերտԿոշտաԿոպաԿրոյֆԿուլեմանսԿիգանԿերխովՀաջիՁոֆԶեպ ՄայերՄալդինիՄազոպուստՄաթեուսՄյուլլերՆիստելռոյՆեդվեդՆեսկենսՆեստաՇիրերՇևչենկոՇմեյխելՇուկերՉարլթոնՊապենՊիրեսՊլատինիՊուշկաշՊֆաֆՌայկարդՌաուլՌենսենբրինկՌիվերաՌոսսիՌումենիգեՌուշտուՍտոիչկովՎիեյրաՎիերիՏոտտիՏրեզեգեՏրեզորԹյուրամՔինՕուենՖակետտիԼուիշ ՖիգուՖոնտեն
ԿՈՆՄԵԲՈԼ
ԿԱՖ
ԿՈՆԿԱԿԱՖ
ԱՖԿ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 — խորհրդանշական հավաքական
Դարպասապահ
Պաշտպան
Կիսապաշտպան
Հարձակվող
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2000 — խորհրդանշական հավաքական
Դարպասապահ
Պաշտպան
Կիսապաշտպան
Հարձակվող
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ռուի_Կոշտա&oldid=10415239» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp