Ռեյունյոն (ֆր.՝ Réunion), հրաբխային կղզիՀնդկական օվկիանոսում,Մադագասկար կղզուց արևելք,Ֆրանսիայի անդրծովյան երկրամասը։ Վարչական կենտրոնը՝Սեն Դենին։
Տարածությունը 2,5 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 500 հզ․ (1981, հիմնականում նեգրեր,մուլատներ); Պաշտոնական լեզունֆրանսերենն է, տիրապետող կրոնը՝կաթոլիկությունը։
Ռեյունյոնիգործադիր իշխանության գլուխըպրեֆեկտն է, որին նշանակում էՖրանսիայի կառավարությունը։ Կա ընտրովի գլխավոր խորհուրդ՝ սահմանափակ իրավունքներով։ Ֆրանսիական պառլամենտում Ռեյունյոնից ընտրվում է 5 պատգամավոր։ Ռեյունյոնում կան ֆրանսիական քաղաքների հիմնական կուսակցությունների բաժանմունքներ։
Ռեյունյոնի կոմունիստական կուսակցությունը (որպես ինքնուրույն կուսակցություն կազմավորվել է1959 թվականին), Աշխատանքի համընդհանուրկոնֆեդերացիան և մի շարք այլ առաջադիմական կազմակերպություններ մտնում են ինքնորոշման համար պայքարի ճակատի մեջ։
Հայտնագործել են պորտուգալացի ծովագնացները 16-րդ դարի սկզբին և անվանել Սանտա-Ապա, բայց 1642 թվականին զավթել են ֆրանսիացիները և անվանել Բուրբոն ՝ ի պատիվ Ֆրանսիայի կառավարող թագավորական տոհմի։ 1793 թվականին անվանվել է Ռեյունյոն (Reunion՝ «միավորում»)՝ ի պատիվ հեղափոխական մարսելցիների ու ազգային գվարդիայի միավորման (1792 թվականի օգոստոսի 10-ին)։ 1806 թվականին, Նապալեոն Բոնապարտի իշխանության գալու կապակցությամբ, կղզին անվանվեց Բոնապարտ։ 1810 թվականին կղզին զավթել է Անգլիան և դրան վերադարձրել Բուրբոն անունը։ 1848 թվականից՝ հանրապետության հռչակումից հետո, կղզուն կրկին վերադարձվեց Ռեյունյոն «հեղափոխական» անունը։
|
---|
| Երկրամասեր | | |
---|
| Երկրամասեր 2016 | |
---|
| Անդրծովյան երկրամասեր | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից։ |