Ռանդա Կասիս (արաբ. رندة قسيس,հոկտեմբերի 8,1970(1970-10-08)[1],Դամասկոս[2]), ֆրանկո-սիրիացի քաղաքական գործիչ և սիրիական ընդդիմության առաջատար ներկայացուցիչ։ Սիրիական ընդդիմությանԱստանայի հենահարթակի նախագահն ու տարակարծիք հասարակության շարժման հիմնադիրն է[3]։
Մինչև 2012 թվականի օգոստոսը Ռանդա Կասիսը նաև Սիրիայի ազգային խորհրդի անդամ էր։ Նա Սիրիայի աշխարհիկ և ժողովրդավարական ուժերի կոալիցիայի նախկին նախագահն էր և ներկայումս գտնվում է Սիրիայի ազգային խորհրդում[4][5]։ Սիրիական աշխարհիկ և ժողովրդավարական ուժերի կոալիցիան՝ աշխարհիկ և ժողովրդավարական սիրիական ընդդիմության կորիզը, ստեղծվել է տասներկումուսուլմանական,քրիստոնեական,արաբական ևքրդական կուսակցությունների միավորման հետևանքով, որոնք սիրիական փոքրամասնություններին կոչ են արել աջակցելԲաշար ալ-Ասադի կառավարության դեմ պայքարին[6]։
Ռանդա Կասիսը նաև մարդաբան և լրագրող է[7]։ Նա հրատարակել է մի գիրք «Աստվածերի դամբարան» վերնագրով, որը պատմում է կրոնների, դրանց ծագման և գործունեության մասին[8]։ 2011 թվականի մարտի 15-ին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր, Ռանդա Կասիսը դարձել է առաջատար մեկնաբան՝ լուսաբանելով սիրիական հակամարտությունը և «Արաբական գարնան» այլ հետևանքները, մերձավոր արևելյան տարածաշրջանի ապագան։
2015 թվականին՝Ղազախստանի նախագահի հետ համաձայնեցնելուց հետո[9], Ռանդա Կասիսը նախաձեռնել է Աստանայի քաղաքական ծրագրի գործարկման գործընթացը՝ սիրիական ընդդիմությանը միավորելու նպատակով[10][11]։ Ծրագրի շրջանակներում բանակցությունների առաջին փուլի կարգավորիչ է դարձել Ղազախստանի դեսպան Բաղդադ Ամրեևը, իսկ նիստի բացմանը ելույթ է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էռլանդ Իդրիսովը[12]։ Երկրորդ փուլում, որպես կարգավորիչ հանդես է եկել կենտրոնի քաղաքական և արտաքին գործերի նախագահ Ֆաբիեն Բաուսարը[13]։
2016 թվականինՄոսկվայի և Աստանայի խմբերի դրոշների ներքո Ռանդա Կասիսը մասնակցել ԷԺնևի խաղաղ բանակցություններին[14]։ Նա նաև Սիրիայի աշխարհիկ և ժողովրդավարական ընդդիմադիր պատվիրակության Քադրի Ջամիլի համանախագահն է[15][16]։ Ընդդիմության մյուս անդամների կողմից նա քննադատության է ենթարկվել Բաշար ալ-Ասադի հետ համագործակցությամբ քաղաքական ռեժիմի փոփոխություն քարոզելու և քաղաքացիական պատերազմինռուսական միջամտությանն աջակցելու համար[17]։
2018 թվականի հունվարին ԿասիսըՍոչիում սիրիական ազգային երկխոսությանԿոնգրեսի ընդդիմության առաջատար ներկայացուցչի պաշտոնակատարն էր[18]'[19]
↑8,08,1chris111.«Speakers 2014» (անգլերեն). Secular Conference - London 2018. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)