Ռոյ Տակեր Roy Tucker | |
|---|---|
| Ծնվել է | 1951[1] Ջեքսոն |
| Մահացել է | մարտի 5,2021(2021-03-05)[2][3][4] Թուսոն,Արիզոնա,ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | աստղագետ |
| Հաստատություն(ներ) | Գուդրիկ-Պիգոտ աստղադիտարան |
| Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
| Ալմա մատեր | Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում |
Ռոյ Տակեր (անգլ.՝Roy Tucker,1951[1],Ջեքսոն -մարտի 5,2021(2021-03-05)[2][3][4],Թուսոն,Արիզոնա,ԱՄՆ),ամերիկացիաստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող, ղեկավարում է իր սեփականԳուդրիկ-Պիգոտ աստղադիտարանը[5]։ 1996-ից 2010 թվականները հայտնաբերել է 547աստերոիդ, որոնց մեջ էին երկուԱտենի և մեկԱպոլոնի խմբերի աստերոիդներ[6]։ Տակերը նաև հանդիսանում է(99942) Ապոֆիս աստերոիդի և կարճ պարբերությամբP/1998 QP54 (LONEOS-Տակեր) գիսաստղի համահայտնաբերողը։
Ռոյ Տակերը ապրել էԹենեսի նահանգիՄեմֆիս քաղաքում։ 1966 թվականին, 15 տարեկան հասակում դարձել է Մեմֆիսի աստղագիտական միության անդամ, իսկ ավելի ուշ ավարտել էՍանտա-Բարբարայի համալսարանը, որտեղ էլ ստացել է դոկտորի կոչում սարքաշինության բնագավառում։ Ուսումից հետո աշխատել էԱրիզոնայի համալսարանի Լուսանկարման տեխնոլոգիաների լաբորատորիայում։
2002 թվականին դարձել է հինգ գիտնականներից մեկը, ովքեր ստացել են «Յուջին Շումեյկերի մերձերկրյա մարմինների գրանտը» Մոլորակագիտական միությունից։
Նրա պատվին է անվանվել(10914) Տակեր աստերոիդը[7]։
| ||||||||