![]() անգլ.՝Roy Rogers | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 5,1911(1911-11-05)[1][2][3] |
Ծննդավայր | Ցինցինատի,Օհայո,ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 6,1998(1998-07-06)[1][2][3](86 տարեկան) |
Մահվան վայր | Apple Valley,Սան Բերնարդինո շրջան,Կալիֆոռնիա,ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան,կինոդերասան,երգիչ,դերասան,yodeler ևերգերի հեղինակ |
Ժանրեր | Քանթրի ևռոք[4] |
Ծնողներ | հայր՝Andrew E. Slye?[5], մայր՝Mattie Womack?[5] |
Ամուսին(ներ) | Dale Evans? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Sons of the Pioneers |
royrogers.com | |
Ռոյ Ռոջերս (անգլ.՝Roy Rogers, իսկական անունը՝ Լեոնարդ Ֆրանկլին Սլայ (անգլ.՝Leonard Franklin Slye,նոյեմբերի 5,1911(1911-11-05)[1][2][3],Ցինցինատի,Օհայո,ԱՄՆ -հուլիսի 6,1998(1998-07-06)[1][2][3],Apple Valley,Սան Բերնարդինո շրջան,Կալիֆոռնիա,ԱՄՆ),ամերիկացիդերասան,կովբոյ ևԵրգիչ։
Երիտասարդության տարիներին աշխատել է որպես կովբոյ և մրգահավաք՝ սովորելով երգ, պար ևԿիթառ նվագելու արվեստը։ Ֆիլմերում սկսել է նկարահանվել 1935 թվականից, առաջին գլխավոր դերը ստացել է 1938 թվականին՝ «Արևմտյան աստղերի տակ» ֆիլմում։
1940-1950-ական թվականների Միացյալ Նահանգների ամենահայտնի դերասաններից էր՝ նկարահանվելով մոտ 90 ֆիլմում և ավելի քան 100 հեռուստասերիալում՝ գրեթե միշտ խաղալով ազնիվ կովբոյի դեր։ 1950-ականների սկզբին գրեթե ամբողջությամբ դադարացրեց դերասանական գործողությունը, 1970-ականների սկզբից նա կրկին հայտնի դարձավ, սակայն արդեն որպես երգիչ՝ ձայնագրելով իր առաջին ալբոմը՝ 1970 թվականին, իսկ վերջինը՝ 1991 թվականին։ Ռոջերսըմասոնական էր ևՀոլիվուդի թիվ 355 մասոնական օթյակի անդամ։ Նա Լոս Անջելսի հովտի շոտլանդական կանոնակարգի անդամ էր և պատկանում էր պարամասոնական «Shriners» բարեգործական միաբանության Ալ Մայակա վանքին։ Նա հայտնի է որպես իր անունով ռեստորանի հիմնադիր։ Մահացել է 1988 թվականին։
Տարի | Ֆիլմի անուն | Օրիգինալ անուն | Դեր |
---|---|---|---|
1935 | Way Up Thar | Լեն Սլայ | |
1936 | Խորհրդավոր վրիժառուն | The Mysterious Avenger | Լեն Սլայ |
1937 | Վայրի ձի Ռոդեո | Wild Horse Rodeo | Դիկ Ուեսթոն |
1938 | ՀԻն ախոռի պարը | The Old Barn Dance | Դիկ Ուեսթոն |
1938 | Արևմտյան աստղերի տակ | Under Western Stars | Ռոյ Ռոջերս |
1939 | Արիզոնայի երեխան | The Arizona Kid | Ռոյ Ռոջերս |
1939 | Jeepers Creepers | Շերիֆ Ռոյ Ռոջերս | |
1948 | Մեղեդիների ժամանակը | Melody Time | Կովբոյ հեքիաթասաց(«Пекос Билл» նովել) |
1950 | Կորոնադոյի զանգեր | Bells of Coronado | Ռոյ Ռոջերս |
1950 | Ռոբին Հուդի ոտնահետքը | Trail of Robin Hood | Ռոյ Ռոջերս |
1951 | Կալիենտեից հարավ | South of Caliente | Ռոյ Ռոջերս |
1951 | Ոսկե Արեւմուտքի ընկերները | Pals of the Golden West | Ռոյ Ռոջերս |
1952 | Փելֆեյսի որդին | Son of Paleface | Ռոյ Բարտոն |