Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ռեյֆ Ֆայնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյֆ Ֆայնս
անգլ.՝Ralph Nathaniel Twisleton-Wykeham-Fiennes
Ծնվել էդեկտեմբերի 22,1962(1962-12-22)[1][2][3][…](62 տարեկան)
ԾննդավայրԻպսուիչ
ԿրթությունՉելսիի արվեստի և դիզայնի քոլեջ, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1985)[4], St Kieran's College?, Նյութոնի դպրոց և Bishop Wordsworth's Church of England Grammar School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Սերբիա
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, հնչյունավորող, բնավորության դերասան, թատրոնի դերասան, դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
ԱշխատավայրՅՈՒՆԻՍԵՖ
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ծնողներհայր՝Մարկ Ֆայնս[5], մայր՝Ջենիֆեր Լեշ[5]
Ամուսին(ներ)Ալեքս Քինգսթոն
Համատեղապրող(ներ)Ֆրանչեսկա Աննիս
Պարգևներ և մրցանակներ

Ռեյֆ Նաթանիել Թուիսլթոն Ուայքհեմ Ֆայնս[9] (անգլ.՝Ralph Nathaniel Twisleton-Wykeham-Fiennes[10],MWCD /RĀF FĪNZ/[11],դեկտեմբերի 22,1962(1962-12-22)[1][2][3][…],Իպսուիչ), բրիտանացի դերասան, ռեժիսոր,ՅՈՒՆԻՍԵՖ–իբարի կամքի դեսպան։

Կենսագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ռեյֆը ընտանիքի առաջնեկն է։ Նրա մայրը՝ Ջենիֆեր Լաշը, գրող է, հայրը՝ Մարկ Ֆայնսը, հանրահայտ լուսանկարիչ է (վերջինիս հայրը ձեռնարկատեր Մորիս Ֆայնսն էր[12])։ Նրա ընտանիքը սերում է նորմաններից[13]։ 1973 թվականից սկսած՝ ընտանիքը բնակվում է Իռլանդիայում։ Նրա հինգ եղբայրներից և քույրերից գրեթե բոլորը ինչ–որ կերպ առնչություն ունեն կինոյի հետ․ եղբայրը՝ Ջոզեֆ Ֆայնսը, կատարել էՇեքսպիրի դերը օսկարակիր «Սիրահարված Շեքսպիրը» մելոդրամայում (1998), մյուս եղբայրը՝ Մագնուս Ֆայնսը, երգահան է, քույրերը՝ Սոֆի Ֆայնսը և Մարթա Ֆայսնը, կինոռեժիսորներ (Մարթայի«Օնեգին» ֆիլմում Ռեյֆը գլխավոր դերակատարն է), իսկ նրանց երրորդ եղբայրը՝ Յակոբը, զբաղվում է շրջական միջավայրի պաշտպանությամբ։ Նաև երիտասարդ դերասան Հիրո Ֆայնս Թիֆինը (խաղացել է«Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը» ֆիլմում) Ռեյֆի զարմիկն է, բրիտանացի հայտնի ճանապարհորդ Ռանուլֆ Ֆայնսը և գրող Ուիլիամ Ֆայնսը Ռեյֆի զարմիկներն են արդեն երրորդ աստիճանով։ 8-րդ սերնդով նրանք բարեկամ են բրիտանական արքայական ընտանիքին։

Կարիերա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Դերասանական վարպետություն ուսանել է Դրամատիկ արվեստի թագավորական ակադեմիայում։ Կարիերան սկսել է Ռիջենթս պարկի բաց թատրոնում, 1980-ականների վերջերում խաղացել է Թագավորական թատրոնում։1988 թվականից տեղափոխվել է Թագավորական Շեքսպիրյան թատոնг[13]։ Ամերիկյան «Թոնի» մրցանակի դափնեկիր է։ Առաջադրվել է«Օսկարի»«Շինդլերի ցուցակը» (1993) և«Անգլիացի հաճախորդը» (1996) ֆիլմերում կատարած դերերի համար։ Առաջադրվել է նա «Ոսկե մորու»» (1999, Ումա Թուրմանի հետ միասին «Վրիժառուները» կատակերգական մարտաֆիլմի համար)։ Նույն թվականին կատարել է Եվգենի Օնեգինի դերը համանունը «Օնեգին» հոլիվուդյան ֆիլմում։

1997 թվականին Ռեյֆ Ֆայնսը խաղաց Իվանովի դերըՉեխովի նույնանուն պիեսայում լոնդոնյան «Ալմեյդա» թատրոնի բեմադրությունում։ Ֆայնսը համոզիչ կատարեց կոտրված և խարդախ մարդու դերը[14]։ Նույն թվականին հյուրախաղերի ժամանակ նա կատարեց Իվանովի դերըՄոսկվայում՝ «Փոքր թատրոնի» բեմում։

2011 թվականին դարձել է Ա․ Տարկովսկու Իվանովոյում անցկացվող «Հայելի» V միջազգային կինոփառատոի ժյուրիի անձնակազմի ղեկավարը[15]։

2014 թվականին կատարել է խոշոր հյուրանոցի ամենուր հասցնող աշխատակցի դերըՈւես Անդերսոնի«Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» ֆիլմում։ Ֆայնսի այդ աշխատանքը բարձր գնահատականների է արժանացել քննադատների կողմից, ստացել է նաևBAFTA և«Ոսկե գլոբուս» մրցանակները։

Անձնական կյանք

[խմբագրել |խմբագրել կոդը]

1993-1997 թվականներին դերասանն ամուսնացած էր դերասանուհի Ալեքս Քինսգթոնի հետ, որ հայտնի է «Շտապօգնություն» և «Բժիշկ ով» հեռուստասերիալներից։

Մրցանակներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Երկու անգամ առաջադրվել է«Օսկարի»։ Ունի 11 այլ մրցանակներ և 20 առաջադրումներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1Internet Broadway Database — 2000.
  2. 2,02,1Discogs — 2000.
  3. 3,03,1filmportal.de — 2005.
  4. Student & graduate profilesRoyal Academy of Dramatic Art.
  5. 5,05,15,25,35,4Lundy D. R.The Peerage
  6. Theatre World Award RecipientsTheatre World Award.
  7. https://web.archive.org/web/20190330120507/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1999.74.0.html
  8. https://web.archive.org/web/20190706164023/https://www.europeanfilmacademy.org/Winners-2018.832.0.html
  9. Հանդիպում է նաև անվան տառադարձային ձևը՝ Ռալֆ։ Սակայն առավել ճշգրիտ տարբերակ է ընդունվումՌեյֆ Ֆայնս անվան կիրառումը
  10. «How to pronounce Ralph Fiennes» (անգլերեն). inogolo.com.Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  11. «NLS/BPH: Other Writings, Say How?» (անգլերեն).National Library Service for the Blind and Physically Handicapped.Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  12. դերասանի կենսագրությունը filmreference.com կայքում
  13. 13,013,1Fiennes, Ralph.Interview with James LiptonԱրխիվացված 2007-08-04Wayback Machine. «Inside the Actors Studio»
  14. Յու․ Ֆրիդշտեյն․ Ռեյֆ Ֆեյնսի «Ռուսական հաճախորդը»,2000. — էջ 323.
  15. «Մեկնարկել է Անդրեյ Տարկովսկու անվան միջազգային կինոփառատոնը» (ռուսերեն). tvzvezda.ru. Արխիվացված էօրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ռեյֆ Ֆայնս» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BIBSYS99009336 ·BNCa10983570 ·BNEXX1176910 ·BNF14013380z ·CiNiiDA13239915 ·CONOR22413667 ·GND122931300 ·ICCURAVV099568 ·ISNI0000000114946372 ·LCCNno94029452 ·LNB000186870 ·NKCxx0010208 ·NLA35340405 ·NLPa0000001616581 ·NTA138497559 ·NUKATn2009104237 ·SUDOC06033455X ·VIAF85367925 ·WorldCat VIAF85367925
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ռեյֆ_Ֆայնս&oldid=10286276» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp