Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ռոբեր Շուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Ռոբեր Շուման
լյուքս.՝Jean-Baptiste Nicolas Robert Schuman
Կուսակցություն՝Popular Republican Movement?, Lorrain Republican Union? և Popular Democratic Party?
Ծննդյան օր՝հունիսի 29,1886(1886-06-29)[1][2][3][…]
Ծննդավայր՝Լյուքսեմբուրգ,Լյուքսեմբուրգ[4]
Վախճանի օր՝սեպտեմբերի 4,1963(1963-09-04)[4][1][5][…](77 տարեկան)
Վախճանի վայրը՝Scy-Chazelles[4][6][7][…]
Պարգևներ՝
Изображение автографа

Ժան-Բատիստ-Նիկոլա-Ռոբեր Շուման (ֆր.՝ Jean-Baptiste Nicolas Robert Schuman,լյուքս.՝Jean-Baptiste Nicolas Robert Schuman,հունիսի 29,1886(1886-06-29)[1][2][3][…],Լյուքսեմբուրգ,Լյուքսեմբուրգ[4] -սեպտեմբերի 4,1963(1963-09-04)[4][1][5][…],Scy-Chazelles[4][6][7][…]),Ֆրանսիացի ևեվրոպացի քաղաքական գործիչ։ Ֆրանսիայիվարչապետ և արտաքին գործերի նախարար,Եվրամիության,Եվրոպայի խորհրդի ևՆԱՏՕ-ի հիմնադիրներից[13]։

Կենսագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծնվել է 1886 թվականի հունիսի 29-ինԼյուքսեմբուրգում, նրա ընտանիքը եկել է Լյուքսեմբուրգի սահմանին մոտ գտնվողԼոթարինգիայի Էվրանժ քաղաքից (1871-1918 թվականներին եղել է Գերմանական կայսրության մաս)։Լյուքսեմբուրգերենը եղել է մայրենի լեզուն, դպրոցում սովորել էֆրանսերեն։ Ունեցել է Գերմանիայի քաղաքացիություն ևԱռաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Գերմանիայում պետական ծառայության մեջ (առողջական պատճառներով զորակոչի չի ենթարկվել)։ Այն բանից հետո, երբ 1918 թվականին Լոթարինգիան հանձնվել է Ֆրանսիային, ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Շումանի քաղաքական կարիերան սկսվել է 1919 թվականին, երբ ընտրվել էՖրանսիայի Ազգային ժողովիՄոզելի դեպարտամենտի պատգամավոր։

1940 թվականին ձերբակալվել է գերմանական օկուպացիոն վարչակազմի կողմից նացիստական իշխանությունների քաղաքականությանը դիմակայելու համար, բանտարկվել է, փախել 1942 թվականին և մասնակցելԴիմադրության շարժմանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մասնակցել է Ժողովրդա-հանրապետական շարժման կազմակերպմանը (պատերազմից առաջ սատարել է նրա նախորդին՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը)։

1946-1947 թվականներին եղել է ֆինանսների նախարար Բիդոյի և Ռամադիեի կառավարություններում։ Վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1947 թվականի նոյեմբերից մինչև 1948 թվականի հուլիսը և 1948 թվականի օգոստոս-սեպտեմբերին։ 1948-1952 թվականներին եղել է արտաքին գործերի նախարար, 1955-1956 թվականներին՝ արդարադատության նախարար, 1958-1960 թվականներին՝Եվրոպական խորհրդի Խորհրդատվական վեհաժողովի նախագահ։ 1950 թվականի մայիսի 9-ին Շումանի ելույթը, որում Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է Ածխի և պողպատի եվրոպական համայնքի ստեղծման նախագիծը, նշանավորել է Եվրոպական միության ստեղծման գործընթացի սկիզբը։ Սահմանադրական կոնվենցիայի որոշմամբ մայիսի 9-ն այսուհետ նշվում է որպեսԵվրոպայի օր։ Մահացել է Սի-Շազելում (Մեցի մոտ) 1963 թվականի սեպտեմբերի 4-ին։

Խոսել էլյուքսեմբուրգերեն,ֆրանսերեն ևգերմաներեն։

Շումանի ծրագիր

[խմբագրել |խմբագրել կոդը]

Եվրոպական ինտեգրման գործընթացում Ռոբեր Շումանի կարևոր ներդրումն էր այսպես կոչված«Շումանի պլանը»՝ նախագիծը, որը առաջադրել է 1950 թվականին՝ միավորելու Արևմտյան Եվրոպայի մի շարք պետությունների ածուխի, երկաթի հանքաքարի և մետալուրգիական արդյունաբերությունը։ Գաղափարն ի սկզբանե առաջարկել է ֆրանսիացի քաղաքական գործիչ և տնտեսագետԺան Մոնեն կանցլերԱդենաուերին։ Ծրագրի հիման վրա 1951 թվականի ապրիլի 18-ին Փարիզում Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի կառավարությունները համաձայնագիր են կնքել Ածխի և պողպատի եվրոպական համայնքի (ԵԱԱԽ) ստեղծման մասին։ 1975 թվականին վերահսկել է Արևմտյան Եվրոպայում պողպատի արտադրության մոտ 90%-ը, ածխի արտադրության գրեթե 100%-ը և երկաթի հանքաքարի արտադրության 50%-ը։ Ծրագրի նպատակն եղել է կանխել Գերմանիայի կամ Ֆրանսիայի գաղտնի միակողմանի վերազինումը[14]։ 1973 թվականի հունվարի 1-ին ԵԱՀԽ-ին են միացել Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Դանիան։

Կանոնականացման փորձեր

[խմբագրել |խմբագրել կոդը]

ՖրանսիականՄեց քաղաքի թեմի ծխականները 14 տարի շարունակ փորձել են նրա անվանը պաշտոնապես ավելացնել «օրհնված» նախածանցը, ինչը կլիներ սրբերի կոչման առաջին քայլը։ Նրանք հավաքել են և Վատիկանի սրբադասման հանձնաժողովին են ուղարկել 66 փաստաթուղթ՝ համարելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆրանս-գերմանական խաղաղ հարաբերությունները Շումանի ստեղծած հրաշքն են։ Ծխականները պատասխան են ստացելՀռոմի պապից, որը, բարձր գնահատելով նախարարի՝ որպես կաթոլիկի անձնական հատկանիշները, խնդրել է զերծ մնալ քաղաքական գործիչների գործողությունները «հրաշալի» համատեքստում մեկնաբանելուց[15]։

Հիշատակում

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ռոբեր Շումանի գերեզմանը
  • Տունը Լյուքսեմբուրգում, որտեղ ծնվել է, օգտագործվում է որպես Ռոբերտ Շումանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն[16]։
  • Կա հուշարձան իր պատվին Լյուքսեմբուրգում։
  • Բրյուսելում Շումանի անունով են կոչվում հրապարակ, մետրոյի կայարան և երկաթուղային կայարան։
  • Ստրասբուրգի III համալսարանը կոչվել է Ռոբեր Շումանի անունով (այժմ Ստրասբուրգի բոլոր երեք համալսարանները միավորվել ենՍտրասբուրգի մեկ համալսարանի մեջ)։
  • Ներկայացված է 1967 թվականի Բելգիայի փոստային նամականիշի վրա։

Շումանի կառավարությունները

[խմբագրել |խմբագրել կոդը]

Առաջին նախարարություն (1947 թվականի նոյեմբերի - 1948 թվականի հուլիսի 26)

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Ռոբեր Շուման - Նախարարների խորհրդի նախագահ,
  • Ժորժ Բիդո՝ Արտաքին գործերի նախարար,
  • Պիեռ-Անրի Թեգեն՝ Ազգային պաշտպանության նախարար,
  • Ժյուլ Մոք՝ Ներքին գործերի նախարար,
  • Ռենե Մեյեր՝ Ֆինանսների և տնտեսական հարցերի նախարար,
  • Ռոբեր Լակոստ՝ Առևտրի և արդյունաբերության նախարար,
  • Դանիել Մեյեր՝ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար,
  • Անդրե Մարի՝ Արդարադատության նախարար,
  • Մարսել Էդմոնդ Նեգելին՝ Ազգային կրթության նախարար,
  • Ֆրանսուա Միտտերան՝ Վետերանների և պատերազմի զոհերի նախարար,
  • Պիեռ Պֆլիմլեն՝ Գյուղատնտեսության նախարար,
  • Պոլ Կոստ-Ֆլորե՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար,
  • Քրիստիան Պինո՝ Հանրային աշխատանքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարար,
  • Ժերմեն Պունսո-Շապուիս՝ Առողջապահության և բնակչության նախարար,
  • Ռենե Կոտին՝ Վերակառուցման և քաղաքաշինության նախարար։Փոփոխություններ 1948 թվականի փետրվարի 12 - Էդուարդ Դեսպրեուն հաջորդում է Նեժելենին Ազգային կրթության նախարարի պաշտոնում։

Երկրորդ Շումանի նախարարություն (1948 թվականի սեպտեմբերի 5 - 11)

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Ռոբեր Շուման՝ Նախարարների խորհրդի նախագահ և արտաքին գործերի նախարար
  • Ռենե Մեյեր՝ Ազգային պաշտպանության նախարար,
  • Անդրե Մարի՝ Նախարարների խորհրդի փոխնախագահ,
  • Ժյուլ Մոք՝ Ներքին գործերի նախարար,
  • Քրիստիան Պինո՝ ֆինանսների և տնտեսական հարցերի նախարար,
  • Ռոբերտ Լակոս՝ Առևտրի և արդյունաբերության նախարար,
  • Դանիել Մեյեր՝ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար,
  • Ռոբերտ Լեկուր՝ Արդարադատության նախարար,
  • Թոնի Ռևիլոն՝ Ազգային կրթության նախարար,
  • Ժյուլ Կատուիր՝ Վետերանների և պատերազմի զոհերի գործերի նախարար,
  • Պիեռ Պֆլիմլին՝ Գյուղատնտեսության նախարար,
  • Փոլ Կոստե-Ֆլորե՝ Արտասահմանյան Ֆրանսիայի նախարար,
  • Անրի Քեյ՝ Հանրային աշխատանքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարար,
  • Պիեռ Շնայտե՝ Առողջապահության և բնակչության նախարար,
  • Ռենե Կոտին՝ վերակառուցման և քաղաքաշինության նախարար։

Մրցանակներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Կարլոս Մեծի անվան միջազգային մրցանակ (Գերմանիա, 1958 թվական)
  • Էրազմուս մրցանակ, 1959 վական

Տես նաև

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,11,21,31,41,5Bibliothèque nationale de Francedata.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,02,1R. Schuman — 2009.
  3. 3,03,1Robert Schuman (ֆր.) /Assemblée nationale
  4. 4,004,014,024,034,044,054,064,074,084,094,104,11Шуман Робер //Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. —М.:Советская энциклопедия, 1969.
  5. 5,05,15,25,3http://biography.yourdictionary.com/robert-schuman
  6. 6,06,16,26,3Geni(բազմ․) — 2006.
  7. 7,07,17,27,3http://www.vanderkrogt.net/statues/object.php?webpage=ST&record=lu021
  8. https://erasmusprijs.org/prijswinnaars/robert-schuman/
  9. Der Karlspreisträger 1958 Robert Schuman (գերմ.)
  10. Liste complète des récipiendaires de 1864 à aujourd'huiLaval University.
  11. https://www.hdg.de/lemo/biografie/robert-schuman.html
  12. Journal de Monaco (ֆր.): Bulletin officiel de la PrincipautéMonaco. — Iss. 4920. — ISSN1010-8742
  13. «Кому обязан своим рождением Европейский Союз | Европа | Deutsche Welle | 20.03.2007».Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 10-ին.
  14. «Luxembourg Presidency — Luxembourg at the heart of Europe».Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}:no-break space character in|title= at position 22 (օգնություն)
  15. «Ватикан отказался признавать ЕС чудом».Lenta.ru. 2004 թ․ օգոստոսի 19.Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  16. «Luxembourg Presidency — Luxembourg at the heart of Europe».Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}:no-break space character in|title= at position 22 (օգնություն)

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Fimister, Alan Paul,Robert Schuman. Neo-Scholastic Humanism and the Reunification of Europe (Bruxelles etc., Peter Lang, 2008) (Philosophie & Politique - Philosophy & Politics, 15):

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ռոբեր Շուման» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BAVADV11674944 ·BIBSYS90750156 ·BNEXX1116168 ·BNF12084053n ·BPN92270102 ·CiNiiDA04406969 ·CONOR27894115 ·GND118611631 ·GTAA152739 ·ICCUSBLV149999 ·ISNI0000000108927941 ·LCCNn50003164 ·LNB000039022 ·NDL00525989 ·NKCjn20000701624 ·NLA35681226 ·NLPa0000001184255 ·NSK000238979 ·NTA071197451 ·NUKATn97023022 ·SUDOC029156238 ·VIAF44324229 ·WorldCat VIAF44324229
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ռոբեր_Շուման&oldid=10275474» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp