Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ռութ Բելվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռութ Բելվիլ
անգլ.՝Ruth Belville
Դիմանկար
Ծնվել էմարտի 5,1854(1854-03-05)[1]
ԾննդավայրԳրինվիչ,Քենթ,Անգլիա,Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Մահացել էդեկտեմբերի 7,1943(1943-12-07)[1](89 տարեկան)
Մահվան վայրԲեդինգթոն[1]
ԳերեզմանStreatham Park Cemetery[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգործարար, horologist և վաճառական
Ծնողներհայր՝Ջոն Բելվիլ[1]
 Ruth Belville Վիքիպահեստում
Գրինվիչի թագավորական աստղադիտարանը 1902 թվականին

Ռութ Բելվիլ (անգլ.՝Ruth Belville, ի ծնե՝անգլ.՝Elizabeth Ruth Naomi Belville, որը հայտնի է նաև որպեսանգլ.՝Greenwich Time Lady,մարտի 5,1854(1854-03-05)[1],Գրինվիչ,Քենթ,Անգլիա,Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] -դեկտեմբերի 7,1943(1943-12-07)[1],Բեդինգթոն[1]), լոնդոնցի կին գործարար, որն իր հաճախորդներին ժամանակ էր վաճառում։ Կնոջ աշխատանքի բնույթը հետևյալն էր. նա ամեն օր իր ժամանակագրիչն ուղղում էրԳրինվիչի աստղադիտարանի ժամացույցով, այնուհետև այդ ժամանակագրիչով ուղղում էր իր ծառայություններին բաժանորդագրված հաճախորդների ժամացույցները։

Բիզնեսը

[խմբագրել |խմբագրել կոդը]
Մարիա Բելվիլը 1892 թվականին

Ժամանակ վաճառելու գործը Ռութ Բելվիլին է անցել ծնողներից։ Նրա հայրը՝ Ջոն Հենրին,1836 թվականին ուներ մոտ 200 հաճախորդ։ Ամեն առավոտ նա գնում էր Գրինվիչի աստղադիտարանի մոտ և իր ժամացույցն ուղղումԳրինվիչի ժամանակով։ Այնուհետև նա գնում էր իր հաճախորդների մոտ և ուղղում նրանց ժամացույցները։

Հենրին իր աշխատանքը շարունակել է մինչև իր մահը՝1856 թվականը։ Նրա այրին՝ Մարիա Էլիզաբեթը, շարունակեց ամուսնու գործը մինչև1892 թվականը, երբ մոտ 80 տարեկան հասակում այդ գործը հանձնեց դստերը։ Ռութ Բելվիլն ընդունեց ընտանեկան բիզնեսը՝ ամեներկուշաբթի ստուգելով իր ժամանակագրիչը գրինվիչյան ժամացույցով և ուղղելով հաճախորդների ժամացույցները։ Ժամանակի փոխանցման ճշտությունը մոտ 10վայրկյան էր։

XX դարի սկզբում Բելվիլը մրցակից ունեցավ։ «Standard Time» ընկերության նախագահ Ջոն Վինը ևս սկսեց նման ծառայություն մատուցել, սակայնհեռագրասարքի միջոցով։ Քաղաքային «United Wards Club» ակումբում ունեցած ելույթում նա նախատում էր Ռութին, որ վերջինս աշխատում է հնացած եղանակով՝ ենթադրելով, որ իր գործն առաջ տանելու համար նա օգտագործում է իր կանացիությունը։

Այդ ելույթը տպագրվեց«Թայմսում», սակայն չէր նշվել այն հանգամանքը, որ հեղինակը Ռութի անմիջական մրցակիցն է։ Հրապարակումից հետո Ռութին սկսեցին այցելել լրագրողները, որոնք հետաքրքվում էին նրա բիզնեսով, ինչպես նաև մեծ աղմուկ բարձրացնում հոդվածում տեղ գտած ակնարկների վերաբերյալ։ Սակայն լայն ճանաչումը միայն հանգեցրեց վաճառքի ավելացմանը. չէ՞ որ ոչ բոլորն էին ի վիճակի տանը կամ գրասենյակում ունենալու հեռագրասարք։ Ռութը նույնիսկ ասաց, որ այն ամենը, ինչ հաջողվեց անել Վինին, իր անվճարգովազդն էր։

1926-ին հայտնվեց ավելի լուրջ մրցակից, երբBBC ռադիոկայանը սկսեց հաղորդելճշգրիտ ժամանակի ազդանշանները։ Հաճախորդներից շատերը հրաժարվեցին Բելվիլի ծառայություններից, բայց նա շարունակեց աշխատել մինչև1940 թվականը, ևԵրկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուն պես դադարեցրեց իր գործը։ 86 տարեկանում նա արդեն դժվարանում էր կատարել իր ամենօրյա ուղերթերը՝ հաղթահարելով 12մղոն և աստղադիտարանի մոտ լինելով առավոտյան ժամը 9-ին։

Ժամացույցը

[խմբագրել |խմբագրել կոդը]

Աշխատանքի համար Բելվիլն օգտագործում էր գրպանի № 485/786 «Arnold» անվանական ժամանակագրիչը, որը պատրաստել էր անգլիացի հայտնի ժամագործ Առնոլդ Ջոնը։ Ռութի մահից հետո ժամացույցը հանձնվեց ժամագործների միության թանգարանին։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,001,011,021,031,041,051,061,071,081,091,101,111,12Oxford Dictionary of National Biography /C. MatthewOxford:OUP, 2004.
  2. Find A Grave — 1996.

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • David Rooney, Ruth Belville։ The Greenwich Time Lady, Լոնդոն, «National Maritime Museum» — 192, էջեր 192 — 192 էջ,ISBN 0948065974։

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ռութ Բելվիլ» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
GND137537832 ·ISNI0000000066898424 ·LCCNn2009050406 ·VIAF81715730 ·WorldCat VIAF81715730
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ռութ_Բելվիլ&oldid=9497343» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp